09:32 05.02.2018
Ռուսատանի գործարարների իրավունքների պաշտպան Բորիս Տիտովը հայտարարել է, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին է այն գործարարների ցուցակը, ովքեր ցանկանում են վերադառնալ Ռուսաստան: Այս ամսին բիզնես օմբուդսմենը գրել է իր ֆեյսբուքյան էջում:
«Ցուցակում ավելի քան մեկ տասնյակից ավելի գործարարի անուն կա: Նրանց բոլորի պատմությունները միանման են՝ նրանք հեռացել են երկրից մինչ իրավապահները կհասցեին նրանց կալանավորել: Ոմանք արդեն 20 տարի ապրում են ՌԴ սահմաններից դուրս: Ինտերպոլն արդեն շատերին հանել է հետախուզման ցուցակից: Իսկ հայրենիքում նրանց հարցը օդում է կախված»,- ասել է Տիտովը: Նրա կարծիքով, շատ գործեր արժե վերանայել: Միաժամանակ նա խոստացել է դիմել Ինտերպոլ՝ հետախուզվողների ցուցակից գործարարների անունները հանելու մասին, եթե նրանց մեղքը չի հաստատվել:
Ինչպես հաղորդում է «Коммерсант»-ը, ՌԴ նախագահին հանձնած ցուցակում այն գործարարների անուններն են, ում հետ Տիտովը փետրվարի 3-ին հանդիպել է Լոնդոնում: Ահա ցուցակի մի քանի անունները՝ «Թրաստ» բանկի նախկին հիմնական բաժնետեր Իլյա Օռլովը, սնանկացած «Մարտա» ընկերության համահիմնադիր Գեորգի Տրեֆիլովը, ով 2000 ականներին Ռուսաստանում «Гроссмарт», Pur Pur Billa առևտրային ցանցերն էր զարգացնում, «Евросеть» ընկերության հիմնադիր Եվգենի Չիչվարկինը:
Գործարարների իրավուքների պաշտպան Տիտովը ՌԴ-ից հեռացած գործարարների մտադրությունների մասին նախագահ Պուտինին պատմել էր դեռևս 2017 թվականի դեկտեմբերին. «Նրանք նորմալ մարդիկ են, բայց Ինտերպոլի հետախուզման մեջ են, քանի որ նրանց դեմ քրեական գործ է հարուցված», – ասել էր այն ժամանակ օմբուդսմենը:
12:47 09.07.2025
Ի՞նչ անել, եթե անշարժ գույք եք հանձնել վարձակալության20:30 09.07.2025
ԱՄՆ-ը օգոստոսի 1-ից մաքսատուրքեր կսահմանի Ալժիրից, Լիբիայից և Իրաքից ներմուծվող ապրանքների վրաԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է նոր երկրների մասին, որոնցից ներմուծման վրա լրացուցիչ մաքսատուրքեր կսահմանվեն։ Սպիտակ տան ղեկավարի՝ Truth Social սոցիալական ցանցում հրապարակված նամակների համաձայն, օգոստոսի 1-ից մաքսատուրքեր կլինեն Ալժիրի, Լիբիայի, Իրաքի համար՝ 30 տոկոս, Բրունեյի և Մոլդովայի համար՝ 25 տոկոս, Ֆիլիպինների համար՝ 20 տոկոս։ Սպիտակ տուն վերադառնալուց հետո Թրամփը սկսեց խստացնել առևտրային քաղաքականությունը. նա […] ...
20:18 09.07.2025
Երևանի և մարզերի որոշ հասցեներում սպասվում են էլեկտրաէներգիայի անջատումներ«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ հուլիսի 10-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Արմավիրի մարզ՝ 10:00-11:00 Էջմիածին քաղաք մասնակի, Աթարբեկյան գյուղն ամբողջությամբ, 11:00-15:00 Արշալույս գյուղն ամբողջությամբ, Արագածոտնի մարզ՝ 11:00-17:00 Մաստարա, Ծաղկասար, Զովասար, Գառնահովիտ գյուղերն ամբոջությամբ, Արարատի մարզ՝ 10:00-12:00 Արգավանդ գյուղ մասնակի և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, 10:00-11:30 Բյուրավան, […] ...
20:08 09.07.2025
Հանդիպել են Հայաստանի և Ռուսաստանի հեծանվասպորտի ֆեդերացիաների նախագահներըՄոսկվայում տեղի է ունեցել աշխատանքային հանդիպում Հայաստանի հեծանվասպորտի ֆեդերացիայի նախագահ Արա Սադոյանի և Ռուսաստանի հեծանվասպորտի ֆեդերացիայի նախագահ Յուրի Կուչերյավիի միջև, հայտնում է Հայաստանի հեծանվային սպորտի ֆեդերացիան: «Կողմերը քննարկել են հեծանվասպորտի զարգացման հեռանկարները, մարզական ճամբարների կազմակերպման, փոխայցելությունների, ինչպես նաև կրթական և մարզական համատեղ ծրագրերի իրականացման հնարավորությունները՝ նպատակ ունենալով խթանել հատկապես երիտասարդ հեծանվորդների առաջընթացը։ Ձեռք է բերվել […] ...
19:54 09.07.2025
Համայնքային ոստիկանության Վարդենիսի բաժնում արձանագրվել են ապօրինի զենք-զինամթերքի կամավոր հանձնման դեպքերՀամայնքային ոստիկանության Վարդենիսի բաժնի ծառայողների բնակչության շրջանում ակտիվ բացատրական աշխատանքի արդյունքում օրերս բաժնում արձանագրվել են ապօրինի պահվող զենք-զինամթերքի կամավոր հանձնման դեպքեր։ Մասնավորապես, ոստիկանություն զանգահարած քաղաքացին հայտնել էր, որ Վարդենիս-Սոթք ճանապարհին՝ կամրջի տակ, զենք-զենամթերք է թողել։ Մեկնած ոստիկանները նշված վայրում հայտնաբերել են ակոսափող հրացան, ինքնաշեն ատրճանակ, 7,62 մմ տրամաչափի գնդացրի 87 փամփուշտ, պայթուցիկ, բեկորային նռնակ եւ […] ...
19:49 09.07.2025
Դեսպան Աշոտ Սմբատյանը հանդիպել է Վրաստանի ներքին գործերի նորանշանակ նախարարի հետՀուլիսի 9-ին ՀՀ դեսպան Աշոտ Սմբատյանը հանդիպել է Վրաստանի ներքին գործերի նորանշանակ նախարար Գելա Գելաձեի հետ։ Դեսպանը շնորհավորել է նախարարին՝ պատասխանատու պաշտոնը ստանձնելու կապակցությամբ։ Ինչպես տեղեկացնում են Վրաստանում ՀՀ դեսպանությունից, զրուցակիցները քննարկել են ՀՀ և Վրաստանի համապատասխան իրավապահ գերատեսչությունների միջև համագործակցության ընդլայնմանն առնչվող հարցեր։ ...