Քննչական կոմիտեն՝ առաջին կիսամյակում կոռուպցիոն հանցագործությունների քննության արդյունքների մասին – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
14 07 2025
  • $
    384.14
  • RUBLE
    4.90
  • 449.25
WEATHER
+32.09 oC

Քննչական կոմիտեն՝ առաջին կիսամյակում կոռուպցիոն հանցագործությունների քննության արդյունքների մասին

11:11 12.08.2021

ՀՀ քննչական կոմիտեում ուսումնասիրվել են ՔԿ վարույթում 2021թ. առաջին կիսամյակի ընթացքում կոռուպցիոն հանցագործություններիվերաբերյալ քննված քրեական գործերը։

2021թ. առաջին կիսամյակի ընթացքում ՀՀ քննչական կոմիտեի մարմինների կողմից նախապատրաստվել է կոռուպցիոն հանցագործությունների վերաբերյալ 84 նյութ: Նշված ժամանակահատվածում Կոմիտեի իրավասու մարմինների վարույթում քննվել է կոռուպցիոն հանցագործությունների վերաբերյալ 1294 քրեական գործ, հարուցվել է 79 քրեական գործ, նախկինում կարճված կամ կասեցված 55 քրեական գործով վարույթը վերսկսվել է, 304 քրեական գործ ստացվել է ՀՀ քրեական հետապնդում իրականացնող այլ մարմիններից և Կոմիտեի այլ ստորաբաժանումներից: Դատախազի կողմից լրացուցիչ քննության է վերադարձվել 7 քրեական գործ: Քրեական գործերից անջատվել են մասեր՝ 18:

Նշված ժամանակահատվածում Կոմիտեի վարույթում գտնվող 1294 կոռուպցիոն բնույթի քրեական գործերից.

•1-ը՝ ՀՀ քր. օր-ի 154.2-րդ հոդվածով նախատեսված ընտրողներին կաշառք տալը, կաշառք ստանալը, ընտրությունների ժամանակ բարեգործության արգելքի խախտումը կամ ընտրողի ազատ կամքի իրականացմանը խոչընդոտելը,
•18-ը՝ ՀՀ քր. օր-ի 178-րդ հոդվածի 2-րդ մասի 1.1-ին կետով նախատեսված խարդախություն՝ պաշտոնեական դիրքն օգտագործելով ,
•22-ը ՝ ՀՀ քր. օր-ի 178-րդ հոդվածի 3-րդ մասով նախատեսված խարդախություն, եթե կատարվել է պաշտոնեական դիրքն օգտագործելով,
•188-ը՝ ՀՀ քր. օր-ի 179-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով նախատեսված յուրացնելը կամ վատնելը՝ պաշտոնեական դիրքն օգտագործելով,
•200-ը ՀՀ քր. օր-ի 179 րդ հոդվածի 3-րդ մասով նախատեսված յուրացնելը կամ վատնելը,  եթե կատարվել է պաշտոնեական դիրքն օգտագործելով,
•2-ը՝ ՀՀ քր. օր-ի 190-րդ հոդվածով նախատեսված հանցավոր ճանապարհով ստացված գույքն օրինականացնելը (փողերի լվացումը),
•12-ը՝ ՀՀ քր. օր-ի 200-րդ հոդվածով նախատեսված առևտրային կաշառքը,
•61-ը՝ ՀՀ քր. օր-ի 214-րդ հոդվածով նախատեսված առևտրային կամ այլ,
կազմակերպությունների ծառայողների կողմից լիազորությունները չարաշահելը,
•435-ը՝ ՀՀ քր. օր-ի 308-րդ հոդվածով նախատեսված պաշտոնեական լիազորությունները չարաշահելը,
•20-ը՝ ՀՀ քր. օր-ի 309-րդ հոդվածով նախատեսված պաշտոնեական լիազորություններն անցնելը,
•6-ը՝ ՀՀ քր. օր-ի 310-րդ հոդվածով նախատեսված ձեռնարկատիրական գործունեությանն ապօրինի մասնակցելը,
•74-ը՝ ՀՀ քր. օր-ի 311-րդ հոդվածով նախատեսված կաշառք ստանալը,
•7-ը՝ ՀՀ քր. օր-ի 311.1-րդ հոդվածով նախատեսված պաշտոնատար անձ չհանդիսացող հանրային պաշտոն զբաղեցնող անձի, հանրային ծառայողի կողմից ապօրինի վարձատրություն ստանալը,
•21-ը՝ ՀՀ քր. օր-ի 312-րդ հոդվածով նախատեսված կաշառք տալը,
•1-ը՝ ՀՀ քր. օր-ի 312.2-րդ հոդվածով նախատեսված իրական կամ ենթադրյալ ազդեցությունն օգտագործելու համար ապօրինի վարձատրություն տալը,
•101-ը՝ ՀՀ քր. օր-ի 314-րդ հոդվածով նախատեսված պաշտոնեական կեղծիքը,
•125-ը՝ ՀՀ քր. օր-ի 375-րդ հոդվածով նախատեսված իշխանությունը չարաշահելը, իշխանազանցությունը կամ իշխանության անգործությունը:

Ավարտվել է կոռուպցիոն բնույթի 252 քրեական գործ, 196 քրեական գործի վարույթ կարճվել է, որից 142-ը` արդարացման, 54-ը` ոչ արդարացման հիմքով:
Մեղադրական եզրակացությամբ դատարան է ուղարկվել 56 քրեական գործ:
Կասեցվել է 50 քրեական գործի վարույթ, որից 46-ը` որպես մեղադրյալ ներգրավման ենթակա անձի ինքնությունը հայտնի չլինելու հիմքով, 3-ը՝ մեղադրյալի կողմից  քննությունից թաքնվելու, կամ նրա գտնվելու վայրն այլ պատճառներով պարզված չլինելու հիմքով, 1-ը՝ այլ հիմքով:
Ըստ ենթակայության է ուղարկվել 37 քրեական գործ: Միացվել է 88 քրեական գործի վարույթ:
Անավարտ է մնացել 867 քրեական գործ:

ՀՀ քննչական կոմիտեի վարույթում 2021 թվականի 1-ին կիսամյակի ընթացքում կոռուպցիոն հանցագործություններով քրեական հետապնդման ենթարկված անձանց վերաբերյալ

 

Քրեական հետապնդման է ենթարկվել 537 անձ, որոնցից 27-ը ձերբակալվել է, 21 անձ ազատվել է ձերբակալումից:
Որպես մեղադրյալ ներգրավվել է 323 անձ:
Կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու մասին դատարան ներկայացված միջնորդություններից 7-ը մերժվել է, 15-ը՝ բավարարվել,  5 անձի նկատմամբ կիրառվել է գրավ, 15 մեղադրյալի պաշտոնավարումը դադարեցվել է:
Կալանավորումից ազատվել է 6 մեղադրյալ, որից 2-ը՝ դատախազի կողմից, 4-ը՝ դատարանի:
Արդարացման հիմքով քրեական հետապնդումը դադարեցվել է 37 անձի նկատմամբ, իսկ ոչ արդարացման հիմքով՝ 83 անձի նկատմամբ:
Դատի է տրվել 76 անձ:
Անավարտ գործերով քրեական հետապնդման է ենթարկվել 467 անձ, որոնցից կալանքի տակ գտնվել է 2-ը:

ՀՀ քննչական կոմիտեի վարույթում կոռուպցիոն հանցագործություններով ոչ արդարացման հիմքերով քրեական գործի հարուցումը մերժած նյութերով և ավարտված քրեական գործերով պատճառված գույքային վնասի և դրա վերականգման վիճակի մասին


89 քրեական գործով և ոչ արդարացման հիմքերով քրեական գործի հարուցումը մերժած նյութով պատճառվել է գույքային վնաս: Նշված գործերով և մերժած նյութերով անձանց թիվը՝ 128, որից 67-ը՝ պաշտոնատար անձ:
Պատճառված գույքային վնասի չափը կազմել է 1.294.665.509 ՀՀ դրամ, որից պետությանը պատճառված վնասի չափը կազմել է 1.280.739.509 ՀՀ դրամ, իսկ իրավաբանական և ֆիզիկական անձանց պատճառված վնասի չափը՝ 13.926.000 ՀՀ դրամ:
Պատճառված գույքային վնասից վերականգնվել է 190.492.041 ՀՀ դրամը, որից պետությանը պատճառված վնասից վերականգնվել է 182.115.041 ՀՀ դրամը, իսկ իրավաբանական և ֆիզիկական անձանց պատճառված վնասից՝ 8.377.000 ՀՀ դրամը:
Ոչ արդարացման հիմքով կարճված քրեական գործերով հանցագործությամբ պատճառված գույքային վնասի չափը կազմել է 123.931.929 ՀՀ դրամ, որից վերականգնվել է 99.635.132 ՀՀ դրամը:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Հրդեհավտանգ վայրերում, մասնավորապես՝ հանգստի գոտիներում և անտառամերձ տարածքներում, իրականացվում է շուրջօրյա հերթապահություն

20:46 14.07.2025

Հրդեհավտանգ վայրերում, մասնավորապես՝ հանգստի գոտիներում և անտառամերձ տարածքներում, իրականացվում է շուրջօրյա հերթապահություն

Ջերմաստիճանի բարձրացմանը զուգընթաց ՆԳՆ փրկարար ծառայության ստորաբաժանումները շարունակում են իրականացնել անտառային և բուսածածկ տարածքներում հրդեհների կանխարգելման, հնարավոր վտանգների նվազեցման և հանրային իրազեկման լայնածավալ միջոցառումներ, որոնք ուղղված են բնակչության տեղեկացվածության մակարդակի բարձրացմանը և հրդեհների առաջացման ռիսկերը նվազեցնող պատասխանատու գործողությունների խթանմանը։ ՀՀ ՆԳՆ Փրկարար ծառայության տնօրեն՝ ՆԳ նախարարի տեղակալ, փրկարար ծառայության գեներալ-մայոր Կամո Ցուցուլյանի հանձնարարականի համաձայն՝ 2025 […] ...

Էմանուել Մակրոնի հետ քննարկեցինք երկուստեք հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցեր․ Փաշինյան

20:38 14.07.2025

Էմանուել Մակրոնի հետ քննարկեցինք երկուստեք հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցեր․ Փաշինյան

Ելիսեյան պալատում կայացած հանդիպմանը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է նախագահ Էմանուել Մակրոնին Ֆրանսիայի ազգային տոնի առիթով։ «Քննարկեցինք երկուստեք հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցեր»,-Ֆեյսբուքի իր էջում գրել է Փաշինյանը։ ...

Թրամփը հայտարարել է, որ Հայաստանն ու Ադրբեջանը շուտով կկարգավորեն հակամարտությունը

20:32 14.07.2025

Թրամփը հայտարարել է, որ Հայաստանն ու Ադրբեջանը շուտով կկարգավորեն հակամարտությունը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտությունը մոտ է հաջող լուծմանը։ «Եվ մենք լուծել ենք մեկ այլ խնդիր՝ Հայաստանի և Ադրբեջանի խնդիրը։ Կարծես թե այն մոտ է ավարտին։ Մոտ է հաջող ավարտին», – ասել է Թրամփը ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռուտեի հետ հանդիպման ժամանակ։ ...

Թրամփը խոսել է Ուկրաինային ռազմական օգնության հետագա մատակարարումների մասին

20:25 14.07.2025

Թրամփը խոսել է Ուկրաինային ռազմական օգնության հետագա մատակարարումների մասին

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը երկուշաբթի օրը հայտարարել է, որ Կիևին տրամադրվող ապագա ռազմական օգնությունը կներառի ոչ միայն հրթիռներ, այլև Patriot մարտկոցներ, որոշ երկրներ Կիևին կտրամադրեն իրենց առկա Patriot հակաօդային պաշտպանության համակարգերը, իսկ ԱՄՆ-ն կհամալրի իր զինանոցները նոր համակարգերով։ Անցյալ շաբաթ Թրամփը հայտարարեց, որ ՆԱՏՕ-ն, որի անդամ է Վաշինգտոնը, կվճարի ամերիկյան զենքի համար, որը դաշինքը հետագայում […] ...

Պուտինի հետ իմ զրույցները միշտ շատ հաճելի են․ Թրամփ

20:16 14.07.2025

Պուտինի հետ իմ զրույցները միշտ շատ հաճելի են․ Թրամփ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ հաճախ է շփվում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ և նշել, որ իրենց զրույցները «միշտ շատ հաճելի են»։ «Ես հաճախ եմ նրա (Պուտինի – խմբ.) հետ խոսում այս պատերազմն ավարտելու մասին։ Նրա հետ իմ զրույցները միշտ շատ հաճելի են», – ասել է ամերիկացի առաջնորդը՝ Օվալաձև աշխատասենյակում լրագրողների հետ զրույցում՝ […] ...

Արհեստական բանականությունը կդառնա բոլոր մարդկանցից ավելի խելացի․ Մասկ

20:09 14.07.2025

Արհեստական բանականությունը կդառնա բոլոր մարդկանցից ավելի խելացի․ Մասկ

Իլոն Մասկը հայտարարել է, որ արհեստական բանականությունն (ԱԲ) իր հնարավորություններով արդեն գերազանցում է մարդկանց մեծամասնությանը, իսկ հինգ տարի անց կգերազանցի ամբողջ մարդկությանը։ «Արհեստական բանականությունն արդեն շատ ավելի խելացի է, քան մարդկանց մեծ մասը, բայց դեռևս ոչ բոլոր ժամանակների բոլոր մարդկանցից ավելի խելացի։ Այնուամենայնիվ, դա այդպիսին կդառնա», – գրել է Մասկը X-ում։ Նրա գնահատականների համաձայն՝ դա […] ...

BACK_TO_TOP