39-ամյա տղամարդը կալանավորվել է մի շարք հանցագործություններ կատարելու մեղադրանքով – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
05 07 2025
  • $
    384.26
  • RUBLE
    4.88
  • 452.58
WEATHER
+16.09 oC

39-ամյա տղամարդը կալանավորվել է մի շարք հանցագործություններ կատարելու մեղադրանքով

15:35 13.08.2021

ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում կատարված մեծածավալ քննչական և դատավարական այլ գործողությունների արդյունքում պարզվել են 39-ամյա տղամարդու կողմից կատարված հափշտակության, շորթման, ապօրինի կերպով զենք պահելու, խուլիգանության և թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեպքերի հանգամանքները:

Ինչպես տեղեկացրին ՀՀ քննչական կոմիտեից, քննությամբ փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ Կոտայքի մարզի 39-ամյա բնակիչը մտերմանալով նույն մարզի բնակչուհու հետ և շփման ընթացքում տեղեկանալով սեփականության իրավունքով վերջինիս պատկանող 0.009 հա մակերեսով հողամասի մասին, առանձնապես խոշոր չափերի հափշտակություն կատարելու դիտավորությամբ, հիշյալ հողամասի նկատմամբ սեփականության իրավունքն իր կողմից նշված ծանոթին հանձնելու անօրինական պահանջ է ներկայացրել կնոջը՝ սպառնալով նրա ընտանիքի անդամների նկատմամբ բռնություն գործադրել: Վերջինս էլ տեղյակ լինելով, տղամարդու կողմից նախկինում կատարված մի շարք հանցագործությունների մասին, իրեն հանգիստ թողնելու համար համաձայնել է նրա պահանջներին և 2019թ. հուլիսի 19-ին տղամարդու կողմից նշված ծանոթի հետ գնացել է նոտարական գրասենյակ, որտեղ ձևակերպել է հողամասի առուվաճառքի պայմանագիրը և 15.000.000 ՀՀ դրամի դիմաց վաճառել է այն, սակայն որևէ գումար դրա դիմաց չի ստացել, ինչի արդյունքում 39-ամյա տղամարդը շորթմամբ հափշտակել է առանձնապես խոշոր չափերի վերոհիշյալ հողամասը:

Բացի դրանից՝ 39-ամյա տղամարդը չպարզված անձից ապօրինի ձեռք է բերել զգալի չափերի՝ ընդհանուր 7,66 գրամ հաստատուն չոր քաշով «Տետրահիդրոկաննաբինոլներ պարունակող բուսական խառնուրդ» տեսակի թմրամիջոց, ինչը հայտնաբերվել է վերջինիս տանը կատարված խուզարկությամբ:

Քննությամբ պարզվել է, նաև որ տղամարդը 2019թ. հոկտեմբերի 4-ին համակարգչային տեխնիկայի օգտագործմամբ Հայաստանյան բանկերից մեկից հափշտակել է առանձնապես խոշոր չափերի՝ 8.094.875 ՀՀ դրամ գումար:

Այնուհետև, 2019թ. դեկտեմբերի 21-ին ներկա գտնվելով ծանոթներից մեկի ծննդյան տարեդարձին, խնջույքի մասնակիցների նկատմամբ իր անձի առավելությունն ընդգծելու մոլուցքով, իր մոտ ապօրինի պահվող ինքնաշեն եղանակով պատրաստված և հրազեն հանդիսացող ատրճանակից, ներկա գտնվող անձանց կյանքի և առողջության համար իրական վտանգ ստեղծելով, մի քանի անգամ կրակ է արձակել՝ խաթարելով ռեստորանային համալիրի բնականոն գործունեությունը, որից հետո հաջորդ օրը՝ ժամը 05:00-ի սահմաններում, նույն հրազենից անզգուշությամբ կրակ է արձակել իր ձախ ոտքին և տեղափոխվել բժշկական կենտրոն: Նշված հրազենը խուզարկությամբ հայտնաբերվել է և առգրավվել:

Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ 39-ամյա տղամարդուն մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ Քրեական օրենսգրքի 181-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, 182-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով, 235-րդ հոդվածի 1-ին մասով, 258-րդ հոդվածի 4-րդ մասով և 268-րդ հոդվածի 1-ին մասով: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանավորումը:

Նախաքննությունն ավարտվել է, և քրեական գործը, մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել է դատարան։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Նեթանյահուն կաբինետի նիստ կանցկացնի՝ պատանդների գործարքը քննարկելու համար

22:59 05.07.2025

Նեթանյահուն կաբինետի նիստ կանցկացնի՝ պատանդների գործարքը քննարկելու համար

Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն կհավաքի կառավարության (այսպես կոչված՝ փոքր կաբինետի) հիմնական անդամներին՝ Գազայի հատվածում պատանդների վերաբերյալ ՀԱՄԱՍ-ի հետ համաձայնագիրը քննարկելու համար, հայտարարել է Իսրայելի կառավարության ղեկավարի գրասենյակի խորհրդական Դմիտրի Գենդելմանը։ Նա մանրամասնել է, որ հանդիպմանը կքննարկվի նաև Կատարում կայանալիք բանակցություններին իսրայելական պատվիրակություն ուղարկելու հարցը։ Ավելի վաղ Ynet պորտալը հայտնել էր, որ Իսրայելի իշխանությունները ՀԱՄԱՍ-ից պատասխան […] ...

Բրազիլիայի նախագահը հայտարարել է, որ BRICS-ը խթանում է ինտեգրացիան և համերաշխությունը

22:45 05.07.2025

Բրազիլիայի նախագահը հայտարարել է, որ BRICS-ը խթանում է ինտեգրացիան և համերաշխությունը

BRICS երկրները զարգացնում են ինտեգրացիան և խրախուսում համերաշխությունը՝ որպես պատերազմների և անտարբերության հակակշիռ, իսկ Ռիո դե Ժանեյրոյում կայանալիք գագաթնաժողովը կօգնի գտնել գլոբալ ճգնաժամերի լուծումներ, հայտարարել է Բրազիլիայի նախագահ Լուիս Ինասիո Լուլա դա Սիլվան։ «Պատերազմներից քայքայված աշխարհում բարգավաճում չի լինի: Պատնեշների փոխարեն մենք խթանում ենք ինտեգրացիան։ Անտարբերության փոխարեն մենք կառուցում ենք համերաշխություն», – ասել է Լուլան՝ […] ...

Նիկոլ Փաշինյանի հետ Տավուշի մարզում հետևել ենք բանակային խաղերի շրջանակում անցկացված մարտական փոխանցումավազքի մրցումներին. Պապիկյան

22:29 05.07.2025

Նիկոլ Փաշինյանի հետ Տավուշի մարզում հետևել ենք բանակային խաղերի շրջանակում անցկացված մարտական փոխանցումավազքի մրցումներին. Պապիկյան

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Այսօր վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ Տավուշի մարզում հետևել ենք բանակային խաղերի շրջանակում անցկացված մարտական փոխանցումավազքի մրցումներին: Բանակային խաղերն անցկացվում են երրորդ տարին անընդմեջ։ Այս տարի մեկնարկել են հունիսի 29-ին և կավարտվեն հուլիսի 6-ին»: ...

Ցուկերբերգը արծվի կոստյում է հագել Անկախության օրվա առթիվ

22:15 05.07.2025

Ցուկերբերգը արծվի կոստյում է հագել Անկախության օրվա առթիվ

Ամերիկացի միլիարդատեր Մարկ Ցուկերբերգը ԱՄՆ Անկախության օրվա պատվին արծվի հագուստով սյորֆինգ է արել։ Նա միջոցառման տեսանյութը հրապարակել է Instagram-ում։ «Սա՞ է իմ արած ամենահիմար բանը», – գրել է նա։ Մեկ օր առաջ Ցուկերբերգին ցույց էին տվել Սպիտակ տան Օվալաձև աշխատասենյակի դուռը։ Պատճառը նրա հանկարծակի հայտնվելն էր նոր F-47 կործանիչի մշակմանը նվիրված փակ հանդիպմանը։ Ըստ NYP-ի՝ […] ...

SHANTNEWS

22:00 05.07.2025

SHANTNEWS

ՀԱՄԱՍ-ը կոչ է արել ԱՄՆ-ին վերանայել Իսրայելի հետ կնքված հրադադարի համաձայնագիրը

21:50 05.07.2025

ՀԱՄԱՍ-ը կոչ է արել ԱՄՆ-ին վերանայել Իսրայելի հետ կնքված հրադադարի համաձայնագիրը

Պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժումը խնդրել է փոփոխություններ կատարել ԱՄՆ-ի և Իսրայելի միջև կնքված հրադադարի առաջարկում՝ կարգավորման երեք ասպեկտների վերաբերյալ, հաղորդում է New York Times-ը՝ հղում անելով ՀԱՄԱՍ-ի պաշտոնյայի և բանակցություններին ծանոթ մեկ այլ անձի։ Ավելի վաղ ՀԱՄԱՍ-ը հաստատել էր, որ դրական է արձագանքել Գազայի հատվածում հրադադարի առաջարկին և պատրաստ է բանակցություններ սկսել։ «ՀԱՄԱՍ-ը խնդրել է փոփոխություններ […] ...

BACK_TO_TOP