Samsung-ի փոխտնօրենն ազատվել է բանտից – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
09 07 2025
  • $
    383.82
  • RUBLE
    4.91
  • 449.11
WEATHER
+29.09 oC

Samsung-ի փոխտնօրենն ազատվել է բանտից

14:15 05.02.2018

Հարավային Կորեայի ամենահարուստ  գործարարներից  մեկը՝ Samsung Electronics ընկերության փոխտնօրեն Լի Չժե Յոնն ազատվել է բանտից: Օգոստոսին նա դատապարտվել էր 5 տարվա ազատազրկման՝ կաշառակերության մեղադրանքով: Կոռուպցիոն սկանդալի արդյունքում երկրի նախագահ  Պան ԿԻն Հեն  հրաժարական էր տվել:

Հարավային  Կորեայի վերաքննիչ դատարանը հաստատված է համարել Լի Չժե Յոնի մեղքը, սական ազատազարկումը փոխել է պայմանական պատժով:  Պետական մեղադրողը  մտադիր է բողոքարկել այդ որոշումը վճռաբեկ դատարանում: Կոռուպցիոն սկանդալը վերածվել է քաղաքականի: Հարավային Կորեայի տնտեսության հիմքը հանդիսացող խոշոր կորպորացիաները դժգոհ են դատարանի այդ որոշումից:  

Անսպասելի հանգուցալուծում  

Այսպիսի հանգուցալուծում ոչ ոք չէր կանխատեսել: Լի Չժե  Յոնի ազատումը համարվում էր ամենաանհավանական տարբերակը:

Հիմա   աշխարհի ամենախոշոր ընկերություններից  մեկը՝Samsung Electronics-ը կարող է  հանգիստ շունչ քաշել: Ընկերության աշխատակիցները նշում են, որ թեև  ոչ բաժնետոմսերի գինն էր ընկել, ոչ եկամուտներն էին նվազել, Լի Չժե Յոնի բանտարկմամբ, սակայն հետագայում ընկերությունը կարող էր լուրջ խնդիրների առջև կանգնել հատկապես բիզնեսի զարգացման  ռազմավարության տեսակետից:

Երկուշաբթի՝ Լի Չժե  Յոնի  ազատումից անմիջապես հետո, ընկերության արժեթղթերի գինը բարձրացավ: Դա նշանակում է, որ ներդրողները ողջունում են այն իրողությունը, որ Լի Չժե  Յոնը  դե-ֆակտո ընկերության տնօրենի իր պարտականություններն է կատարում: Դատարանի որոշումը, սակայն, ունի նաև քաղաքական ենթատեքստ: Երկրի նախագահ Մուն Չժե Ինը նախընտրական քարոզարշավի ժամանակ խոստացել է խոշորագույն ընկերությունները մաքրել կոռուպցիայից:

 Շատերը հիմա համոզված են, որ Լի Չժե Յոնի ազատումը հակասում է նախագահի խոստումներին: 

 


Լի Չժե  Յոնի մեղադրանքը 

49-ամյա Լի Չժե  Յոնը պաշտոնակես զբաղեցնում է Samsung Electronics ընկերության  փոխնախագահի պաշտոնը: Բայց այն պահից սկսած, երբ նրա հայրը՝ Լի  Հոն Հին սրտի կաթված է ստացել, նա ղեկավարում է ընկերությունը:  

 Կոռուպցիոն սկանդալի հիմքում նախագահ  Պան Կին Հեի ընկերուհու հետ կապված պատմությունն է: Քննչական մարմինները հաստատված են համարել այն , որ  Չհվե Սուն Սիլը՝ նախագահի ընկերուհին, խոշոր կորպորոցիաներին ստիպել է բազմամիլիոնանոց հանգանակություններ կատարել իր հետ սերտորեն կապված 2 ոչ կառավարական հիմնադրամների օգտին: Գումարների փոխանցումն ապահովել է Լի Չժե  Յոնը: 

Ըստ մեղադրանքի՝ խոսքը 36 մլն դոլարի մասին է: Չհվե Սուն Սիլը փոխանցել է այդ գումարը հիմնադրամին, որպեսզի ի թիվս այլ խնդիրների, կառավարությունը աչք  փակի այն փաստի վրա, որ  ղեկավարի պաշտոնը այդ հիմնադրամում փոխանցվում է ժառանգաբար: 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

ՀՀ քաղաքների մթնոլորտային օդում փոշու պարունակությունը

19:24 09.07.2025

ՀՀ քաղաքների մթնոլորտային օդում փոշու պարունակությունը

Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը ներկայացրել էՀՀ քաղաքների մթնոլորտային օդում փոշու պարունակությունը հունիսի 29-ից հուլիսի 5-ը: Մթնոլորտային օդում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան. ◾️ Վանաձոր քաղաքում՝ Ծատուրյան փողոցի հարակից տարածք՝ հունիսի 29-ին և հուլիսի 4-ին, Վարդանանց փողոցի հարակից տարածք՝ հուլիսի 3-ին և 5-ին, Հերացի փողոցի հարակից տարածք՝ հուլիսի 5-ին։ ◾️ Ալավերդի քաղաքում՝ Սանահին սարահարթ, […] ...

Քրեական ոստիկանության ծառայողները թմրամիջոցի իրացման դեպք են բացահայտել. նախաձեռնվել է քրեական վարույթ

19:16 09.07.2025

Քրեական ոստիկանության ծառայողները թմրամիջոցի իրացման դեպք են բացահայտել. նախաձեռնվել է քրեական վարույթ

Քրեական ոստիկանության Թմրամիջոցների անօրինական շրջանառության դեմ պայքարի վարչության ծառայողները, իրացնելով օպերատիվ տեղեկությունները, Երևան քաղաքի Ադոնցի փողոցում ձերբակալել և Համայնքային ոստիկանության Արաբկիրի բաժին են տեղափոխել 32-ամյա մի տղամարդու: Նրա անձնական խուզարկությամբ հայտնաբերվել է մեթամֆետամին թմրամիջոցի նմանվող սպիտակ բյուրեղանման զանգված: Պարզվել է նրան թմրամիջոցն իրացրած անձի ինքնությունը։ 33-ամյա տղամարդը Երևանի Սարալանջի փողոցում ձերբակալվել և «Կիա» մակնիշի մեքենայով […] ...

ՀՀ ԱԳՆ-ն Հայաստան-Եվրոպական միություն գործընկերության կոմիտեի վեցերորդ նիստի արդյունքներով համատեղ մամուլի հաղորդագրություն է տարածել

19:09 09.07.2025

ՀՀ ԱԳՆ-ն Հայաստան-Եվրոպական միություն գործընկերության կոմիտեի վեցերորդ նիստի արդյունքներով համատեղ մամուլի հաղորդագրություն է տարածել

Հուլիսի 8-ին Բրյուսելում կայացել է Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի (ՀԸԳՀ) հիման վրա ձևավորված Հայաստան-Եվրոպական միություն գործընկերության կոմիտեի վեցերորդ հանդիպումը։ Կողմերը քննարկել են ՀԸԳՀ կիրարկման գործընթացը և Հայաստան-Եվրոպական միություն փոխգործակցության ընդլայնումը։ Հայաստանը և ԵՄ-ն ընդգծել են ՀՀ-ԵՄ գործընկերության զգալի առաջընթացը՝ հիմնված ընդհանուր արժեքների հանձնառությանը։ Ողջունել են 2025թ. հունիսի 29-ից 30-ը Եվրոպական միության արտաքին գործերի և […] ...

«Նոան» դիմակայության առաջին խաղում հաղթել է նվազագույն հաշվով․ Չեմպիոնների լիգա

19:00 09.07.2025

«Նոան» դիմակայության առաջին խաղում հաղթել է նվազագույն հաշվով․ Չեմպիոնների լիգա

Չեմպիոնների լիգայի որակավորման առաջին փուլի առաջին խաղում Հայաստանի չեմպիոն «Նոան» սեփական դաշտում 1-0 հաշվով հաղթել է Չեռնոգորիան ներկայացնող «Բուդուչնոստին»։ Չեմպիոնների լիգայում «Նոայի» պատմության մեջ առաջին գոլը 68-րդ րոպեին խփել է Իմրան Ուլադ Օմարը։ Պատասխան հանդիպումը կկայանա հուլիսի 15-ին՝ Պոդգորիցայում։ ...

«Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնը կանցկացվի հուլիսի 13-20-ը

18:54 09.07.2025

«Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնը կանցկացվի հուլիսի 13-20-ը

Այս տարի Երևանի «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնը կանցկացվի հուլիսի 13-20-ը: Կինոյի տանը կայացել է կինոփառատոնի մեկնարկին նվիրված մամուլի ասուլիս, որի բանախոսներն էին ԿԳՄՍ նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանը, Երևանի քաղաքապետի տեղակալ Լևոն Հովհաննիսյան, «Ոսկե ծիրան» կինոփառատոնի համահիմնադիր և նախագահ Հարություն Խաչատրյանը, կինոփառատոնի տնօրեն և գեղարվեստական ղեկավար Կարեն Ավետիսյանը և կինոփառատոնի միջազգային բաժնի ղեկավար Վարվառա Հովհաննիսյանը: ԿԳՄՍ […] ...

Նարեկ Մկրտչյանն այցելել է «Ձորակ» շուրջօրյա մասնագիտացված խնամքի կենտրոն

18:48 09.07.2025

Նարեկ Մկրտչյանն այցելել է «Ձորակ» շուրջօրյա մասնագիտացված խնամքի կենտրոն

«Ձորակ» շուրջօրյա մասնագիտացված խնամքի կենտրոնում ընթացող վերանորոգման աշխատանքներին ծանոթանալու նպատակով՝ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանն այսօր այցելել է հաստատություն։ Նախարարը շրջայց է կատարել կենտրոնում, հետևել այս պահին իրականացվող վերանորոգման աշխատանքներին։ Հաստատության աշխատակիցների հետ զրույցում քննարկվել են կենտրոնի բնակիչներին մատուցվող ծառայությունների որակի բարձրացմանը, ինչպես նաև ընթացիկ ծրագրերին ու առաջիկա անելիքներին առնչվող մի շարք հարցեր։ […] ...

BACK_TO_TOP