18:16 23.08.2021
Հայաստանն ակտիվություն և իրական շահագրգռվածություն է ցուցաբերում ՀԱՊԿ-ի ամրապնդման և զարգացման գործում: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, մամուլի ասուլիսի ժամանակ այս մասին հայտարարել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասն` անդրադառնալով ՀԱՊԿ-ում Հայաստանի նախագահության հետ կապված հարցին, ինչպես նաև ՀԱՊԿ-ի առաջիկա տարիների առաջնահերթություններին:
«Այժմ Հայաստանի Հանրապետությունում աշխատանք է տարվում՝ ՀԱՊԿ-ում նախագահության ընթացքում իրենց առաջնահերթությունները ձևավորելու ուղղությամբ: Դրա համար խոսել այն մասին, թե որոնք կլինեն առաջիկա տարիների առաջնահերթությունները, դեռ վաղ է: Կցանկանայի նշել, որ Հայաստանը շատ ակտիվ դիրքորոշում է որդեգրել մեր կազմակերպությունում և մշտապես դրսևորել է իրական շահագրգռվածություն մեր կազմակերպության ամրապնդման եւ զարգացման գործում: Վստահ եմ, որ այս առաջնահերթությունները գալիք տարում թույլ կտան որոշակի քայլեր կատարել ՀԱՊԿ արդյունավետության բարձրացման ուղղությամբ»,- ասել է Զասը:
Հայաստանը կստանձնի ՀԱՊԿ նախագահությունը սեպտեմբերի 16-ին:
12:20 21.06.2025
Տարադրամի փոխարժեքները հունիսի 21-ինShantnews.am-ը ներկայացնում է տարադրամի փոխարժեքները՝ ըստ rate.am-ի: ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեքն է 384․5 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 388․50 դրամ: Եվրոյի առքի առավելագույն արժեքն է 440 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 448 դրամ: Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 4․88 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 4․97 դրամ: ...
12:07 21.06.2025
ՄԱԳԱՏԷ-ն ապացույցներ չունի, որ Իրանը փորձել է միջուկային զենք ստեղծել. ՊուտինԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կփորձի Թեհրանի հետ հակամարտությունը լուծել դիվանագիտական միջոցներով, բայց միաժամանակ կանի այն ամենը, ինչ անհրաժեշտ է Իրանի միջուկային ծրագիրը ոչնչացնելու համար, հայտարարել է ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը: «Նա ասել է, որ կշարունակի դիվանագիտությունը այնքան ժամանակ, որքան կարող է։ Եվ երբ նա որոշի, որ դիվանագիտությունն ամբողջությամբ սպառել է իր ներուժը, որ հետագա […] ...
11:59 21.06.2025
ՀՀ-ի համար առանցքային են հարաբերությունների կարգավորումը և խաղաղությունը. ՄիրզոյանՀայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը X-ի իր միկրոբլոգում անդրադարձել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ Թուրքիա կատարած այցին։ «Ուղեկցում էի վարչապետ Նիկոլ Փաշինյանին Թուրքիա կատարած իր նշանակալի այցի ընթացքում՝ նման կարևոր պահին։ Երկխոսությունը, հարաբերությունների կարգավորումը և խաղաղության խթանումը տարածաշրջանում, մեր անմիջական հարևանությունում, առանցքային են Հայաստանի արտաքին քաղաքականության մեջ»,-գրել է Միրզոյանը։ ...
11:47 21.06.2025
Արթուր Բազեյանն աշխարհի հավաքականի կազմում պրոֆեսիոնալ մենամարտ կանցկացնիՀայ բռնցքամարտիկ Արթուր Բազեյանն աշխարհի հավաքականի կազմում պրոֆեսիոնալ մենամարտ կանցկացնի: Սանկտ Պետերբուրգում կայանալիք մրցաշարում Բազեյանի մրցակիցը կլինի ռուս բռնցքամարտիկ Վսեվոլոդ Շումկովը։ Աշխարհի հավաքականը կմրցի Ռուսաստանի թիմի դեմ: ...
11:13 21.06.2025
Իսրայելը հայտարարել է Իրանի հրթիռային ենթակառուցվածքների վրա ավիահարվածների նոր ալիքի մեկնարկի մասինԻսրայելական բանակը հայտարարել է Իրանի հրթիռային ենթակառուցվածքների վրա ավիահարվածների նոր ալիքի մեկնարկի մասին: Բանակի մամուլի ծառայության այս հայտարարությունը տարածվել է գրեթե անմիջապես Իրանի կողմից Իսրայելի տարածքի վրա իրականացված վերջին հրթիռային հարձակումից հետո։ «Իսրայելի ռազմաօդային ուժերը մի շարք հարվածներ են հասցրել Իրանի կենտրոնական մասում գտնվող հրթիռային պահեստներին և արձակման ենթակառուցվածքային օբյեկտներին», – ասվում է բանակի հայտարարության […] ...