16:23 25.08.2021
Քրեական ոստիկանության կոռուպցիոն և տնտեսական հանցագործությունների դեմ պայքարի վարչությունում ստացված տեղեկությունների հիման վրա նախապատրաստված նյութերով ձեռք են բերվել փաստական տվյալներ` Կոտայքի մարզի Քասախ համայնքում պաշտոնեական դիրքի օգտագործմամբ առանձնապես խոշոր չափերի գումարներ յուրացնելու, մի խումբ պաշտոնատար անձանց կողմից պաշտոնեական կեղծիք կատարելու, ինչպես և անզգուշությամբ ծանր հետևանքներ առաջացնելով` պաշտոնեական լիազորությունները չարաշահելու առերևույթ հանցագործությունների վերաբերյալ:
Մասնավորապես, Քասախ համայնքի ղեկավարը նախապես պայմանավորվել է մի քաղաքացու հետ` Քասախում ընդհանուր 9600 քմ մակերեսով հողատարածքը մեկ քառակուսի մետրը 15 դոլարով ձեռք բերելու վերաբերյալ: Համայնքի ղեկավարը և նրա հետ նախնական համաձայնության եկած համայնքապետարանի իրավասու պաշտոնատար անձինք, ընդհանուր 144 հազար դոլարին համարժեք 59 միլիոն դրամից հափշտակություն կատարելու միասնական դիտավորությամբ և օգտագործելով պաշտոնեական դիրքը, խախտել են «Հրապարակային սակարկությունների մասին» օրենքի պահանջները և որպես աճուրդի կազմակերպիչ, աճուրդների մասին հրապարակային ծանուցում չեն ներկայացրել հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային կայք` հնարավոր այլ շահառուների զրկելով աճուրդներին մասնակցելու իրավունքից: Հետո փաստացի չկայացած աճուրդների վերաբերյալ կազմել են իրավաբանական նշանակություն ունեցող, իրադարձություններ հավաստող՝ հողամասերն իբր աճուրդով վաճառելու վերաբերյալ 12 արձանագրություն, որոնցում կեղծ տեղեկություններ են ներառել աճուրդների անցկացման, տարբեր անձանց մասնակցության և կատարված քայլերի վերաբերյալ ու դրանց հիման վրա համայնքային սեփականություն հանդիսացող՝ 9600 քմ մակերեսով հողատարածքների վաճառքը ձևակերպել են մեկ քառակուսի մետրն ընդամենը 2900 դրամով՝ ընդհանուր 28 միլիոն դրամով: Այդ կերպ նրանք յուրացրել են գնորդի կողմից կանխիկ եղանակով իրենց վստահված 59 միլիոն դրամից առանձնապես խոշոր չափերի` 31 միլիոն դրամը։
Բացի այս, կիրառելով նույն մեխանիզմը, Քասախի համայնքային սեփականություն հանդիսացող՝ 800 քմ մակերեսով հողատարածքը համայնքապետարանի աշխատակազմի գլխավոր մասնագետին օտարվել է մոտ երկուսուկես միլիոն դրամով, իսկ վերջինս էլ, այն բաժանելով երկու մասի, անցած տարվա հունիս և օգոստոս ամիսներին առուվաճառքի պայմանագրերով դրանք վաճառել է համապատասխանաբար` չորս միլիոն և ութ միլիոն 730 հազար դրամով, ինչի հետևանքով համայնքի օրինական շահերին պատճառվել է առանձնապես խոշոր չափերի` ավելի քան 10 միլիոն դրամի էական վնաս, ինչն էլ անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանքներ:
Դեպքերի առթիվ քրեական ոստիկանության կոռուպցիոն և տնտեսական հանցագործությունների դեմ պայքարի վարչությունում հարուցվել է քրեական գործ, որն ուղարկվել է քննչական կոմիտե՝ նախաքննություն կատարելու համար:
23:59 20.06.2025
Օձերը մեր շրջապատում. ի՞նչ պետք է իմանալՀայաստանում կա 21 տեսակի օձ, որոնցից թունավոր են միայն 4-ը՝ տափաստանային իժը, Դարևսկու իժը, անդրկովկասյան գյուրզան և փոքրասիական իժը: Այս մասին հայտնել են ՀՀ ՆԳՆ ՓԾ-ից: Բաց տարածքներում օձ տեսնելիս խորհուրդ է տրվում խուճապի չմատնվել և փորձել զգուշորեն հեռանալ, իսկ փակ տարածքներում՝ տեղափոխվել անվտանգ գոտի և զանգահարել 911: Եթե ձեզ կծել է թունավոր օձ՝ նույնպես […] ...
23:48 20.06.2025
Հայաստանը նախկինի պես հավատարիմ է տարածաշրջանում կայունության ու խաղաղության կառուցմանը․ ՓաշինյանՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը X-ի իր միկրոբլոգում գրառում է արել՝ անդրադառնալով Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ Ստամբուլում կայացած հանդիպմանը։ «Ստամբուլում մանրակրկիտ մտքերի փոխանակում ունեցա նախագահ Էրդողանի հետ։ Քննարկեցինք Հայաստանի ու Թուրքիայի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացը, տարածաշրջանային իրադարձություններն ու մշտական երկխոսության կարևորությունը։ Հայաստանը նախկինի պես հավատարիմ է տարածաշրջանում կայունության ու խաղաղության կառուցմանը»,- գրել է վարչապետը։ […] ...
23:41 20.06.2025
Փրկարարները ոստիկանների հետ համատեղ կանխել են քաղաքացու ինքնասպանության փորձըՀունիսի 20-ին, ժամը 19:53-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ քաղաքացին ցանկանում է ինքնասպանություն գործել՝ նետվելով Երևան քաղաքի Արտաշատի խճուղում գտնվող չշահագործվող շինություններից մեկի տանիքից։ Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ, մեկ ավտոսանդուղք, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ և Հոգեբանական աջակցության բաժնի հերթապահ հոգեբանը։ […] ...
23:36 20.06.2025
Պետդեպ. Միայն Թրամփը կկայացնի որոշումներ Ռուսաստանի և Ուկրաինայի վերաբերյալ ԱՄՆ-ումՄիացյալ Նահանգներում Ռուսաստանի և Ուկրաինայի միջև հակամարտության վերաբերյալ որոշումներ կկայացնի միայն նախագահ Դոնալդ Թրամփը։ Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Պետդեպարտամենտի մամուլի ծառայության ղեկավար Թեմի Բրյուսը։ «Միայն նախագահը (Թրամփը) կարող է որոշել, թե ինչպես շարունակել (Ռուսաստանի և Ուկրաինայի միջև հակամարտության վերաբերյալ)», – ասել է Պետդեպարտամենտի ներկայացուցիչը։ Նրա խոսքով՝ Միացյալ Նահանգներն ուշադիր հետևում է Մոսկվայի և […] ...
23:24 20.06.2025
Իրանը մտադիր չէ բանակցություններ վարել, քանի դեռ Իսրայելը շարունակում է հարձակումներըԻրանը պատրաստ է շարունակել խորհրդակցությունները Մեծ Բրիտանիայի, Գերմանիայի, Ֆրանսիայի և այլ եվրոպական երկրների հետ։ Այս մասին հայտարարել է Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին Ժնևում կայացած բանակցություններից հետո։ «Մենք աջակցում ենք «եվրոպական եռյակի»-ի և Եվրամիության մյուս երկրների հետ խորհրդակցությունների շարունակմանը և պատրաստ ենք նաև մոտ ապագայում ևս մեկ հանդիպում անցկացնել», – նրա խոսքերն է […] ...
23:16 20.06.2025
Մեսսին տուգանայինից խփած գոլերի քանակով մոտեցել է Պելեին«Ինտեր Մայամիի» հարձակվող Լիոնել Մեսսին կարիերայում 68-րդ գոլն է խփել տուգանայինից, հայտնում է Onefootball-ը: «Ոսկե գնդակի» 8-ակի դափնեկիրն այժմ 2 գոլով է հետ «Ֆուտբոլի արքա» Պելեից: Իսկ առաջատարն այս հաշվարկում Բրազիլիայի հավաքականի և ֆրանսիական «Լիոնի» նախկին, լեգենդար կիսապաշտպան Ժունինյո Պեռնամբուկանոն է: Նա կարիերայի ընթացքում տուգանայինից խփել է 77 գոլ: ...