ԱՄՆ-ն և նրա դաշնակիցները դեռևս չեն պատրաստվում ճանաչել «Թալիբանի» իշխանությունը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
07 05 2025
  • $
    389.46
  • RUBLE
    4.81
  • 440.99
WEATHER
+20.09 oC

ԱՄՆ-ն և նրա դաշնակիցները դեռևս չեն պատրաստվում ճանաչել «Թալիբանի» իշխանությունը

10:30 28.08.2021

Սպիտակ տան խոսնակ Ջեն Պսակին ճեպազրույցի ժամանակ ասել է, որ ԱՄՆ-ն և նրա դաշնակիցները դեռևս մտադիր չեն ճանաչել «Թալիբանի» (Ռուսաստանում արգելված կազմակերպություն) իշխանությունը։

«Կարծում եմ, որ պետք է շատ հստակ հասկանալ, որ ԱՄՆ-ի կամ միջազգային գործընկերների կողմից «Թալիբանը» որևէ կերպ ճանաչելու շտապողականություն չկա»,-ասել է նա:

Միևնույն ժամանակ, ԱՄՆ Պետդեպարտամենտի մամուլի ծառայության ղեկավար Նեդ Փրայսը ճեպազրույցի ժամանակ ասել է, որ Վաշինգտոնն իր դաշնակիցների և գործընկերների հետ պարբերաբար և մշտապես քննարկում է «Թալիբանի» հնարավոր ճանաչման հարցը:

Պսակին բացասաբար է պատասխանել լրագրողների այն հարցին, թե Աֆղանստանում 13 ծովային հետևակայինների սպանությունն արդյո՞ք ամերիկացի գեներալների սխալների հետևանք է, և արդյո՞ք Բայդենը չի պատրաստում ԱՄՆ զինվորական հրամանատարության բարձրաստիճան ներկայացուցիչների հրաժարականը:

Ավելի վաղ Բայդենը հայտարարել էր, որ Միացյալ Նահանգները «չի մոռանա և չի ների» Քաբուլի օդանավակայանում տեղի ունեցած հարձակումները՝ վստահեցնելով, որ մեղավորները կպատժվեն։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Ես դատապարտում եմ բռնությունը. Կոնջորյանը՝ Նոր Նորքի թաղապետի մասնակցությամբ միջադեպի մասին

13:35 07.05.2025

Ես դատապարտում եմ բռնությունը. Կոնջորյանը՝ Նոր Նորքի թաղապետի մասնակցությամբ միջադեպի մասին

Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանն անդրադարձել է Նոր Նորքի թաղապետի մասնակցությամբ տեղի ունեցած միջադեպին՝ դատապարտելով բռնությունը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Կոնջորյանը թեմային անդրադարձավ ԱԺ–ում լրագրողների հետ զրույցում: «Ես դատապարտում եմ ֆիզիկական բռնությունը, դատապարտում եմ վերբալ բռնությունը, դատապարտում եմ հոգեբանական բռնությունը: Ես դատապարտում եմ բոլոր տեսակ բռնությունները, դատապարտել եմ այն ժամանակ, դատապարտում եմ հիմա և […] ...

Չինաստանի ԱԳ նախարարությունը կոչ է անում Հնդկաստանին և Պակիստանին զսպվածություն ցուցաբերել

13:29 07.05.2025

Չինաստանի ԱԳ նախարարությունը կոչ է անում Հնդկաստանին և Պակիստանին զսպվածություն ցուցաբերել

Չինաստանը դեմ է ահաբեկչության բոլոր ձևերին և կոչ է անում Հնդկաստանին և Պակիստանին պահպանել խաղաղությունն ու կայունությունը։ Համապատասխան հայտարարությունն արել է Չինաստանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Լին Ցզյանը ճեպազրույցի ժամանակ՝ մեկնաբանելով Հնդկաստանի և Պակիստանի միջև լարվածության սրումը։ «Չինաստանը դեմ է ահաբեկչության ցանկացած դրսևորման և կոչ է անում Հնդկաստանին և Պակիստանին առաջնորդվել առաջին հերթին խաղաղության […] ...

Դոնալդ Թրամփի՝ Պարսից ծոցը Արաբական ծոց վերանվանելու ծրագրերը քաղաքական դրդապատճառներով են․ Արաղչի

13:25 07.05.2025

Դոնալդ Թրամփի՝ Պարսից ծոցը Արաբական ծոց վերանվանելու ծրագրերը քաղաքական դրդապատճառներով են․ Արաղչի

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի՝ Պարսից ծոցը Արաբական ծոց վերանվանելու ծրագրերը քաղաքական դրդապատճառներով են և թշնամական քայլ Թեհրանի նկատմամբ, հայտարարել է Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին։ «Ասոշիեյթեդ Փրեսը», հղում անելով անանուն ամերիկացի պաշտոնյաների, ավելի վաղ հայտնել էր, որ Թրամփը մտադիր է հաջորդ շաբաթ Սաուդյան Արաբիա կատարելիք այցի ժամանակ հայտարարել, որ ԱՄՆ-ն Պարսից ծոցը կանվանի Արաբական ծոց։ «Այս […] ...

«Միկրոորակավորումներ Եվրոպայից դուրս»․ քննարկում Erasmus+ ծրագրի շրջանակում

13:11 07.05.2025

«Միկրոորակավորումներ Եվրոպայից դուրս»․ քննարկում Erasmus+ ծրագրի շրջանակում

Erasmus+ ծրագրի շրջանակում իրականացվող «Միկրոորակավորումներ Եվրոպայից դուրս» (BEM) նախագծի գործընկեր երկրների 5-րդ աշխատաժողովն անցկացվել է Երևանում՝ Մասնագիտական կրթության և ուսուցման զարգացման ազգային կենտրոնի (ՄԿՈՒԶԱԿ) համակարգմամբ։ 2023 թվականից մեկնարկած նախագիծը նորարարական նախաձեռնություն է, որն իրականացվում է Erasmus+ ծրագրի շրջանակում՝ նպատակ ունենալով միկրոորակավորումների (միկրոհավատարմագրեր) միջոցով զարգացնել մասնագիտական կրթության և ուսուցման համակարգը Եվրոպական միության անդամ չհանդիսացող գործընկեր երկրներում: […] ...

Հնդկաստանի մի քանի շրջաններում մարդկանց տարհանում են

13:06 07.05.2025

Հնդկաստանի մի քանի շրջաններում մարդկանց տարհանում են

Հնդկաստանի Ջամմու և Քաշմիր շրջանների որոշ տարածքներից մարդիկ տարհանվում են՝ Պակիստանի հետ սրվող հակամարտության պատճառով, հայտարարել է շրջանի փոխնահանգապետ Մանոջ Սինհան։ Նա նշել է, որ ուշադիր հետևում է իրավիճակին, և Ջամմուի և Քաշմիրի կառավարությունը պատրաստ է ցանկացած զարգացման: «Ես հանձնարարել եմ փոխկոմիսարներին խոցելի շրջաններից գյուղացիներին տեղափոխել ավելի անվտանգ վայրեր՝ նրանց տրամադրելով կացարան, սնունդ, բժշկական օգնություն […] ...

Հնդկաստանի վարչապետի այցը Եվրոպա հետաձգվել է

13:00 07.05.2025

Հնդկաստանի վարչապետի այցը Եվրոպա հետաձգվել է

Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդին հետաձգել է մայիսի կեսերին Նորվեգիա, Խորվաթիա և Նիդերլանդներ կատարելիք իր այցը, հաղորդում է ANI լրատվական գործակալությունը՝ հղում անելով իր աղբյուրներին։ «Վարչապետ Նարենդրա Մոդիի՝ Նորվեգիա, Խորվաթիա և Նիդերլանդներ այցը հետաձգվել է», – գործակալությանը հայտնել են աղբյուրները։ Ավելի վաղ հաղորդվել էր, որ նա պլանավորում է մասնակցել Հնդկաստանի և Հյուսիսային Եվրոպայի երրորդ գագաթնաժողովին Օսլոյում […] ...

BACK_TO_TOP