00:34 30.08.2021
Օգոստոսի 29-ին՝ ժամը 20:54-ին, Կոտայքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Եղվարդի խճուղու մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ․ կան արգելափակված տուժածներ։
Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և Փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական խումբը։
Պարզվել է, որ Եղվարդ քաղաքի Չարենց և Ղազարյան փողոցների խաչմերուկում բախվել են «Opel» (վարորդ՝ Ն․ Դ․) և «VAZ-2106» (վարորդ՝ Ա․ Մ․, ծնված 1980 թ.) մակնիշների ավտոմեքենաները:
Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը, վարորդները և «VAZ-2106» մակնիշի ավտոմեքենայի ուղևոր Գ․ Պ․-ն (ծնված 1992 թ․) տեղի ուժերով դուրս են բերվել ավտոմեքենաներից:
Փրկարարները շտապօգնության ավտոմեքենային են մոտեցրել տուժածներին, ովքեր հոսպիտալացվել են «Արմենիա» ՀԲԿ, որտեղ Ա․ Մ․-ն մահացել է։
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները և փակել գազի բալոնների փականները:
15:03 02.07.2025
Քննարկվել է պաշտպանության բնագավառում Հայաստան-Հնդկաստան համագործակցությունըՀուլիսի 2-ին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն ընդունել է Հայաստանում Հնդկաստանի արտակարգ և լիազոր դեսպան Նիլակշի Սահա Սինհային: Հանդիպման ընթացքում քննարկվել են պաշտպանության բնագավառում Հայաստան-Հնդկաստան համագործակցությանը, ինչպես նաև տարածաշրջանային ու միջազգային անվտանգությանն առնչվող հարցեր: ...
14:55 02.07.2025
ԱՄՆ ներկայացուցը կանչվել է Ուկրաինայի արտաքին գործերի նախարարությունՎաշինգտոնի կողմից ռազմական օգնության կասեցման ֆոնին Ուկրաինայի արտաքին գործերի նախարարությունը հրավիրել է ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատար Ջոն Հինկելին՝ աջակցության հարցը քննարկելու համար։ Կիևը նշել է նախկինում հաստատված զենքի փաթեթների մատակարարումը շարունակելու կարևորությունը։ Երեքշաբթի օրը Politico-ն հաղորդել էր, որ ԱՄՆ-ն դադարեցնում է Ուկրաինա զինամթերքի և զենքի մատակարարումները, քանի որ ամերիկյան պաշարները նվազում են: Սպիտակ տան մամուլի […] ...
14:47 02.07.2025
Նախատեսվում է տրանսպորտային միջոցների բաղադրիչ մասերի, սարքերի գողությունը դիտարկել որպես միջին ծանրության հանցանքՀուլիսի 2-ին Ազգային ժողովն արտահերթ նստաշրջանում երկրորդ ընթերցմամբ քննարկել է մի շարք օրենքների նախագծեր: «ՀՀ քրեական օրենսգրքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագծի հեղինակը Կառավարությունն է: Նախատեսվում է տրանսպորտային միջոցների բաղադրիչ մասերի, սարքերի կամ սարքավորումների գողությունը դիտարկել որպես գողության հանցակազմի 2-րդ մաս, որի պարագայում այն կդիտարկվի որպես միջին ծանրության հանցանք՝ ոչ մեծ ծանրության հանցանքի փոխարեն: Հիմնական […] ...
14:40 02.07.2025
Կրեմլում տեսել են Ադրբեջանում ռուսների ձերբակալման կադրերըԿրեմլում տեսել են Ադրբեջանում Ռուսաստանի քաղաքացիների ձերբակալման կադրերը և ուշադրություն են դարձրել բոլոր մանրամասներին, հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ «Իսկապես, մենք տեսանք բոլոր տեսագրությունները և ուշադրություն դարձրեցինք բոլոր մանրամասներին», – լրագրողներին ասել է Պեսկովը։ Հուլիսի 1-ին ադրբեջանական լրատվամիջոցները հաղորդեցին Բաքվում Ռուսաստանի 8 քաղաքացիների ձերբակալման մասին, որոնք, ըստ ադրբեջանական կողմի, ներգրավված են Իրանից […] ...
14:32 02.07.2025
Ֆրանսիայում ծայրահեղ շոգի պատճառով երկու մարդ է մահացելՖրանսիայի երկու բնակիչ մահացել է ուժեղ շոգի պատճառով: Այս մասին հայտնել է Էկոլոգիական անցման նախարար Ագնես Պանիե-Ռունաշեն: «Շոգի հետ կապված մահվան երկու դեպք է գրանցվել», – Փարիզում կայացած մամուլի ասուլիսում ասել է նա։ Ավելի քան 300 մարդ շտապ բժշկական օգնության կարիք ուներ։ Նրա խոսքով՝ անցյալ հունիսը Ֆրանսիայում օդերևութաբանական դիտարկումների պատմության մեջ երկրորդ ամենատաքն էր։ ...