Դելե Օլոջեդեն միանում է «Ավրորա» մրցանակի Ընտրող հանձնաժողովին – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
17 08 2025
  • $
    383.10
  • RUBLE
    4.79
  • 447.84
WEATHER
+24.09 oC

Դելե Օլոջեդեն միանում է «Ավրորա» մրցանակի Ընտրող հանձնաժողովին

12:19 02.09.2021

«Ավրորա» մարդասիրական նախաձեռնությունն ուրախ է հայտարարել, որ «Ավրորա» համաշխարհային մարդասիրական մրցանակի Ընտրող հանձնաժողովին է միացել նիգերիացի ականավոր լրագրող Դելե Օլոջեդեն՝ Աֆիկայում ծնված առաջին լրագրողը, որն արժանացել է Պուլիցերյան մրցանակի: Նա իր փորձառությամբ կօժանդակի Նոբելյան դափնեկիրներին, նախկին նախագահներին, հանրահայտ քաղաքական գործիչներին, մեծ հեղինակություն վայելող եւ ճանաչված իրավապաշտպաններին՝ ճանաչման արժանացնելու մերօրյա հերոսներին ու նրանց ունեցած բացառիկ ազդեցությունը: Ամեն տարի Ընտրող հանձնաժողովն ուսումնասիրում է թեկնածուների վերջնացուցակն ու ընտրում «Ավրորայի» հերոսներին՝ ավելի ուշ նրանցից մեկին ընտրելով «Ավրորա» մրցանակի դափնեկիր:

60-ամյա Դելե Օլոջեդեն գրող է, խմբագիր եւ հրատարակիչ, ավելի քան չորս տասնամյակ աշխատում է լրագրության ոլորտում եւ գործի բերումով եղել է 100-ից ավելի երկրում: Նա NEXT հետաքննական պարբերականի հիմնադիրն է, որը Լագոսում (Նիգերիա) շրջանառվում էր 2000-ականներին:

2005 թ. Դելեն դարձավ Աֆրիկայում ծնված առաջին լրագրողը, որին շնորհվեց Պուլիցերյան մրցանակ Ռուանդայի ցեղասպանության հետեւանքները լուսաբանելու համար: Նա նաեւ հանրային բանախոս է. մասնավորապես անդրադառնում է այն հարցերին, թե որն է լավ հասարակությունը եւ ինչպես կարող ենք ձգտել եւ հասնել դրան մեր կյանքի ընթացքում:

«Մենք ուրախ ենք, որ Դելե Օլոջեդեն որոշում կայացրեց միանալու մեր հանձնաժողովին: Տասնամյակներ շարունակ նա եղել է թշվառության մեջ գտնվող եւ անտեսված համայնքների ձայնը: Մենք երախտապարտ ենք, որ նա մեզ հետ է, եւ գնահատում ենք նրա ավանդն ու փորձը: Ես վստահ եմ, որ նրա ներդրումը «Ավրորա» մրցանակի Ընտրող հանձնաժողովի աշխատանքին մեծապես կնպաստի մարդասիրական գործին, ինչին մենք բոլորս ծառայում ենք»,- ասաց «Ավրորա» մրցանակի Ընտրող հանձնաժողովի նախագահ Լորդ Արա Դարզին:

Դելե Օլոջեդեն Africa in the World փառատոնի հիմնադիրն է, որը նա անցկացնում է ամեն տարի: Այն Քեյփ գինեհովտում է հավաքում համաշխարհային մտածողներին երկրագնդի տարբեր անկյուններից՝ քննարկելու Աֆրիկայի մեծագույն մարտահրավերներն ու հնարավորությունները: Դրանից բացի, Դելե Օլոջեդեն Aspen Global Leadership Network կրթաթոշակառու է եւ այս համաշխարհային ցանցի առաջնորդության դասընթացների մոդերատոր: Նա Luminate կազմակերպության համաշխարհային խորհրդատվական խմբի,
Կոստա Ռիկայի EARTH համալսարանի եւ այլ տարբեր կազմակերպությունների խորհրդի անդամ է, ինչպես նաեւ Կոլումբիայի համալսարանի պատվավոր շրջանավարտ:

«Ինձ համար մեծ պատիվ է եւ հուզիչ ընդունել իմ կարիերայի այս նոր մարտահրավերը: Ես կարծում եմ՝ «Ավրորա» մրցանակը չափազանց կարեւոր է, քանզի այն միաժամանակ բարձրացնում է իրազեկությունն այն մարդկանց մասին, որոնք մեր անհապաղ օգնության կարիքն ունեն, եւ այն հերոսների մասին, որոնք վտանգում են իրենց կյանքն ուրիշներին օգնելու համար: Որպես լրագրող՝ ես հավատում եմ, որ տեսանելի եւ ներկայացված լինելը կարեւոր է։ Այդ պատճառով ինձ համար պատիվ է ունենալ այս հնարավորությունը՝ ճանաչման արժանացնելու այն մարդկանց, որոնք հերոսական քայլերի են գնում պահպանելու եւ բարելավելու կյանքն ամբողջ աշխարհում»,- նշեց Դելե Օլոջեդեն:

2021 թ. «Ավրորա» մրցանակի շնորհման արարողությունն ու դրան ուղեկցող միջոցառումները տեղի կունենան Վենետիկում (Իտալիա) 2021 թ. հոկտեմբերի 8-10-ը: Հյուրերն ու մասնակիցները, այդ թվում՝ «Ավրորա» մրցանակի Ընտրող հանձնաժողովի անդամները, «Ավրորայի» հերոսներն ու «Ավրորա» համայնքի այլ ներկայացուցիչները, լայն հնարավորություն կունենան ուսումնասիրելու տեղի հարուստ ժառանգությունը: Միեւնույն ժամանակ 2022 թ. «Ավրորա» համաշխարհային մարդասիրական մրցանակի համար առաջադրումները շարունակվում են: Մինչեւ 2021 թ. հոկտեմբերի 31-ը ցանկացած ոք կարող է առաջադրել թեկնածուների, որոնք ուրիշներին օգնելու համար հաղթահարել են անձնական մեծագույն մարտահրավերներ:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Սերբիայում գիշերային անկարգությունների հետևանքով վիրավորվել է վեց ոստիկան

23:59 17.08.2025

Սերբիայում գիշերային անկարգությունների հետևանքով վիրավորվել է վեց ոստիկան

Սերբիայում գիշերային անկարգությունների հետևանքով վիրավորվել է վեց ոստիկան, ձերբակալվել են հանրահավաքի մասնակիցներ։ Այս մասին հայտնում է երկրի ՆԳՆ մամուլի ծառայությունը։ «Սերբիայում երեկվա չգրանցված հանրային հավաքների ժամանակ վիրավորվել է ընդհանուր առմամբ 6 ոստիկան, 56 մարդ տարվել է ոստիկանական բաժանմունք, 16 մարդ ձերբակալվել է մարզական միջոցառման կամ հանրային հավաքի ժամանակ ագրեսիվ վարքագծի հետ կապված հանցագործություն կատարելու հիմնավոր […] ...

Հալեպում ահաբեկչություն է տեղի ունեցել. SANA

23:24 17.08.2025

Հալեպում ահաբեկչություն է տեղի ունեցել. SANA

Սիրիայի հյուսիս-արևմուտքում գտնվող Հալեպ քաղաքում պայթյուն է տեղի ունեցել: SANA լրատվական գործակալության փոխանցմամբ՝ անհայտ անձը պայթուցիկ սարք է գործադրել ալ-Մայսար շրջանում գտնվող հացաբուլկեղենի խանութի մոտ: Քաղաքի անվտանգության ծառայությունների աղբյուրը գործակալությանը հայտնել է, որ նախնական տեղեկությունների համաձայն՝ քաղաքացիական անձանց շրջանում տուժածներ չկան: Պայթյունն իրականացրած անձը տեղում մահացել է, իսկ իրավապահ մարմինները պարզում են նրա ինքնությունը: ...

Արման Ծառուկյանի գրառումը՝ UFC-ում Չիմաևի չեմպիոնությունը նվաճելու պատվին

22:50 17.08.2025

Արման Ծառուկյանի գրառումը՝ UFC-ում Չիմաևի չեմպիոնությունը նվաճելու պատվին

UFC-ի թեթև քաշային կարգի դասակարգման երկրորդ համար Արման Ծառուկյանը իր Instagram-յան էջում լուսանկար է հրապարակել միջին քաշային կարգի նոր չեմպիոն Խամզաթ Չիմաևի հետ։ «Լավագույնը»,– լուսանկարին կից գրել է հայ մարտիկը, ով Չիմաևին օգնել էր տիտղոսային մենամարտին պատրաստվելու հարցում։ ...

Սևանա լճում լողամիջոց է շրջվել․ օգնության են հասել ջրափրկարարները

22:23 17.08.2025

Սևանա լճում լողամիջոց է շրջվել․ օգնության են հասել ջրափրկարարները

Օգոստոսի 17-ին՝ ժամը 14։10-ին, Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Սևանա լճի 3-րդ հանրային լողափում հերթապահություն իրականացնելիս ջրափրկարարները նկատել են, որ ափից մոտ 200 մ հեռավորության վրա լողամիջոց է շրջվել․ անհրաժեշտ է օգնություն։ Ջրափրկարարներն ափից մոտ 500 մ հեռավորությունից ափ են դուրս բերել քաղաքացու։ ...

Թրամփը նախ կհանդիպի Զելենսկիի հետ, հետո՝ եվրոպական երկրների առաջնորդների. Bild

22:00 17.08.2025

Թրամփը նախ կհանդիպի Զելենսկիի հետ, հետո՝ եվրոպական երկրների առաջնորդների. Bild

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը օգոստոսի 18-ին Վաշինգտոնում նախ կհանդիպի Վլադիմիր Զելենսկիի հետ, որից հետո Զելենսկիին ուղեկցող եվրոպական երկրների առաջնորդները կմիանան հանդիպմանը, հաղորդում է Bild թերթը՝ հղում անելով Գերմանիայի կառավարության աղբյուրներին։ Նրանց տեղեկությունների համաձայն՝ կլինի նաև աշխատանքային ճաշ և մի քանի ժամ տևողությամբ քննարկում՝ ընդլայնված կազմով։ Հանդիպմանը մասնակցելու մասին հայտարարել էին Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը, Եվրահանձնաժողովի […] ...

Ղազախստանի հյուսիսում թեթև շարժիչով ինքնաթիռ է կործանվել

21:25 17.08.2025

Ղազախստանի հյուսիսում թեթև շարժիչով ինքնաթիռ է կործանվել

Ղազախստանի հյուսիսում գտնվող Ակմոլա շրջանում վթարի է ենթարկվել Aerostar R40F թեթև շարժիչով ինքնաթիռ, կիրակի օրը հաղորդել է հանրապետության տրանսպորտի նախարարության մամուլի ծառայությունը։ Մի շարք ղազախական լրատվամիջոցներ, այդ թվում՝ պետական, հայտնել են, որ կործանված ինքնաթիռում երկու մարդ է եղել՝ օդաչուն և ուղևորը. երկուսն էլ զոհվել են։ Նշվում է, որ ստեղծվել է հատուկ հանձնաժողով։ Աղետի վայր են […] ...

BACK_TO_TOP