16:10 07.09.2021
Ընդհանուր իրավասության դատարանի Կենտրոն Նորք-Մարաշ վարչական շրջանների նստավայրում Մնացական Մարտիրոսյանի նախագահությամբ շարունակվում է Նազիկ Ամիրյանի դեմ հարուցված քրեական գործի քննությունը:
Հիշեցնենք՝ նրան մեղադրանք է առաջադրվել ապօրինի կերպով՝ «Զենքի մասին» ՀՀ օրենքով նախատեսված սահմանափակումների շրջանցմամբ, ամուսնու՝ Մանվել Գրիգորյանի, որդու՝ Արման Գրիգորյանի և քննությամբ չպարզված այլ անձանց հետ նախնական համաձայնությամբ, հրազեն, ռազմամթերք, ակոսափող հրազենի փամփուշտներ, պայթուցիկ նյութեր ձեռք բերելու, փոխադրելու և իրենց պատկանող երեք տներում պահելու, ինչպես նաև հափշտակություններ կատարելու համար:
Դատարանն անցել է վկաների հարցաքննությանը: Հարցաքննվել է Էջմիածնի բնակիչ, թոշակառու Ալբերտ Պետրոսյանը: Նա եղել է Էջմիածնի բնակիչ Պետրոս Թորոսյանի՝ «Պոդոսի»/մահացել է/ մտերիմ ընկերը:
Հիշեցնենք՝ ըստ քրեական գործի նյութերի՝ Մանվել Գրիգորյանը 2003 թվականին իր երկու ընկերների միջոցով խլել է Թորոսյանի կիսակառույց բենզալցակայանն ու այնտեղ գտնվող ամբողջ շինանյութը՝ միայն շինանյութի համար վճարելով 8000 դոլար, իսկ բենզալցակայանի համար ոչինչ չվճարելով: Վկա Ալբերտ Պետրոսյանը նաև պատմել է, որ այդ ժամանակ Ռուսաստանից 5-6 օրով էր եկել հոր հուղարկավորությանը մասնակցելու նպատակով: Եվ այդ ընթացքում մի քանի անգամ Պետրոս Թորոսյանի երեխաներին ուղեկցել է դպրոց, քանի որ Թորոսյանը «նեղված էր», «մեջը վախ կար»:
«Պետրոսը վեդրոյով բենզին է ծախել 90-ականներից, փորձել է իր ընտանիքի ապրուստն ապահովել ու վդրուգ ասում են՝ էդ բենզակալոնկեն քոնը չի»,- պատմել է վկան:
Դատարանում վկան չհիշեց մանրամասներ սուրբ Կարապետ մատուռի մոտ հնչած կրակոցների մասին, ինչի մասին, ի դեպ, նախաքննական ցուցմունքներում պատմել էր: Դատարանը հրապարակեց 2018 թվականին նախաքննական մարմնին տված ցուցմունքները, ըստ որոնց՝ վկան Թորոսյանից իմացել է, որ Ճուտ մականունով Գևորգ Այվազյանը և ևս մեկը 2004 թվականին Պետրոս Թորոսյանին տարել են մատուռի մոտ, կրակել են և սպառնացել:
Նշենք նաև, որ գործով անցնող 132 վկայից հարցաքննվել է արդեն 40-ը: Դատարանը որոշեց կրկին ծանուցել դատակոչի վկայի առաջին 40 անձանց, քանի որ նրանցից շատերը եկել են դատարան, սպասել ու գնացել:
21:51 18.06.2025
Իրանն Իսրայելի ուղղությամբ առաջին անգամ արձակել է «Սաջիլ» երկաստիճան միջին հեռահարության բալիստիկ հրթիռԻսլամական հեղափոխության պահապանների կորպուսը (ԻՀՊԿ) հայտարարել է, որ Թեհրանը մարտական գործողությունների ընթացքում առաջին անգամ արձակել է «Սաջիլ» երկաստիճան միջին հեռահարության (2000կմ) բալիստիկ հրթիռ, հաղորդում է Tasnim լրատվական գործակալությունը։ Նշվում է, որ Իրանը Իսրայելի ուղղությամբ արձակել է երեք նմանատիպ հրթիռ։ Ավելի վաղ SHANTNEWS.am-ը հայտնել էր, որ Իրանի զինված ուժերը հրթիռներ են արձակել Իսրայելի ուղղությամբ: ...
21:45 18.06.2025
Կարեն Խաչանովի հաղթական մեկնարկը Հալե-ի ATP-500 մրցաշարումԳերմանական Հալեում ընթացող ATP-500 կարգի մրցաշարում Կարեն Խաչանովը հաղթանակի է հասել Զիզու Բերգսի նկատմամբ: Գրանցվել է 6:4, 6:3 հաշիվը: Աշխարհի 22-րդ ռակետը երկրորդ անգամ էր խաղում բելգիացու հետ և երկրորդ հաղթանակն է տարել։ 1/8 եզրափակչում Խաչանովը կմրցի աշխարհի 27-րդ ռակետ Ֆելիքս Օժյե Ալյասիմի հետ: Կանադացու հետ դիմակայությունների հաշիվն է՝ 1-2: Նրանք չէին հանդիպել 3 տարի: ...
21:41 18.06.2025
Հացահատիկային մշակաբույսերի բերքատվության կանխատեսում«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ը ներկայացրել է հացահատիկային մշակաբույսերի բերքատվության կանխատեսումը: Մասնագիտացված ագրոօդերևութաբանական հաշվարկների և դիտված եղանակային պայմանների վերլուծության արդյունքում՝ 2025թ. հացահատիկային մշակաբույսերի միջին հանրապետական բերքատվությունը (ցողունակալման փուլում) 1 հեկտարից սպասվում է․ աշնանացան ցորեն` 18.5-19ց, գարնանացան գարի՝ 16ց։ ...
21:36 18.06.2025
Փաշինյան-Էրդողան հանդիպումից առաջ Ալիևը Հայաստանի հետ համաձայնագրի կնքման նոր նախապայմաններ է առաջ քաշումԲաքվում աշխատանքն է սկսել «Սևծովյան տնտեսական համագործակցության» կազմակերպության խորհրդարանական վեհաժողովի հերթական նստաշրջանը: Ինչպես և սպասվում էր, Ադրբեջանի իշխանությունները այդ հարթակը կրկին օգտագործել են հակահայկական հռետորաբանության ու քարոզչության համար: Ինչո՞ւ է Բաքվում անցնում ու արդյո՞ք Հայաստանի խորհրդարանը ներկայացված է պատվիրակությամբ: Թեմային՝ «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը: «Կազմակերպության 65-րդ նստաշրջանը 3 օր է տևելու Բաքվում: Այնտեղ […] ...
21:28 18.06.2025
Թենիսի Հայաստանի կանանց հավաքականը երկրորդ հաղթանակն է տարել Բիլի Ջին Քինգի գավաթի խաղարկությունումԹենիսի Հայաստանի կանանց հավաքականը երկրորդ հաղթանակն է տարել Բիլի Ջին Քինգի գավաթի խաղարկությունում։ Եվրոպական գոտու երրորդ ենթախմբում հայ թենիսիստուհիները 2-1 հաշվով հաղթել են Անդորրայի թիմին։ Մենախաղում Ալինա Սողոմոնյանը 6-3, 6-1 հաշվով հաղթել է Յուդիթ Կարտանային, իսկ Անի Ամիրաղյանը 0-6, 1-6 հաշվով պարտվել է աշխարհի 135-րդ ռակետ Վիկտորյա Խիմենես-Կասինցևային։ Հայաստանի թիմը հաղթանակն ամրագրել է զուգախաղում։ Սողոմոնյան […] ...