Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարն ընդունել է ՀՀ-ում Միացյալ Թագավորության դեսպանին – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
19 06 2025
  • $
    384.44
  • RUBLE
    4.92
  • 441.80
WEATHER
+13.09 oC

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարն ընդունել է ՀՀ-ում Միացյալ Թագավորության դեսպանին

16:55 07.09.2021

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանն այսօր ընդունել է ՀՀ-ում Միացյալ Թագավորության դեսպան Ջոն Գալագերին։

Նարեկ Մկրտչյանն անդրադարձել է 2020 թ․ ռազմական գործողությունների ընթացքում և հետպատերազմական ժամանակահատվածում նախարարության կողմից իրականացված արցախահայության աջակցության ծրագրերին՝ այս համատեքստում առաջնային համարելով վերջիններիս համար արժանապատիվ կենսապայմանների ապահովումը։

«Մեր երախտագիտությունն ենք հայտնում բոլոր այն երկրներին ու միջազգային կազմակերպություններին, որոնք այս դժվարին ժամանակահատվածում Հայաստանին կողքին են, և որոնց հետ ակտիվ համագործակցության շնորհիվ կարողացել ենք արդյունավետ ծրագրեր իրականացնել։ Այս առումով հատուկ կարևորում եմ նաև Միացյալ Թագավորության դերը՝ Հայաստանին հետպատերազմական շրջանում անհրաժեշտ աջակցություն տրամադրելու համար»,- նշել է նախարարը։

Նարեկ Մկրտչյանն ընդգծել է երկրի կայուն զարգացմանն ուղղված երկարաժամկետ ռազմավարությունների մշակման կարևորությունը՝ շեշտելով ժողովրդագրության, զբաղվածության, կենսաթոշակային ապահովության և հանրային բնակապահովման ոլորտներում բարեփոխումների իրականացման անհրաժեշտությունը։ Այս համատեքստում օգտակար է համարվել բրիտանական փորձի ուսումնասիրությունը և, ըստ անհրաժեշտության, դրա ներդրումը։

Հանդիպման ընթացքում ներկայացվել է նաև Հայաստանում անկախ կյանքի կենտրոնների ստեղծման, խմբային տների մոդելի ներդրման, հոգեկան և ֆիզիկական առողջության կենտրոնների ապաինստիտուցիոնալացման ծրագրերը։

Ջոն Գալագերը շնորհակալություն է հայտնել նախարարության կողմից սահմանված առաջնահերթությունների համապարփակ ներկայացման և հետպատերազմական ժամանակաշրջանում Միացյալ Թագավորության կողմից տրամադրված աջակցությանը լավատեղյակ լինելու համար։

«Այժմ մեր ֆինանսավորմամբ իրականացվում է մի ծրագիր, որի հիմնական նպատակը սահմանամերձ համայնքներում՝ Վայոց ձորի, Գեղարքունիքի և Սյունիքի մարզերում զբաղվածության խթանումն ու սոցիալ-հոգեբանական աջակցության տրամադրումն է։ Մեր նպատակն է օգնել այս համայնքներում բնակվող Արցախից տեղահանված անձանց տնտեսական զարգացմանը, և ուրախ եմ հայտնել, որ այս ծրագրի շրջանակում 70 քաղաքացու համար նոր հնարավորություններ են ստեղծվել»,- նշել է դեսպանը։

Հանդիպման ընթացքում կողմերը պայմանավորվածություն են ձեռք բերել քննարկված ծրագրերը կարճ ժամանակում գործնական տիրույթ տեղափոխել և ակտիվ համագործակցության ու փորձի փոխանակման արդյունքում ստացված գիտելիքն օգտագործել հօգուտ երկու երկրների սոցիալական պաշտպանության ոլորտի զարգացման։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

SHANTNEWS

22:00 18.06.2025

SHANTNEWS

Իրանն Իսրայելի ուղղությամբ առաջին անգամ արձակել է «Սաջիլ» երկաստիճան միջին հեռահարության բալիստիկ հրթիռ

21:51 18.06.2025

Իրանն Իսրայելի ուղղությամբ առաջին անգամ արձակել է «Սաջիլ» երկաստիճան միջին հեռահարության բալիստիկ հրթիռ

Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը (ԻՀՊԿ) հայտարարել է, որ Թեհրանը մարտական ​​գործողությունների ընթացքում առաջին անգամ արձակել է «Սաջիլ» երկաստիճան միջին հեռահարության (2000կմ) բալիստիկ հրթիռ, հաղորդում է Tasnim լրատվական գործակալությունը։ Նշվում է, որ Իրանը Իսրայելի ուղղությամբ արձակել է երեք նմանատիպ հրթիռ։ Ավելի վաղ SHANTNEWS.am-ը հայտնել էր, որ Իրանի զինված ուժերը հրթիռներ են արձակել Իսրայելի ուղղությամբ: ...

Կարեն Խաչանովի հաղթական մեկնարկը Հալե-ի ATP-500 մրցաշարում

21:45 18.06.2025

Կարեն Խաչանովի հաղթական մեկնարկը Հալե-ի ATP-500 մրցաշարում

Գերմանական Հալեում ընթացող ATP-500 կարգի մրցաշարում Կարեն Խաչանովը հաղթանակի է հասել Զիզու Բերգսի նկատմամբ: Գրանցվել է 6:4, 6:3 հաշիվը: Աշխարհի 22-րդ ռակետը երկրորդ անգամ էր խաղում բելգիացու հետ և երկրորդ հաղթանակն է տարել։ 1/8 եզրափակչում Խաչանովը կմրցի աշխարհի 27-րդ ռակետ Ֆելիքս Օժյե Ալյասիմի հետ: Կանադացու հետ դիմակայությունների հաշիվն է՝ 1-2: Նրանք չէին հանդիպել 3 տարի: ...

Հացահատիկային մշակաբույսերի բերքատվության կանխատեսում

21:41 18.06.2025

Հացահատիկային մշակաբույսերի բերքատվության կանխատեսում

«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ը ներկայացրել է հացահատիկային մշակաբույսերի բերքատվության կանխատեսումը: Մասնագիտացված ագրոօդերևութաբանական հաշվարկների և դիտված եղանակային պայմանների վերլուծության արդյունքում՝ 2025թ. հացահատիկային մշակաբույսերի միջին հանրապետական բերքատվությունը (ցողունակալման փուլում) 1 հեկտարից սպասվում է․ աշնանացան ցորեն` 18.5-19ց, գարնանացան գարի՝ 16ց։   ...

Փաշինյան-Էրդողան հանդիպումից առաջ Ալիևը Հայաստանի հետ համաձայնագրի կնքման նոր նախապայմաններ է առաջ քաշում

21:36 18.06.2025

Փաշինյան-Էրդողան հանդիպումից առաջ Ալիևը Հայաստանի հետ համաձայնագրի կնքման նոր նախապայմաններ է առաջ քաշում

Բաքվում աշխատանքն է սկսել «Սևծովյան տնտեսական համագործակցության» կազմակերպության խորհրդարանական վեհաժողովի հերթական նստաշրջանը: Ինչպես և սպասվում էր, Ադրբեջանի իշխանությունները այդ հարթակը կրկին օգտագործել են հակահայկական հռետորաբանության ու քարոզչության համար: Ինչո՞ւ է Բաքվում անցնում ու արդյո՞ք Հայաստանի խորհրդարանը ներկայացված է պատվիրակությամբ: Թեմային՝ «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը: «Կազմակերպության 65-րդ նստաշրջանը 3 օր է տևելու Բաքվում: Այնտեղ […] ...

Թենիսի Հայաստանի կանանց հավաքականը երկրորդ հաղթանակն է տարել Բիլի Ջին Քինգի գավաթի խաղարկությունում

21:28 18.06.2025

Թենիսի Հայաստանի կանանց հավաքականը երկրորդ հաղթանակն է տարել Բիլի Ջին Քինգի գավաթի խաղարկությունում

Թենիսի Հայաստանի կանանց հավաքականը երկրորդ հաղթանակն է տարել Բիլի Ջին Քինգի գավաթի խաղարկությունում։ Եվրոպական գոտու երրորդ ենթախմբում հայ թենիսիստուհիները 2-1 հաշվով հաղթել են Անդորրայի թիմին։ Մենախաղում Ալինա Սողոմոնյանը 6-3, 6-1 հաշվով հաղթել է Յուդիթ Կարտանային, իսկ Անի Ամիրաղյանը 0-6, 1-6 հաշվով պարտվել է աշխարհի 135-րդ ռակետ Վիկտորյա Խիմենես-Կասինցևային։ Հայաստանի թիմը հաղթանակն ամրագրել է զուգախաղում։ Սողոմոնյան […] ...

BACK_TO_TOP