10:26 08.09.2021
Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Մնացական Մարտիրոսյանը, ինչպես սպասվում էր, բավարարել է ՀՔԾ քննիչի միջնորդությունը ու ՀՀ նախկին գլխավոր դատախազ, ՔԿ նախկին նախագահ Աղվան Հովսեփյանին կալանավորելու որոշում կայացրել։ Այս մասին «Փաստինֆո»-ի հետ զրույցում հայտնեց փաստաբան Սասուն Ռաֆաելյանը` նշելով, որ դատարանի որոշումն ստանալուց հետո դրա դեմ կներկայացվի վերաքննիչ բողոք:
Հիշեցնենք, որ Աղվան Հովսեփյանը ձերբակալվել է սեպտեմբերի 7-ի առավոտյան՝ 1,5 տարի առաջ հարուցված քրեական գործի շրջանակներում:
Մոտ 45 տարի իրավապահ կառույցներում ամենաբարձր ղեկավար պաշտոններ զբաղեցրած Աղվան Հովսեփյանին նախաքննական մարմինը չի կարողացել իր ծառայական գործունեության հետ կապված որևէ ապօրինություն մեղսագրել։ Նրան մեղադրանք է առաջադրվել ապօրինի ձեռնարկատիրական գործունեություն ծավալելու, ենթադրյալ փողերի լվացման համար։
Չնայած գործը հարուցվել էր շուրջ 1,5 տարի առաջ, սակայն այդ ընթացքում նախաքննական մարմինը չի կարողացել որևէ ապացույց գտնել՝ մեղադրանք առաջադրելու համար։ Գործը նոր ընթացք է ստացել ՀՀ ԱԺ արտահերթ ընտրություններից հետո, երբ ի հայտ են եկել կասկածելի անցյալ ունեցող երկու անձ ու տվել իշխանությունների համար ցանկալի ցուցմունք, որն էլ դրվել է Ա. Հովսեփյանի մեղադրանքի հիմքում։ Փաստաբանի փոխանցմամբ՝ առաջադրված մեղադրանքները որևէ աղերս չունեն իրականության ու իրավաբանության հետ, և Աղվան Հովսեփյանը չի ընդունել առաջադրված մեղադրանքները։
15:30 17.08.2025
Կոտայքի Սոլակ գյուղում հրդեհ է բռնկվել11:10 16.08.2025
Դատախազությունն ամփոփել է 2025 թվականի 1-ին կիսամյակի աշխատանքները15:30 17.08.2025
Կոտայքի Սոլակ գյուղում հրդեհ է բռնկվելՕգոստոսի 17-ին՝ ժամը 11։36-ին, Կոտայքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Սոլակ գյուղի գերեզմանատան մոտակայքում այրվում է անասնագոմի տանիք: Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ և օպերատիվ խումբը։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 12:05-ին, մարվել՝ 12:17-ին: Այրվել են անասնագոմի տանիքի փայտե կառուցատարրերը (մոտ 40 […] ...
14:57 17.08.2025
Մակրոնը կմասնակցի Թրամփ-Զելենսկի բանակցություններինՖրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը երկուշաբթի օրը կմեկնի Վաշինգտոն՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և Վլադիմիր Զելենսկիի հետ հանդիպելու համար, հայտնել է Ելիսեյան պալատը։ «(Ֆրանսիական – խմբ.) Հանրապետության նախագահը վաղը կմեկնի Վաշինգտոն՝ շարունակելու եվրոպական պետությունների և Միացյալ Նահանգների միջև գործողությունների համակարգումը՝ արդար և երկարատև խաղաղության հասնելու նպատակով, որը կպաշտպանի Ուկրաինայի կենսական շահերը և եվրոպական անվտանգությունը»,- ասվում է […] ...
14:40 17.08.2025
Չիմաևը պարտության մատնեց Դյու Պլեսիին՝ դառնալով UFC-ի նոր չեմպիոն. UFC 319Օգոստոսի 16-ի լույս 17-ի գիշերը Չիկագոյի (ԱՄՆ) United Center-ում անցկացվեց UFC 319 մրցաշարը։ Ինչպես տեղեկացնում է armsport.am-ը, մրցաշարի գլխավոր մենամարտում օկտագոն մտան ԱՄԷ-ն ներկայացնող անպարտելի Խամզաթ Չիմաևը և միջին քաշային կարգի գործող չեմպիոն, հարավաֆրիկացի Դրիկուս Դյու Պլեսին։ Մենամարտը տևեց հինգ ռաունդը, և մրցավարների միաձայն որոշմամբ հաղթեց Չիմաևը՝ 50–44, 50–44, 50–44 հաշվով՝ նվաճելով UFC-ի միջին քաշային […] ...
14:22 17.08.2025
Իրանը ուշադիր հետևում է Կովկասում տեղի ունեցող զարգացումներին. Իսմայիլ ԲաղայիԻրանը ուշադիր հետևում է իր հյուսիսարևմտյան սահմանի երկայնքով տեղի ունեցող զարգացումներին, հայտարարել է Իրանի ԱԳ նախարարության մամուլի քարտուղար Իսմայիլ Բաղային։ Բաղային ընդգծել է Հարավային Կովկասի ռազմավարական կարևորությունը Իրանի և տարածաշրջանային այլ պետությունների, մասնավորապես՝ Ռուսաստանի համար՝ հղում անելով քաղաքական, տնտեսական և աշխարհաքաղաքական նկատառումներին։ Նա նշել է, որ Կովկասում արտատարածաշրջանային ուժերի ներկայությունը վնասակար կլինի և կավելացնի աշխարհաքաղաքական […] ...
13:57 17.08.2025
Առաջիկա օրերի եղանակային կանխատեսումըՀանրապետության տարածքում oգոստոսի 17-ի ցերեկը, 18-22-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին՝ արևմտյան 2-5մ/վ։ Օգոստոսի 17-ին, 19-22-ին երեկոյան ժամերին Արմավիրում, Կոտայքի և Արագածոտնի նախալեռներում սպասվում է քամու ուժգնացում՝ 15-18 մ/վ արագությամբ։ Օդի ջերմաստիճանն օգոստոսի 18-20-ին աստիճանաբար կբարձրանա 4-6 աստիճանով, Լոռիում, Տավուշում և Սյունիքում՝ 8-10 աստիճանով: Երևան քաղաքում oգոստոսի 17-ի ցերեկը, 18-22-ին սպասվում է առանց տեղումների […] ...
13:30 17.08.2025
Ֆինլանդիայի նախագահը կարող է Զելենսկիի հետ գնալ Թրամփի հետ հանդիպման. PoliticoՖինլանդիայի նախագահ Ալեքսանդր Ստուբը կարող է միանալ Վլադիմիր Զելենսկիին օգոստոսի 18-ին Սպիտակ տանը ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ բանակցություններ վարելու համար, շաբաթ օրը հաղորդել է Politico-ն՝ հղում անելով իր աղբյուրներին։ Ըստ աղբյուրների՝ եվրոպացի առաջնորդները վախենում են, որ Զելենսկին չի արժանանա «ողջունելի» ընդունելության ամերիկյան մայրաքաղաքում, ինչպես Ռուսաստանի առաջնորդ Վլադիմիր Պուտինը ստացավ Ալյասկա նահանգում։ «Ծրագրեր են մշակվում […] ...