13:28 08.09.2021
«Ադրբեջանի կողմից գերեվարված քաղաքացիական անձինք, զինծառայողները համատարած ենթարկվել են համակարգային, անմարդկային խոշտանգման: Խոսքը ոչ միայն դիտավորյալ ֆիզիկական տառապանքի, ցավ պատճառելու, այլև հոգեկան տառապանքներ պատճառելու մասին է»,- Ադրբեջանում պահվող հայ գերիների և ռազմագերիների իրավունքների կոպիտ խախտումներին, Ադրբեջանի պետական պատասխանատվությանը նվիրված արտահերթ զեկույցի ներկայացման ժամանակ ասել է ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը։
Փաստեր կան, որ հատուկ պատժի են ենթարկվել ադրբեջանցի այն զինծառայողները, հատուկ ծառայությունների ծառայողները, բանտի աշխատողները, որոնք նույնիսկ փորձել են մի փոքր լավ վերաբերվել ռազմագերիներին ու քաղաքացիական անձանց:
«Իհարկե, ամենադաժան վերաբերմունքը, պայմանները եղել են գերեվարման ժամանակ ու դրանից անմիջապես հետո, հատկապես հատուկ ծառայությունների կողմից: Խոշտանգումները, նվաստացումները և անմարդկային վերաբերմունքը եղել են լայնածավալ՝ ծաղրել են էթնիկ պատկանելությունը, նաև կրոնական իրավունքները: Բազմաթիվ են եղել դեպքերը, երբ մարդկանց զրկել են ջրից կամ սննդից։ Ջուր և սնունդ տրամադրել են բացառապես նվաստացումներից կամ դաժան ծեծից հետո։ Օրինակ՝ եղել են դեպքեր, երբ սնունդը գցել են գետնին և ստիպել են ուտել գետնից, հետո գերիին պահելով սոված վիճակում՝ այդ սնունդը գցել են աղբարկղի մեջ։
Եղել են դեպքեր, երբ ընդամենը 10 վայրկյան են տվել ուտելու համար, դրանից հետո, անկախ նրանից՝ հասցրել է ուտել, թե ոչ, վերցրել ու գցել են աղբամանի մեջ։ Թքել են սննդի մեջ և ստիպել են ուտել այն»,- ասել է Մարդու իրավունքների պաշտպանը:
«Եղել են դեպքեր, երբ բժիշկներն են բռնություն գործադրել: Մարդու վրա եռացող ջուր կամ թեյ են լցրել, այրվածքներ են առաջացել, դրանից հետո ծեծի են ենթարկել, 21 օր չի կարողացել քայլել, 21 օր անց նոր բժշկական օգնություն է ստացել: 20-ամյա ռազմագերիներից մեկին ստիպել են հագնել կանացի հագուստ, ծաղրել են, ենթարկել են նվաստացման, հետո այդ ամենը ձայնագրել են, ստիպել են ադրբեջանական բառեր ասել, գովել ադրբեջանական իշխանություններին»,- ասել է Թաթոյանը:
ՄԻՊ-ի ներկայացմամբ՝ Ադրբեջանում գտնվող հայ գերիները գրեթե զրկված են եղել հիգիենիկ միջոցներից՝ օճառ, զուգարանի թուղթ, հաճախ մարդիկ ստիպված են եղել իրենց կարիքները հոգալ հագուստի մասեր պատռելով:
«Ինձ հետ առանձնազրույցների ընթացքում գրեթե բոլոր գերիները նշել են՝ հենց ադրբեջանցիներն իմացել են Կարմիր խաչի կամ ռուս զինվորականների այցի մասին, սկսել են նորմալ վերաբերվել և առանձնազրույցի են ներկայացրել այն մարդկանց, որոնց նորմալ են վերաբերել կամ նախապես պատրաստել են դրան»,- ասել է Արման Թաթոյանը:
21:51 18.06.2025
Իրանն Իսրայելի ուղղությամբ առաջին անգամ արձակել է «Սաջիլ» երկաստիճան միջին հեռահարության բալիստիկ հրթիռԻսլամական հեղափոխության պահապանների կորպուսը (ԻՀՊԿ) հայտարարել է, որ Թեհրանը մարտական գործողությունների ընթացքում առաջին անգամ արձակել է «Սաջիլ» երկաստիճան միջին հեռահարության (2000կմ) բալիստիկ հրթիռ, հաղորդում է Tasnim լրատվական գործակալությունը։ Նշվում է, որ Իրանը Իսրայելի ուղղությամբ արձակել է երեք նմանատիպ հրթիռ։ Ավելի վաղ SHANTNEWS.am-ը հայտնել էր, որ Իրանի զինված ուժերը հրթիռներ են արձակել Իսրայելի ուղղությամբ: ...
21:45 18.06.2025
Կարեն Խաչանովի հաղթական մեկնարկը Հալե-ի ATP-500 մրցաշարումԳերմանական Հալեում ընթացող ATP-500 կարգի մրցաշարում Կարեն Խաչանովը հաղթանակի է հասել Զիզու Բերգսի նկատմամբ: Գրանցվել է 6:4, 6:3 հաշիվը: Աշխարհի 22-րդ ռակետը երկրորդ անգամ էր խաղում բելգիացու հետ և երկրորդ հաղթանակն է տարել։ 1/8 եզրափակչում Խաչանովը կմրցի աշխարհի 27-րդ ռակետ Ֆելիքս Օժյե Ալյասիմի հետ: Կանադացու հետ դիմակայությունների հաշիվն է՝ 1-2: Նրանք չէին հանդիպել 3 տարի: ...
21:41 18.06.2025
Հացահատիկային մշակաբույսերի բերքատվության կանխատեսում«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ը ներկայացրել է հացահատիկային մշակաբույսերի բերքատվության կանխատեսումը: Մասնագիտացված ագրոօդերևութաբանական հաշվարկների և դիտված եղանակային պայմանների վերլուծության արդյունքում՝ 2025թ. հացահատիկային մշակաբույսերի միջին հանրապետական բերքատվությունը (ցողունակալման փուլում) 1 հեկտարից սպասվում է․ աշնանացան ցորեն` 18.5-19ց, գարնանացան գարի՝ 16ց։ ...
21:36 18.06.2025
Փաշինյան-Էրդողան հանդիպումից առաջ Ալիևը Հայաստանի հետ համաձայնագրի կնքման նոր նախապայմաններ է առաջ քաշումԲաքվում աշխատանքն է սկսել «Սևծովյան տնտեսական համագործակցության» կազմակերպության խորհրդարանական վեհաժողովի հերթական նստաշրջանը: Ինչպես և սպասվում էր, Ադրբեջանի իշխանությունները այդ հարթակը կրկին օգտագործել են հակահայկական հռետորաբանության ու քարոզչության համար: Ինչո՞ւ է Բաքվում անցնում ու արդյո՞ք Հայաստանի խորհրդարանը ներկայացված է պատվիրակությամբ: Թեմային՝ «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը: «Կազմակերպության 65-րդ նստաշրջանը 3 օր է տևելու Բաքվում: Այնտեղ […] ...
21:28 18.06.2025
Թենիսի Հայաստանի կանանց հավաքականը երկրորդ հաղթանակն է տարել Բիլի Ջին Քինգի գավաթի խաղարկությունումԹենիսի Հայաստանի կանանց հավաքականը երկրորդ հաղթանակն է տարել Բիլի Ջին Քինգի գավաթի խաղարկությունում։ Եվրոպական գոտու երրորդ ենթախմբում հայ թենիսիստուհիները 2-1 հաշվով հաղթել են Անդորրայի թիմին։ Մենախաղում Ալինա Սողոմոնյանը 6-3, 6-1 հաշվով հաղթել է Յուդիթ Կարտանային, իսկ Անի Ամիրաղյանը 0-6, 1-6 հաշվով պարտվել է աշխարհի 135-րդ ռակետ Վիկտորյա Խիմենես-Կասինցևային։ Հայաստանի թիմը հաղթանակն ամրագրել է զուգախաղում։ Սողոմոնյան […] ...