Ինչպես դարձնել սնունդն ավելի առողջ – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
24 06 2025
  • $
    386.08
  • RUBLE
    4.93
  • 442.60
WEATHER
+23.09 oC

Ինչպես դարձնել սնունդն ավելի առողջ

16:15 12.09.2021

Առողջ սնունդը հիմնված է այն սկզբունքների վրա, որոնք համապատասխանում են անվտանգության պահանջներին և պայմաններ են ստեղծում մարդու կյանքի և գալիք սերունդների ֆիզիկական և մտավոր զարգացման համար: Այն ուղղված է աղեստամոքսային համակարգի, էնդոկրին համակարգի պաթոլոգիայի ձևավորման ռիսկերի նվազեցմանը, սրտանոթային համակարգի և ավելորդ քաշի զարգացման ռիսկի նվազեցմանը:

Այսօր մարդիկ հաճախ ուտում են այն, ինչ ցանկանում են, այն էլ՝ մեծ քանակությամբ: Դուք կարող եք փոխել սննդի ընտրության հանդեպ մոտեցումը, հավասարակշռել ձեր սննդակարգը ցանկացած տարիքում:

Ինչի՞ց սկսել ձեր սննդակարգի «առողջացումը»:

Մրգերն ու բանջարեղենը սննդային բուրգում պետք է առաջին տեղում լինեն: Բավական է, եթե ամեն օր ձեր սննդակարգում ունեք լոլիկով, վարունգով, կանաչիով բանջարեղենային աղցան և առնվազն երկու խոշոր միրգ: Ամենահեշտ և մատչելի տարբերակը երկու խնձորն է: Բայց ավելի լավ է, որ լինի խնձոր էր և մեկ այլ միրգ, օրինակ՝ նարինջ, բայց ոչ խաղող, քանի որ դրա մեջ շատ ազատ շաքար կա:

Բուրգի երկրորդ տեղում հատիկավորներն են. առավոտյան շիլաները և հատիկավոր կամ նույնիսկ սովորական հաց, բայց աղի նվազեցված պարունակությամբ։ Ոլոռը և լոբազգիները պարունակում են մեծ քանակությամբ բուսական սպիտակուցներ, իսկ դրանք անհրաժեշտ ամինաթթուներ են, և, իհարկե, ձուկ: Ցանկալի է այն ուտել շաբաթական առնվազն երկու անգամ: Նախընտրելի է ձուկ ընտրել սառը ծովերից:

Անհրաժեշտ է նաև նվազեցնել շաքարավազի և աղի օգտագործումը: ԱՀԿ -ն սահմանել է շաքարավազի և աղի հետևյալ անվտանգ սպառման տնորմաները. օրական համապատասխանաբար 5 գ և 7 գ:

Сложным сейчас остается вопрос, связанный с добавлением в продукцию трансизомерных жирных кислот, потому что на этом основывается производство, например, маргарина. А маргарин, в свою очередь, – основной продукт, который используется при изготовлении практически всех продуктов, где есть трансизомеры.

Որպես այլընտրանք սննդաբաններն առաջարկում են ավելի շատ համեմունքներ օգտագործել: Սրտանոթային համակարգի հիվանդությունների կանխարգելման ոսկե չափանիշը միջերկրածովյան դիետան է, որտեղ գրեթե յուրաքանչյուր ուտեստի մեջ առկա է կիտրոն, կծու խոտաբույսեր և նվազագույն քանակությամբ աղ: Սրտանոթային համակարգի և երիկամների հիվանդություններ ունեցող մարդկանց համար ԱՀԿ -ն խորհուրդ է տալիս նվազեցնել աղի քանակը մինչև 3 գ կամ ամբողջությամբ դադարեցնել դրա օգտագործումը՝ կախված հիվանդության ծանրությունից: Երբ աղի ցածր քանակությամբ կամ առանց աղի դիետա է պահվում, զարկերակային ճնշումն իջնում է:

Ավելի հեշտ է հրաժարվել աղից, քան շաքարից: Ինչպե՞ս նվազեցնել դրա սպառումը: Ինչպե՞ս հաշվարկել, թե որքան շաքար է օգտագործում մարդն օրական: Ցանկալի է, որ ձեր օգտագործած շաքարավազը լինի միայն մրգերի տեսքով: Սա բավական կլինի: Շաքարավազի և հրուշակեղենի մասնաբաժինը սննդակարգում չպետք է գերազանցի 10%-ը:

 

 

 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Հրդեհ անասնագոմում

11:30 24.06.2025

Հրդեհ անասնագոմում

Հունիսի 24-ին, ժամը 01:12-ին Վայոց ձորի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Հերհեր գյուղի դպրոցի մոտակայքում գտնվող անասնագոմի տանիքում հրդեհ է բռնկվել։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ։  Հրդեհը մեկուսացվել է ժամը 02։45-ին, մարվել՝ 09։15-ին։ Այրվել է անասնագոմը (մոտ 64 քմ)։ ...

Տարադրամի փոխարժեքները հունիսի 24-ին

11:18 24.06.2025

Տարադրամի փոխարժեքները հունիսի 24-ին

Shantnews.am-ը ներկայացնում է տարադրամի փոխարժեքները՝ ըստ rate.am-ի: ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեքն է 385 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 387․5 դրամ: Եվրոյի առքի առավելագույն արժեքն է 443 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 450 դրամ: Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 4.87 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 4.98 դրամ: ...

Իսրայելի կողմից իրականացված հարձակման հետևանքով զոհվել է իրանցի միջուկային գիտնական․ ԶԼՄ

11:07 24.06.2025

Իսրայելի կողմից իրականացված հարձակման հետևանքով զոհվել է իրանցի միջուկային գիտնական․ ԶԼՄ

Իսրայելի կողմից իրականացված հարձակման հետևանքով զոհվել է իրանցի միջուկային գիտնական Մոհամմադ Ռեզա Սադիղին: Այս մասին հաղորդում է NourNews գործակալությունը։ Լրատվամիջոցի հաղորդմամբ՝ Իսրայելը հարձակումը սկսել է առավոտյան, նախքան հրադադարի պայմանավորվածության ուժի մեջ մտնելը։ ...

Իսրայելը կարձագանքի հրադադարի ցանկացած խախտման․ Նեթանյահուի գրասենյակ

10:55 24.06.2025

Իսրայելը կարձագանքի հրադադարի ցանկացած խախտման․ Նեթանյահուի գրասենյակ

Իսրայելը մտադիր է վճռականորեն արձագանքել Իրանի կողմից հրադադարի ցանկացած խախտման, հայտարարել է այդ երկրի վարչապետ Բենիամին Նեթանյահուի գրասենյակը։ «Իսրայելը վճռականորեն կարձագանքի հրադադարի ցանկացած խախտման: Իսրայելի քաղաքացիները պետք է շարունակեն հետևել հրամանատարության հրահանգներին մինչև հրադադարի լիարժեք պահպանումը», – ասվում է պաշտոնական հայտարարության մեջ: ...

Արտերկրի գիտնականների ղեկավարությամբ կստեղծվի 12 հեռավար լաբորատորիա. մրցույթի արդյունքները հայտնի են

10:43 24.06.2025

Արտերկրի գիտնականների ղեկավարությամբ կստեղծվի 12 հեռավար լաբորատորիա. մրցույթի արդյունքները հայտնի են

ՀՀ ԿԳՄՍ նախարարի հրամանով հաստատվել է «Հեռավար լաբորատորիաների հիմնադրման ծրագիր-2025» մրցույթի արդյունքում ֆինանսավորման երաշխավորված գիտական նախագծերի ցանկը։ Մրցույթի արդյունքում ընտրվել է արտերկրի գիտնականների ղեկավարությամբ ՀՀ պետական գիտական կազմակերպությունում հեռանկարային, ժամանակակից գիտական ուղղություններով նոր ստորաբաժանումների ստեղծմանն ուղղված 12 հնգամյա նախագիծ՝ 5 տարվա կտրվածքով մինչև 130 միլիոն ՀՀ դրամ բյուջեով: Մրցույթի մանրամասները   ...

Հրդեհ Հերհեր գյուղում

10:34 24.06.2025

Հրդեհ Հերհեր գյուղում

Հունիսի 24-ին, ժամը 02:45-ին Վայոց ձորի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Հերհեր գյուղում այրվում է տուն։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։  Հրդեհը մեկուսացվել է ժամը 04։02-ին, մարվել՝ 06:43-ին: Այրվել է տունը (մոտ 80 քմ): ...

BACK_TO_TOP