Ինչպես խուսափել սոցցանցերի միջոցով կատարվող հափշտակություններից – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
18 06 2025
  • $
    384.44
  • RUBLE
    4.92
  • 441.80
WEATHER
+22.09 oC

Ինչպես խուսափել սոցցանցերի միջոցով կատարվող հափշտակություններից

15:08 09.09.2021

Նորագույն տեխնոլոգիաների զարգացմանը զուգահեռ, ցավոք, կատարելագործվում են նաև հանցագործությունների եղանակներն ու ձևերը, և որոշ հանցամիտներ, կիրառելով տեղեկատվական և հեռահաղորդակցման տեխնոլոգիաների ընձեռած հնարավորությունները, հափշտակություններ են անում արդեն վիրտուալ տիրույթում: Վերջին ժամանակաշրջանում լայն տարածում են գտել բանկային քարտերից կատարվող դրամական միջոցների հափշտակությունները, որոնք իրականացվում են սոցիալական ցանցերի օգտատերերին մոլորության մեջ գցելու եղանակով:

«Ենթադրյալ հանցագործները ստեղծում են հանրահայտ կազմակերպությունների կայքերի նմանակ կայքեր, դրանք գովազդում տարբեր սոցիալական ցանցերում, որոնցում նշում են, որ տվյալ ապրանքանիշը կրող կազմակերպությունը իր հիմնադրման տարելիցի առթիվ տրամադրում է անվճար նվերներ, որոնք ստանալու համար պետք է մուտք գործել նշված հղումով և լրացնել անհատական տվյալներ: Այդ ֆիշինգային՝ կեղծ կայքերը, որպես կանոն, պահանջում են լրացնել նաև բանկային քարտի կամ սոցիալական ցանցերում գրանցված անհատական հաշիվների տվյալները, որոնք լրացնելուց հետո դրանք հայտնվում են հանցագործի տիրապետության տակ։ Ստանալով բանկային քարտի վրա դաջված տվյալները՝ ենթադրյալ հանցագործը դրանում առկա դրամական միջոցները հափշտակում է՝ օգտագործելով էլեկտրոնային դրամապանակներ կամ առցանց POS տերմինալներ։ Ստանալով սոցիալական ցանցերի կամ էլեկտրոնային փոստի տվյալները՝ հանցագործը մուտք է գործում անհատական հաշիվներ, պատճենահանում նամակագրությունների նյութերը և դրանք չհրապարակելու սպառնալիքով գումար շորթում»,- մեզ հետ զրույցում ներկայացրեց ոստիկանության ՕՀՏ և ՀՀԴՊ վարչության պետի տեղակալ Արմեն Աբրահամյանը։

Գործում է հափշտակության մեկ այլ եղանակ ևս։ Հանցամիտը սոցիալական ցանցերում ստեղծում է հանրահայտ անձանց անունով անհատական էջեր, տեղադրում այդ անձի որևէ նախկին տեսաուղերձ և հայտարարում մրցույթ՝ հաղթողին խոստանալով դրամական պարգև։ Ընդ որում, մրցույթի բարդության աստիճանը լինում է այնքան հեշտ, որ առավելագույն թվով օգտատերեր արձագանքեն դրան: Այնուհետև մրցույթի մասնակիցներին ուղարկվում են հաղորդագրություններ՝ նշելով, որ նրանք հաղթել են, և մրցանակը ստանալու համար պահանջում են տրամադրել բանկային քարտի տվյալները կամ պահանջում են գումար՝ մրցանակի տեղափոխման ծախսը հոգալու նպատակով:

Մեծ տարածում ունեն նաև բուքմեյքերական ընկերությունների օգտատերերից կատարվող հափշտակությունները: «Ենթադրյալ հանցագործները, սոցիալական ցանցերում հանդես գալով բուքմեյքերական ընկերության անվան տակ, գովազդում են ընկերությունների կայքերի նմանակ կայքերի հղումներ՝ խոստանալով մուտք գործելու դեպքում տրամադրել բոնուսային միավորներ կամ դրամական միջոցներ։ Օգտատերերը մուտք գործելով նմանակ կայքը՝ այնտեղ մուտքագրում են իրենց հաշիվների գաղտնաբառերը, որոնք անմիջապես փոխանցվում են ենթադրյալ հանցագործին։ Արդյունքում՝ հանցագործը հասանելիություն է ստանում տվյալ հաշվին և դրան բանկային քարտ կցված լինելու դեպքում հափշտակում բանկային քարտում առկա գումարը»,- պարզաբանեց Արմեն Աբրահամյանը։

Վերջին շրջանում լայն տարածում են ստացել նաև հափշտակությունները, երբ քաղաքացիների քարտային հաշվից խաբեությամբ գումարներ հափշտակելու դիտավորությամբ նույն սոցիալական ցանցերով կապ են հաստատում նրանց հետ և նամակագրության, ինչպես և զանգի միջոցով առաջարկում մի դեպքում՝ որպես դասակարգված վարկառուի վարկ տրամադրել, մեկ այլ դեպքում՝ իբր հանել սև ցուցակից։ Եվ վարկային պատմությունը կարգավորելու, այնուհետև վարկը քաղաքացիների քարտային հաշվին փոխանցելու պատրվակով պահանջում ու ստանում են նրանց բանկային քարտի տվյալները, այն է՝ քարտի վավերապայմանները կամ բանկային քարտի լուսանկարները, անձնագրի և սոցիալական քարտի պատճենները, ինչպես և դրամական փոխանցումների հաստատման նպատակով քարտային հաշվին կցված հեռախոսահամարին ուղարկված գաղտնաբառը:

Քրեական ոստիկանության գլխավոր վարչությունում գործում է բարձր տեխնոլոգիաների ոլորտում կատարվող հանցագործությունների դեմ պայքարի բաժինը, որը մասնագիտացած է համացանցային հանցագործությունների բացահայտման գործում։ Առցանց տիրույթում հափշտակությունների զոհ չդառնալու համար իրավապահները հորդորում են նմանատիպ գովազդների հանդիպելիս ուշադրություն դարձնել գովազդվող կայքերի հղումներին և կեղծ կայքերում չմուտքագրել բանկային քարտի կամ խաղային հաշիվների գաղտնաբառերը։ Իսկ եթե արդեն տրամադրել եք ձեր բանկային քարտի տվյալները կամ խաղային հաշիվների գաղտնաբառը և կրել ֆինանսական կորուստներ, անհրաժեշտ է անհապաղ դիմել մասնագիտացված ստորաբաժանմանը կամ զանգել 011-56-27-18 հեռախոսահամարով։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

SHANTNEWS

22:00 18.06.2025

SHANTNEWS

Իրանն Իսրայելի ուղղությամբ առաջին անգամ արձակել է «Սաջիլ» երկաստիճան միջին հեռահարության բալիստիկ հրթիռ

21:51 18.06.2025

Իրանն Իսրայելի ուղղությամբ առաջին անգամ արձակել է «Սաջիլ» երկաստիճան միջին հեռահարության բալիստիկ հրթիռ

Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը (ԻՀՊԿ) հայտարարել է, որ Թեհրանը մարտական ​​գործողությունների ընթացքում առաջին անգամ արձակել է «Սաջիլ» երկաստիճան միջին հեռահարության (2000կմ) բալիստիկ հրթիռ, հաղորդում է Tasnim լրատվական գործակալությունը։ Նշվում է, որ Իրանը Իսրայելի ուղղությամբ արձակել է երեք նմանատիպ հրթիռ։ Ավելի վաղ SHANTNEWS.am-ը հայտնել էր, որ Իրանի զինված ուժերը հրթիռներ են արձակել Իսրայելի ուղղությամբ: ...

Կարեն Խաչանովի հաղթական մեկնարկը Հալե-ի ATP-500 մրցաշարում

21:45 18.06.2025

Կարեն Խաչանովի հաղթական մեկնարկը Հալե-ի ATP-500 մրցաշարում

Գերմանական Հալեում ընթացող ATP-500 կարգի մրցաշարում Կարեն Խաչանովը հաղթանակի է հասել Զիզու Բերգսի նկատմամբ: Գրանցվել է 6:4, 6:3 հաշիվը: Աշխարհի 22-րդ ռակետը երկրորդ անգամ էր խաղում բելգիացու հետ և երկրորդ հաղթանակն է տարել։ 1/8 եզրափակչում Խաչանովը կմրցի աշխարհի 27-րդ ռակետ Ֆելիքս Օժյե Ալյասիմի հետ: Կանադացու հետ դիմակայությունների հաշիվն է՝ 1-2: Նրանք չէին հանդիպել 3 տարի: ...

Հացահատիկային մշակաբույսերի բերքատվության կանխատեսում

21:41 18.06.2025

Հացահատիկային մշակաբույսերի բերքատվության կանխատեսում

«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ը ներկայացրել է հացահատիկային մշակաբույսերի բերքատվության կանխատեսումը: Մասնագիտացված ագրոօդերևութաբանական հաշվարկների և դիտված եղանակային պայմանների վերլուծության արդյունքում՝ 2025թ. հացահատիկային մշակաբույսերի միջին հանրապետական բերքատվությունը (ցողունակալման փուլում) 1 հեկտարից սպասվում է․ աշնանացան ցորեն` 18.5-19ց, գարնանացան գարի՝ 16ց։   ...

Փաշինյան-Էրդողան հանդիպումից առաջ Ալիևը Հայաստանի հետ համաձայնագրի կնքման նոր նախապայմաններ է առաջ քաշում

21:36 18.06.2025

Փաշինյան-Էրդողան հանդիպումից առաջ Ալիևը Հայաստանի հետ համաձայնագրի կնքման նոր նախապայմաններ է առաջ քաշում

Բաքվում աշխատանքն է սկսել «Սևծովյան տնտեսական համագործակցության» կազմակերպության խորհրդարանական վեհաժողովի հերթական նստաշրջանը: Ինչպես և սպասվում էր, Ադրբեջանի իշխանությունները այդ հարթակը կրկին օգտագործել են հակահայկական հռետորաբանության ու քարոզչության համար: Ինչո՞ւ է Բաքվում անցնում ու արդյո՞ք Հայաստանի խորհրդարանը ներկայացված է պատվիրակությամբ: Թեմային՝ «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը: «Կազմակերպության 65-րդ նստաշրջանը 3 օր է տևելու Բաքվում: Այնտեղ […] ...

Թենիսի Հայաստանի կանանց հավաքականը երկրորդ հաղթանակն է տարել Բիլի Ջին Քինգի գավաթի խաղարկությունում

21:28 18.06.2025

Թենիսի Հայաստանի կանանց հավաքականը երկրորդ հաղթանակն է տարել Բիլի Ջին Քինգի գավաթի խաղարկությունում

Թենիսի Հայաստանի կանանց հավաքականը երկրորդ հաղթանակն է տարել Բիլի Ջին Քինգի գավաթի խաղարկությունում։ Եվրոպական գոտու երրորդ ենթախմբում հայ թենիսիստուհիները 2-1 հաշվով հաղթել են Անդորրայի թիմին։ Մենախաղում Ալինա Սողոմոնյանը 6-3, 6-1 հաշվով հաղթել է Յուդիթ Կարտանային, իսկ Անի Ամիրաղյանը 0-6, 1-6 հաշվով պարտվել է աշխարհի 135-րդ ռակետ Վիկտորյա Խիմենես-Կասինցևային։ Հայաստանի թիմը հաղթանակն ամրագրել է զուգախաղում։ Սողոմոնյան […] ...

BACK_TO_TOP