16:43 09.09.2021
Սեպտեմբերի 8-11-ն աշխատանքային այցով Ավստրիայում գտնվող ՄԾ պետ Արմեն Ղազարյանը Վիեննայում հանդիպում է ունեցել Միգրացիոն քաղաքականության մշակման միջազգային կենտրոնի (ՄՔՄՄԿ) գլխամասային գրասենյակի Միգրացիոն երկխոսության և համագործակցության տնօրեն Մարթին Փլյումի և Արևելյան Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի տարածաշրջանային ղեկավար Վիոլետա Վագների հետ:
Կողմերը քննարկել են երկկողմ համագործակցությունն ու դրա շարունակականության հնարավորությունը: Ա. Ղազարյանը բարձր է գնահատել ՄՔՄՄԿ-ի նախաձեռնությամբ 2018 թ․-ից ՄԾ-ում գործող ԷՐԻՆ ծրագրի արդյունավետությունը, որի շրջանակում շուրջ 1000 վերադարձողներ ստացել են վերաինտեգրման աջակցություն: ՄԾ պետը ներկայացրել է նաև նույն ծրագրի շրջանակում իրականացվող նախաձեռնությունը, որով ՄԾ վերադարձի և վերաինտեգրման աշխատակիցների, ինչպես նաև ոլորտին առնչվող այլ մասնագետների համար նախատեսվում է անցկացնել կարողությունների զարգացման դասըթնացների շարք:
Միջազգային կազմակերպության աջակցությամբ Հայաստանում իրականացվող արժեքավոր նախաձեռնությունների թվում է նաև 100-ից ավելի ապաստան հայցողների համար նախատեսվող նոր կացարանի շինարարությունը, ինչի կապակցությամբ ևս ՄԾ պետն իր գոհունակությունն է հայտնել գործընկերներին:
Մ. Փլյումի և Վ. Վագների հետ քննարկվել է ՄՔՄՄԿ-ի աջակցությամբ և ԵՄ-ի օժանդակությամբ Հայաստանում մեկնարկած IMPACT ծրագիրը, որի շրջանակում նախատեսվում է Հայաստան վերադարձող և աշխատանքային միգրանտներին և նրանց ընտանիքի անդամներին ֆինանսական աջակցություն ցուցաբերել 1+1 սկզբունքով՝ սեփական ձեռներեցությունը հիմնելու նպատակով, որով նրանց միջոցները կուղղվեն հայրենիքում հիմնվելուն, տեղական զարգացմանն ու աշխատատեղերի ստեղծմանը:
21:23 18.06.2025
Ժամանակավորապես կդադարեցվի Երևանի և մարզերի որոշ հասցեների էլեկտրամատակարարումը«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ հունիսի 19-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևանի Կենտրոն վարչական շրջան՝ 11:00-17:00 Կողբացի փ. 42 շենք, Պուշկինի փ. 40 շենք, Տերյան փ. 23, 25 շենքեր և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Երևանի Արաբկիր վարչական շրջան՝ 11։00-17։00 Ադոնցի փ. 19/8-21/2 շենքեր, Երևանի Աջափնյակ վարչական […] ...
21:15 18.06.2025
Mehr. Իրանի զինված ուժերը հրթիռներ են արձակել Իսրայելի ուղղությամբԻրանի զինված ուժերը նոր հրթիռային հարձակում են իրականացրել Իսրայելի տարածքի վրա, հաղորդում է իրանական Mehr գործակալությունը։ Գործակալությունը չի նշում, թե որ թիրախներն են ենթարկվել իրանական հարվածներին։ ...
21:09 18.06.2025
Կարծում եմ՝ չափավոր արդյունքներ կլինեն․ Լևոն Շիրինյանը՝ Էրդողան-Փաշինյան հանդիպման մասին«Հեռանկարն» այսօր հյուրընկալել է Քրիստոնեա-ժողովրդավարական կուսակցության նախագահ Լևոն Շիրինյանին։ Անդրադարձ է եղել վերջին քաղաքական զարգացումներին ու առաջիկա օրերին սպասվող իրադարձություններին, մասնավորապես Նիկոլ Փաշինյանի՝ Թուրքիա այցին։ Վարչապետը գնում է Թուրքիա նախագահ Էրդողանի հրավերով։ Հասարակությունը, փորձագետները միակարծիք չեն։ Ոմանք դրական սպասումներ ունեն, ոմանք՝ բացասական։ Արդյո՞ք չկան վտանգներ, մտավախություններ, եթե հաշվի առնենք, որ Թուրքիան Ադրբեջանի թիվ մեկ դաշնակիցն […] ...
21:02 18.06.2025
Թրամփը հայտարարել է, որ Իրանին վերջնագիր է ներկայացրելԱՄՆ-Իրան բանակցությունների ժամանակը դեռ չի անցել, և Թեհրանը կապի մեջ է Վաշինգտոնի հետ։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։ «Դեռ ուշ չէ», – պատասխանել է նա՝ Սպիտակ տանը լրագրողների հետ զրույցում մեկնաբանելով ԱՄՆ-Իրան բանակցությունների վերսկսման հեռանկարները։ Ամերիկացի առաջնորդը պատասխանում էր այն հարցին, թե արդյոք, իր կարծիքով, ուշ է դրանց վերսկսման համար։ Թրամփի խոսքով, […] ...
20:54 18.06.2025
Հայկական թիմերի հավանական մրցակիցները Կոնֆերենցիաների լիգայի որակավորման երկրորդ փուլումԿոնֆերենցիաների լիգայի որակավորման երկրորդ փուլում Հայաստանի փոխչեմպիոն «Արարատ-Արմենիան» կմրցի ռումինական «Ունիվերսիտատյա Կլուժի» հետ։ Որակավորման առաջին փուլը հաղթահարելու դեպքում «Ուրարտուն» ուժերը կչափի Սլովակիան ներկայացնող ԴԱԿ-ի հետ, «Փյունիկը»՝ հունգարական «Գյորի»։ Չեմպիոնների լիգայի որակավորման առաջին փուլից դուրս մնալու դեպքում Հայաստանի չեմպիոն «Նոան» Կոնֆերենցիաների լիգայի որակավորման երկրորդ փուլում կխաղա ԿուՊՍ (Ֆինլանդիա) – Միլսամի (Մոլդովա) զույգի պարտվողի հետ։ ...
20:41 18.06.2025
Արաղչի. Իրանը բանակցողներ չի ուղարկել ՕմանԻրանի ղեկավարությունը չի ուղարկել իր բանակցային պատվիրակությունը Օման, որտեղ նախկինում տեղի էին ունեցել ԱՄՆ-ի հետ մի քանի փուլ խորհրդակցություններ՝ իրանական միջուկային ծրագրի շուրջ ստեղծված իրավիճակը կարգավորելու վերաբերյալ։ Այս մասին հայտնել է Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին։ «Մենք բանակցային պատվիրակություն չենք ուղարկել Օմանի Սուլթանություն», – ասել է նա արաղարաղAl Jazeera հեռուստաալիքին։ «Ես Թեհրանից չեմ հեռացել […] ...