18:15 09.09.2021
Արդարադատության նախարար Կարեն Անդրեասյանը հանդիպել է հեղինակավոր իրավաբաններին, ակադեմիական հանրույթի ներկայացուցիչներին ու նրանց հետ քննարկել սահմանադրական բարեփոխումների անհրաժեշտությանը վերաբերող մի շարք հարցեր։
Հանդիպմանը մասնակցել են Բարձրագույն դատական խորհրդի անդամ Վիգեն Քոչարյանը, Վճռաբեկ դատարանի Քրեական պալատի դատավոր Ելիզավետա Դանիելյանը, ՀՀ վարչապետի աշխատակազմի ՄԻԵԴ-ում Հայաստանի Հանրապետության ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանը, Սահմանադրական դատարանի նախագահի խորհրդականներ Ալինա Փխրիկյանը և Արմեն Հարությունյանը, Փաստաբանների պալատի նախագահի առաջին տեղակալ Արմեն Ասատրյանը, Երևանի պետական համալսարանի Սահմանադրական իրավունքի ամբիոնի վարիչ Վարդան Այվազյանը, Հայաստանում Ֆրանսիական համալսարանի իրավաբանական ֆակուլտետի դեկան Կարին Յովսէփեանը, Հայաստանի Ամերիկյան համալսարանի իրավագիտության ամբիոնի վարիչ Ադելաիդա Բաղդասարյանը, Պետական կառավարման ակադեմիայի իրավագիտության ամբիոնի վարիչ Արմեն Եզեկյանը, իրավաբան-գիտնականներ Անահիտ Մանասյանը, Տիգրան Մարկոսյանը, Արսեն Թավադյանը, Լևոն Գևորգյանը, Հրայր Ղուկասյանը, Գևորգ Դանիելյանը, Տարոն Սիմոնյանը, փաստաբաններ Արամ Օրբելյանը, Արթուր Հովհաննիսյանը, Վանիկ Մարգարյանը, Արա Խզմալյանը, Հայկ Մալխասյանը, Ալեքսանդր Սիրունյանն ու Գոռ Մարգարյանը։
Նախարար Անդրեասյանը շնորհակալություն է հայտնել իրավաբաններին հանդիպմանը ներկա լինելու համար ու ներկայացրել հանդիպման նպատակն ու երեք հարց առաջադրել նախնական կարծիքներ լսելու համար՝ ինչպե՞ս վերափոխել և վերաիմաստավորել սահմանադրական բարեփոխումների հանձնաժողովի կազմն ու գործունեությունը և ի՞նչ ձևաչափով առաջ շարժվել, կառավարման ձևի ընտրություն և դատական ատյանների միավորում, այդ թվում` բարձրագույն ատյանների միավորման միջոցով Գերագույն դատարանի ստեղծման նպատակահարմարություն կամ վերաքննիչ և վճռաբեկ ատյանների միավորում:
Ներկայացված հարցերի և առաջարկների շուրջ ծավալվել է ակտիվ մասնագիտական քննարկում:
Նման ձևաչափով հանդիպումները շարունակելու պայմանավորվածություն է ձեռք բերվել։
21:45 18.06.2025
Կարեն Խաչանովի հաղթական մեկնարկը Հալե-ի ATP-500 մրցաշարումԳերմանական Հալեում ընթացող ATP-500 կարգի մրցաշարում Կարեն Խաչանովը հաղթանակի է հասել Զիզու Բերգսի նկատմամբ: Գրանցվել է 6:4, 6:3 հաշիվը: Աշխարհի 22-րդ ռակետը երկրորդ անգամ էր խաղում բելգիացու հետ և երկրորդ հաղթանակն է տարել։ 1/8 եզրափակչում Խաչանովը կմրցի աշխարհի 27-րդ ռակետ Ֆելիքս Օժյե Ալյասիմի հետ: Կանադացու հետ դիմակայությունների հաշիվն է՝ 1-2: Նրանք չէին հանդիպել 3 տարի: ...
21:41 18.06.2025
Հացահատիկային մշակաբույսերի բերքատվության կանխատեսում«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ը ներկայացրել է հացահատիկային մշակաբույսերի բերքատվության կանխատեսումը: Մասնագիտացված ագրոօդերևութաբանական հաշվարկների և դիտված եղանակային պայմանների վերլուծության արդյունքում՝ 2025թ. հացահատիկային մշակաբույսերի միջին հանրապետական բերքատվությունը (ցողունակալման փուլում) 1 հեկտարից սպասվում է․ աշնանացան ցորեն` 18.5-19ց, գարնանացան գարի՝ 16ց։ ...
21:36 18.06.2025
Փաշինյան-Էրդողան հանդիպումից առաջ Ալիևը Հայաստանի հետ համաձայնագրի կնքման նոր նախապայմաններ է առաջ քաշումԲաքվում աշխատանքն է սկսել «Սևծովյան տնտեսական համագործակցության» կազմակերպության խորհրդարանական վեհաժողովի հերթական նստաշրջանը: Ինչպես և սպասվում էր, Ադրբեջանի իշխանությունները այդ հարթակը կրկին օգտագործել են հակահայկական հռետորաբանության ու քարոզչության համար: Ինչո՞ւ է Բաքվում անցնում ու արդյո՞ք Հայաստանի խորհրդարանը ներկայացված է պատվիրակությամբ: Թեմային՝ «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը: «Կազմակերպության 65-րդ նստաշրջանը 3 օր է տևելու Բաքվում: Այնտեղ […] ...
21:28 18.06.2025
Թենիսի Հայաստանի կանանց հավաքականը երկրորդ հաղթանակն է տարել Բիլի Ջին Քինգի գավաթի խաղարկությունումԹենիսի Հայաստանի կանանց հավաքականը երկրորդ հաղթանակն է տարել Բիլի Ջին Քինգի գավաթի խաղարկությունում։ Եվրոպական գոտու երրորդ ենթախմբում հայ թենիսիստուհիները 2-1 հաշվով հաղթել են Անդորրայի թիմին։ Մենախաղում Ալինա Սողոմոնյանը 6-3, 6-1 հաշվով հաղթել է Յուդիթ Կարտանային, իսկ Անի Ամիրաղյանը 0-6, 1-6 հաշվով պարտվել է աշխարհի 135-րդ ռակետ Վիկտորյա Խիմենես-Կասինցևային։ Հայաստանի թիմը հաղթանակն ամրագրել է զուգախաղում։ Սողոմոնյան […] ...
21:15 18.06.2025
Mehr. Իրանի զինված ուժերը հրթիռներ են արձակել Իսրայելի ուղղությամբԻրանի զինված ուժերը նոր հրթիռային հարձակում են իրականացրել Իսրայելի տարածքի վրա, հաղորդում է իրանական Mehr գործակալությունը։ Գործակալությունը չի նշում, թե որ թիրախներն են ենթարկվել իրանական հարվածներին։ ...
21:09 18.06.2025
Կարծում եմ՝ չափավոր արդյունքներ կլինեն․ Լևոն Շիրինյանը՝ Էրդողան-Փաշինյան հանդիպման մասին«Հեռանկարն» այսօր հյուրընկալել է Քրիստոնեա-ժողովրդավարական կուսակցության նախագահ Լևոն Շիրինյանին։ Անդրադարձ է եղել վերջին քաղաքական զարգացումներին ու առաջիկա օրերին սպասվող իրադարձություններին, մասնավորապես Նիկոլ Փաշինյանի՝ Թուրքիա այցին։ Վարչապետը գնում է Թուրքիա նախագահ Էրդողանի հրավերով։ Հասարակությունը, փորձագետները միակարծիք չեն։ Ոմանք դրական սպասումներ ունեն, ոմանք՝ բացասական։ Արդյո՞ք չկան վտանգներ, մտավախություններ, եթե հաշվի առնենք, որ Թուրքիան Ադրբեջանի թիվ մեկ դաշնակիցն […] ...