Համահայկական ճանաչողական և համագործակցության միջոցառման մասնակից վիրահայ երիտասարդներն այցելել են ԿԳՄՍՆ – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
18 06 2025
  • $
    384.44
  • RUBLE
    4.92
  • 441.80
WEATHER
+23.09 oC

Համահայկական ճանաչողական և համագործակցության միջոցառման մասնակից վիրահայ երիտասարդներն այցելել են ԿԳՄՍՆ

18:26 09.09.2021

ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ իրականացվող Համահայկական ճանաչողական և համագործակցության միջոցառման շրջանակում վիրահայ երիտասարդները Վիրահայոց թեմի առաջնորդ Տեր Տաթև քահանա Մարուքյանի գլխավորությամբ հյուրընկալվել են նախարարությունում:

Հանդիպմանը ներկա էր Երիտասարդական քաղաքականության, լրացուցիչ և շարունակական կրթության վարչության պետ Գոհար Մամիկոնյանը:

Ծրագիրն իրականացվում է 2017 թվականից, որին յուրաքանչյուր տարի մասնակցում են 16-30 տարեկան 25 երիտասարդներ Թբիլիսիից, Ախալքալաքից, Ախալցխայից, Նինոծմինդայից, Բաթումից և այլն: Նպատակն է հայկական արժեքների քարոզման միջոցով վիրահայ երիտասարդներին Հայաստանն առավել ճանաչելի դարձնելն ու հայապահպանությանն օժանդակելը: Այս տարի միջոցառումը մեկնարկել է սեպտեմբերի 8-ին: Միջոցառման շրջանակում վիրահայ երիտասարդների համար կազմակերպվում է քառօրյա ճանաչողական այց Հայաստանի պատմական, մշակութային և հոգևոր վայրեր:

Երիտասարդական քաղաքականության, լրացուցիչ և շարունակական կրթության վարչության պետ Գոհար Մամիկոնյանը ողջունել է երիտասարդներին և հույս հայտնել, որ հայրենաճանաչողական այցից հետո նրանք ավելի շատ կսիրեն հայրենիքը:

Վիրահայոց թեմի առաջնորդ Տեր Տաթև քահանա Մարուքյանը շնորհակալություն է հայտնել ծրագրի պետական աջակցության համար: Ըստ նրա՝ թեև խրախուսվում է ծրագրին նոր մասնակիցների ներգրավումը, սակայն նախորդ տարիների մասնակիցները ևս ցանկություն են հայտնել այս տարի նույնպես այցելել հայրենիք:
Մասնակիցներն արդեն եղել են Գոշավանքում, Սևանավանքում, Մատենադարանում: Նախատեսվում են այցեր Խոր Վիրապ, Նորավանք, Տաթևի վանական համալիր, ինչպես նաև Գորիս, Խնձորեսկ, Ջերմուկ և Նորատուս:

Մասնակից երիտասարդներից 21-ամյա Ռաֆայել Գասպարյանը նշել է, որ չնայած առաջին անգամ չէ հայրենիքում, բայց տպավորված է այցելություններից և անհամբեր սպասում է հատկապես Տաթևի վանք այցին: Ապագա բժիշկը վստահեցրել է, որ մի օր անպայման բնակություն կհաստատի Հայաստանում:
Հանդիպման ավարտին երիտասարդներն իրենց հուզող հարցերն են ուղղել կրթության ոլորտի, Վրաստանում հայապահպանությանը վերաբերող խնդիրների շուրջ:

Նշենք, որ միջոցառումն իրականացվում է ՀՀ 2021 թվականի պետական բյուջեի «1115 Երիտասարդության ծրագրի» «11001. Երիտասարդական քաղաքականությանն ուղղված միջոցառումներ» բյուջետային տողով, որն ուղղված է հասարակական կյանքին երիտասարդների ակտիվ մասնակցությանը, երիտասարդության շրջանում առողջ ապրելակերպի, հոգևոր-մշակութային, հայրենասիրական դաստիարակության խթանմանը և երիտասարդների զբաղվածության հնարավորությունների մեծացմանը:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Ժամանակավորապես կդադարեցվի Երևանի և մարզերի որոշ հասցեների էլեկտրամատակարարումը

21:23 18.06.2025

Ժամանակավորապես կդադարեցվի Երևանի և մարզերի որոշ հասցեների էլեկտրամատակարարումը

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ հունիսի 19-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևանի Կենտրոն վարչական շրջան՝ 11:00-17:00 Կողբացի փ. 42 շենք, Պուշկինի փ. 40 շենք, Տերյան փ. 23, 25 շենքեր և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Երևանի Արաբկիր վարչական շրջան՝ 11։00-17։00 Ադոնցի փ. 19/8-21/2 շենքեր, Երևանի Աջափնյակ վարչական […] ...

Mehr. Իրանի զինված ուժերը հրթիռներ են արձակել Իսրայելի ուղղությամբ

21:15 18.06.2025

Mehr. Իրանի զինված ուժերը հրթիռներ են արձակել Իսրայելի ուղղությամբ

Իրանի զինված ուժերը նոր հրթիռային հարձակում են իրականացրել Իսրայելի տարածքի վրա, հաղորդում է իրանական Mehr գործակալությունը։ Գործակալությունը չի նշում, թե որ թիրախներն են ենթարկվել իրանական հարվածներին։ ...

Կարծում եմ՝ չափավոր արդյունքներ կլինեն․ Լևոն Շիրինյանը՝ Էրդողան-Փաշինյան հանդիպման մասին

21:09 18.06.2025

Կարծում եմ՝ չափավոր արդյունքներ կլինեն․ Լևոն Շիրինյանը՝ Էրդողան-Փաշինյան հանդիպման մասին

«Հեռանկարն» այսօր հյուրընկալել է Քրիստոնեա-ժողովրդավարական կուսակցության նախագահ Լևոն Շիրինյանին։ Անդրադարձ է եղել վերջին քաղաքական զարգացումներին ու առաջիկա օրերին սպասվող իրադարձություններին, մասնավորապես Նիկոլ Փաշինյանի՝ Թուրքիա այցին։ Վարչապետը գնում է Թուրքիա նախագահ Էրդողանի հրավերով։ Հասարակությունը, փորձագետները միակարծիք չեն։ Ոմանք դրական սպասումներ ունեն, ոմանք՝ բացասական։ Արդյո՞ք չկան վտանգներ, մտավախություններ, եթե հաշվի առնենք, որ Թուրքիան Ադրբեջանի թիվ մեկ դաշնակիցն […] ...

Թրամփը հայտարարել է, որ Իրանին վերջնագիր է ներկայացրել

21:02 18.06.2025

Թրամփը հայտարարել է, որ Իրանին վերջնագիր է ներկայացրել

ԱՄՆ-Իրան բանակցությունների ժամանակը դեռ չի անցել, և Թեհրանը կապի մեջ է Վաշինգտոնի հետ։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։ «Դեռ ուշ չէ», – պատասխանել է նա՝ Սպիտակ տանը լրագրողների հետ զրույցում մեկնաբանելով ԱՄՆ-Իրան բանակցությունների վերսկսման հեռանկարները։ Ամերիկացի առաջնորդը պատասխանում էր այն հարցին, թե արդյոք, իր կարծիքով, ուշ է դրանց վերսկսման համար։ Թրամփի խոսքով, […] ...

Հայկական թիմերի հավանական մրցակիցները Կոնֆերենցիաների լիգայի որակավորման երկրորդ փուլում

20:54 18.06.2025

Հայկական թիմերի հավանական մրցակիցները Կոնֆերենցիաների լիգայի որակավորման երկրորդ փուլում

Կոնֆերենցիաների լիգայի որակավորման երկրորդ փուլում Հայաստանի փոխչեմպիոն «Արարատ-Արմենիան» կմրցի ռումինական «Ունիվերսիտատյա Կլուժի» հետ։ Որակավորման առաջին փուլը հաղթահարելու դեպքում «Ուրարտուն» ուժերը կչափի Սլովակիան ներկայացնող ԴԱԿ-ի հետ, «Փյունիկը»՝ հունգարական «Գյորի»։ Չեմպիոնների լիգայի որակավորման առաջին փուլից դուրս մնալու դեպքում Հայաստանի չեմպիոն «Նոան» Կոնֆերենցիաների լիգայի որակավորման երկրորդ փուլում կխաղա ԿուՊՍ (Ֆինլանդիա) – Միլսամի (Մոլդովա) զույգի պարտվողի հետ։ ...

Արաղչի. Իրանը բանակցողներ չի ուղարկել Օման

20:41 18.06.2025

Արաղչի. Իրանը բանակցողներ չի ուղարկել Օման

Իրանի ղեկավարությունը չի ուղարկել իր բանակցային պատվիրակությունը Օման, որտեղ նախկինում տեղի էին ունեցել ԱՄՆ-ի հետ մի քանի փուլ խորհրդակցություններ՝ իրանական միջուկային ծրագրի շուրջ ստեղծված իրավիճակը կարգավորելու վերաբերյալ։ Այս մասին հայտնել է Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին։ «Մենք բանակցային պատվիրակություն չենք ուղարկել Օմանի Սուլթանություն», – ասել է նա արաղարաղAl Jazeera հեռուստաալիքին։ «Ես Թեհրանից չեմ հեռացել […] ...

BACK_TO_TOP