Անահիտ Ավանեսյանն ու Մարկ Միխիլսենը քննարկել են փորձի փոխանակման հնարավորությունները – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
24 06 2025
  • $
    386.08
  • RUBLE
    4.93
  • 442.60
WEATHER
+22.09 oC

Անահիտ Ավանեսյանն ու Մարկ Միխիլսենը քննարկել են փորձի փոխանակման հնարավորությունները

23:13 14.09.2021

Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն ընդունել է Բելգիայի Թագավորության նորանշանակ դեսպան Մարկ Միխիլսենին, տեղեկացնում են ՀՀ առողջապահության նախարարությունից։

Շնորհավորելով դեսպանին պաշտոնը ստանձնելու առթիվ` Անահիտ Ավանեսյանը հույս է հայտնել, որ Միխիլսենի պաշտոնավարումը նպաստի առողջապահության ոլորտում հայ-բելգիական գործակցության ամրապնդմանը:

Հանդիպմանը անդրադարձ է եղել COVID-19 համավարակին և դրա հաղթահարմանն ուղղված պատվաստումային գործընթացին: Անահիտ Ավանեսյանը շնորհակալություն է հայտնել COVAX նախաձեռնության շրջանակներում Բելգիայի Թագավորության կողմից անցյալ շաբաթ Հայաստանին նվիրաբերված պատվաստանյութերի հերթական խմբաքանակի համար` համոզմունք հայտնելով, որ այդ քայլը կնպաստի համավարակի հաղթահարմանն ու մարդկանց համար այն հասանելի դարձնելուն:Կողմերը մտքեր են փոխանակել պատվաստանյութերի վերաբերյալ ապատեղեկատվության, կեղծ լուրերի պատճառներին և հանրային առողջության վրա դրա ունեցած բացասական ազդեցության մասին:

Մարկ Միխիլսենը նկատել է, որ Բելգիայում ևս հասարակության մի խումբ կա, որը պայքարում է պատվաստումների դեմ, սակայն նման պնդումները համարվում են անլուրջ և չհիմնավորված:
Անահիտ Ավանեսյանն անդրադարձել է նաև առողջապահության ոլորտում կառավարության ծրագրով նախատեսված բարեփոխումներին:

Շեշտվել է, որ COVID-19-ով պայմանավորված իրադրությունը, ինչպես նաև դրան հաջորդած պատերազմը մեծ հարված էին հասարակության հոգեկան առողջությանը, ուստի կառավարության առաջիկա տարիների առաջնահերթություններից են լինելու տուժածներին որակյալ հոգեբուժական օգնության տրամադրումն ու հոգեբանական ծառայությունների մատուցումը:

Մարկ Միխիլսենին հետաքրքրվել է նաև Հայաստանում առողջապահական ապահովագրության ներդրման ծրագրով:
Հանդիպման ավարտին քննարկվել են առողջապահության նախարարության առջև դրված խնդիրների իրականացման համար Հայաստանի և Բելգիայի Թագավորության միջև փորձի փոխանակման հնարավորությունները, հնչել են ոլորտային փոխգործակցության խորացմանն ուղղված առաջարկներ:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Իսրայելի կողմից իրականացված հարձակման հետևանքով զոհվել է իրանցի միջուկային գիտնական․ ԶԼՄ

11:07 24.06.2025

Իսրայելի կողմից իրականացված հարձակման հետևանքով զոհվել է իրանցի միջուկային գիտնական․ ԶԼՄ

Իսրայելի կողմից իրականացված հարձակման հետևանքով զոհվել է իրանցի միջուկային գիտնական Մոհամմադ Ռեզա Սադիղին: Այս մասին հաղորդում է NourNews գործակալությունը։ Լրատվամիջոցի հաղորդմամբ՝ Իսրայելը հարձակումը սկսել է առավոտյան, նախքան հրադադարի պայմանավորվածության ուժի մեջ մտնելը։ ...

Իսրայելը կարձագանքի հրադադարի ցանկացած խախտման․ Նեթանյահուի գրասենյակ

10:55 24.06.2025

Իսրայելը կարձագանքի հրադադարի ցանկացած խախտման․ Նեթանյահուի գրասենյակ

Իսրայելը մտադիր է վճռականորեն արձագանքել Իրանի կողմից հրադադարի ցանկացած խախտման, հայտարարել է այդ երկրի վարչապետ Բենիամին Նեթանյահուի գրասենյակը։ «Իսրայելը վճռականորեն կարձագանքի հրադադարի ցանկացած խախտման: Իսրայելի քաղաքացիները պետք է շարունակեն հետևել հրամանատարության հրահանգներին մինչև հրադադարի լիարժեք պահպանումը», – ասվում է պաշտոնական հայտարարության մեջ: ...

Արտերկրի գիտնականների ղեկավարությամբ կստեղծվի 12 հեռավար լաբորատորիա. մրցույթի արդյունքները հայտնի են

10:43 24.06.2025

Արտերկրի գիտնականների ղեկավարությամբ կստեղծվի 12 հեռավար լաբորատորիա. մրցույթի արդյունքները հայտնի են

ՀՀ ԿԳՄՍ նախարարի հրամանով հաստատվել է «Հեռավար լաբորատորիաների հիմնադրման ծրագիր-2025» մրցույթի արդյունքում ֆինանսավորման երաշխավորված գիտական նախագծերի ցանկը։ Մրցույթի արդյունքում ընտրվել է արտերկրի գիտնականների ղեկավարությամբ ՀՀ պետական գիտական կազմակերպությունում հեռանկարային, ժամանակակից գիտական ուղղություններով նոր ստորաբաժանումների ստեղծմանն ուղղված 12 հնգամյա նախագիծ՝ 5 տարվա կտրվածքով մինչև 130 միլիոն ՀՀ դրամ բյուջեով: Մրցույթի մանրամասները   ...

Հրդեհ Հերհեր գյուղում

10:34 24.06.2025

Հրդեհ Հերհեր գյուղում

Հունիսի 24-ին, ժամը 02:45-ին Վայոց ձորի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Հերհեր գյուղում այրվում է տուն։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։  Հրդեհը մեկուսացվել է ժամը 04։02-ին, մարվել՝ 06:43-ին: Այրվել է տունը (մոտ 80 քմ): ...

Նեթանյահուն կառավարությանը տեղեկացրել է Իրանի հետ ունեցած պայմանավորվածության մասին

10:21 24.06.2025

Նեթանյահուն կառավարությանը տեղեկացրել է Իրանի հետ ունեցած պայմանավորվածության մասին

Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն գիշերային նիստում նախարարների կաբինետին տեղեկացրել է ԱՄՆ-ի և Կատարի միջնորդությամբ Իրանի հետ հրադադարի վերաբերյալ ձեռք բերված պայմանավորվածության մասին, երեքշաբթի օրը հաղորդել է իսրայելական պետական ​​Kan հեռարձակողը։ «Վարչապետը նախարարներին տեղեկացրել է Իրանի հետ հրադադարի վերաբերյալ ձեռք բերված պայմանավորվածությունների մասին գրեթե մինչև ժամը 2:00-ը տևած կաբինետի նիստի ժամանակ», – ասվում է հաղորդագրության մեջ։ […] ...

Թրամփն Իսրայելի և Իրանի միջև հրադադարն անվանել է մեծ իրադարձություն

10:10 24.06.2025

Թրամփն Իսրայելի և Իրանի միջև հրադադարն անվանել է մեծ իրադարձություն

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Իսրայելի և Իրանի միջև հրադադարը մեծ իրադարձություն է Իսրայելի և աշխարհի համար։ «Սա պատերազմի ավարտն է։ Սա հիանալի է Իսրայելի և աշխարհի համար», – ասել է Թրամփը Axios- ին տված հարցազրույցում ։ ...

BACK_TO_TOP