12:10 22.09.2021
ԱՄՆ Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ, Սենատոր Բոբ Մենենդեսը տեսաուղերձով շնորհավորել է Հայաստանի անկախության օրվա կապակցությամբ:
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացնում են ՀՀ ԱԳՆ-ից, ուղերձում, մասնավորապես, ասված է.
«Ինձ համար պատիվ է Հայաստանի անկախության 30-ամյակի կապակցությամբ ուղերձով դիմել Հայաստանի դեսպանությանը:Ես հասկանում եմ, որ այս ուղերձը հրապարակային է լինելու Հայաստանի ժողովրդի համար, ուստի կցանկանայի ուղիղ խոսել ձեզ հետ:
Ես կցանկանայի հղել իմ լավագույն բարեմաղթանքները, քանի որ դուք նշանավորում եք ձեր ազգի պատմության այս կարևոր հանգրվանը, որն առավել նշանակալից դարձավ հայերի այն սերունդների համար, ովքեր տենչում էին տեսնել անկախ Հայաստանի իրենց տեսլականի իրականացումը:
Դա երկար և դժվարին ճանապարհ է եղել Հայաստանի ժողովրդի համար, քանի որ պայքարել եք ազատության համար: Դուք առաջին անգամ համարձակորեն հաստատեցիք ձեր ինքնորոշման իրավունքը, երբ 1918թ. Հայկական ազգային խորհուրդը անկախություն հռչակեց, շատ չանցած, երբ հայերը միավորվեցին՝ դիմակայելու Օսմանյան կայսրության ոճրագործություններին:
Խորհրդային իշխանության տարիներին դուք հիշել եք այն գաղափաները, որոնց հիման վրա ստեղծել եք Հայաստանի Առաջին Հանրապետությունը․ գաղափարներ, որոնք եղել են որպես հույսի աղբյուր և որոնք կարող էին կրկին ապահովել ազատ և ժողովրդավարական հայրենիք ձեր ժողովրդի համար:
Այնուհետև, դուք ճնշող մեծամասնությամբ քվեարկեցիք Խորհրդային Միությունից անկախության օգտին 1991 թվականին՝ ստեղծելով ինքնիշխան պետություն, որի համար ես հպարտ եմ, որ այսօր կանգնած եմ ձեր կողմքին որպես գործընկեր և բարեկամ: Հայերը գիտակցում են այս պատմության կարևորությունը սեփական հայրենիք ունենալու երկարատև նպատակին հասնելու համար:
Ես նույնպես հավատում եմ մեր անցյալը գիտակցելու կարևորությունը, որպես ապագան հասցեագրելու միջոց: Այդ իսկ պատճառով ես երկար տարիներ պայքարել եմ Հայոց ցեղասպանության ճշմարտությունը ճանաչելու ուղղությամբ, հայ ժողովրդի պատմության մի հատված, որը ժխտել են այն իրականացնողների ժառանգները:
Ճշմարտությունը քողարկելու իմ որոշ գործընկերների բազմաթիվ փորձերը ես ի վերջո հաղթահարեցի Սենատում 2019թ․: Մենք ճանաչում ենք և այդ քայլով հարգում հայոց պատմության այս ողբերգական էջի զոհերին: Մենք հայտարարեցինք «Մենք հիշում ենք»: Ես ուրախացա, երբ նախագահ Բայդենը միացավ ինձ այս տարվա սկզբին, Հայոց հիշատակի օրը, ճանաչելով անցյալը:
Այստեղ ՝ Միացյալ Նահանգներում, մենք չափազանց բարձր ենք գնահատում ամերիկահայերի ներդրումը, որոնց հետ մենք միանում ենք՝ նշելու Հայաստանի Անկախության օրը:
Իմ հայրենի Նյու Ջերսի նահանգում մենք պատիվ ունենք ունենալ ամերիկահայ ուժեղ համայնք, որի ներդրումների համար ես անչափ շնորհակալ եմ: Միացյալ Նահանգները հարգում է ամերիկահայերի հզոր մասնակցությունը մեր հասարակության բոլոր ասպարեզներում և շահում է նրանց հարուստ մշակույթից:
Միացյալ Նահանգները գնահատում է իր հարաբերությունները Հայաստանի հետ, որը հիմնված է փոխադարձ հարգանքի և ընդհանուր գաղափարների վրա:
Անկախության այս օրը ես ուզում եմ շնորհակալություն հայտնել ձեզ ՝ հայ ժողովրդին, ձեր հարատև բարեկամության համար: Շնորհակալություն, Աստված օրհնի ձեզ և շնորհավոր անկախության տոնը»:
12:20 14.08.2025
Սպերցյանի գոլն ու «Կրասնոդարի» հաղթանակը խոշոր հաշվով․ Ռուսաստանի գավաթՌուսաստանի գավաթի խաղարկության Պրեմիեր լիգայի ուղու B խմբի երկրորդ տուրում «Կրասնոդարը» հյուրընկալվելիս 4-0 հաշվով հաղթել է Մոսկվայի «Դինամոյին»։ Հանդիպման վերջին գոլը 87-րդ րոպեին խփել է Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանը։ «Կրասնոդարի» ավագը փոխարինման էր դուրս եկել 67-րդ րոպեին։ «Կրասնոդարը» 3 միավորով խմբում երկրորդն է, Մոսկվայի «Դինամոն»` նույնքան միավորով երրորդը։ 0-4 Spertsyan pic.twitter.com/EYJ7nNJRyb — RPL […] ...
12:07 14.08.2025
Սերբիայում անկարգությունների հետևանքով յոթ զինվոր է վիրավորվելՍերբիայում բողոքի ցույցերի ժամանակ վիրավորվել է յոթ զինծառայող, հաղորդում է Tanjug-ը։ «Ռազմական անվտանգության գործակալության տնօրեն, գեներալ-գնդապետ Ջուրո Յովանիչը հայտնել է, որ այդ գիշեր տեղի ունեցած անկարգությունների ժամանակ վիրավորվել է սերբական բանակի յոթ զինծառայող: Նա նշել է, որ բանակը և այլ պետական կառույցներ պարզում են հարձակվողների ինքնությունը», – գրում է գործակալությունը: Հինգշաբթի գիշերը Նովի Սադում և […] ...
11:54 14.08.2025
Օման՝ առանց վիզայի ՀՀ քաղաքացիների համարՕմանի կառավարությունը, բարձր գնահատելով ՀՀ կառավարության՝ Օմանի քաղաքացիների համար ՀՀ մուտքի արտոնագրի պահանջից միակողմանիորեն ազատելու որոշումը, որոշում է կայացրել ս.թ. օգոստոսի 11-ից փոխադարձաբար ազատել ՀՀ քաղաքացիներին Օմանի մուտքի արտոնագրի պահանջից, ինչի արդյունքում ՀՀ քաղաքացիներն այսուհետ կկարողանան կարճաժամկետ այցերով ուղևորվել Օման՝ խթանելով երկու երկրների զբոսաշրջային կապերն ու միջմարդկային շփումները: Այս մասին հայտնում է ԱԳՆ խոսնակը։ ...
11:37 14.08.2025
Ինչ կապ ունի Դյոկերեշը Ստոկհոլմում հնչած կրակոցների հետՍտոկհոլմի Հուդինգե շրջանում տեղի ունեցած կրակոցները կապված են ֆուտբոլիստ Վիկտոր Դյոկերեշի՝ «Արսենալ» տեղափոխության շուրջ ծագած վեճերի հետ, հայտնում են շվեդական լրատվամիջոցները: Կրակոցներ են արձակվել մի բնակարանի ուղղությամբ։ Ոստիկանությունը հետաքննություն է սկսել և ենթադրում է, որ դեպքը կապ ունի ֆուտբոլային աշխարհի հետ։ Տեղի ունեցածի հիմնական պատճառը, ըստ լրատվամիջոցների, տրանսֆերային վճարների բաշխման շուրջ ֆուտբոլային գործակալների միջև առաջացած […] ...
11:28 14.08.2025
Վթարային ջրանջատում Արաբկիր վարչական շրջանում«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարային աշխատանքներով պայմանավորված, ս.թ օգոստոսի 14-ին ժամը 11:30-16:00-ն կդադարեցվի Ն.Զարյան փողոցի ջրամատակարարումը: Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար: ...