14:17 26.09.2021
Երերույքի տաճարի տարածքում «Հովեր» պետական կամերային երգչախմբի և դաշնակահար Հայկ Մելիքյանի՝ հոգևոր-դասական երաժշտության համերգով տրվել է Եվրոպական ժառանգության օրերի մեկնարկը։
Այս տարի Եվրոպական ժառանգության օրերն անցկացվում են «Համընդգրկուն ժառանգություն» խորագրով՝ սեպտեմբերի 25-26-ը։
Բացման հանդիսավոր արարողությանը ներկա են եղել ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արա Խզմալյանը, դեսպաններ, բարձրաստիճան պաշտոնյաներ, մշակութային գործիչներ և արվեստասեր հասարակություն։
Նախարարի տեղակալ Արա Խզմալյանը ողջունել է ներկաներին՝ ընդգծելով, որ հայ ժողովուրդն ունի իր լրջագույն ներդրումը եվրոպական քաղաքակրթության գաղափարների տարածման և արժեքների պահպանման գործում։ Այդ համատեքստում փոխնախարարը պատահական չի համարել ճարտարապետական գլուխգործոցի՝ Երերույքի տաճարի հիմնումը 5-6-րդ դարերում, երբ մեր նախահայրերն արդեն թարգմանում էին Արիստոտելի, Պլատոնի երկերը։
Արա Խզմալյանը ներկաներին է փոխանցել նաև ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանի ողջույնի խոսքը, որում մասնավորապես ասվում էր. «Շատ ուրախ եմ ողջունել բոլորիդ այստեղ՝ հոյակերտ վաղ միջնադարյան Երերույքի տաճարի տարածքում՝ որպես Եվրոպական ժառանգության օրերի մեկնարկի վայր Հայաստանում։ Հաշվի առնելով Երերույքի տաճարի անզուգական ճարտարապետությունն ու բարձրաքանդակները, առեղծվածային ու ավելի քիչ այցելվող ու հանրահռչակված պատմության և մշակույթի հուշարձան լինելու փաստը՝ այս տարի որոշվեց Եվրոպական ժառանգության օրերի մեկնարկը տալ այս վայրից։
Առանձնապես ուզում եմ նշել, որ 2020 թվականին ՀՀ ԿԳՄՍ նախարարության դրամաշնորհային ծրագրով իրականացվել են Երերույքի տաճարի և դամբարանի ամրակայման ու մասնակի վերականգնման նախագծանախահաշվային փաստաթղթերի մշակման աշխատանքները։
Չնայած բոլոր դժվարություններին՝ այս տարի ևս Հայաստանի և Արցախի Հանրապետություններում կազմակերպվելու են օրվա խորհրդին համահունչ բազմաթիվ միջոցառումներ։
Յուրաքանչյուրիս ակտիվ մասնակցությունը կնպաստի Եվրոպական ժառանգության օրերի կայացմանը և ծրագրի նպատակների իրականացմանը: Կոչ եմ անում բոլորիս կենդանի կամ առցանց ներկայությամբ ու մասնակցությամբ մեկ անգամ ևս արժևորել մեր մշակութային ժառանգությունը և ներդրում ունենալ այն պահպանելու և դարերի հավերժությանը փոխանցելու նվիրյալ գործում»։
22:45 01.07.2025
Օրբանը դեմ է Ուկրաինայի` ԵՄ-ին արագացված անդամակցությանըՈւկրաինան չպետք է միանա Եվրամիությանը արագացված ընթացակարգով, ինչպես Բրյուսելն է ցանկանում, մինչդեռ Չեռնոգորիան 15 տարի սպասում է անդամակցությանը, հայտարարել է Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը։ «Չեռնոգորիան 15 տարի սպասեց Եվրամիության անդամ դառնալուն։ Շնորհիվ քրտնաջան աշխատանքի՝ այն բավարարեց անդամակցության բոլոր չափանիշները։ Այսօր նրա անդամակցության ճանապարհին կա միայն մեկ խոչընդոտ՝Բրյուսելը։ Բրյուսելը որոշել է Ուկրաինային ԵՄ մտցնել արագացված ընթացակարգով։ […] ...
22:35 01.07.2025
Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Կանադայի ԱԳ նախարար Անիտա Անանդի հետՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Կանադայի ԱԳ նախարար Անիտա Անանդի հետ։ Զրուցակիցները քննարկել են փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող տարբեր ոլորտներում երկկողմ համագործակցության զարգացման հարցեր։ Նախարար Միրզոյանը նշել է, որ ՀՀ-ն գնահատում է Կանադայի կողմից ՀՀ ժողովրդավարությանը, քաղաքական անկախությանն ու տնտեսական զարգացմանը ցուցաբերվող շարունակական աջակցությունը, հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից։ «Արարատ Միրզոյանը և Անիտա Անանդը […] ...
22:22 01.07.2025
Լուկաշենկոն չի հավատում Արևմուտքի ցանկությանը՝ կարգավորել Ուկրաինայում հակամարտությունըԲելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարել է, որ չի հավատում որոշ արևմտյան ներկայացուցիչների՝ Ուկրաինայում իրավիճակը կարգավորելու ցանկությանը, հաղորդում է «ԲԵԼՏԱ»-ն։ «Ես չեմ հավատում, որ Արևմուտքում ցանկանում են ավարտել այս պատերազմը», – ասել է Բելառուսի առաջնորդը հանրապետության Անկախության օրվան նվիրված հանդիսավոր հանդիպման ժամանակ։ ...
22:12 01.07.2025
Իսրայելի պաշտպանության բանակը Եմենից նոր հրթիռի արձակում է հայտնաբերելԻսրայելի զինվորականները գրանցել են հրեական պետության ուղղությամբ նոր հրթիռային արձակում, այս անգամ՝ Եմենից, հաղորդում է բանակի մամուլի ծառայությունը։ Դրա տեղեկություններով՝ արձակվել է մեկ հրթիռ, «հակաօդային պաշտպանության համակարգերը աշխատում են սպառնալիքը չեզոքացնելու ուղղությամբ»։ Բանակի մամուլի ծառայությունը ավելի ուշ հայտնել է, որ Իսրայելի ռազմաօդային ուժերը որսացել են Եմենից արձակված հրթիռ։ Իսրայելի մի քանի շրջաններում հնչել են օդային […] ...
21:50 01.07.2025
Թրամփը կքննարկի Իլոն Մասկի արտաքսման հարցըԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, պատասխանելով Հարավային Աֆրիկայում ծնված Իլոն Մասկի հնարավոր արտաքսման վերաբերյալ հարցին, ասել է, որ անհրաժեշտ է մտածել դրա մասին։ «Չգիտեմ, մենք պետք է մտածենք այդ մասին», -նրա խոսքերն է մեջբերում Bloomberg-ը։ Հունիսի 28-ին Մասկը կրկին քննադատել է Սպիտակ տան կողմից առաջարկված ծախսերի կրճատման օրինագիծը, նախքան այն Սենատում ընթացակարգային քվեարկությամբ ընդունվի։ ...