23:37 27.09.2021
Այսօր ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմ են ներկայացվել ահազանգեր այն մասին, որ ադրբեջանական զինծառայողները երեկվանից հրդեհներ են գցում ՀՀ Գեղարքունիքի մարզի Վերին Շորժա և Ներքին Շորժա, Այրք գյուղերի հարևանությամբ: Խոսքն առավելապես բնակիչների խոտհարքների ու արոտավայրերի մասին է, որոնք հրդեհներով ոչնչացվում են, գրել է ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյանը։
«Հաշվի առնելով նաև, որ ադրբեջանական զինված ուժերը ներխուժել ու տեղակայված են գյուղերի անմիջական հարևանությամբ՝ ՀՀ ինքնիշխան տարածքում, ապա հրդեհներն իրական վտանգ են ներկայացնում նաև գյուղերի քաղաքացիական բնակչության համար: Հրդեհները մարդկանց պատճառում են նաև լուրջ սոցիալական խնդիրներ:
Այս տեղելությունները մեզ են փոխանցել գյուղերի բնակիչները: Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը դրանք հիմնավոր ստուգել է մի քանի աղբյուրից, այդ թվում՝ օբյեկտիվ ապացույցներով:
Ահազանգերի ստուգումները վկայում են, որ ՀՀ քաղաքացիական բնակչության նկատմամբ այս դիվերսիոն հանցավոր արարքերը կատարվում են դիտավորությամբ:
Շուրջ 1 ամիս առաջ ադրբեջանական զինվորականները նույն կերպ հրդեհներ էին գցել Գեղարքունիքի գյուղերի (Կութ, Վերին Շորժա, Սոթք և այլն) հարևանությամբ: Խոսքն այնպիսի բարձրադիր վայրերի մասին է, որտեղ մարդիկ հրշեջ-փրկարար ծառայողների հետ միասին ստիպված էին նաև ձեռքով են մարել կրակը, իսկ ադրբեջանական զինվորականներ զուգահեռ առաջացնում էին հրդեհների նոր օջախներ:
Ադրբեջանական զինված ուժերի հեռանալը ՀՀ գյուղերից և համայնքների միջև ճանապարհներից այլընտրանք չունի՝ երաշխավորելու համար ՀՀ սահմանային բնակիչների իրավունքները, մարդկանց խաղաղ ու անվտանգ կյանքը: Անվտանգության գոտին է, որ կարող է ապահովել սահմանային բնակիչների իրավունքները:
ՀՀ գյուղերի հարևանությամբ ադրբեջանական վերջին ժամանակաշրջանի արարքների, այդ թվում՝ կրակոցների փաստերը վկայում են, որ դրանք դառնում են ավելի ու ավելի վտանգավոր քաղաքացիական բնակիչների համար, ունեն ուղղակի դիտավորություն, դարձել են թիրախային, իսկ իրավունքների խախտումներն կրում են զանգվածային բնույթ:
ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի այս հերթական հաղորդումը վաղն առավոտյան միջազգային կառույցներին, ինչպես նաև ՀՀ պետական մարմիններին ու ՀՀ քաղաքացիական հասարակության կազմակերպություններին կուղարկվի նաև առանձին»,- գրել է Թաթոյանը:
23:05 01.07.2025
Մակրոնը Պուտինի հետ զրույցից հետո զանգահարել է ԶելենսկիինՖրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը զանգահարել է Վլադիմիր Զելենսկիին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ զրույցից հետո, հայտնում է РБК-Ուկրաինա գործակալությունը՝ հղում անելով իր աղբյուրին։ «Պուտինի հետ զրույցից հետո Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը զանգահարել է Վլադիմիր Զելենսկիին», – ասվում է RBC-Ukraine Telegram ալիքում հրապարակված հաղորդագրության մեջ։ Հրատարակության տվյալներով՝ Մակրոնը Զելենսկիին պատմել է Ռուսաստանի առաջնորդի հետ զրույցի մանրամասները։ ...
23:00 01.07.2025
Ռոբերտ Աբիսողոմոնյանը ելույթով հանդես է եկել «Վերակենդանացնելով միջազգային զարգացման համագործակցությունը» խորագրով քննարկմանըՀուլիսի 1-ին Սևիլիայում՝ Զարգացմանն ուղղված չորրորդ միջազգային համաժողովի շրջանակներում, ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Ռոբերտ Աբիսողոմոնյանը մասնակցել և ելույթով հանդես է եկել «Վերակենդանացնելով միջազգային զարգացման համագործակցությունը» խորագրով քննարկմանը: այս մասին հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից։ «ՀՀ ԱԳ նախարարի տեղակալն իր խոսքում ընդգծել է առավել նվազ զարգացած, դեպի ծով ելք չունեցող և փոքր կղզի զարգացող երկրների զարգացմանն ուղղված […] ...
22:52 01.07.2025
Ադրբեջանի և Ռուսաստանի միջև հարաբերություններում լարվածությունը նոր անսպասելի դրսևորումներ է ստանումԲաքվում ռուսաստանյան «Սպուտնիկ» պետական գործակալության ներկայացուցիչների ձերբակալությունից հետո դիվանագիտական լուրջ լարվածություն է առաջացել Ադրբեջանի ու Ռուսաստանի հարաբերություններում: Այսօր Մոսկվայում ադրբեջանի դեսպան Ռահման Մուսթաֆայևը կանչվել էր Ռուսաստանի արտգործնախարարություն, ուր նրան պաշտոնական բողոք էր ներկայացվել: Իրականում կա՞ առճակատում, թե սրանք մարտավարական խաղեր են. թեմային՝ «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը: «Հիշեցնեմ, որ ամեն ինչ այս անգամ սկսվեց […] ...
22:45 01.07.2025
Օրբանը դեմ է Ուկրաինայի` ԵՄ-ին արագացված անդամակցությանըՈւկրաինան չպետք է միանա Եվրամիությանը արագացված ընթացակարգով, ինչպես Բրյուսելն է ցանկանում, մինչդեռ Չեռնոգորիան 15 տարի սպասում է անդամակցությանը, հայտարարել է Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը։ «Չեռնոգորիան 15 տարի սպասեց Եվրամիության անդամ դառնալուն։ Շնորհիվ քրտնաջան աշխատանքի՝ այն բավարարեց անդամակցության բոլոր չափանիշները։ Այսօր նրա անդամակցության ճանապարհին կա միայն մեկ խոչընդոտ՝Բրյուսելը։ Բրյուսելը որոշել է Ուկրաինային ԵՄ մտցնել արագացված ընթացակարգով։ […] ...
22:35 01.07.2025
Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Կանադայի ԱԳ նախարար Անիտա Անանդի հետՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Կանադայի ԱԳ նախարար Անիտա Անանդի հետ։ Զրուցակիցները քննարկել են փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող տարբեր ոլորտներում երկկողմ համագործակցության զարգացման հարցեր։ Նախարար Միրզոյանը նշել է, որ ՀՀ-ն գնահատում է Կանադայի կողմից ՀՀ ժողովրդավարությանը, քաղաքական անկախությանն ու տնտեսական զարգացմանը ցուցաբերվող շարունակական աջակցությունը, հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից։ «Արարատ Միրզոյանը և Անիտա Անանդը […] ...
22:22 01.07.2025
Լուկաշենկոն չի հավատում Արևմուտքի ցանկությանը՝ կարգավորել Ուկրաինայում հակամարտությունըԲելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարել է, որ չի հավատում որոշ արևմտյան ներկայացուցիչների՝ Ուկրաինայում իրավիճակը կարգավորելու ցանկությանը, հաղորդում է «ԲԵԼՏԱ»-ն։ «Ես չեմ հավատում, որ Արևմուտքում ցանկանում են ավարտել այս պատերազմը», – ասել է Բելառուսի առաջնորդը հանրապետության Անկախության օրվան նվիրված հանդիսավոր հանդիպման ժամանակ։ ...