20:00 28.09.2021
Սփյուռքի ակտիվ երիտասարդները շարունակում են Հայաստան գալ Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակի ծրագրերով: Մեկնարկել է «Սփյուռքի երիտասարդ դեսպան» մեկամյա ծրագիրը, որին մասնակցում են 16 երկրների 20 սփյուռքահայ ակտիվիստներ։ Այս մասին հայտնում է Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակը։
Հովանավորվելով «Ջինիշյան» հիշատակի հիմնադրամի կողմից՝ մասնակիցները 2 շաբաթ կանցկացնեն Հայաստանում և Արցախում, ապա կվերադառնան իրենց երկրներ ու մեկ տարի կաշխատեն համայնքներում: Նրանք կկազմակերպեն իրազեկման արշավներ, կպատրաստեն մեդիանյութեր, հայրենադարձության վերաբերյալ հավաքներ, հանդիպումներ և համայնքային քննարկումներ:
Արցախյան երկրորդ պատերազմից մեկ տարի անց Սփյուռքը չի դադարում իր աջակցությունը: «Պատերազմը մեզ առերեսեց շատ պարզ մի իրողության. Սփյուռքի ինտելեկտուալ, մասնագիտական, ցանցային, համաշխարհային ներուժը պետք է լիարժեքորեն ներգրավվեն հայաստանյան կյանքին»,-պատերազմի մեկամյա տարելիցի կապակցությամբ իր խոսքում նշել է Գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը:
Հանձնակատարը մասնակցել է նաև ֆրանսահայ, ռուսաստանահայ, գերմանահայ, ամերիկահայ և լիբանանահայ մեր հայրենակիցների և Հայաստանի իրենց գործընկերների համատեղ ջանքերով ստեղծված «Հիբրիդ» լաբորատորիայի (Medical&Health), DDC (Digital Diagnostic center) և MDS (Medical Dental Shop) կենտրոնների բացմանը, որոնք Հայաստանում առաջին անգամ կաճեցնեն տիտանից պրոթեզներ:
Լսողական օգնության ամերիկահայ հիմնադրամն իր հերթին լսողական առողջության վերականգնման անվճար աջակցություն է ցուցաբերելու վերջին պատերազմի ընթացքում վնասվածքներ ստացած զինվորներին: Պատերազմից հետո ամերիկահայ Հելեն Առաքելյանն էլ ժամանել է Հայաստան, որպեսզի ձեռագործ արվեստը սովորեցնի զինվորներին: «Զինվորի տուն» վերականգնողական կենտրոնի Beauty By Soldiers («Գեղեցկություն՝ զինվորներից») նախագծի աշխատանքների ցուցահանդեսին մասնակցեց նաև Գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը:
Հետպատերազմյան շրջանում հայրենադարձների պատմությունները Հայաստանը նորովի կառուցելու լուսավոր օրինակներ են: «Օգնի» պրոթեզավորման հիմնադրամի ղեկավար գերմանահայ Հայկ Բագրատյանն իր հանգստությունը գտել է պատերազմի մասնակիցներին լիարժեք կյանք պարգևելու և նորարար տեխնոլոգիաներով ստեղծված պրոթեզներ տրամադրելու մեջ: Ամերիկահայ բժիշկ, վերջին պատերազմի սպիտակ բանակի մասնակից Արմեն Աբուլյանն ընտանիքի հետ հայրենադարձվել է և շարունակում է վիրահատել վիրավոր զինվորներին: Չի դադարում նաև Սփյուռքից եկող հումանիտար օգնությունը: «Շտապիր բարության» հիմնադրամի կամավոր Մարիամ Նազարյանը Մոսկվայից վերադարձել է Հայաստան և ամիսներ շարունակ տեղահանված արցախցիներին սնունդ, հագուստ, կենցաղային և այլ պարագաներ է տրամադրում: Սիրիահայ հայրենադարձ, վերջին պատերազմի հերոս Կարո Հովագիմյանի ընտանիքն էլ իր սփոփանքը գտել է որդու անունով հիմնադրամ հիմնելու և հիվանդ երեխաների բուժմանն աջակցելու մեջ:
17:17 28.06.2025
Նարեկ Գրիգորյանը գոլ է խփել ռումինական թիմի կազմում17:17 28.06.2025
Նարեկ Գրիգորյանը գոլ է խփել ռումինական թիմի կազմումՌումինական «Ֆարուլի» հայ կիսապաշտպան Նարեկ Գրիգորյանը գոլ է խփել ընկերական խաղում: Հայաստանի ազգային հավաքականի ֆուտբոլիստը ռումինական «Օտելուլի» դեմ ընկերական խաղի 12-րդ րոպեին բացել է հաշիվը: «Ֆարուլը» հաղթել է 2-1 հաշվով: ...
17:10 28.06.2025
Գլխավոր դատախազը հանդիպել է «ՀՈԴՎԱԾ 3» Մարդու իրավունքների դպրոցի ուսանողներինՀայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանն այսօր ընդունել է «Հանուն հավասար իրավունքների» կրթական կենտրոն հասարակական կազմակերպության՝ «ՀՈԴՎԱԾ 3» Մարդու իրավունքների դպրոցի ուսանողներին, հայտնում են ՀՀ գլխավոր դատախազությունից։ «Հանդիպման ընթացքում Աննա Վարդապետյանն անդրադարձել է կոռուպցիոն բնույթի հանցագործությունների կանխարգելման, ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման՝ այդ թվում՝ պետական և համայնքային շահերի պաշտպանության ոլորտում Դատախազության կողմից արձանագրված արդյունքներին, թմրամիջոցների […] ...
17:00 28.06.2025
Ամասիայի ոստիկանները բացահայտել են շրջանառությունն արգելված բույսեր աճեցնելու դեպքեր․ հայտնաբերվել է կանեփի 226 բույսՀամայնքային ոստիկանության Ամասիայի բաժնի ծառայողները տարբեր օրերի տեղեկություն են ստացել շրջանառությունն արգելված բույսեր ցանելու և աճեցնելու վերաբերյալ։ Տեղեկությունների հիման վրա տարածքային քննչական բաժնում նախաձեռնվել են քրեական վարույթներ, որոնց շրջանակներում կատարվել են զննություններ։ Մի դեպքում Արեգնադեմ գյուղի 76-ամյա մի բնակչի այգում հայտնբերվել է կանեփի 211 բույս։ Մյուս դեպքում Գյումրիում բնակվող մի թոշակառուի տանը կից այգում հայտնաբերվել […] ...
16:45 28.06.2025
4 հայ ըմբիշ կպայքարի ոսկե մեդալի համար․ Մ15 ԵԱԻտալիայի Կաորլե քաղաքում ընթացող հունահռոմեական ոճի ըմբշամարտի մինչև 15 տարեկանների Եվրոպայի առաջնությունում Հայաստանի 4 ներկայացուցիչ կպայքարի ոսկե մեդալի համար: 41 կգ քաշային Վահան Գրիգորյանը, 48 կգ քաշային Նարեկ Ալեյանը, 62 կգ քաշային Պավել Նազարյանը, 68 կգ քաշային Արամ Սարգսյանը դուրս են եկել եզրափակիչ։ 38 կգ Վարդան Մելքոնյանը և 52 կգ Գեղամ Եղիազարյանը կպայքարեն բրոնզե մեդալի […] ...
16:30 28.06.2025
Լեհաստանի նախագահը ժամանել է ԿիևԼեհաստանի նախագահ Անջեյ Դուդան ժամանել է Ուկրաինա, հաղորդում է ուկրաինական «Fakty ICTV» հեռուստաալիքը։ Լեհաստանի նախագահի գրասենյակի ղեկավարը հունիսի 3-ին RMF FM ռադիոկայանի եթերում հայտարարել է, որ Դուդան մտադիր է հրաժեշտի այց կատարել Կիև։ «Լեհաստանի նախագահ Անջեյ Դուդան ժամանել է Կիև։ Նա ասել է, որ պլանավորել է հանդիպում Վլադիմիր Զելենսկու հետ», – ասվում է հեռուստաալիքի Telegram […] ...
16:17 28.06.2025
Սարատակի բնակչի բակում հայտնաբերվել է կանեփի 152 ցողուն․ Արթիկի ոստիկանների բացահայտումըՀունիսի 25-ին Համայնքային ոստիկանության Արթիկի բաժնի ծառայողները տեղեկություն են ստացել, որ Սարատակ գյուղի 36-ամյա մի բնակիչ կանեփ է աճեցնում։ Տարածքային քննչական բաժնում նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում տղամարդու տան բակը զննվեց։ Իրավապահները հայտնաբերեցին կանեփի 152 ցողուն։ Հանգամանքները նախաքննությամբ պարզվում են։ Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ […] ...