Ուժեղացված ծառայություն Երևանում. հայտնաբերվել են հրազեններ, տարբեր տեսակի թմրամիջոցներ – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
02 07 2025
  • $
    385.32
  • RUBLE
    4.91
  • 455.06
WEATHER
+29.09 oC

Ուժեղացված ծառայություն Երևանում. հայտնաբերվել են հրազեններ, տարբեր տեսակի թմրամիջոցներ

15:08 29.09.2021

Սեպտեմբերի 28-ի երեկոյան քրեական ոստիկանության գլխավոր վարչության, Երևան քաղաքի վարչության ու ենթակա ստորաբաժանումների, պարեկային ծառայության ու ճանապարհային ոստիկանության ծառայողները մայրաքաղաքում իրականացրին ուժեղացված ծառայություն, տեղեկացնում են ՀՀ ոստիկանությունից։

Մեկնարկից առաջ ոստիկանության պետի առաջին տեղակալ Արամ Հովհաննիսյանը հրահանգավորեց ուժեղացված ծառայությանը ներգրավված ստորաբաժանումների ղեկավարներին՝ ներկայացնելով հատուկ միջոցառման նպատակները՝ հասարակական կարգի պահպանություն, ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովում, հանցագործությունների և վարչական իրավախախտումների կանխում ու բացահայտում։

Երևանի բոլոր վարչական շրջաններում ու Երևան մտնող ճանապարհահատվածներում իրականացված ուժեղացված ծառայության ընթացքում տարբեր կասկածանքներով բաժիններ բերման են ենթարկվել՝ 40, բերվել՝ 5 անձ, որոնցից 2-ի նկատմամբ իրականացվել է վարչական վարույթ։

Կատարվել են խուզարկություններ ու զննություններ, որոնց արդյունքում հայտնաբերվել են տարբեր տեսակի ատրճանակներ ու հրացաններ, դանակներ, մահակներ և այլն։ Ուժեղացված ծառայության ընթացքում բացահայտվել է նաև ապօրինի թմրաշրջանառության 9 դեպք. հայտնաբերվել են տարբեր տեսակի թմրամիջոցներ, այդ թվում՝ հերոինի ու մեթամֆետամինի նմանվող։ Հայտնաբերվել են նաև կորած համարանիշներ։ Ուժեղացված ծառայության ընթացքում պրոֆիլակտիկ բնույթի այցեր են կատարվել 10-ից ավելի ժամանցի վայրեր։
Կարող ենք արձանագրել, որ ուժեղացված ծառայությունն արդյունավետ էր։ Նմանօրինակ հատուկ միջոցառումները պարբերական են։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Քննարկվել է պաշտպանության բնագավառում Հայաստան-Հնդկաստան համագործակցությունը

15:03 02.07.2025

Քննարկվել է պաշտպանության բնագավառում Հայաստան-Հնդկաստան համագործակցությունը

Հուլիսի 2-ին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն ընդունել է Հայաստանում Հնդկաստանի արտակարգ և լիազոր դեսպան Նիլակշի Սահա Սինհային: Հանդիպման ընթացքում քննարկվել են պաշտպանության բնագավառում Հայաստան-Հնդկաստան համագործակցությանը, ինչպես նաև տարածաշրջանային ու միջազգային անվտանգությանն առնչվող հարցեր: ...

SHANTNEWS

15:00 02.07.2025

SHANTNEWS

ԱՄՆ ներկայացուցը կանչվել է Ուկրաինայի արտաքին գործերի նախարարություն

14:55 02.07.2025

ԱՄՆ ներկայացուցը կանչվել է Ուկրաինայի արտաքին գործերի նախարարություն

Վաշինգտոնի կողմից ռազմական օգնության կասեցման ֆոնին Ուկրաինայի արտաքին գործերի նախարարությունը հրավիրել է ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատար Ջոն Հինկելին՝ աջակցության հարցը քննարկելու համար։ Կիևը նշել է նախկինում հաստատված զենքի փաթեթների մատակարարումը շարունակելու կարևորությունը։ Երեքշաբթի օրը Politico-ն հաղորդել էր, որ ԱՄՆ-ն դադարեցնում է Ուկրաինա զինամթերքի և զենքի մատակարարումները, քանի որ ամերիկյան պաշարները նվազում են: Սպիտակ տան մամուլի […] ...

Նախատեսվում է տրանսպորտային միջոցների բաղադրիչ մասերի, սարքերի գողությունը դիտարկել որպես միջին ծանրության հանցանք

14:47 02.07.2025

Նախատեսվում է տրանսպորտային միջոցների բաղադրիչ մասերի, սարքերի գողությունը դիտարկել որպես միջին ծանրության հանցանք

Հուլիսի 2-ին Ազգային ժողովն արտահերթ նստաշրջանում երկրորդ ընթերցմամբ քննարկել է մի շարք օրենքների նախագծեր: «ՀՀ քրեական օրենսգրքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագծի հեղինակը Կառավարությունն է: Նախատեսվում է տրանսպորտային միջոցների բաղադրիչ մասերի, սարքերի կամ սարքավորումների գողությունը դիտարկել որպես գողության հանցակազմի 2-րդ մաս, որի պարագայում այն կդիտարկվի որպես միջին ծանրության հանցանք՝ ոչ մեծ ծանրության հանցանքի փոխարեն: Հիմնական […] ...

Կրեմլում տեսել են Ադրբեջանում ռուսների ձերբակալման կադրերը

14:40 02.07.2025

Կրեմլում տեսել են Ադրբեջանում ռուսների ձերբակալման կադրերը

Կրեմլում տեսել են Ադրբեջանում Ռուսաստանի քաղաքացիների ձերբակալման կադրերը և ուշադրություն են դարձրել բոլոր մանրամասներին, հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ «Իսկապես, մենք տեսանք բոլոր տեսագրությունները և ուշադրություն դարձրեցինք բոլոր մանրամասներին», – լրագրողներին ասել է Պեսկովը։ Հուլիսի 1-ին ադրբեջանական լրատվամիջոցները հաղորդեցին Բաքվում Ռուսաստանի  8 քաղաքացիների ձերբակալման մասին, որոնք, ըստ ադրբեջանական կողմի, ներգրավված են Իրանից […] ...

Ֆրանսիայում ծայրահեղ շոգի պատճառով երկու մարդ է մահացել

14:32 02.07.2025

Ֆրանսիայում ծայրահեղ շոգի պատճառով երկու մարդ է մահացել

Ֆրանսիայի երկու բնակիչ մահացել է ուժեղ շոգի պատճառով: Այս մասին հայտնել է Էկոլոգիական անցման նախարար Ագնես Պանիե-Ռունաշեն: «Շոգի հետ կապված մահվան երկու դեպք է գրանցվել», – Փարիզում կայացած մամուլի ասուլիսում ասել է նա։ Ավելի քան 300 մարդ շտապ բժշկական օգնության կարիք ուներ։ Նրա խոսքով՝ անցյալ հունիսը Ֆրանսիայում օդերևութաբանական դիտարկումների պատմության մեջ երկրորդ ամենատաքն էր։ ...

BACK_TO_TOP