15:30 29.09.2021
Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էինք, 44 տարեկան հասակում կյանքից հեռացել է ՀՀ վաստակավոր արտիստ, երգիչ, երգահան Հայկ Հակոբյանը (Հայկո):
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը ցավակցում է Հայկ Հակոբյանի ընտանիքի անդամներին, հարազատներին, նրա արվեստի երկրպագուներին:
Հայկ Հակոբյանը ծնվել է 1977 թ. օգոստոսի 25-ին Երևանում: 1987 թ. ավարտել է Երևանի Տ. Չուխաջյանի անվան երաժշտական դպրոցը և ընդունվել Ռ. Մելիքյանի անվան երաժշտական ուսումնարան: 1999 թ. ավարտել է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիան:
1996 թ. «Մոսկվա 96» երգի փառատոնին արժանացել է 1-ին մրցանակի: 1997 թ. մասնակցել է Նյու Յորքի Big Apple երգի փառատոնին և դարձել հաղթող: 1998 թ. հայկական «Այո» երգի մրցույթին արժանացել է «Լավագույն հեղինակ-կատարող» մրցանակի: 1998 թ., 1999 թ., 2002 թ., 2003 թ. և 2006 թ. հայկական երաժշտական ամենամյա մրցանակաբաշխությունների ժամանակ արժանացել է «Տարվա լավագույն երգիչ» մրցանակին, 2002 թ.` «Տարվա լավագույն նախագիծ», «Տարվա լավագույն ալբոմ», 2003 թ.` «Տարվա լավագույն տեսասկավառակ» մրցանակներին:
2003 թ. առաջին մենահամերգով հանդես է եկել ԱՄՆ-ի Լոս Անջելես քաղաքում: 2007 թ. «Anytime you need» երգով ներկայացրել է Հայաստանը «Եվրատեսիլ» երգի միջազգային մրցույթի ժամանակ և զբաղեցրել 8-րդ տեղը: Հեղինակել է «Մի՛ վախեցիր» (2007 թ., «Տարվա լավագույն կոմպոզիտոր»), «Ոչինչ չի մնա» (2007 թ.), «Սպանված աղավնի» (2009 թ., «Տարվա լավագույն կոմպոզիտոր»), «Խաչագողի հիշատակարանը» (2010 թ., «Տարվա լավագույն կոմպոզիտոր»), «Հոբելյանական հաճախորդ» (2011 թ.), «Վանա ծովուն արշալույսը» (2011 թ.), «Գարեգին Նժդեհ» (2013 թ.), «Մեր սրտի տնակը» (2014 թ.) և այլ ֆիլմերի երաժշտություններ: 2011 թ. Մոսկվայի հայկական երաժշտական «Արմենիա» ամենամյա մրցանակաբաշխության ժամանակ արժանացել է «Տասնամյակի երգիչ» մրցանակին: 2012 թ. «Արմենիա» հեռուստաընկերությամբ հանդես է եկել որպես «Հայաստանի ձայնը» հեռուստանախագծի երաժշտական պրոդյուսեր: Թողարկել է «Ռոմանս» (2000 թ.), «Նորից» (2003 թ.), «Մի խոսքով» (2007 թ.), «Ես քեզ սիրահարվել եմ» (2014 թ.) ձայնասկավառակները, երկու տեսասկավառակ: Նկարահանել է շուրջ 20 տեսահոլովակ: 2006 թ. արժանացել է Հայաստանի վաստակավոր արտիստի կոչման:
15:03 02.07.2025
Քննարկվել է պաշտպանության բնագավառում Հայաստան-Հնդկաստան համագործակցությունըՀուլիսի 2-ին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն ընդունել է Հայաստանում Հնդկաստանի արտակարգ և լիազոր դեսպան Նիլակշի Սահա Սինհային: Հանդիպման ընթացքում քննարկվել են պաշտպանության բնագավառում Հայաստան-Հնդկաստան համագործակցությանը, ինչպես նաև տարածաշրջանային ու միջազգային անվտանգությանն առնչվող հարցեր: ...
14:55 02.07.2025
ԱՄՆ ներկայացուցը կանչվել է Ուկրաինայի արտաքին գործերի նախարարությունՎաշինգտոնի կողմից ռազմական օգնության կասեցման ֆոնին Ուկրաինայի արտաքին գործերի նախարարությունը հրավիրել է ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատար Ջոն Հինկելին՝ աջակցության հարցը քննարկելու համար։ Կիևը նշել է նախկինում հաստատված զենքի փաթեթների մատակարարումը շարունակելու կարևորությունը։ Երեքշաբթի օրը Politico-ն հաղորդել էր, որ ԱՄՆ-ն դադարեցնում է Ուկրաինա զինամթերքի և զենքի մատակարարումները, քանի որ ամերիկյան պաշարները նվազում են: Սպիտակ տան մամուլի […] ...
14:47 02.07.2025
Նախատեսվում է տրանսպորտային միջոցների բաղադրիչ մասերի, սարքերի գողությունը դիտարկել որպես միջին ծանրության հանցանքՀուլիսի 2-ին Ազգային ժողովն արտահերթ նստաշրջանում երկրորդ ընթերցմամբ քննարկել է մի շարք օրենքների նախագծեր: «ՀՀ քրեական օրենսգրքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագծի հեղինակը Կառավարությունն է: Նախատեսվում է տրանսպորտային միջոցների բաղադրիչ մասերի, սարքերի կամ սարքավորումների գողությունը դիտարկել որպես գողության հանցակազմի 2-րդ մաս, որի պարագայում այն կդիտարկվի որպես միջին ծանրության հանցանք՝ ոչ մեծ ծանրության հանցանքի փոխարեն: Հիմնական […] ...
14:40 02.07.2025
Կրեմլում տեսել են Ադրբեջանում ռուսների ձերբակալման կադրերըԿրեմլում տեսել են Ադրբեջանում Ռուսաստանի քաղաքացիների ձերբակալման կադրերը և ուշադրություն են դարձրել բոլոր մանրամասներին, հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ «Իսկապես, մենք տեսանք բոլոր տեսագրությունները և ուշադրություն դարձրեցինք բոլոր մանրամասներին», – լրագրողներին ասել է Պեսկովը։ Հուլիսի 1-ին ադրբեջանական լրատվամիջոցները հաղորդեցին Բաքվում Ռուսաստանի 8 քաղաքացիների ձերբակալման մասին, որոնք, ըստ ադրբեջանական կողմի, ներգրավված են Իրանից […] ...
14:32 02.07.2025
Ֆրանսիայում ծայրահեղ շոգի պատճառով երկու մարդ է մահացելՖրանսիայի երկու բնակիչ մահացել է ուժեղ շոգի պատճառով: Այս մասին հայտնել է Էկոլոգիական անցման նախարար Ագնես Պանիե-Ռունաշեն: «Շոգի հետ կապված մահվան երկու դեպք է գրանցվել», – Փարիզում կայացած մամուլի ասուլիսում ասել է նա։ Ավելի քան 300 մարդ շտապ բժշկական օգնության կարիք ուներ։ Նրա խոսքով՝ անցյալ հունիսը Ֆրանսիայում օդերևութաբանական դիտարկումների պատմության մեջ երկրորդ ամենատաքն էր։ ...