15:53 30.09.2021
Ամերիկյան Blink-182 փանք-ռոք խմբի բաս կիթառահար և վոկալիստ Մարկ Հոփուսը Instagram-ում հրապարակել է, որ հաղթահարել է քաղցկեղը:
«Ես հենց նոր այցելեցի իմ ուռուցքաբանին, ես ազատվել եմ քաղցկեղից»,- գրել է 49-ամյա երաժիշտը և հավելել, որ այժմ նրան պետք է հետազոտել յուրաքանչյուր վեց ամիսը մեկ անգամ:
Հոփուսը հիվանդության մասին խոսել է այս տարվա հունիսին, սակայն չի նշել քաղցկեղի փուլը և դրա տեսակը:
«Վերջին երեք ամիսների ընթացքում ես քաղցկեղի քիմիաթերապիա եմ անցնում: Այո, ես քաղցկեղ ունեմ: Ես շատ վախեցած եմ, բայց միևնույն ժամանակ ես շատ բախտավոր եմ, որ ունեմ բժիշկներ, ընտանիք և ընկերներ, որոնք օգնում են ինձ հաղթահարել դա»,- նշել է Մարկը:
Հիշեցնենք, որ Blink-182 փանք-ռոք խումբը հիմնադրվել է Կալիֆոռնիայում 1992 թվականին՝ Թոմ Դելոնգի (վոկալ, կիթառ), Մարկ Հոփուսի (բաս կիթառ, վոկալ) և Սքոթ Ռեյնորի (հարվածային գործիքներ) կողմից:
Այն լայն ճանաչում է ձեռք բերել 1999 թվականին՝ Enema of the State ալբոմի թողարկմամբ, որը դարձել է մուլտիպլատինե: Nine խմբի վերջին հավաքածուն թողարկվել է 2019 թվականին:
21:51 23.06.2025
Հարյուրավոր երեխաների ֆուտբոլային ապագան շարունակում է մնալ անորոշ․ Գյումրիի «Շիրակը» հայտարարություն է տարածելԳյումրիի «Շիրակը» սոցցանցերում հայտարարություն է տարածել։ «Գյումրիի ֆուտբոլի ակադեմիայի հարցը շարունակում է մնալ առկախված: Այն իր նոմինալ սեփականատերին՝ ՀՖՖ-ին, հանձնելու մեր որոշումից հետո ՀՖՖ ներկայացուցիչները մեկ անգամ այցելել են ակադեմիա, բայց մինչ այս պահն ակադեմիայի հետագա ճակատագրի հետ կապված որևէ լուծում չի տրվել: Ստեղծված իրավիճակում հարյուրավոր երեխաների ֆուտբոլային ապագան շարունակում է մնալ անորոշ: Դեռ հույս […] ...
21:42 23.06.2025
Հետևել ենք Հ 13 ավտոճանապարհի 4.4 կմ երկարությամբ հատվածի հիմնանորոգման աշխատանքներին. Դավիթ ԽուդաթյանՀՀ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը Ֆեյսբուքի իր էջում հայտնել է, որ այսօր Արմավիրի մարզպետ Արգիշտի Մեխակյանի, Ճանապարհային դեպարտամենտ հիմնադրամի գործադիր տնօրեն Արկադի Չերչինյանի, Վաղարշապատ համայնքի ղեկավարի առաջին տեղակալ Արսեն Պետրոսյանի և այլ պատասխանատուների հետ դիտարկել են Վաղարշապատի Զվարթնոց թաղամասից դեպի հանրապետական նշանակության Հ 13 ավտոճանապարհի 4.4 կմ երկարությամբ հատվածի հիմնանորոգման աշխատանքների ընթացքը։ «Ծրագրի պայմանագրային արժեքը […] ...
21:28 23.06.2025
Իրանը հարվածներ է հասցրել Կատարում ԱՄՆ-ի ռազմաբազայինԻրանը «հզոր և ավերիչ» հրթիռային հարված է հասցրել Կատարում գտնվող ամերիկյան Ալ Ուդեյդ ռազմաբազային՝ ի պատասխան իրանական միջուկային օբյեկտների վրա ԱՄՆ-ի հարձակումների, ասվում է Իրանի զինված ուժերի հայտարարության մեջ։ Նշվում է, որ գործողությունը կոչվել է «Հաղթանակի լուր» և իրականացվել է Ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի որոշմամբ և Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) մասնակցությամբ։ «Իրանը որևէ պարագայում […] ...
21:22 23.06.2025
«Ինտերը» կամային հաղթանակ է տարել․ ԱԱԱԻտալիայի փոխչեմպիոն «Ինտերն» ԱՄՆ-ում ընթացող աշխարհի ակումբային առաջնության խմբային փուլի երկրորդ խաղում 2-1 հաշվով կամային հաղթանակ է տարել ճապոնական «Ուրավա Ռեդ Դայմոնդսի» նկատմամբ: E խմբի երկրորդ տուրի առաջին խաղում Քրիստիան Կիվուի թիմը մինչև 78-րդ րոպեն պարտվում էր 0-1 հաշվով, սակայն նախ` արգենտինացի հարձակվող Լաուտարո Մարտինեսը երկրորդ հանդիպումն անընդմեջ գոլ է խփել, հետո՝ ավելացված ժամանակի երկրորդ […] ...
21:13 23.06.2025
Ժամանակավորապես կդադարեցվի Երևանի և մարզերի որոշ հասցեների էլեկտրամատակարարումը«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ հունիսի 24-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևանի Արաբկիր վարչական շրջան՝ 11։00-17։00 Այգեձոր թաղ. 74-78/15 շենքեր, Արղության փ. 29-40 շենքեր, Գրիբոյեդովի փ. 21/4-21/12 շենքեր, Ադոնցի փ. 21/2, 21/3 շենքեր, Երևանի Աջափնյակ վարչական շրջան՝ 10:00-16:00 Նազարբեկյան փ. 14, 15 շենքեր, Նորաշեն թաղ. […] ...