Հանրապետության պոլիկլինիկաներն ապահովվել են սեզոնային գրիպի քառավալենտ Vaksigrip պատվաստանյութով – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
23 06 2025
  • $
    386.08
  • RUBLE
    4.93
  • 442.60
WEATHER
+20.09 oC

Հանրապետության պոլիկլինիկաներն ապահովվել են սեզոնային գրիպի քառավալենտ Vaksigrip պատվաստանյութով

18:38 30.09.2021

Հանրապետության բոլոր պոլիկլինիկաներն արդեն ապահովված են սեզոնային գրիպի քառավալենտ Վաքսիգրիպ պատվաստանյութով, տեղեկացնում է ՀՀ առողջապահության նախարարությունը։

Սուր շնչառական վիրուսային հիվանդություններն, այդ թվում սեզոնային գրիպը, ամենատարածվածն են ոչ միայն վարակիչ, այլ նաև ընդհանուր հիվանդացության կազմում, որոնց հետևանքով ամբողջ աշխարհում տարեկան մահանում է 290,000-ից 650,000 մարդ: ԱՄՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման կենտրոնների գնահատման համաձայն տարեկան արձանագրվում է միայն սեզոնային գրիպի 9 – 45 միլիոն հիվանդության, 140,000 – 810,000 հոսպիտալացման և 12,000 – 61,000 մահվան դեպք:
Հայաստանում յուրաքանչյուր տարվա 40-րդ շաբաթը կամ հոկտեմբերի սկիզբը համարվում է գրիպի սեզոնի սկիզբ: Ուստի շատ կարևոր է յուրաքանչյուր սեզոնին ընդառաջ գրիպի դեմ պատվաստումը, որը գրիպից պաշտպանվելու լավագույն միջոցն է:
Ներկայում, Հանրապետության բոլոր պոլիկլինիկաներն արդեն ապահովված են 2021-2022 թթ. սեզոնի համար նախատեսված սեզոնային գրիպի քառավալենտ Վաքսիգրիպ պատվաստանյութով, և բոլոր նրանք ովքեր չեն ստացել սեզոնային գրիպի դեմ պատվաստում, կարող են դիմել իրենց հաշվառման պոլիկլինիկա և պատվաստվել:
Պատվաստումները կատարվում են կամավորության սկզբունքով, անվճար, պետական պատվերի շրջանակներում՝ առաջնահերթություն տալով ռիսկի խմբերին՝ հղիներ, 6 ամսականից մինչև 5 տարեկան երեխաներ, 65 տարեկանից բարձր տարիքի անձինք, շաքարային դիաբետ, շնչառության օրգանների, սրտանոթային համակարգի, լյարդի, երիկամների քրոնիկ հիվանդություններ ունեցող անձինք, բուժաշխատողներ, զինծառայողներ, փակ կազմակերպություններում գտնվող անձինք և սպասարկող անձնակազմ: Սակայն ազգաբնակչության այլ խմբերի համար ևս պատվաստումը կլինի հասանելի (ռիսկի խմբերի պատվաստումներից հրաժարված անձանց հաշվին)։
Առողջապահության նախարարությունը միաժամանակ տեղեկացնում է, որ սեզոնային գրիպի դեմ պատվաստումները կարող են կատարվել այլ պատվաստումների, այդ թվում՝ կորոնավիրուսային հիվանդության դեմ պատվաստումների հետ միաժամանակ, կամ ցանկացած ընդմիջումով:
Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Փաշինյան-Էրդողան հանդիպում. ի՞նչ սպասել այս ժամանակաշրջանում

22:21 23.06.2025

Փաշինյան-Էրդողան հանդիպում. ի՞նչ սպասել այս ժամանակաշրջանում

Պատմական այց. այսպես գնահատվեց Հայաստանի վարչապետի աշխատանքային այցը Թուրքիա, որտեղ Նիկոլ Փաշինյանը հանդիպեց Ռեջեփ Էրդողանի հետ և քննարկեց հայ-թուրքական հարաբերություններն ու տարածաշրջանային զարգացումները, այդ թվում՝ Ադրբեջանի հետ տեղի ունեցող գործընթացները: Այդ այցելությանն ու բանակցությունների արդյունքներին «Հեռանկար»-ի տաղավարում անդրադարձել է թուրքագետ Նելլի Մինասյանը: Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։ ...

Երևանի բոլոր վարչական շրջաններում շարունակվում են փոսային նորոգումները

22:13 23.06.2025

Երևանի բոլոր վարչական շրջաններում շարունակվում են փոսային նորոգումները

Երևանի բոլոր վարչական շրջաններում շարունակվում են փոսային նորոգումները: Արդեն իսկ կատարվել են շուրջ 75.831 քմ աշխատանքներ։ Այս մասին հայտնել են Երևանի քաղաքապետարանից: Աշխատանքների սկզբնական փուլում ֆրեզով կտրվում են ասֆալտբետոնե ծածկի վնասված հատվածները, որից հետո մաքրվում են փոշուց, բիտումապատվում, այնուհետև տեղադրվում է ասֆալտբետոնե նոր ծածկ: ...

SHANTNEWS

22:00 23.06.2025

SHANTNEWS

Հարյուրավոր երեխաների ֆուտբոլային ապագան շարունակում է մնալ անորոշ․ Գյումրիի «Շիրակը» հայտարարություն է տարածել

21:51 23.06.2025

Հարյուրավոր երեխաների ֆուտբոլային ապագան շարունակում է մնալ անորոշ․ Գյումրիի «Շիրակը» հայտարարություն է տարածել

Գյումրիի «Շիրակը» սոցցանցերում հայտարարություն է տարածել։ «Գյումրիի ֆուտբոլի ակադեմիայի հարցը շարունակում է մնալ առկախված: Այն իր նոմինալ սեփականատերին՝ ՀՖՖ-ին, հանձնելու մեր որոշումից հետո ՀՖՖ ներկայացուցիչները մեկ անգամ այցելել են ակադեմիա, բայց մինչ այս պահն ակադեմիայի հետագա ճակատագրի հետ կապված որևէ լուծում չի տրվել: Ստեղծված իրավիճակում հարյուրավոր երեխաների ֆուտբոլային ապագան շարունակում է մնալ անորոշ: Դեռ հույս […] ...

Հետևել ենք Հ 13 ավտոճանապարհի 4.4 կմ երկարությամբ հատվածի հիմնանորոգման աշխատանքներին. Դավիթ Խուդաթյան

21:42 23.06.2025

Հետևել ենք Հ 13 ավտոճանապարհի 4.4 կմ երկարությամբ հատվածի հիմնանորոգման աշխատանքներին. Դավիթ Խուդաթյան

ՀՀ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը Ֆեյսբուքի իր էջում հայտնել է, որ այսօր Արմավիրի մարզպետ Արգիշտի Մեխակյանի, Ճանապարհային դեպարտամենտ հիմնադրամի գործադիր տնօրեն Արկադի Չերչինյանի, Վաղարշապատ համայնքի ղեկավարի առաջին տեղակալ Արսեն Պետրոսյանի և այլ պատասխանատուների հետ դիտարկել են Վաղարշապատի Զվարթնոց թաղամասից դեպի հանրապետական նշանակության Հ 13 ավտոճանապարհի 4.4 կմ երկարությամբ հատվածի հիմնանորոգման աշխատանքների ընթացքը։ «Ծրագրի պայմանագրային արժեքը […] ...

Իրանը հարվածներ է հասցրել Կատարում ԱՄՆ-ի ռազմաբազային

21:28 23.06.2025

Իրանը հարվածներ է հասցրել Կատարում ԱՄՆ-ի ռազմաբազային

Իրանը «հզոր և ավերիչ» հրթիռային հարված է հասցրել Կատարում գտնվող ամերիկյան Ալ Ուդեյդ ռազմաբազային՝ ի պատասխան իրանական միջուկային օբյեկտների վրա ԱՄՆ-ի հարձակումների, ասվում է Իրանի զինված ուժերի հայտարարության մեջ։ Նշվում է, որ գործողությունը կոչվել է «Հաղթանակի լուր» և իրականացվել է Ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի որոշմամբ և Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) մասնակցությամբ։ «Իրանը որևէ պարագայում […] ...

BACK_TO_TOP