Արդյո՞ք պետք է պատվաստվի կորոնավիրուսով հիվանդացած անձը․ ՀՎԿԱԿ-ի պարզաբանումը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
23 06 2025
  • $
    386.08
  • RUBLE
    4.93
  • 442.60
WEATHER
+20.09 oC

Արդյո՞ք պետք է պատվաստվի կորոնավիրուսով հիվանդացած անձը․ ՀՎԿԱԿ-ի պարզաբանումը

19:33 30.09.2021

Ապացուցողական բժշկության տվյալներով՝ դեռևս չկա հակամարմինների հստակ սահմանված մակարդակ, որը կպաշտպանի անձին վարակվելուց:
Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը չի առաջարկում արյան մեջ հակամարմինների մակարդակի որոշում՝ մինչև պատվաստումը: COVID-19-ի դեմ պատվաստումն կարող է իրականացվել՝ անկախ տվյալ անձի նախկինում ախտանշանային կամ անախտանիշ COVID-19-ով հիվանդանալու փաստից:
Ներկայումս, դեռևս հայտնի չէ, թե որքան ժամանակ է պաշտպանված տվյալ անձը COVID-19-ով հիվանդանալուց և ապաքինվելուց հետո: Հետևաբար, կորոնավիրուսային հիվանդությունով (COVID-19) նախկինում հիվանդացած լինելու փաստը և արյան մեջ հակամարմինների առկայությունը հակացուցում չէ պատվաստվելու համար, քանի որ գրանցվում են նաև ծանր ընթացքով կրկնավարակի դեպքեր, իսկ կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) դեմ առկա բոլոր պատվաստանյութերը կանխարգելում են հիվանդության ծանր, ծայրահեղ ծանր ձևերը և մահվան դեպքերը:
Միաժամանակ, հարկ է նշել, որ Մեծ Բրիտանիայի վիճակագրական ազգային կենտրոնի տվյալների համաձայն՝ հավանականությունը քիչ է, որ ամբողջովին պատվաստված անձը կարող է մահանալ կորոնավիրուսից: Հունվարի 2-ից հուլիսի 2-ն ընկած ժամանակահատվածում Անգլիայում կորոնավիրուսից մահացել է 51,281 հազար մարդ, որոնցից ընդամենը 1.2%-ն է պատվաստված եղել: Կենտրոնը նշում է նաև, որ այդ մահերից որոշները սպասելի էին, քանի որ պատվաստանյութերը 100 տոկոսով արդյունավետ չեն, և երկրորդ դեղաչափը ստանալուց հետո առնվազն երկու շաբաթ է անհրաժեշտ ամբողջական պաշտպանություն ձևավորելու համար:
Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

SHANTNEWS

22:00 23.06.2025

SHANTNEWS

Հարյուրավոր երեխաների ֆուտբոլային ապագան շարունակում է մնալ անորոշ․ Գյումրիի «Շիրակը» հայտարարություն է տարածել

21:51 23.06.2025

Հարյուրավոր երեխաների ֆուտբոլային ապագան շարունակում է մնալ անորոշ․ Գյումրիի «Շիրակը» հայտարարություն է տարածել

Գյումրիի «Շիրակը» սոցցանցերում հայտարարություն է տարածել։ «Գյումրիի ֆուտբոլի ակադեմիայի հարցը շարունակում է մնալ առկախված: Այն իր նոմինալ սեփականատերին՝ ՀՖՖ-ին, հանձնելու մեր որոշումից հետո ՀՖՖ ներկայացուցիչները մեկ անգամ այցելել են ակադեմիա, բայց մինչ այս պահն ակադեմիայի հետագա ճակատագրի հետ կապված որևէ լուծում չի տրվել: Ստեղծված իրավիճակում հարյուրավոր երեխաների ֆուտբոլային ապագան շարունակում է մնալ անորոշ: Դեռ հույս […] ...

Հետևել ենք Հ 13 ավտոճանապարհի 4.4 կմ երկարությամբ հատվածի հիմնանորոգման աշխատանքներին. Դավիթ Խուդաթյան

21:42 23.06.2025

Հետևել ենք Հ 13 ավտոճանապարհի 4.4 կմ երկարությամբ հատվածի հիմնանորոգման աշխատանքներին. Դավիթ Խուդաթյան

ՀՀ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը Ֆեյսբուքի իր էջում հայտնել է, որ այսօր Արմավիրի մարզպետ Արգիշտի Մեխակյանի, Ճանապարհային դեպարտամենտ հիմնադրամի գործադիր տնօրեն Արկադի Չերչինյանի, Վաղարշապատ համայնքի ղեկավարի առաջին տեղակալ Արսեն Պետրոսյանի և այլ պատասխանատուների հետ դիտարկել են Վաղարշապատի Զվարթնոց թաղամասից դեպի հանրապետական նշանակության Հ 13 ավտոճանապարհի 4.4 կմ երկարությամբ հատվածի հիմնանորոգման աշխատանքների ընթացքը։ «Ծրագրի պայմանագրային արժեքը […] ...

Իրանը հարվածներ է հասցրել Կատարում ԱՄՆ-ի ռազմաբազային

21:28 23.06.2025

Իրանը հարվածներ է հասցրել Կատարում ԱՄՆ-ի ռազմաբազային

Իրանը «հզոր և ավերիչ» հրթիռային հարված է հասցրել Կատարում գտնվող ամերիկյան Ալ Ուդեյդ ռազմաբազային՝ ի պատասխան իրանական միջուկային օբյեկտների վրա ԱՄՆ-ի հարձակումների, ասվում է Իրանի զինված ուժերի հայտարարության մեջ։ Նշվում է, որ գործողությունը կոչվել է «Հաղթանակի լուր» և իրականացվել է Ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի որոշմամբ և Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) մասնակցությամբ։ «Իրանը որևէ պարագայում […] ...

«Ինտերը» կամային հաղթանակ է տարել․ ԱԱԱ

21:22 23.06.2025

«Ինտերը» կամային հաղթանակ է տարել․ ԱԱԱ

Իտալիայի փոխչեմպիոն «Ինտերն» ԱՄՆ-ում ընթացող աշխարհի ակումբային առաջնության խմբային փուլի երկրորդ խաղում 2-1 հաշվով կամային հաղթանակ է տարել ճապոնական «Ուրավա Ռեդ Դայմոնդսի» նկատմամբ: E խմբի երկրորդ տուրի առաջին խաղում Քրիստիան Կիվուի թիմը մինչև 78-րդ րոպեն պարտվում էր 0-1 հաշվով, սակայն նախ` արգենտինացի հարձակվող Լաուտարո Մարտինեսը երկրորդ հանդիպումն անընդմեջ գոլ է խփել, հետո՝ ավելացված ժամանակի երկրորդ […] ...

Ժամանակավորապես կդադարեցվի Երևանի և մարզերի որոշ հասցեների էլեկտրամատակարարումը

21:13 23.06.2025

Ժամանակավորապես կդադարեցվի Երևանի և մարզերի որոշ հասցեների էլեկտրամատակարարումը

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ հունիսի 24-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևանի Արաբկիր վարչական շրջան՝ 11։00-17։00 Այգեձոր թաղ. 74-78/15 շենքեր, Արղության փ. 29-40 շենքեր, Գրիբոյեդովի փ. 21/4-21/12 շենքեր, Ադոնցի փ. 21/2, 21/3 շենքեր, Երևանի Աջափնյակ վարչական շրջան՝ 10:00-16:00 Նազարբեկյան փ. 14, 15 շենքեր, Նորաշեն թաղ. […] ...

BACK_TO_TOP