ԳՐԵԿՈ-ն նոր զեկույց է հրապարակել Հայաստանում կոռուպցիայի կանխարգելմանն ուղղված քայլերի վերաբերյալ – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
28 06 2025
  • $
    384.32
  • RUBLE
    4.89
  • 450.23
WEATHER
+33.09 oC

ԳՐԵԿՈ-ն նոր զեկույց է հրապարակել Հայաստանում կոռուպցիայի կանխարգելմանն ուղղված քայլերի վերաբերյալ

20:48 30.09.2021

Եվրոպայի խորհրդի հակակոռուպցիոն մարմինը՝ Կոռուպցիայի դեմ պետությունների խումբը (ԳՐԵԿՈ), նոր զեկույց է հրապարակել Հայաստանում կոռուպցիայի դեմ ձեռնարկվող գործողությունների վերաբերյալ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ ԳՐԵԿՈ-ի հրապարակած նոր՝ Համապատասխանության միջանկյալ զեկույցը գնահատում է Հայաստանի առաջընթացը «խորհրդարանի անդամների, դատավորների և դատախազների շրջանում կոռուպցիայի կանխարգելման» և մասնավորապես՝ ԳՐԵԿՈ-ի 2016 թ. գնահատման զեկույցում տեղ գտած 18 հանձնարարականների կատարման հարցում:

Զեկույցի եզրակացության մեջ նշվում է, որ Հայաստանի կողմից «սահմանափակ քայլեր» են արվել Գնահատման չորրորդ փուլի զեկույցում ներկայացված հանձնարարականների կատարման ուղղությամբ: Ըստ եզրակացության՝ չորրորդ փուլի զեկույցի 18 հանձնարարականներից 7-ի կատարումը ԳՐԵԿՈ-ն գոհացուցիչ է գնահատում:

Հայաստանի վերաբերյալ գնահատման չորրորդ փուլի զեկույցը հաստատվել է ԳՐԵԿՈ-ի 69-րդ լիագումար նիստում (2015 թ. հոկտեմբերի 16) և հրապարակվել է 2016 թ. փետրվարի 25-ին՝ Հայաստանի կողմից վավերացվելուց հետո: Չորրորդ փուլի Համապատասխանության առաջին զեկույցը հրապարակվել է 2017 թ. դեկտեմբերի 21-ին, իսկ Համապատասխանության երկրորդ զեկույցը՝ 2019 թ. դեկտեմբերի 12-ին:

2021 թ. մարտի 31-ին Հայաստանի իշխանությունները իրավիճակի հաշվետվություն է ներկայացրել չկատարված հանձնարարականների կատարման ուղղությամբ ձեռնարկվելիք միջոցառումների վերաբերյալ, և այդ տեղեկությունը հիմք է դարձել ընթացիկ՝ Համապատասխանության միջանկյալ զեկույցը կազմելու համար:

Կոռուպցիայի դեմ պետությունների խումբը (GRECO) Եվրոպայի խորհրդի մարմին է, որի նպատակն է բարելավել կոռուպցիայի դեմ իր անդամների կարողությունները՝ վերահսկելով նրանց համապատասխանությունը հակակոռուպցիոն չափանիշներին: Այն օգնում է պետություններին բացահայտել հակակոռուպցիոն քաղաքականության ազգային թերությունները` իրականացնելով անհրաժեշտ օրենսդրական, ինստիտուցիոնալ և գործնական բարեփոխումներ: Ներկայում ԳՐԵԿՈ-ին անդամակցում է Եվրոպայի խորհրդի 47 անդամ պետություն, ինչպես նաև Բելառուսը, Ղազախստանը և Ամերիկայի Միացյալ Նահանգները:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Իրանը բացել է օդային տարածքը երկրի ևս երկու հատվածների նկատմամբ

17:41 28.06.2025

Իրանը բացել է օդային տարածքը երկրի ևս երկու հատվածների նկատմամբ

Իրանը բացել է իր օդային տարածքը միջազգային թռիչքների համար՝ երկրի կենտրոնական շրջանի և մասամբ՝ արևմտյան շրջանի վրայով, հայտարարել է Իսլամական Հանրապետության ճանապարհների և քաղաքաշինության նախարարության մամուլի խոսնակ Մաջիդ Ախվանը։ Նրա խոսքով՝ Քաղաքացիական ավիացիայի կազմակերպության համակարգող կոմիտեի որոշմանը համապատասխան և ներկայիս պայմաններում անվտանգության նկատառումներից ելնելով, երկրի արևելյան մասի օդային տարածքից բացի, որն օգտագործվում է ներքին, միջազգային […] ...

Հաշտարարությունը հուլիսի 1-ից պարտադիր է ընտանեկան որոշ վեճերի լուծման համար

17:30 28.06.2025

Հաշտարարությունը հուլիսի 1-ից պարտադիր է ընտանեկան որոշ վեճերի լուծման համար

Հաշտարարությունը հուլիսի 1-ից պարտադիր է ընտանեկան որոշ վեճերի լուծման համար. թեմայի մասին հարցազրույց ԱՆ Օրենսդրության զարգացման կենտրոն հիմնադրամի տնօրեն Դավիթ Ղարիբյանի հետ: Մանրամասները՝ Կառավարության տեսանյութում։   ...

Նարեկ Գրիգորյանը գոլ է խփել ռումինական թիմի կազմում

17:17 28.06.2025

Նարեկ Գրիգորյանը գոլ է խփել ռումինական թիմի կազմում

Ռումինական «Ֆարուլի» հայ կիսապաշտպան Նարեկ Գրիգորյանը գոլ է խփել ընկերական խաղում: Հայաստանի ազգային հավաքականի ֆուտբոլիստը ռումինական «Օտելուլի» դեմ ընկերական խաղի 12-րդ րոպեին բացել է հաշիվը: «Ֆարուլը» հաղթել է 2-1 հաշվով: ...

Գլխավոր դատախազը հանդիպել է «ՀՈԴՎԱԾ 3» Մարդու իրավունքների դպրոցի ուսանողներին

17:10 28.06.2025

Գլխավոր դատախազը հանդիպել է «ՀՈԴՎԱԾ 3» Մարդու իրավունքների դպրոցի ուսանողներին

Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանն այսօր ընդունել է «Հանուն հավասար իրավունքների» կրթական կենտրոն հասարակական կազմակերպության՝ «ՀՈԴՎԱԾ 3» Մարդու իրավունքների դպրոցի ուսանողներին, հայտնում են ՀՀ գլխավոր դատախազությունից։ «Հանդիպման ընթացքում Աննա Վարդապետյանն անդրադարձել է կոռուպցիոն բնույթի հանցագործությունների կանխարգելման, ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման՝ այդ թվում՝ պետական և համայնքային շահերի պաշտպանության ոլորտում Դատախազության կողմից արձանագրված արդյունքներին, թմրամիջոցների […] ...

Ամասիայի ոստիկանները բացահայտել են շրջանառությունն արգելված բույսեր աճեցնելու դեպքեր․ հայտնաբերվել է կանեփի 226 բույս

17:00 28.06.2025

Ամասիայի ոստիկանները բացահայտել են շրջանառությունն արգելված բույսեր աճեցնելու դեպքեր․ հայտնաբերվել է կանեփի 226 բույս

Համայնքային ոստիկանության Ամասիայի բաժնի ծառայողները տարբեր օրերի տեղեկություն են ստացել շրջանառությունն արգելված բույսեր ցանելու և աճեցնելու վերաբերյալ։ Տեղեկությունների հիման վրա տարածքային քննչական բաժնում նախաձեռնվել են քրեական վարույթներ, որոնց շրջանակներում կատարվել են զննություններ։ Մի դեպքում Արեգնադեմ գյուղի 76-ամյա մի բնակչի այգում հայտնբերվել է կանեփի 211 բույս։ Մյուս դեպքում Գյումրիում բնակվող մի թոշակառուի տանը կից այգում հայտնաբերվել […] ...

4 հայ ըմբիշ կպայքարի ոսկե մեդալի համար․ Մ15 ԵԱ

16:45 28.06.2025

4 հայ ըմբիշ կպայքարի ոսկե մեդալի համար․ Մ15 ԵԱ

Իտալիայի Կաորլե քաղաքում ընթացող հունահռոմեական ոճի ըմբշամարտի մինչև 15 տարեկանների Եվրոպայի առաջնությունում Հայաստանի 4 ներկայացուցիչ կպայքարի ոսկե մեդալի համար: 41 կգ քաշային Վահան Գրիգորյանը, 48 կգ քաշային Նարեկ Ալեյանը, 62 կգ քաշային Պավել Նազարյանը, 68 կգ քաշային Արամ Սարգսյանը դուրս են եկել եզրափակիչ։ 38 կգ Վարդան Մելքոնյանը և 52 կգ Գեղամ Եղիազարյանը կպայքարեն բրոնզե մեդալի […] ...

BACK_TO_TOP