15:02 01.10.2021
Հայաստանը և Չեխիան բարձր մակարդակով ջանքեր են գործադրում երկկողմ տնտեսական և գործարար հարաբերությունները զարգացնելու ուղղությամբ՝ փորձելով իրացնել փոխգործակցության ոլորտում առկա մեծ ներուժը:
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ հոկտեմբերի 1-ին ՀՀ առևտրաարդյունաբերության պալատը չեխական կողմի հետ համատեղ Երևանում կազմակերպել էր Հայ-չեխական գործարար համաժողով, որի պաշտոնական բացմանը մասնակցում էին ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը և աշխատանքային այցով Հայաստանում գտնվող Չեխիայի Հանրապետության արտաքին գործերի նախարար Յակուբ Կուլհանեկը:
Հայաստանի արտգործնախարարն իր ողջույնի խոսքում շեշտեց, որ հայկական կողմը խրախուսում է չեխ գործարարներին և ներդրողներին և նրանց կապահովի բոլոր անհրաժեշտ պայմաններով Հայաստանում բիզնես անելու համար:
«Սա հրաշալի առիթ է հայ-չեխական տնտեսական հարաբերությունները որակապես նոր մակարդակի բարձրացնելու, նոր գործարար կապեր հաստատելու և հետագա արդյունավետ համագործակցության համար: Այսօրվա համաժողովը նաև լավ հնարավորություն է՝ խոսելու տնտեսական դիվանագիտության մասին: Տնտեսական դիվանագիտության մեխանիզմների արդիականացումը և դրա կյանքի կոչումը Հայաստանի արտգործնախարարության աշխատանքի կարևոր ուղղություններից է: Դա թույլ կտա զգալիորեն մեծացնել օտարերկրյա ներդրումների ներհոսքը, ավելացնել արտաքին առևտրաշրջանառության ծավալները, խթանել առաջատար տեխնոլոգիաների և փորձի փոխանակման գործընթացը, մեծացնել զբոսաշրջության ծավալները, նպաստել հայկական և օտարերկրյա բիզնեսների համագործակցության ակտիվացմանը: Հաշվի առնելով վերոնշյալը՝ մենք խրախուսում ենք և բոլոր պայմանները կապահովենք, որպեսզի չեխ գործարարները և ներդրողները առավել ներգրավվեն Հայաստանում: Գործարար բարենպաստ միջավայրը, իրականացվող տնտեսական բարեփոխումները, ներդրումների համար ստեղծված պայմանները, Հայաստանի անվտանգությունը և ազատությունը հիանալի նախադրյալներ են ստեղծում օտարերկրյա ներդրումների համար»,- հայտարարեց Արարատ Միրզոյանը:
Հայաստանի արտգործնախարարն այդ համատեքստում շեշտեց, որ Հայաստանի անդամակցումը 180 մլն բնակչություն և 1,8 տրիլիոն դոլար ՀՆԱ ունեցող Եվրասիական տնտեսական միությանը, և «GSP պլյուս» առևտրային ռեժիմը Եվրամիության հետ, ինչպես նաև՝ «GSP» ռեժիմը Միացյալ Նահանգների, Ճապոնիայի, Կանադայի, Նորվեգիայի և Շվեյցարիայի հետ, ավելացնում են Հայաստանի ներդրումային գրավչությունը և օտարերկրյա գործընկերների հետ արդյունավետ համագործակցության հնարավորությունները:
Միրզոյանի խոսքերով՝ հայ-չեխական առևտրատնտեսական համագործակցության զարգացման ուղղությամբ, նույնիսկ համաճարակի պայմաններում, գրանցվել է որոշակի առաջընթաց, սակայն, միևնույն ժամանակ, առկա է հսկայական չօգտագործված ներուժ, որի իրացման համար կողմերը պետք է նպատակամղված աշխատանք իրականացնեն:
Հայաստանը, որպես Չեխիայի հետ համագործակցության հեռանկարային ոլորտ, մասնավորապես, դիտարկում է բարձր և տեղեկատվական տեխնոլոգիաները: Այս ուղղությամբ, ըստ արտգործնախարարի, արդեն իսկ արվել են որոշ քայլեր «Արմաթ» ինժեներական լաբորատորիաների և «Թումո» ստեղծարար տեխնոլոգիական կենտրոնի ջանքերով:
«Այս երկու նախաձեռնությունները դարձել են հայկական ապրանքանիշեր, որոնք հաջողության են հասել ողջ աշխարհում: «Թումո» կենտրոնները բացվել են Փարիզում, Բեյրութում, Մոսկվայում, Բեռլինում, Կիևում: Այս առումով կարող ենք դիտարկել հայկական բարձր տեխնոլոգիական լուծումների ներդրման հնարավորությունը նաև Չեխիայում»,- նշեց Արարատ Միրզոյանը:
Ըստ նախարարի՝ փոխշահավետ համագործակցության այլ հետաքրքիր բնագավառներից են վերականգնվող էներգետիկան, ֆինանսավարկային ոլորտը, զբոսաշրջությունը, գյուղատնտեսությունը, առողջապահությունը, թափոնների կառավարումը:
«Կարևոր ենք համարում Երևան-Պրահա ուղիղ ավիաչվերթներ իրականացնելու հնարավորությունը»,- հավելեց Հայաստանի արտգործնախարարը:
Չեխիայի արտգործնախարար Յակուբ Կուլհանեկն էլ իր հերթին նշեց, որ եկել է Երևան՝ խրախուսելու չեխ-հայկական երկկողմ տնտեսական և գործարար հարաբերությունների զարգացումը և այդ նպատակով իր հետ Չեխիայից բերել է բիզնես պատվիրակություն, որում ներկայացված է ավելի քան 13 չեխական ընկերություն:
Չեխական այդ կազմակերպությունները, որոնք ալյումինի արտադրության, բժշկական մահճակալների, տուրիզմի, ամբարձիչների և բեռների վաճառքի, մարտկոցների արտադրության, հրդեհաշիջման, էսթետիկ բժշկության, ֆինանսաբանկային և մի շարք այլ ոլորտներից են, ըստ նախարարի՝ հետաքրքրված են ամրացնելու բիզնես կապերը և նոր գործարար հարաբերություններ ստեղծելու Հայաստանի հետ:
«Մեր երկու երկրները երկար պատմություն ունեն առևտրային հարաբերություններում: Հայաստանը և Չեխիան հայտնի են իրենց որակյալ ապրանքներով, և այն փաստը, որ չեխ գործարարներն այցելել են այս գործարար համաժողովին, ցույց է տալիս Չեխիայի բիզնես համայնքի հետաքրքրությունը այս գործունեության նկատմամբ»,- իր ողջույնի խոսքում նշեց Չեխիայի արտգործնախարարը:
12:57 03.07.2025
Պուշկինի թունելը հոսանքազրկվել է12:57 03.07.2025
Պուշկինի թունելը հոսանքազրկվել էՀուլիսի 3-ին ժամը՝ 12։25-ի դրությամբ, էլեկտրացանցի պրոֆիլակտիկ աշխատանքների պատճառով Պուշկինի թունելը հոսանքազրկվել է։ «Վարորդներին հորդորում ենք տվյալ հատվածով երթևեկելիս լինել զգոն, պահպանել երթևեկության և անվտանգության կանոնները»,-նշված է «Ճանապարհային դեպարտամենտի» հաղորդագրության մեջ։ ...
12:50 03.07.2025
Ռուսաստանի մարզերում շարունակվում են ադրբեջանցի գործարարների ձերբակալություններըԲաքվի ու Մոսկվայի հարաբերություններում առաջացած լարվածությունը նոր դրսևորումներ է ստանում: Ռուսաստանի տարբեր քաղաքներում շարունակվել են ադրբեջանցի գործարարների ձերբակալությունները: Էլ ո՞ւմ են ձերբակալել. թեմային՝ «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը: «Հիշեցնեմ՝ ամեն ինչ սկսվեց անցյալ շաբաթ, երբ Եկատերինբուրգ քաղաքում իրավապահները ձերբակալել էին ադրբեջանցի մի խումբ անձանց և առայժմ անհայտ պատճառներով նրանցից երկուսը այդ ձերբակալումից հետո մահացել […] ...
12:45 03.07.2025
«Լիվերպուլ» ֆուտբոլային ակումբի պորտուգալացի հարձակվող Դիոգո Ժոտան մահացել է ՃՏՊ-ի հետևանքովԱնգլիական «Լիվերպուլ» ֆուտբոլային ակումբի պորտուգալացի հարձակվող Դիոգո Ժոտան մահացել է ճանապարհատրանսպորտային պատահարի հետևանքով։ Այս մասին հաղորդում է իսպանական Marca թերթը։ Աղբյուրի փոխանցմամբ՝ միջադեպը տեղի է ունեցել Իսպանիայի Սամորա նահանգում: Ինչպես հաղորդում է Zamora 24 horas պորտալը, ֆուտբոլիստի հետ մահացել է նաև նրա եղբայրը՝ Անդրեն, որը խաղում էր իսպանական Պենաֆիելում: «Լիվերպուլը» և Պորտուգալիայի ֆուտբոլի ֆեդերացիան դեռևս չեն […] ...
12:38 03.07.2025
ԱՄՆ-ում կարծում են, որ Իրանի միջուկային ծրագիրը երկու տարով հետ են մղելՄիացյալ Նահանգները կարծում է, որ Իրանին ուղղված իր հարվածները երկու տարով հետ են մղել Իսլամական Հանրապետության միջուկային ծրագիրը։ Այս գնահատականը հուլիսի 2-ին լրագրողների հհետ ճեպազրույցի ժամանակ արել է ԱՄՆ պաշտպանության նախարարի հասարակայնության հետ կապերի գծով օգնական Շոն Փարնելը։ Նրա խոսքով՝ ԱՄՆ-ի դաշնակիցները համաձայն են, որ Իրանի երեք միջուկային օբյեկտների վրա հարձակման արդյունքում Միացյալ Նահանգները «մեկ […] ...
12:30 03.07.2025
Սևանա լճի ջրի միջին ջերմաստիճանն առափնյա հատվածում՝ հուլիսի 3-ի 08։00 դրությամբՍևանա լճի ջրի միջին ջերմաստիճանն առափնյա հատվածում հուլիսի 3-ի 08։00 դրությամբ կազմել է 17.4°C: Այս մասին հայտնում է «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ը։ ...
12:22 03.07.2025
Երևան-Մեղրի միջպետական ավտոճանապարհի մի հատվածում իրականացվելու են հարկադիր քարաթափման աշխատանքներՀուլիսի 4-ին՝ ժամը 10:00-ից մինչև 14:00-ն ընկած ժամանակահատվածում, Մ-2 Երևան-Մեղրի միջպետական ավտոճանապարհի 142-րդ և 145-րդ կմ հատվածներում ՀՀ ՆԳՆ ՓԾ Վայոց ձորի մարզային փրկարարական վարչության կողմից իրականացվելու են հարկադիր քարաթափման աշխատանքներ։ Աշխատանքներին օժանդակելու են նաև ՆԳՆ Ոստիկանության Վայոց ձորի մարզի պարեկային ծառայողները և «Ճանապարհների շահագործման և շինարարական» ընկերության աշխատակիցները։ ...