16:30 01.10.2021
Տեղի է ունեցել ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարին կից հասարակական խորհրդի հերթական նիստը, որը վարել է ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը։
Նիստի օրակարգն այս անգամ ձևավորվել էր խորհրդի անդամների առաջարկությունների հիման վրա, և զեկույցներով հանդես են եկել հենց խորհրդի անդամները։
Ողջունելով հանդիպման մասնակիցներին՝ Ժաննա Անդրեասյանը կարևորել է այն փաստը, որ նիստի օրակարգը ձևավորվել է հասարակական խորհրդի անդամների առաջարկությունների հիման վրա։
«Սա նշանակում է, որ ի դեմս խորհրդի՝ մենք փորձում ենք ձևավորել այն հարթակը, որտեղ միայն նախարարությունը չէ որոշում նիստի օրակարգը, և խորհրդի անդամները հանդես են գալիս` իբրև լոկ կարծիք հայտնող։ Սրանով մենք փորձում ենք աշխատել համահավասար դաշտում, որտեղ նախարարությունը ևս հանդես է գալիս լսողի դերում և կիսում այն առաջարկները, որոնք կարևորում է խորհուրդը։ Հուսով եմ, որ արդյունավետ քննարկում կծավալվի, քանի որ օրակարգի բոլոր հարցերն արդիական են և մատնանշում են մեր իրականության կարևոր խնդիրները»,- նշել է Ժաննա Անդրեասյանը՝ հավաստիացնելով, որ նախարարությունը պատրաստակամ է լսել բոլոր առաջարկները․ դրանք կգրանցվեն, կքննարկվեն վարչությունների ներսում և, ըստ անհրաժեշտության, հաշվի կառնվեն։
Ըստ փոխնախարարի՝ ԿԳՄՍ ոլորտները ՀՀ կառավարության առաջնահերթություններից են, և այդ մասին է վկայում գործադիրի վերջին նիստում հավանության արժանացած 2022 թվականի բյուջեի հայտի նախագիծը, որով ԿԳՄՍ ոլորտներին հատկացվող միջոցներն ավելի քան 20 տոկոսով աճել են։
«Սա նշանակում է, որ բազմապատիկ մեծանում է նաև բոլորիս պատասխանատվությունը, որպեսզի բոլոր մեր ծրագրերն իրականացվեն որակով, արդյունավետ և ժամանակին։ Այս առումով հասարակական խորհուրդը ևս իր արդյունավետությունը բարձրացնելու խնդիր ունի՝ որպես թափանցիկության և հանրային վերահսկողության գրավական։ Հետևաբար, հուսով եմ, որ միասին կգտնենք այդ աշխատանքներն արդյունավետ իրականացնելու տարբերակներ»,- փաստել է նախարարի տեղակալը։
Այնուհետև խորհրդի անդամներն անցել են օրակարգի հարցերի քննարկմանը։ Խորհրդի անդամ, Մատենադարանի ավագ գիտաշխատող, բանասիրական գիտությունների թեկնածու Անահիտ Ասատրյանը հանդես է եկել զեկույցով՝ «Թանգարանների նպատակային գիտականացումը՝ իբրև երիտասարդ կադրերի ներգրավման միջոց և գիտության ու մշակույթի միասնական համագործակցության ծրագիր» թեմայով։ Նրա խոսքով՝ թանգարանային ծրագրերում անհրաժեշտ են ժամանակի պահանջներին համապատասխան շտկումներ և փոփոխություններ կատարել՝ այցելությունների քանակն ավելացնելու և դրանց հաճախականությունը գոնե կրկնապատկելու համար։ Անահիտ Ասատրյանը նշել է, որ թանգարանը պետք է լինի ոչ միայն ժամանցի ու հաճույքի, այլև կրթության ու հանրային կյանքի մեջ ներգրավվածության ևս մի կարևոր ու անփոխարինելի օղակ։
«Շատ մեծ կարևորություն ունեն թանգարանային էքսպոզիցիան և այն տեքստը, թե ինչ է լսում այցելուն թանգարանում, որպեսզի մոտիվացվի նրա հաջորդ այցելությունը թանգարան։ Առաջարկում եմ, որ ամեն տարի թանգարանների և գիտական հաստատությունների միջև ձեռք բերվի պայմանավորվածություն, որ գիտական հաստատություններն ուղարկեն իրենց վերջին տարվա ուսումնասիրությունները համապատասխան թանգարանում ներկայացվող նյութի վերաբերյալ, իսկ թանգարանները ներառեն դրանք իրենց էքսկուրսիոն տեքստերի մեջ։ Արդյունքում կշահի թանգարանը, այցելուն կլսի նոր և թարմացված էքսկուրսիոն տեքստեր, ձեռք կբերի գիտելիքներ տվյալ մշակութային արժեքի մասին, և թանգարանը կդառնա ավելի գրավիչ ու ժամանակակից՝ որպես հանրությանը կրթող ևս մի օղակ։ Այսպիսով, մենք կապահովենք ոչ միայն գիտության և մշակույթի կապը, այլև կստեղծենք այցելուի համար գիտական նորույթների վրա հիմնված հանրային միջավայր»,- նշել է Անահիտ Ասատրյանը՝ իր զեկույցում անդրադառնալով նաև թանգարանների` երիտասարդ կադրերով համալրման հարցին։
Զեկույցից հետո ծավալվել է բուռն և արդյունավետ քննարկում։ ԿԳՄՍ պաշտոնյաները ներկայացրել են հարցի շուրջ նախարարության տեսակետը։ Ժաննա Անդրեասյանն անդրադարձել է դպրոցական աբոնեմենտային ծրագրին՝ շեշտելով, որ թեմատիկ առումով խնդիր կա սերտացնել դրա կապը դպրոցի բովանդակության հետ։
«Էքսկուրսիոն տեքստերը պետք է լինեն կենդանի, իսկ թիրախային ու տարիքային տարբեր խմբերի համար լինեն առանձին ծրագրեր։ Արտերկրում բազմիցս ականատես ենք եղել՝ ինչպես են դպրոցական որոշ դասեր անցկացվում հենց թանգարաններում, և այս պրակտիկան տեղայնացնելու խնդիր ունենք։ Այս առումով մեր թանգարանները պետք է լինեն ավելի նախաձեռնող»,- նշել է փոխնախարարը՝ կարևորելով նաև մարզային թանգարանների արդիականացման հարցը։
Հաջորդ` «Դպրոցների հավասարապես ֆինանսավորման և ենթակայության խնդիր» թեմայով զեկույցը ներկայացրել է խորհրդի անդամ, Բջնիի դպրոցի նախկին տնօրեն Յաշա Սահակյանը։ Նա նշել է, որ կրթության ոլորտի ամենակարևոր խնդիրներից են հանրակրթական դպրոցների ֆինանսավորման հարցը և դրա համար կիրառվող բանաձևը։ Յաշա Սահակյանի խոսքով՝ այդ բանաձևը փոքրաքանակ աշակերտական կազմ ունեցող դպրոցներում աստիճանաբար առաջացրել է ֆինանսական տարբեր խնդիրներ։ Այդ նպատակով նա առաջարկել է կազմավորել աշխատանքային խումբ՝ դպրոցների հստակ և հավասարապես ֆինանսավորման բանաձև մշակելու նպատակով, և այդ խմբում, բացի նախարարության աշխատակիցներից, ընդգրկել նաև տարբեր բնակավայրերի հիմնական, միջնակարգ և ավագ դպրոցների տնօրենների ու այլ ցանկացողների։ Յաշա Սահակյանն առաջարկել է նաև քննարկել իր մշակած ֆինանսական բանաձևի բաղկացուցիչ մասերը։ Զեկուցումից հետո Ժաննա Անդրեասյանը տեղեկացրել է, որ նախորդ տարի նախարարությունը շրջանառության մեջ էր դրել և լայնորեն քննարկել ֆինանսավորման նոր բանաձևի նախագիծը, որը հիմնվում էր ոչ թե սովորող թվով, այլ դասարան թվով ֆինանսավորման վրա։ Այդ բանաձևով կարգավորվում էր նաև աշխատակիցների վարձատրության քաղաքականությունը։
«Նոր չափորոշիչների ներդրմամբ նախատեսվում է, որ ֆինանսական տեսանկյունից կլինեն էական փոփոխություններ, քանի որ դրանց ներդրումը ենթադրում է նաև ուսուցչի աշխատանքի կառուցվածքի փոփոխություն։ Բացի դրանից` փոփոխության է ենթարկվում նաև դպրոցի ընդհանուր ֆինանսավորման ծավալը։ Ներկայում այդ բանաձևը լրամշակման փուլում է. առաջիկայում կլինեն լայն քննարկումներ, և այն կանցնի նաև փորձարկման կոնկրետ գործընթաց։ Հետևաբար, առաջարկում եմ Ձեր բոլոր առաջարկները համատեղել վերը նշված գործընթացների հետ և ներգրավվել համապատասխան աշխատանքներում»,- շեշտել է նախարարի տեղակալը։
Խորհրդի անդամները հնչեցրել են ելույթներ երկու զեկուցվող հարցերի շուրջ և հանդես եկել առաջարկներով։
Նիստի ավարտին որոշում է կայացվել հրավիրել խորհրդի արտահերթ նիստ՝ քննարկելու մշակույթի ոլորտի դրամաշնորհների տրամադրման հարցը, որն օրակարգում ներառելու առաջարկով հանդես են եկել հենց խորհրդի անդամները։
12:38 03.07.2025
ԱՄՆ-ում կարծում են, որ Իրանի միջուկային ծրագիրը երկու տարով հետ են մղելՄիացյալ Նահանգները կարծում է, որ Իրանին ուղղված իր հարվածները երկու տարով հետ են մղել Իսլամական Հանրապետության միջուկային ծրագիրը։ Այս գնահատականը հուլիսի 2-ին լրագրողների հհետ ճեպազրույցի ժամանակ արել է ԱՄՆ պաշտպանության նախարարի հասարակայնության հետ կապերի գծով օգնական Շոն Փարնելը։ Նրա խոսքով՝ ԱՄՆ-ի դաշնակիցները համաձայն են, որ Իրանի երեք միջուկային օբյեկտների վրա հարձակման արդյունքում Միացյալ Նահանգները «մեկ […] ...
12:30 03.07.2025
Սևանա լճի ջրի միջին ջերմաստիճանն առափնյա հատվածում՝ հուլիսի 3-ի 08։00 դրությամբՍևանա լճի ջրի միջին ջերմաստիճանն առափնյա հատվածում հուլիսի 3-ի 08։00 դրությամբ կազմել է 17.4°C: Այս մասին հայտնում է «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ը։ ...
12:22 03.07.2025
Երևան-Մեղրի միջպետական ավտոճանապարհի մի հատվածում իրականացվելու են հարկադիր քարաթափման աշխատանքներՀուլիսի 4-ին՝ ժամը 10:00-ից մինչև 14:00-ն ընկած ժամանակահատվածում, Մ-2 Երևան-Մեղրի միջպետական ավտոճանապարհի 142-րդ և 145-րդ կմ հատվածներում ՀՀ ՆԳՆ ՓԾ Վայոց ձորի մարզային փրկարարական վարչության կողմից իրականացվելու են հարկադիր քարաթափման աշխատանքներ։ Աշխատանքներին օժանդակելու են նաև ՆԳՆ Ոստիկանության Վայոց ձորի մարզի պարեկային ծառայողները և «Ճանապարհների շահագործման և շինարարական» ընկերության աշխատակիցները։ ...
12:15 03.07.2025
«Գորիս» ՔԿՀ-ի պաշտոնատար անձը կաշառքի դիմաց դատապարտյալին թմրամիջոց է իրացրել. քրեական վարույթը դատարանում էՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում քննված քրեական վարույթով իրականացված նախաքննության ընթացքում պարզվել է, որ ՀՀ ԱՆ «Գորիս» քրեակատարողական հիմնարկի դատապարտյալներից մեկը նույն հիմնարկի անվտանգության ապահովման բաժնի պաշտոնատար անձին 2025 թվականի մայիսի 17-ի առաջարկել է կաշառքի դիմաց ծառայողական լիազորություններն օգտագործելով ապօրինի գործողություն կատարել՝ թմրամիջոց իրացնել: Ընդունելով կաշառք ստանալու առաջարկը՝ հիշյալ պաշտոնատար անձը 2025 թվականի մայիսի 24-ին ապօրինի ձեռք […] ...
12:08 03.07.2025
ՀՀ վարչապետի մամուլի քարտուղարն արձագանքել է Դուբայում Փաշինյան-Ալիև հնարավոր հանդիպման մասին լուրերինՀայաստանի վարչապետի մամուլի քարտուղար Նազելի Բաղդասարյանը մեկնաբանել է Middle East Eye-ի հրապարակումն այն մասին, թե Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը պլանավորում են հուլիսին հանդիպում անցկացնել Դուբայում։ Թեմայի վերաբերյալ «Արմենպրես»-ի հարցմանն ի պատասխան՝ ՀՀ վարչապետի մամուլի քարտուղար Նազելի Բաղդասարյանը նշեց. «Վարչապետի այցերի մասին ժամանակին տրամադրվում է պատշաճ տեղեկատվություն»։ Middle East Eye-ը, հղում […] ...
12:06 03.07.2025
ԶՊՄԿ-ն 2024 թ․ արդյունքներով այս շաբաթ ՀՀ պետական բյուջե է վճարել է 11 միլիարդ 156 միլիոն դրամ շահաբաժինԶանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը 2024 թվականի արդյունքներով այս շաբաթ Հայաստանի Հանրապետության պետական բյուջե է վճարել է 11 միլիարդ 156 միլիոն դրամ շահաբաժին։ Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ «Այսպիսով, Հայաստանի Հանրապետությունը ԶՊՄԿ-ում ունեցած իր 21,87% տոկոս բաժնեմասի դիմաց ստացել է շուրջ 44 միլիարդ 406 միլիոն դրամ (113 միլիոն դոլար) շահաբաժին՝ սկսած […] ...