Երևանում անցկացվել է ԱՊՀ անդամ պետությունների զբոսաշրջության խորհրդի հերթական նիստը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
14 05 2025
  • $
    387.99
  • RUBLE
    4.83
  • 435.64
WEATHER
+10.56 oC

Երևանում անցկացվել է ԱՊՀ անդամ պետությունների զբոսաշրջության խորհրդի հերթական նիստը

20:11 01.10.2021

Հոկտեմբերի 1-ին Երևանում կայացել է ԱՊՀ անդամ պետությունների զբոսաշրջության խորհրդի հերթական նիստը։

Նիստին մասնակցելու նպատակով Հայաստան են ժամանել ԱՊՀ Զբոսաշրջության խորհրդի կազմում ընդգրկված պետությունների՝ Բելառուսի, Ղրղզստանի, Մոլդովայի, Ռուսաստանի, Տաջիկստանի, Ուզբեկստանի, Ղազախստանի զբոսաշրջության լիազոր մարմինների, ինչպես նաև ԱՊՀ Գործադիր ու Զբոսաշրջության խորհուրդների ներկայացուցիչները։

Միջոցառմանը ողջույնի խոսքով հանդես են եկել ՀՀ էկոնոմիկայի նախարարության Զբոսաշրջության կոմիտեի նախագահի պարտականությունները կատարող Արթուր Խաչատրյանը և ԱՊՀ գործադիր խորհրդի փոխնախագահ Բեկետժան Ժումախանովը։

Ողջունելով նիստի մասնակիցներին` Արթուր Խաչատրյանը կարևորել է համագործակցությունը ԱՊՀ Զբոսաշրջության խորհրդի շրջանակում։ Նա նշել է, որ Հայաստանն ակտիվ համագործակցում է ինչպես առանձին երկրների, այնպես էլ միջազգային կազմակերպությունների հետ։

«ԱՊՀ երկրներին միավորում է ընդհանուր պատմությունը, մշակույթը, արժեքները և ավանդույթները։ Այդ ամենը նշանակալի գործոն է, ինչը կարող է նպաստել միասնական զբոսաշրջային արտադրանքի ստեղծմանը և զբոսաշրջային հոսքերի ավելացմանը մեր երկրներում։ Մեծանում է միասնական զբոսաշրջային տարածքի անհրաժեշտությունը եղած պատմամշակութային և տնտեսական կապերի հիման վրա։ ԱՊՀ պետական մարմինների կողմից միասնական համակարգված գործողությունների իրականացումը կարող է դրական ազդեցություն ունենալ ինտեգրացիոն գործընթացների ինտենսիֆիկացման վրա։ Մեր երկրների միջև զբոսաշրջության զարգացումը շատ արդիական է, քանի որ այն ամենաարդյունավետ միջոցն է մեր ժողովուրդների միջև միջմշակութային երկխոսության և բարեկամության ամրապնդման համար», – ասել է Արթուր Խաչատրյանը և շնորհակալություն հայտնել  գործադիր խորհրդին ԱՊՀ անդամ պետությունների միջև համագործակցության ամրապնդման ուղղությամբ բոլոր ջանքերի համար, նաև հույս հանտնել, որ երկրների միջև ավելի ակտիվ համագործակցությունը զբոսաշրջության բնագավառում, ինչպես նաև այդ համագործակցության ուղղությունների հստակեցումը կնպաստեն զբոսաշրջության ընդհանուր խնդիրների լուծմանը և ոլորտի զարգացմանը։

ԱՊՀ գործադիր խորհրդի փոխնախագահ Բեկետժան Ժումախանովն իր ողջույնի խոսքում նշել է, որ հանդիպումը Երևանում առաջինն է երկարատև հեռավար շփումներից հետո և շեշտել, որ, չնայած կորոնավիրուսի համավարակով պայմանավորված խոչընդոտներին, ԱՊՀ անդամ պետությունների զբոսաշրջության գործադիր խորհուրդը  կարևոր աշխատանք է կատարել նոր երկարաժամկետ փաստաթղթերի ձևավորման ուղղությամբ․

«ԱՊՀ անդամ պետությունների կառավարությունների խորհրդի նախաձեռնությամբ 2020 թ. մայիսին հաստատվել է ԱՊՀ մասնակից պետությունների  զբոսաշրջության ոլորտում 2021-2030 թթ․ համագործակցության զարգացման ռազմավարությունը: Ուրախալի է, որ Խորհուրդը հոբելյանական տարեդարձին՝ ԱՊՀ ձևավորման 30-ամյակին, մոտեցել է աշխատանքի այսպիսի տպավորիչ արդյունքներով», – նկատել է Բեկետժան Ժումախանովը:

Նիստի ընթացքում ներկայացվել է Հայաստանի զբոսաշրջային ներուժը, այդ թվում նաև՝ գինեգործակցության զարգացման տեսակետից, զբոսաշրջության բնագավառում պետական քաղաքականությունն ու իրականացվող քայլերը։ Քննարկվել են մի շարք օրակարգային հարցեր, մասնավորապես՝ ԱՊՀ մասնակից պետությունների զբոսաշրջության խորհրդի՝ զբոսաշրջության բնագավառում առկա մարտահրավերներին արձագանքման աշխատանքային խմբի գործունեությունը, ԱՊՀ մասնակից պետությունների զբոսաշրջության ոլորտում համագործակցության զարգացման ռազմավարության 2021-2023թթ․ միջոցառումների ծրագրի իրականացման ընթացքը, ԱՊՀ զբոսաշրջության խորհրդի գործունեության ուսումնասիրության արդյունքները, ինչպես նաև զբոսաշրջության ոլորտում պետական և մասնավոր հատվածի գործընկերության զարգացմանը վերաբերող  հարցեր:

Երկրները կարևորել են հատկապես այս օրերին համատեղ ջանքերով զբոսաշրջության վերականգնման և վերաիմաստավորման, համատեղ զբոսաշրջային փաթեթներ ձևավորելու անհրաժեշտությունը։

Նիստի արդյունքում ձեռք են բերվել պայմանավորվածություններ համագործակցության շրջանակն ընդլայնելու, ԱՊՀ պետությունների կողմից առաջարկվող նախաձեռնություններում ընդգրկվելու վերաբերյալ։ Կարևորվել է ներքին զբոսաշրջության դերակատարությունը, ներկայացվել են ագրո և էկո զբոսաշրջության զարգացման ուղղությամբ մի շարք երկրների կողմից իրականացվող քայլերը։ Նիստի ավարտին ստորագրվել է ԱՊՀ անդամ պետությունների զբոսաշրջության խորհրդի նիստի արձանագրությունը։

Նիստը Հայաստանում անցկացնելու մասին որոշումն ընդունվել է 2019թ․-ին`  ԱՊՀ մասնակից պետությունների զբոսաշրջության խորհրդի նիստի շրջանակներում։ 2020թ․-ին կայացած Խորհրդի հերթական նիստի ընթացքում Խորհրդի ղեկավարումը փոխանցվել է Հայաստանին։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

20 տարվա դադարից հետո՝ մետրոպոլիտենում փոխարինվել են անվտանգության համար կենսական նշանակություն ունեցող համակարգեր

23:59 14.05.2025

20 տարվա դադարից հետո՝ մետրոպոլիտենում փոխարինվել են անվտանգության համար կենսական նշանակություն ունեցող համակարգեր

Երևանի մետրոպոլիտենում իրականացվել են արդիականացման աշխատանքներ, որոնք առաջին հայացքից տեսանելի չեն, բայց առանցքային են յուրաքանչյուր երևանցու անվտանգության համար։ Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը: «Առաջին անգամ 20 տարվա ընթացքում փոխարինվել են սլաքային փոխադրիչները՝ այն համակարգերը, որոնք ապահովում են գնացքների անվտանգ անցումը մեկ գծից մյուսը։Դրանց անխափան աշխատանքից է կախված մետրոպոլիտենի հուսալի և […] ...

Իրավիճակը Հայաստանի ճանապարհներին և Լարսում

23:58 14.05.2025

Իրավիճակը Հայաստանի ճանապարհներին և Լարսում

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են։ Լարսի մասին Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ ...

ԱՄՆ ֆինանսների նախարարությունը սկսել է Սիրիայի նկատմամբ պատժամիջոցների չեղարկման գործընթացը

23:46 14.05.2025

ԱՄՆ ֆինանսների նախարարությունը սկսել է Սիրիայի նկատմամբ պատժամիջոցների չեղարկման գործընթացը

Միացյալ Նահանգները սկսել է հանել Սիրիայի դեմ սահմանված պատժամիջոցները, այս մասին  X-ի իր միկրոբլոգում հայտարարել է երկրի ֆինանսների նախարար Սքոթ Բեսենթը։ «ԱՄՆ ֆինանսների նախարարությունը քայլեր է ձեռնարկում պատժամիջոցները մեղմելու ուղղությամբ՝ Սիրիան կայունացնելու և խաղաղության հասնելու համար», – գրել է ԱՄՆ ֆինանսների նախարարության ղեկավարը։ Մայիսի 13-ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է Սիրիայի նկատմամբ սահմանված պատժամիջոցները […] ...

Վարչապետը տիկնոջ հետ ներկա է գտնվել Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի 100-ամյակին նվիրված համերգին

23:34 14.05.2025

Վարչապետը տիկնոջ հետ ներկա է գտնվել Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի 100-ամյակին նվիրված համերգին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը տիկնոջ՝ Աննա Հակոբյանի հետ, և Հայաստանի Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը ներկա են գտնվել Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի 100-ամյակին նվիրված համերգին, որով բացվել է հոբելյանական համերգների շարքը։ Համերգի հատուկ հյուրն է եղել աշխարհահռչկա դաշնակահար Յուջա Վանգը. նա հանդես է եկել Էդուարդ Թոփչյանի ղեկավարությամբ: Տարվա ընթացքում նախատեսվում են համերգներ այլ հռչակավոր երաժիշտ կատարողների և […] ...

Վարչապետն ընդունել է ՀՀ պետական մրցանակակիր Յոշիակի Դեյմոն Հագիվարային

23:27 14.05.2025

Վարչապետն ընդունել է ՀՀ պետական մրցանակակիր Յոշիակի Դեյմոն Հագիվարային

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է AIPLAB կոնսորցիումի հիմնադիր, Արհեստական բանականության գործընկեր համակարգի LOCOMTEC AIPS լաբորատորիայի նախագահ Յոշիակի Դեյմոն Հագիվարային, ով Բարձր տեխնոլոգիաների ոլորտում համաշխարհային ներդրման համար Հայաստանի Հանրապետության պետական մրցանակակիրն է: Վարչապետը բարձր է գնահատել Յոշիակի Դեյմոն Հագիվարայի ներդրումը բարձր տեխնոլոգիաների ոլորտի զարգացման գործում և նշել, որ նա իր գործունեությամբ օրինակ է ոլորտում գործունեություն ծավալելու […] ...

Երևանի թիվ 175 դպրոցի մարզադահլիճը կհիմնանորոգվի

23:18 14.05.2025

Երևանի թիվ 175 դպրոցի մարզադահլիճը կհիմնանորոգվի

Երևանի Նուբարաշեն վարչական շրջանի թիվ 175 դպրոցի մարզադահլիճը, որը կառուցումից ի վեր չէր վերանորոգվել, Երևանի քաղաքապետարանի ծրագրով ընթացիկ տարում հիմնովին կվերանորոգվի։ Այս մասին հայտնել են Երևանի քաղաքապետարանից: Ֆիզկուլտուրայի դասերն այսօր անցկացվում են անմխիթար պայմաններում։ Ծրագիրը հնարավորություն կտա աշակերտների համար ապահովել ժամանակակից պայմաններ՝ ստեղծելով նոր ու հարմարավետ կրթական միջավայր: ...

BACK_TO_TOP