ՀՀ ԱԳ նախարարը բարձր է գնահատել Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցում Չեխիայի դիրքորոշումը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
28 06 2025
  • $
    384.32
  • RUBLE
    4.89
  • 450.23
WEATHER
+33.09 oC

ՀՀ ԱԳ նախարարը բարձր է գնահատել Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցում Չեխիայի դիրքորոշումը

20:36 01.10.2021

Հոկտեմբերի 1-ին Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել աշխատանքային այցով Հայաստանում գտնվող Չեխիայի արտաքին գործերի նախարար Յակուբ Կուլհանեկի հետ: Հանդիպումը մեկնարկել է առանձնազրույցի ձևաչափով, այնուհետև շարունակվել ընդլայնված կազմով։

ՀՀ ԱԳ նախարարը գոհունակություն է հայտնել Չեխիայի հետ առկա քաղաքական երկխոսության և ԱԳ նախարարությունների միջև խորհրդակցությունների ձևաչափի բարձր մակարդակի կապակցությամբ:

Արարատ Միրզոյանն ընդգծել է հայ-չեխական տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի կարևորությունը՝ որպես առևտրատնտեսական ոլորտում առկա ներուժը լիարժեք իրացնելու ուղղությամբ գործնական քննարկումների և անելիքների ուրվագծման համար արդյունավետ հարթակ։ Որպես համագործակցության զարգացման հեռանկարային ուղղություններ առանձնացվել են վերականգնվող էներգետիկան, ֆինանսաբանկային ոլորտը, զբոսաշրջությունը, գյուղատնտեսությունը, առողջապահությունը: Այս համատեքստում կարևորվել է նաև նույն օրը Երևանում հայ-չեխական գործարար համաժողովի անցկացումը:

Կողմերն անդրադարձ են կատարել ՄԱԿ-ի, ԵԱՀԿ-ի, Եվրոպայի խորհրդի, ինչպես նաև Հայաստան-Եվրամիություն ձևաչափում առկա համագործակցությանը։ Արարատ Միրզոյանը նշել է, որ Արևելյան գործընկերությունը կարևոր ձևաչափ է ՀՀ-ԵՄ հարաբերություններում, և անհրաժեշտ է ջանքեր գործադրել՝ ԱլԳ ներառականության, հավասարության և ընդհանուր արժեքների վրա հիմնված համագործակցության առավել ամրապնդման ուղղությամբ։

Տարածաշրջանային կայունության և անվտանգության հարցերի համատեքստում մտքեր են փոխանակվել ադրբեջանաթուրքական ագրեսիայի հետևանքով Արցախում ստեղծված իրավիճակի և հումանիտար հարցերի վերաբերյալ։ Արարատ Միրզոյանն առանձնահատուկ ուշադրություն է հրավիրել Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիների և քաղաքացիական պատանդների խնդրին՝ ընդգծելով նրանց շուտափույթ և անվերապահ հայրենադարձման անհրաժեշտությունը։

ՀՀ ԱԳ նախարարը բարձր է գնահատել Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցում Չեխիայի դիրքորոշումը․ այն է՝ աջակցություն ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ձևաչափին։

Նախարար Միրզոյանը վերահաստատել է Հայաստանի պատրաստակամությունը՝ վերսկսելու Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման լիարժեք գործընթացը՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության մանդատի ներքո՝ հայտնի սկզբունքների և տարրերի հիման վրա:

Հանդիպման ավարտին Արարատ Միրզոյանն ու Յակուբ Կուլհանեկը հանդես են եկել մամուլի համար համատեղ հայտարարությամբ։

Նույն օրն առավոտյան Չեխիայի ԱԳ նախարարի գլխավորած պատվիրակությունն այցելել էր Հայոց ցեղասպանության հուշահամալիր և հարգանքի տուրք մատուցել Ցեղասպանության սուրբ նահատակների հիշատակին:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Իրանը բացել է օդային տարածքը երկրի ևս երկու հատվածների նկատմամբ

17:41 28.06.2025

Իրանը բացել է օդային տարածքը երկրի ևս երկու հատվածների նկատմամբ

Իրանը բացել է իր օդային տարածքը միջազգային թռիչքների համար՝ երկրի կենտրոնական շրջանի և մասամբ՝ արևմտյան շրջանի վրայով, հայտարարել է Իսլամական Հանրապետության ճանապարհների և քաղաքաշինության նախարարության մամուլի խոսնակ Մաջիդ Ախվանը։ Նրա խոսքով՝ Քաղաքացիական ավիացիայի կազմակերպության համակարգող կոմիտեի որոշմանը համապատասխան և ներկայիս պայմաններում անվտանգության նկատառումներից ելնելով, երկրի արևելյան մասի օդային տարածքից բացի, որն օգտագործվում է ներքին, միջազգային […] ...

Հաշտարարությունը հուլիսի 1-ից պարտադիր է ընտանեկան որոշ վեճերի լուծման համար

17:30 28.06.2025

Հաշտարարությունը հուլիսի 1-ից պարտադիր է ընտանեկան որոշ վեճերի լուծման համար

Հաշտարարությունը հուլիսի 1-ից պարտադիր է ընտանեկան որոշ վեճերի լուծման համար. թեմայի մասին հարցազրույց ԱՆ Օրենսդրության զարգացման կենտրոն հիմնադրամի տնօրեն Դավիթ Ղարիբյանի հետ: Մանրամասները՝ Կառավարության տեսանյութում։   ...

Նարեկ Գրիգորյանը գոլ է խփել ռումինական թիմի կազմում

17:17 28.06.2025

Նարեկ Գրիգորյանը գոլ է խփել ռումինական թիմի կազմում

Ռումինական «Ֆարուլի» հայ կիսապաշտպան Նարեկ Գրիգորյանը գոլ է խփել ընկերական խաղում: Հայաստանի ազգային հավաքականի ֆուտբոլիստը ռումինական «Օտելուլի» դեմ ընկերական խաղի 12-րդ րոպեին բացել է հաշիվը: «Ֆարուլը» հաղթել է 2-1 հաշվով: ...

Գլխավոր դատախազը հանդիպել է «ՀՈԴՎԱԾ 3» Մարդու իրավունքների դպրոցի ուսանողներին

17:10 28.06.2025

Գլխավոր դատախազը հանդիպել է «ՀՈԴՎԱԾ 3» Մարդու իրավունքների դպրոցի ուսանողներին

Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանն այսօր ընդունել է «Հանուն հավասար իրավունքների» կրթական կենտրոն հասարակական կազմակերպության՝ «ՀՈԴՎԱԾ 3» Մարդու իրավունքների դպրոցի ուսանողներին, հայտնում են ՀՀ գլխավոր դատախազությունից։ «Հանդիպման ընթացքում Աննա Վարդապետյանն անդրադարձել է կոռուպցիոն բնույթի հանցագործությունների կանխարգելման, ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման՝ այդ թվում՝ պետական և համայնքային շահերի պաշտպանության ոլորտում Դատախազության կողմից արձանագրված արդյունքներին, թմրամիջոցների […] ...

Ամասիայի ոստիկանները բացահայտել են շրջանառությունն արգելված բույսեր աճեցնելու դեպքեր․ հայտնաբերվել է կանեփի 226 բույս

17:00 28.06.2025

Ամասիայի ոստիկանները բացահայտել են շրջանառությունն արգելված բույսեր աճեցնելու դեպքեր․ հայտնաբերվել է կանեփի 226 բույս

Համայնքային ոստիկանության Ամասիայի բաժնի ծառայողները տարբեր օրերի տեղեկություն են ստացել շրջանառությունն արգելված բույսեր ցանելու և աճեցնելու վերաբերյալ։ Տեղեկությունների հիման վրա տարածքային քննչական բաժնում նախաձեռնվել են քրեական վարույթներ, որոնց շրջանակներում կատարվել են զննություններ։ Մի դեպքում Արեգնադեմ գյուղի 76-ամյա մի բնակչի այգում հայտնբերվել է կանեփի 211 բույս։ Մյուս դեպքում Գյումրիում բնակվող մի թոշակառուի տանը կից այգում հայտնաբերվել […] ...

4 հայ ըմբիշ կպայքարի ոսկե մեդալի համար․ Մ15 ԵԱ

16:45 28.06.2025

4 հայ ըմբիշ կպայքարի ոսկե մեդալի համար․ Մ15 ԵԱ

Իտալիայի Կաորլե քաղաքում ընթացող հունահռոմեական ոճի ըմբշամարտի մինչև 15 տարեկանների Եվրոպայի առաջնությունում Հայաստանի 4 ներկայացուցիչ կպայքարի ոսկե մեդալի համար: 41 կգ քաշային Վահան Գրիգորյանը, 48 կգ քաշային Նարեկ Ալեյանը, 62 կգ քաշային Պավել Նազարյանը, 68 կգ քաշային Արամ Սարգսյանը դուրս են եկել եզրափակիչ։ 38 կգ Վարդան Մելքոնյանը և 52 կգ Գեղամ Եղիազարյանը կպայքարեն բրոնզե մեդալի […] ...

BACK_TO_TOP