23:25 01.10.2021
Լա Պալմա կղզու Կումբրե-Վիեխ հրաբխի մոտ նոր ճաք է գոյացել։ Այս մասին հայտնում է El Pais-ը հոկտեմբերի 1-ին։
Նոր ճեղքը բացվել է ժամը 2։20-ի սահմաններում ՝ ձևավորելով լավայի երկու նոր հոսք, սակայն դրանք շատ ավելի քիչ են նախորդներից։
Այսպիսով, արդեն կան երեք ճաքեր, ինչպես նաև հիմնական խառնարանը լավայի ժայթքման չորրորդ աղբյուրն է:
Լավայի հոսքերից մեկը շարժվել է դեպի հիմնական ուղղությունից հյուսիս և սպառնում է կղզու խոշորագույն Լոս Լիանոս Դե Արիդանե քաղաքին: Հարևան Տոդոկեի բնակիչներին տարհանել են ժայթքման սկսվելուց անմիջապես հետո, լավայի հոսքը կուլ է տվել դրա տարածքի մեծ մասը:
17:02 03.07.2025
ԼՂ-ից բռնի տեղահանվածների քաղաքացիության տրամադրման գործընթացն իրականացվում է պարզեցված ընթացակարգով․ ՆԳ նախարարԿառավարության նիստի ընթացքում ՆԳ նախարար Արփինե Սարգսյանը, անդրադառնալով ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց ՀՀ քաղաքացիություն տրամադրելուն, նշել է, որ գործընթացն իրականացվում է պարզեցված ընթացակարգով և առանց առցանց հերթագրման։ Նախարարի խոսքով՝ վերջին շրջանում դիմումների հոսքն առավել ինտենսիվ է․ 9346 անձի ՀՀ նախագահի հրամանագրով շնորհվել է քաղաքացիություն, 4400 անչափահաս ևս անձնագրավորվել է ՀՀ քաղաքացու անձնագրով, որևէ դիմում չի […] ...
16:54 03.07.2025
Պեկին պաշտոնական այցի շրջանակներում Արարատ Միրզոյանը հարցազրույց է տվել South China Morning Post-ինՊեկին պաշտոնական այցի շրջանակներում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հարցազրույց է տվել South China Morning Post-ին։ Հրապարակված հոդվածում նախարար Միրզոյանից մեջբերումները ներկայացված են ստորև։ Հայաստանի և Չինաստանի միջև ռազմավարական գործընկերության զարգացման հեռանկարի վերաբերյալ հարցին ի պատասխան նախարար Միրզոյանը նշել է. «Մեր հարաբերությունների խորացման ճանապարհին ոչ միայն չկա որևէ խոչընդոտ կամ արգելք, այլև մենք բաց ենք […] ...
16:48 03.07.2025
Ոստիկանություն զանգած քաղաքացին զենք-զինամթերք էր թողել գործարան տանող ճանապարհինՀուլիսի 1-ին ՆԳՆ ոստիկանության Արարատի մարզի օպերատիվ կառավարման կենտրոն զանգահարած քաղաքացին հայտնել է, որ 44-օրյա պատերազմի մասնակից է և հետը բերած զենք-զինամթերքը թողնում է Վեդիի վարչական տարածքում՝ գործարանի մոտ: Համայնքային ոստիկանության Արարատի բաժնից մեկնած օպերատիվ խումբը «Արարատցեմենտ» գործարան տանող ավտոճանապարհի հարակից տարածքում՝ խոտերի մեջ, հայտնաբերել է որսորդական մեկփողանի և երկփողանի երկու հրացան, նռնակ՝ պայթուցիչով, լուսարձակող […] ...
16:42 03.07.2025
Հայաստանի և Բելգիայի ԱԳ նախարարությունների միջև տեղի են ունեցել քաղաքական խորհրդակցություններՀուլիսի 2-ին Երևանում տեղի են ունեցել քաղաքական խորհրդակցություններ Հայաստանի Հանրապետության և Բելգիայի Թագավորության արտաքին քաղաքական գերատեսչությունների միջև։ Խորհրդակցությունները վարել են ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Վահան Կոստանյանը և Բելգիայի ԱԳ նախարարության երկկողմ հարաբերությունների գլխավոր տնօրեն Բիրգիտ Սթիվենսը։ Կողմերը քննարկել են Հայաստան-Բելգիա երկկողմ օրակարգի հարցերի լայն շրջանակ՝ երկուստեք ընդգծելով բազմաոլորտ համագործակցությունն ընդլայնելու պատրաստակամությունը: Նախարարի տեղակալ Կոստանյանն ընդգծել […] ...
16:36 03.07.2025
Սպանության փորձի մեղադրանքով հետախուզվողը թաքնվում էր Զանգակատուն գյուղումՔրեական ոստիկանության Երևան քաղաքի վարչության անձի հետախուզման բաժնի ծառայողները ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում հուլիսի 1-ին Արարատի մարզի Զանգակատուն գյուղում հայտնաբերել և վարչություն են տեղափոխել Երևանի բնակիչ 36-ամյա տղամարդուն, որը հետախուզվում էր սպանության փորձի մեղադրանքով. խափանման միջոցը՝ կալանք։ 36-ամյա տղամարդը ներկայացվել է նախաքննական մարմին: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ […] ...
16:30 03.07.2025
Սյունիքի մարզում իրանցի վարորդը «MAN» մակնիշի բեռնատարով կողաշրջվել էԱյսօր՝ հուլիսի 3-ին, ավտովթար է տեղի ունեցել Սյունիքի մարզում։ Ժամը 07։00-ի սահմաններում Երևան-Կապան ավտոճանապարհի 231 կմ հատվածում Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքացի 58-ամյա Աբոլղասեմ Ս․-ն իր վարած «MAN» մակնիշի կցորդիչով բեռնատարով կողաշրջվել է։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, տուժածներ չկան։ Վթարի փաստով ՊԾ Սյունիքի մարզի գումարտակում փաստաթղթեր են ձևակերպվում։ ...