Երաշտի պատճառով ցամաքել է Արմաղան լեռան գագաթի լիճը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
03 07 2025
  • $
    384.46
  • RUBLE
    4.89
  • 453.47
WEATHER
+26.09 oC

Երաշտի պատճառով ցամաքել է Արմաղան լեռան գագաթի լիճը

14:38 04.10.2021

Գեղամա լեռնաշղթայի Արմաղան լեռնագագաթի գոգավորության մեջ առաջացած լիճն այս աշնանամուտին ցամաքել է չոր ու շոգ եղանակի պատճառով։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրել է Արմաղան լեռան ստորոտում գտնվող Մադինա գյուղի միջնակարգ դպրոցի տնօրեն Արտակ Կարապետյանը, Արմաղանի գոգավորությունում առաջացած լիճը տարբեր տարիների ընթացքում ևս հաճախակի ցամաքել է, սակայն վերականգնվել է ձնհալի կամ առատ տեղումների ժամանակ։ «Արմաղանի լիճը սովորաբար ցամաքում է միայն երաշտ տարիներին, ինչպես և եղավ այս տարվա ընթացքում։ Ավելի քան 60 օր տեղումներ չգրանցվեցին, փոխարենը ջերմային ֆոնն էր նորմայից բարձր։ Եղել են տարիներ, երբ լիճը վերականգնվել է նույնիսկ աշնան ամիսներին, երբ առատ անձրևներ են եղել։ Հիմա տեղումները սակավ են, սակայն եկող գարնան ու ամռան ընթացքում լճի ջրերը վերականգնված կլինեն, զբոսաշրջիկները, ուխտավորները կրկին Արմաղանի կատարի լիճը տեսնելու հնարավորություն կունենան»,- հավաստեց Արտակ Կարապետյանը։

Արմաղան լեռը համարվում է Գեղարքունիքի մարզի ամենահայտնի զբոսավայրերից և ուխտավայրերից մեկը։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

SHANTNEWS

18:00 03.07.2025

SHANTNEWS

Հայաստանի ժողովուրդը ձգտում է ունենալ կարգավորված հարաբերություններ. Սարգիս Խանդանյան

17:54 03.07.2025

Հայաստանի ժողովուրդը ձգտում է ունենալ կարգավորված հարաբերություններ. Սարգիս Խանդանյան

ՀՀ ԱԺ պատվիրակությունը մասնակցում է Պորտուգալիայում ընթացող ԵԱՀԿ ԽՎ տարեկան 32-րդ նստաշրջանի աշխատանքներին: ԱԺ պատվիրակության անդամ, արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանը ելույթ է ունեցել նստաշրջանի լիագումար նիստում: «Տիկի՛ն նախագահ, Հելսինկյան եզրափակիչ ակտի հիմնասյուներից մեկը մասնակից պետությունների միջեւ համագործակցության հանձնառությունն է: Այն հռչակում է «Պետությունները կնպաստեն բարիդրացիական հարաբերությունների զարգացմանը, կձգտեն ամրապնդել ու երկարաժամկետ հիմքերի […] ...

Բռնության ճանապարհով պետական իշխանությանը տիրանալու անթույլատրելիության եւ ժողովրդավարության պաշտպանության մասին ԱԺ հայտարարության նախագիծը ստացել է դրական եզրակացություն

17:46 03.07.2025

Բռնության ճանապարհով պետական իշխանությանը տիրանալու անթույլատրելիության եւ ժողովրդավարության պաշտպանության մասին ԱԺ հայտարարության նախագիծը ստացել է դրական եզրակացություն

ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը հանդես է եկել «Բռնության ճանապարհով պետական իշխանությանը տիրանալու անթույլատրելիության եւ ժողովրդավարության պաշտպանության մասին» ԱԺ հայտարարության նախագծով, որը խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանի ներկայացմամբ քննարկվել է Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի՝ հուլիսի 3-ին գումարած արտահերթ նիստում: «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավարը, ներկայացնելով հայտարարության նախագիծը, մասնավորապես, նշել է. «ՀՀ Ազգային ժողովը, պաշտպանելով Հայաստանի Հանրապետության տարածքային […] ...

Վարորդական վկայական ստանալու գործընթացում կներդրվեն արագացված ծառայություններ, կստեղծվի մեկ միասնական տեղեկատվական ռեգիստր, կհանվի ՆԳՆ ոստիկանությունում ծառայության անցնելու տարիքային շեմի սահմանափակումը

17:40 03.07.2025

Վարորդական վկայական ստանալու գործընթացում կներդրվեն արագացված ծառայություններ, կստեղծվի մեկ միասնական տեղեկատվական ռեգիստր, կհանվի ՆԳՆ ոստիկանությունում ծառայության անցնելու տարիքային շեմի սահմանափակումը

Ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունել է ՆԳ նախարարության մի շարք օրենսդրական նախաձեռնություններ։ ՆԳ նախարարի տեղակալ Արմեն Ղազարյանը, ներկայացնելով «Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին» օրենքում լրացումներ և փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագիծը, նշել է, որ այն ընդունելու արդյունքում վարորդական վկայականը և հաշվառման վկայագիրը կարող են լինել նաև թվային տարբերակով՝ թվային տվյալների բազայում: Ըստ նախագծի՝ […] ...

ԱՄՆ-ն դադարեցրել է 6 միլիարդ դոլարի կրթական ծրագրերի ֆինանսավորումը

17:33 03.07.2025

ԱՄՆ-ն դադարեցրել է 6 միլիարդ դոլարի կրթական ծրագրերի ֆինանսավորումը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը դադարեցրել է դաշնային բյուջեից ավելի քան 6 միլիարդ դոլարի հատկացումը լրացուցիչ կրթական ծրագրերի համար: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդել է ABC News հեռուստաալիքը՝ վկայակոչելով ԱՄՆ կրթության նախարարության պարզաբանող գրությունը: Նշվում է, որ կրճատման կենթարկվեն, ի թիվս այլ բաների, արտադպրոցական պարապմունքների, ուսանողների աջակցության և անգլերենի ուսումնասիրման ծրագրերը: ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի Կրթության […] ...

Հացիկ գյուղի բնակչի բակում կանեփի 92 բույս է հայտնաբերվել. նախաձեռնվել է քրեական վարույթ

17:24 03.07.2025

Հացիկ գյուղի բնակչի բակում կանեփի 92 բույս է հայտնաբերվել. նախաձեռնվել է քրեական վարույթ

Քրեական ոստիկանության Շիրակի մարզային վարչության ծառայողները օպերատիվ տեղեկություն էին ստացել, որ Հացիկ գյուղի 61-ամյա բնակիչը ապօրինի ձեռք բերում, պահում է թմրամիջոց, նաև տան բակում աճեցնում է կանեփ։ Իրացնելով ստացված տեղեկությունները՝ Շիրակի քրեական ոստիկանները հուլիսի 1-ին 61-ամյա տղամարդուն ձերբակալել և ներկայացրել են վարչություն: Նախաձեռնվել է քրեական վարույթ, որի շրջանակում կատարված զննությամբ նրա տան բակում հայտնաբերվել է […] ...

BACK_TO_TOP