Մոսկվայի գրքի միջազգային ցուցահանդեսի բացման ընթացքում տեղի է ունեցել «Գրքարվեստ» մրցույթի դափնեկիրների պարգևատրման արարողությունը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
03 07 2025
  • $
    384.46
  • RUBLE
    4.89
  • 453.47
WEATHER
+25.09 oC

Մոսկվայի գրքի միջազգային ցուցահանդեսի բացման ընթացքում տեղի է ունեցել «Գրքարվեստ» մրցույթի դափնեկիրների պարգևատրման արարողությունը

15:44 04.10.2021

Մոսկվայի գրքի միջազգային ցուցա¬հանդեսի բացման ընթացքում տեղի է ունեցել «Գրքարվեստ» մրցույթի դափնեկիրների պարգևատրման արարողությունը։
2021 թվականի սեպտեմբերի 23-27-ը Հայաստանն առանձին տաղավարով մասնակցել է Մոսկվայի գրքի միջազգային ցուցա­հանդեսին: Ավանդական դարձած մասնակցությունն այս տարի նվիրված էր Հայաստանի Հանրապետության անկախության 30-ամյակին:

Ինչպես տեղեկացրին ՀՀ ԿԳՄՍՆ-ից, ծրագրի առանցքային նպատակը հայ դասական և ժամանակակից գրականության և հայ գրողների հանրահռչակումն էր՝ ԱՊՀ երկրների տարածքում ամենահեղինակավոր գրքի ցուցահանդեսի շրջանակում:

Հայաստանի տաղավարում ցուցադրվել են վերջին երկու տարիներին Հայաստանում և արտերկրում հրատարակված գրքեր, այդ թվում՝ գեղարվեստական, արվեստաբանական, հանրագիտարանային, պատմական, ալբոմային գրականություն:

Ներկայացվել է «Հայ գրականությունը թարգմանություննե­րում» դրամաշնորհային ծրագիրը, որով ԿԳՄՍ նախարարությունն աջակցում է արտերկրի այն հրատարակչություններին, որոնք ցանկանում են իրենց երկրում օտար լեզվով հրատարակել հայ դասական և ժամանակակից գրականություն: Ցուցադրվել են նաև այդ ծրագրով վերջին երեք տարիներին արտերկրում լույս տեսած 40-ից ավելի գրքերը՝ 17 լեզվով:

Ցուցահանդեսի պաշտոնական բացմանը՝ սեպտեմբերի 24-ին, տեղի է ունեցել ԱՊՀ երկրների «Գրքարվեստ» մրցույթի դափնեկիրների պարգևատրման արարողությունը։ Նշենք, որ հայաստանյան հրատարակչությունների գրքերը ներկայացված էին մրցույթի 10 անվանակարգերում, որոնցից 8-ում արժանացել են մրցանակների։

Հայաստանից առցանց ձևաչափով պարգևատրման արարողությանը ելույթ են ունեցել մրցույթի հաղթող «Էդիթ Պրինտ» հրատարակչության ներկայացուցիչ Դավիթ Սամվելյանը, մրցույթի դափնեկիր «Զանգակ» հրատարակչության ներկայացուցիչ Սրբուհի Այդինյանը, «Արևիկ» հրատարակչության լույս ընծայած գրքի հեղինակ, ԱՊՀ երկրների «Գրքարվեստ» մրցույթի «Համագործակցություն» անվանակարգի մրցանակակիր Եվգենյա Էվոյանը:

Տեղեկացնենք, որ Մոսկվայի գրքի միջազգային ցուցահանդեսի շրջանակում ձեռք են բերվել համագործակցության վերաբերյալ պայմանավորվածություններ՝ Ռուսաստանի պետական գրադարանի, ինչպես նաև Ռուսաստանի, Իրանի, Արաբական Միացյալ Էմիրությունների մի շարք հրատարակչությունների, հեղինակների, գրական գործակալների հետ։ Մոսկվայի Սվիբլովո շրջանի գրադարանին և Մոսկվայի հյուսիս-արևելքի գրադարանների ֆոնդին Հայաստանի պատվիրակության կողմից փոխանցվել է հայագիտական գրականություն։

Այսօրինակ ցուցահանդեսները հնարավորություն են տալիս հրատարակչություններին և գրական գործակալներին ներկայացնելու Հայաստանում հրատարակվող գրքե­րը, գրողներին, գնելու և վաճառելու ստեղծագործողների հեղինակային իրավունքները:

Ցուցահանդեսի ավարտից հետո ներկայացված գրքերը ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը նվիրել է ՌԴ-ում ՀՀ դեսպանության գրադարանին:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Այն մարդիկ, որոնք լավ են ճանաչում ֆուտբոլը, երբեք կասկածի տակ չեն դրել այս մրցաշարի մակարդակը․ Կուրտուա

18:12 03.07.2025

Այն մարդիկ, որոնք լավ են ճանաչում ֆուտբոլը, երբեք կասկածի տակ չեն դրել այս մրցաշարի մակարդակը․ Կուրտուա

«Ռեալի» դարպասապահ Տիբո Կուրտուան աշխարհի ակումբային առաջնության 1/8 եզրափակչի «Յուվենտուսի» դեմ հաղթական խաղից հետո խոսել է մրցաշարի մակարդակի մասին, հայտնում է Marca-ն: «Այն մարդիկ, որոնք լավ են ճանաչում ֆուտբոլը, երբեք կասկածի տակ չեն դրել այս մրցաշարի մակարդակը: Իսկ այն 3-4 հոգին, որ համացանցում գրում են, թե այս մրցաշարն աղբ է, սխալվում են: Ժամանակն ապացուցում է, […] ...

Շենգավիթի ոստիկանները Նորագավիթի գերեզմանատան մոտ զենք-զինամթերք են հայտնաբերել

18:06 03.07.2025

Շենգավիթի ոստիկանները Նորագավիթի գերեզմանատան մոտ զենք-զինամթերք են հայտնաբերել

Հուլիսի 1-ին ՆԳՆ ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն զանգահարած քաղաքացին հայտնել է, որ 44-օրյա պատերազմի մասնակից է և հետը բերած զենք-զինամթերքը թողել է Նորագավիթի գերեզմանատան մոտ: Համայնքային ոստիկանության Շենգավիթի բաժնի ծառայողները և ՆԳՆ ՓԾ ինժեներական ջոկատը նշված վայրում հայտնաբերել են «Կարաբին» տեսակի ակոսափող հրազեն, տարբեր տրամաչափի 184 փամփուշտ, 4 նռնակ՝ պայթուցիչով, փամփշտատուփեր, ֆիլտրով պայթուցիչ, ծխագլանակ: Հիշեցում` […] ...

SHANTNEWS

18:00 03.07.2025

SHANTNEWS

Հայաստանի ժողովուրդը ձգտում է ունենալ կարգավորված հարաբերություններ. Սարգիս Խանդանյան

17:54 03.07.2025

Հայաստանի ժողովուրդը ձգտում է ունենալ կարգավորված հարաբերություններ. Սարգիս Խանդանյան

ՀՀ ԱԺ պատվիրակությունը մասնակցում է Պորտուգալիայում ընթացող ԵԱՀԿ ԽՎ տարեկան 32-րդ նստաշրջանի աշխատանքներին: ԱԺ պատվիրակության անդամ, արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանը ելույթ է ունեցել նստաշրջանի լիագումար նիստում: «Տիկի՛ն նախագահ, Հելսինկյան եզրափակիչ ակտի հիմնասյուներից մեկը մասնակից պետությունների միջեւ համագործակցության հանձնառությունն է: Այն հռչակում է «Պետությունները կնպաստեն բարիդրացիական հարաբերությունների զարգացմանը, կձգտեն ամրապնդել ու երկարաժամկետ հիմքերի […] ...

Բռնության ճանապարհով պետական իշխանությանը տիրանալու անթույլատրելիության եւ ժողովրդավարության պաշտպանության մասին ԱԺ հայտարարության նախագիծը ստացել է դրական եզրակացություն

17:46 03.07.2025

Բռնության ճանապարհով պետական իշխանությանը տիրանալու անթույլատրելիության եւ ժողովրդավարության պաշտպանության մասին ԱԺ հայտարարության նախագիծը ստացել է դրական եզրակացություն

ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը հանդես է եկել «Բռնության ճանապարհով պետական իշխանությանը տիրանալու անթույլատրելիության եւ ժողովրդավարության պաշտպանության մասին» ԱԺ հայտարարության նախագծով, որը խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանի ներկայացմամբ քննարկվել է Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի՝ հուլիսի 3-ին գումարած արտահերթ նիստում: «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավարը, ներկայացնելով հայտարարության նախագիծը, մասնավորապես, նշել է. «ՀՀ Ազգային ժողովը, պաշտպանելով Հայաստանի Հանրապետության տարածքային […] ...

Վարորդական վկայական ստանալու գործընթացում կներդրվեն արագացված ծառայություններ, կստեղծվի մեկ միասնական տեղեկատվական ռեգիստր, կհանվի ՆԳՆ ոստիկանությունում ծառայության անցնելու տարիքային շեմի սահմանափակումը

17:40 03.07.2025

Վարորդական վկայական ստանալու գործընթացում կներդրվեն արագացված ծառայություններ, կստեղծվի մեկ միասնական տեղեկատվական ռեգիստր, կհանվի ՆԳՆ ոստիկանությունում ծառայության անցնելու տարիքային շեմի սահմանափակումը

Ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունել է ՆԳ նախարարության մի շարք օրենսդրական նախաձեռնություններ։ ՆԳ նախարարի տեղակալ Արմեն Ղազարյանը, ներկայացնելով «Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին» օրենքում լրացումներ և փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագիծը, նշել է, որ այն ընդունելու արդյունքում վարորդական վկայականը և հաշվառման վկայագիրը կարող են լինել նաև թվային տարբերակով՝ թվային տվյալների բազայում: Ըստ նախագծի՝ […] ...

BACK_TO_TOP