15:23 10.10.2021
Մոլորակի վրա կլիմայի փոփոխության արդյունքում հավերժական սառույցի հալեցումը կարող է կյանքի համար վտանգավոր նոր վիրուսներ արթնացնել: Այս կարծիքն է հայտնել Խաղաղության Նոբելյան մրցանակի դափնեկիր Ռաե Կվոն Չունգը՝ շաբաթ օրը NAUKA 0+ համառուսաստանյան գիտական փառատոնի ժամանակ:
«Կլիմայի փոփոխությունը կարող է բազմաթիվ խնդիրներ առաջացնել (օրինակ՝ կորոնավիրուսը): Բայց մենք կարող ենք սպասել, որ Սիբիրում և Կանադայում սառույցների հալոցքից նոր վիրուսներ կհայտնվեն, ընդ որում մշտական սառցագոտիներում»,- պարզաբանել է նա:
Փորձագետը նաև հայտարարել է գլոբալ տաքացման զսպման ընդհանուր ջանքերի անհրաժեշտության մասին: Այս խնդիրը հաջողությամբ լուծելու համար երկրներին անհրաժեշտ է ներդնել «կլիմայական» տնտեսության ռազմավարություն, որոնց համաձայն պետությունները կվճարեն մթնոլորտ ածխածնի արտանետումների համար:
Նախկինում գիտնականներն արդեն նշել էին, որ Ռուսաստանի և Կանադայի ափերի մոտ սառույցի արագ հալոցքը, մասնավորապես, կապված է ժանտախտի (PDV վիրուս) բռնկումների հետ Արկտիկայի և հարակից շրջաններում։ Համաճարակները բռնկվում են այն եղանակներին, երբ Արկտիկայի սառցե ծածկույթն անսովոր նվազում է և տարածվում է օվկիանոսի այն հատվածներում, որոնք զուրկ են սառցաշերտից։ Հեղինակները ենթադրել են, որ տաքացումը կարող է արագացնել արկտիկական կենդանիների շրջանում այլ հիվանդությունների տարածումը:
Փորձագետը նաև նշել է կանաչ էներգիայի զարգացման կարևորությունը: Նա միաժամանակ Ռուսաստանը համարում է էներգետիկ նոր շուկաների հեռանկարային կողմ :
«Ռուսաստանն ունի ոչ միայն նավթ և գազ, այլև վերականգնվող էներգիայի և ջրածնի արտահանման հսկայական ներուժ»,- ասել է Ռաե Կվոն Չունգը:
Ռաե Կվոն Չունգը շրջակա միջավայրի և կլիմայի փոփոխության ոլորտում առաջատար փորձագետներից է, «կանաչ տնտեսություն» գաղափարի հեղինակը։ Երկար ժամանակ գիտնականը կլիմայի փոփոխության հարցերով ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Պան Գի Մունի գլխավոր խորհրդականն էր։
23:59 05.08.2025
Հայտնի է, թե ովքեր Հայաստանից կմասնակցեն Եվրոպայի պատանիների արագ և կայծակնային շախմատի առաջնությանըՕգոստոսի 5-ից 7-ը Հունաստանի Սալոնիկ քաղաքում կանցկացվի 2025 թվականի Եվրոպայի պատանիների արագ և կայծակնային շախմատի առաջնությունը: Այս մասին հայտնել են Հայաստանի շախմատի ֆեդերացիայից: Հայաստանից մասնակցում են 26 շախմատիստներ. Դավիթ Ալեքսանյան՝ մինչև 18 տարեկան Ալլեն Հակոբյան՝ մինչև 18 տարեկան Վաչե Հովակիմյան՝ մինչև 16 տարեկան Վալտեր Գյուրջինյան՝ մինչև 16 տարեկան Մանվել Առաքելյան՝ մինչև 14 տարեկան Ալեքսանդր Ավանեսյան՝ […] ...
23:53 05.08.2025
JPost. Իսրայելը օգոստոսի 7-ին կքննարկի ամբողջ Գազայի «զինվորական գրավման» հարցըԻսրայելի անվտանգության կաբինետը օգոստոսի 7-ին կհավաքվի՝ քննարկելու ամբողջ Գազայի հատվածի «լիակատար ռազմական գրավումը», այդ թվում՝ այն տարածքների, որտեղ կարող են պատանդներ պահվել, հաղորդում է The Jerusalem Post-ը՝ առանց աղբյուրներին հղում անելու։ Ըստ թերթի՝ անվտանգության կաբինետը հրավիրելու որոշումը կայացվել է վարչապետ Բենիամին Նեթանյահուի և պաշտպանության նախարար Իսրայել Կացի և շտաբի պետ Էյալ Զամիրի միջև անցկացված փակ […] ...
23:43 05.08.2025
Պետդեպարտամենտը հաստատում է, որ Ուիտկոֆն այս շաբաթ կմեկնի ՌուսաստանԱՄՆ Պետդեպարտամենտը հաստատել է, որ ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվ Ուիտկոֆը այս շաբաթ կայցելի Ռուսաստան, սակայն հրաժարվել է բացահայտել օրակարգը։ «Նախևառաջ, նախագահն (խմբ. ԱՄՆ Դոնալդ Թրամփը) անկասկած նշել է, որ հատուկ բանագնաց Ուիտկոֆը այս շաբաթ կմեկնի Ռուսաստան։ Մենք կարող ենք դա հաստատել։ Ես ձեզ համար որևէ մանրամասներ չունեմ այն մասին, թե ինչ է դա ներառելու», […] ...
23:35 05.08.2025
Երևանում շարունակվում է զավթված հողերը քաղաքին և երևանցիներին վերադարձնելու գործընթացըՀանրային տարածքը պետք է ծառայի հանրությանը: Երևանի բոլոր վարչական շրջաններում շարունակվում է զավթված հողերը քաղաքին և երևանցիներին վերադարձնելու գործընթացը: Այս մասին հայտնել են Երևանի քաղաքապետարանից: Աջափնյակ վարչական շրջանում ապամոնտաժվել է Ֆուչիկի փողոց 1-ին նրբ. հ 5/5 հասցեին կից ինքնակամ շինությունը, Դավթաշեն վարչական շրջանում ապամոնտաժվել է 1-ին թաղամասի հ. 32 շենքին կից ինքնակամ շինությունը, Նոր Նորք […] ...
23:22 05.08.2025
Մետրոյի «Երիտասարդական» կայարանի շենքը՝ արդիականացված գեղարվեստական լուսավորությամբ․ ԱվինյանԵրևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը Ֆեյսբուքի իր էջում տեսանյութ է հրապարակել, որի կից գրել է․ «Մետրոյի «Երիտասարդական» կայարանի շենքը՝ արդիականացված գեղարվեստական լուսավորությամբ»։ Մանրամասները՝ տեսանյութում: ...
23:13 05.08.2025
Տավուշի մարզում բախվել են «Opel»-ը և «ՎԱԶ 21-07»-ը․ ընտանիքի 7 անդամներ, որոնցից 4 երեխաներ են, տեղափոխվել են հիվանդանոցՕգոստոսի 5-ին, ավտովթար է տեղի ունեցել Տավուշի մարզում։ Ժամը 14:30-ի սահմաններում Նոյեմբերյան–Բագրատաշեն ավտոճանապարհի Բերդավան բնակավայրի վարչական տարածքում բախվել են «Opel» և «ՎԱԶ 21-07» մակնիշի ավտոմեքենաները։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով 7 հոգի, որոնցից 4-ը անչափահասներ են, մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Նոյեմբերյանի բժշկական կենտրոն։ Վիրավորներին առաջին օգնության են հասել քաղաքացիները, և ըստ քաղաքացիների հայտնածի՝ օպերատիվ […] ...