22:24 10.11.2018
ԱՄՆ նախկին առաջին տիկին Միշել Օբաման պատմել է, թե ինչի համար երբեք չի ների ԱՄՆ ներկայիս նախագահ Դոնալդ Թրամփին:
Ինչպես հաղորդում է Politico-ն, Միշել Օբաման միշտ կհիշի, թե ինչպես է Թրամփը կասկածի տակ դրել իր ամուսնու՝ Բարաք Օբամայի ԱՄՆ-ի քաղաքացի լինելու փաստը և հետևություններ արել, որ վերջինս իրավունք չունի դառնալ ԱՄՆ նախագահ:
Միշել Օբամայի խոսքով՝ Թրամփը և նրա մյուս համակիրները վտանգի են ենթարկել իր ընտանիքի անվտանգության հարցը:
«Իսկ ինչ կլիներ, եթե անկայուն հոգեվիճակով ինչ-որ մեկը լիցքավորեր ատրճանակը և գար Վաշինգտոն: Ի՞նչ կլիներ, եթե այդ մարդը փնտրեր մեր աղջիկներին: Դոնալդ Թրամփն իր աղմկահարույց հայտարարություններով վտանգի է ենթարկել իմ ընտանիքի անվտանգությունը: Դրա համար ես նրան երբեք չեմ ների»,- գրել է Միշել Օբաման իր հուշերում:
20:30 10.08.2025
Շնորհակալ եմ՝ կատարած աշխատանքի և մասնագիտական նվիրվածության համար․ Ավինյանի շնորհավորանքը՝ Շինարարի օրվա առթիվԵրևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը Շինարարի օրվա առթիվ շնորհավորական գրառում է արել Ֆեյսբուքի իր էջում։ «Շնորհավորում եմ բոլորիդ Շինարարի օրվա կապակցությամբ։ Շնորհակալ եմ յուրաքանչյուրիդ՝ կատարած աշխատանքի և մասնագիտական նվիրվածության համար»,-գրել է նա։ ...
20:04 10.08.2025
Թրամփը հայտարարել է, որ կաջակցի Ադրբեջանում պահվող հայ գերիների ազատ արձակման հարցումԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ աջակցություն կցուցաբերի ադրբեջանական բանտերում պահվող 23 հայ գերիների ազատ արձակման հարցում: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին Դոնալդ Թրամփը հայտարարել է Սպիտակ տանը Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպմանը: «Դուք 23 քրիստոնյաների մասի՞ն եք խոսում։ Ես պատրաստվում եմ խնդրել նրան(խմբ. հավանաբար նկատի ունի Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին), որ դա անի։Կարծում եմ՝ […] ...
20:01 10.08.2025
Վենսը Պուտին-Թրամփ առաջիկա բանակցությունները համարում է ամերիկյան դիվանագիտության առաջընթացՌուսաստանի և ԱՄՆ նախագահներ Վլադիմիր Պուտինի և Դոնալդ Թրամփի միջև հանդիպում անցկացնելու պայմանավորվածությունը մեծ առաջընթաց է ամերիկյան դիվանագիտության համար: Այս մասին հայտարարել է ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը։ «Սա ամերիկյան դիվանագիտության համար նշանակալի առաջընթաց է», – ասել է նա Fox News-ին տված հարցազրույցում։ ...
19:30 10.08.2025
Թրամփը վստահ չէ Ուկրաինայի հարցով բանակցությունների հաջողության հարցում․ ՎենսԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը վստահ չէ Ուկրաինայի հարցով բանակցությունների հաջողության մեջ, բայց կարծում է, որ անհրաժեշտ է նման հնարավորություն տալ: Այս մասին հայտարարել է ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը։ «Նախագահն այսօր ինձ ասաց՝ գուցե կաշխատի, գուցե՝ ոչ, բայց արժե փորձել», – ասել է Վենսը Fox News-ին։ ...
19:09 10.08.2025
Նեթանյահուն հայտարարել է, որ Իսրայելի նպատակը Գազան ՀԱՄԱՍ-ից ազատագրելն էԻսրայելի նպատակը Գազայի հատվածի օկուպացիան չէ, այլ պաղեստինյան անկլավն ազատագրելը արմատական ՀԱՄԱՍ շարժումից: Այս հայտարարությունն արել է հրեական պետության վարչապետ Բենիամին Նեթանյահուն մամուլի ասուլիսի ժամանակ: «Մեր նպատակը Գազայի օկուպացիան չէ, մեր նպատակն է Գազան ՀԱՄԱՍ-ի ահաբեկիչներից ազատելը», – ասել է նա։ Պատերազմը կարող է ավարտվել վաղը, եթե Համասը վայր դնի զենքերը և ազատ արձակի մնացած […] ...
19:06 10.08.2025
Բախվել են ավտոմեքենաներ․ կան տուժածներՕգոստոսի 10-ին, ժամը 14:41-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Երևան քաղաքի Արտաշատի խճուղում տեղի է ունեցել ՃՏՊ՝ բախվել են ավտոմեքենաներ, որոնցից մեկից ծուխ է նկատվում, կան տուժածներ․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ բախվել են «Volvo» […] ...