17:48 03.10.2022
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ Հայաստանի ազգային գրադարանը սեպտեմբերի 29-30-ը անցկացրել է «Ժառանգության պահպանություն՝ հանուն կայուն ապագայի» խորագրով միջազգային գրադարանային գիտաժողովը՝ նվիրված Հայ գրատպության 510-ամյակին, տեղեկացնում են նախարարությունից:
«Ժառանգության պահպանություն՝ հանուն կայուն ապագայի» գիտաժողովի հանդիսավոր բացումն ազդարարվել է «Արար» երգչախմբի կատարմամբ։ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի «Վաչե և Թամար Մանուկյան» մատենադարանի տնօրեն Տեր Արարատ քահանա Պողոսյանն ընթերցել է Ն.Ս.Օ.Տ.Տ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Երկրորդի օրհնության խոսքը։
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արա Խզմալյանը, ողջունելով մասնակիցներին, բարձր է գնահատել գիտաժողովի անցկացման կարևորությունը՝ հավելելով, որ որպես ազգային միավոր՝ մենք այսօր տպագիր ժառանգության պահպանման, զարգացման և տարածման գործում առաքելություն ունենք, և այն, որ այս դժվարին աշխարհաքաղաքական պայմաններում Ազգային գրադարանը կազմակերպում է նմանօրինակ մեծության գիտաժողով, խոսում է այդ առաքելության գիտակցման մասին:
Գիտաժողովին մասնակցել են շուրջ մեկուկես տասնյակ երկրների ավելի քան 100 ներկայացուցիչներ։ Գիտաժողովի շրջանակում մասնակիցներն անդրադարձել են գրադարանների ավտոմատացման և կառավարման համակարգերի, թվայնացման, նորարար տեխնոլոգիաների, միջազգային չափորոշիչների ներդրման և միջազգային առաջավոր փորձի փոխանակման հարցերին։
Բացման լիագումար նիստում առցանց ելույթ է ունեցել «Ինտերնետ արխիվի» հիմնադիր Բրյուստեր Քեյլը։ Գիտաժողովի բացման նիստում ելույթ է ունեցել նաև «Գրադարանային ասոցիացիաների և հաստատությունների միջազգային դաշնության» (IFLA) նախագահ Բարբարա Լիզոնը։ Գիտաժողովի աշխատանքները կազմակերպվել էին «Հայկական հավաքածուները աշխարհի գրադարաններում», «Թվային բովանդակության կառավարում», «Սփյուռքի տպագիր ժառանգության պահպանություն և հանրահռչակում», «Թվային XXI դար. մարտահրավերներ», «Ժառանգության պահպանություն և հանրահռչակում», «Ազգային տպագիր ժառանգության պահպանություն. պարտադիր օրինակ։ ԱՊՀ երկրների ազգային գրադարանների փորձը», «Ընթերցանության խթանում», «Գրադարանային կառավարում և ծառայություններ», «Գիտելիքի կառավարում. հանրահասանելի գիտություն», «Մատենագիտություն» և այլ թեմատիկ ուղղություններով։
Շուրջ երեք տասնյակ հայկական գրադարան և կազմակերպություն, տասնյակ ազգային և համալսարանական գրադարաններ աշխարհի տարբեր երկրներից մասնակցել են գիտաժողովին, ինչպես նաև «Էրազմուս+«Կարողությունների զարգացում բարձրագույն կրթության ոլորտում. Միներվա»» ծրագրի ներկայացուցիչները։
Գիտաժողովի շրջանակում Հայաստանի ազգային գրադարանը փոխըմբռնման և համագործակցության հուշագրեր է ստորագրել Ռուսաստանի պետական, Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի պետական հանրային գիտատեխնիկական և Մ. Ռուդոմինոյի անվան արտասահմանյան գրականության համառուսաստանյան պետական, ինչպես նաև Բելառուսի, Մոլդովայի, Ղրղզստանի, Տաջիկստանի և Ուզբեկստանի ազգային գրադարանների հետ։
Գիտաժողովի նպատակն է Հայ գրատպության 510-ամյակի հանրահռչակումը, Հայաստանի ազգային գրադարանի միջազգային կապերի ընդլայնումը, միջազգային գրադարանային-տեղեկատվական փորձի ներդրումը և ԱՊՀ երկրների գրադարանների միջև փոխադարձ կապերի ամրապնդումը։
08:40 12.08.2025
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է08:35 12.08.2025
Էռնանդեսը խեղդող հնարքով հաղթել է Դոլիձեին․ UFCUFC Vegas 109-ի գլխավոր մենամարտում օկտագոն են դուրս եկել միջին քաշային կարգի մարտիկներ Էնթոնի Էռնանդեսն ու Ռոման Դոլիձեն: Ամերիկացի 31-ամյա մարտիկը 4-րդ ռաունդում խեղդող հնարքով հաղթել է վրացի մարտիկին: Սա Էռնանդեսի 15-րդ հաղթանակն է օկտագոնում, նաև երկու պարտություն ունի: Ուկրաինան ներկայացնող Դոլիձեի համար էլ սա չորրորդ պարտությունն է, նա նույնպես 15 հաղթանակ ունի: ...
08:30 12.08.2025
ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի ենՓրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են։ Ըստ Ճանապարհային դեպարտամենտի՝ ճանապարհաշինական աշխատանքներով պայմանավորված՝ հուլիսի 4-ից Մ-1 միջպետական ճանապարհի (Երևան-Գյումրի) կմ38+030 հատվածից (Ուջանի մոտից) երթևեկությունը կտեղափոխվի Հյուսիս-հարավի նորակառույց ճանապարհ։ ...
08:22 12.08.2025
Բախվել են ավտոմեքենաներ․ կա տուժածՕգոստոսի 11-ին, ժամը 21։29-ին Արարատի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Շահումյան գյուղի Կենտրոնական փողոցում տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվար։ Պարզվել է, որ Երեմ Կարապետյան փողոցում բախվել են «Mazda» և «Nissan» մակնիշների […] ...
08:17 12.08.2025
Դու ոչինչ ես, առավելագույնը` աղբ․ Արման Ծառուկյանը՝ ՓիմբլեթինUFC-ի հայ մարտիկ Արման Ծառուկյանը սոցցանցերում հրապարակում է արել և սուր պատասխանել բրիտանացի Փեդի Փիմբլեթին։ «Դու ոչինչ ես, առավելագույնը` աղբ։ «Հայրիկ Դանան» քեզ մի քանի տարեց մրցակից տվեց` շուրջդ աղմուկ բարձրացնելու համար։ Դու միայն այդ «աղմուկն» ես։ Ես կարիերայիս ընթացքում ինքս եմ ամեն ինչ վաստակել։ Ինձ ոչինչ չեն տվել, դու թափթփուկ ես։ Հիմա՛ր, իսկ այժմ […] ...
08:12 12.08.2025
Մոլորված քաղաքացին հայտնաբերվել է Հարթագյուղ գյուղի տարածքումՕգոստոսի 11-ին, ժամը 20։26-ին Լոռու մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ քաղաքացին Մեծ Պարնի գյուղի տարածքում՝ «Սուրբ Հովհաննես» մատուռի մոտակայքում, հետադարձի ճանապարհին մոլորվել է։ Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և օպերատիվ խմբեր։ Փրկարարների և ոստիկանության աշխատակիցների համատեղ գործողությունների արդյունքում քաղաքացին հայտնաբերվել է […] ...
08:06 12.08.2025
ՃՏՊ Սպիտակ-Վանաձոր ավտոճանապարհին․ կան տուժածներՕգոստոսի 11-ին, ժամը 19։40-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Վանաձոր քաղաքից Սպիտակ քաղաք տանող ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվար։ Պարզվել է, որ Սպիտակ-Վանաձոր ավտոճանապարհի մոտ 6-րդ կմ-ին բախվել են «Opel» և «VAZ» մակնիշների ավտոմեքենաները։ […] ...