17:58 05.09.2022
Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց ընկերությունը տեղեկացնում է, որ սեպտեմբերի 6-ին` ժամը 01:00 – 07:00-ը, թվային հեռուստատեսային հաղորդիչ ցանցում նախատեսված են պլանային պրոֆիլակտիկ աշխատանքներ։
17:55 05.09.2022
ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը 2022 թվականի «Գաղափարից մինչև բիզնես» դրամաշնորհային ծրագրի շրջանակներում հայտարարում է «Շուկա մուտք գործելու փուլում գտնվող պրոդուկտների համար» բաղադրիչով դրամաշնորհային մրցույթի մեկնարկի մասին: Դրամաշնորհային մրցույթի շրջանակում նախատեսվում է դրամաշնորհների տեսքով ֆինանսավորում տրամադրել շուկա մուտք գործելու փուլում գտնվող ընկերություններին, որոնց կողմից ներկայացվող արտադրանքի և ծառայության նախատիպը միտված է բարձր տեխնոլոգիաների ոլորտում նոր […]
17:46 05.09.2022
Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի նախագահ Արգիշտի Քյարամյանի հրամանով Հայկ Երեմյանը նշանակվել է ՀՀ քննչական կոմիտեի ներքին անվտանգության վարչության պետ: Արդարադատության առաջին դասի խորհրդական Հայկ Պավլենի Երեմյանի կենսագրությունը Հայկ Պավլենի Երեմյանը ծնվել է 1983 թվականին Մարտունու շրջանի Լիճք գյուղում: 2003թ. ավարտել է Երևանի պետական համալսարանի իրավագիտության ֆակուլտետի բակալավրիատը: 2005թ. ավարտել է Երևանի պետական համալսարանի իրավագիտության ֆակուլտետի […]
17:39 05.09.2022
Մենք գործում ենք բարձր անորոշությունների պայմաններում և հաճախ ստիպված ենք լինում իրավիճակից պահանջվող որոշումներ կայացնել, որն էլ կառավարությունը մեծ հաջողությամբ կատարում է: Այսինքն՝ մենք փորձում ենք արձագանքել ընթացիկ հարցերին և տվյալ իրավիճակում պահանջվող լուծումներ գտնել՝ տնտեսական ակտիվությունը բավարար բարձր պահելու համար: Այս մասին ասել է ՀՀ ֆինանսների նախարար Տիգրան Խաչատրյանը 2022 թ. պետական բյուջեի առաջին […]
17:30 05.09.2022
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի քննչական բաժնում նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում իրականացվում են անհետաձգելի գործողություններ՝ մի խումբ անձանց կողմից խուլիգանություն կատարելու, առողջությանը ծանր վնաս պատճառելու դեպքերի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ: Երևան քաղաքի Անդրանիկի փողոցում «Նիսան» և «ՎԱԶ 2109» մակնիշի ավտոմեքենաների միմյանց բախվելու, վերջինիս վարորդին «Նիսան» մակնիշի ավտոմեքենայի վարորդի և ուղևորների […]
17:22 05.09.2022
Վերջին շրջանում սոցիալական ցանցերում լուրեր են շրջանառվում առ այն, թե իբրև ադրբեջանական կողմի հետ կա պայմանավորվածություն Ասկերանի շրջանի Իվանյան համայնքն ու Ստեփանակերտ քաղաքի Աջափնյակ թաղամասը «հանձնելու» մասին։ «Տեղեկացնում ենք, որ նման բնույթի կեղծ լուրերն ու խոսակցություններն իրականության հետ որևէ աղերս չունեն և շրջանառության մեջ են դրվում ադրբեջանական հատուկ ծառայությունների կողմից՝ մեր քաղաքացիների մոտ խուճապային տրամադրություններ, […]
17:12 05.09.2022
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը հանրակրթական և նախադպրոցական ուսումնական հաստատությունների համար հայտարարում է «Տարվա լավագույնները» մրցույթը: Ինչպես տեղեկացնում են ԿԳՄՍ նախարարությունից, մրցույթին կարող են մասնակցել հանրակրթական և նախադպրոցական ուսումնական հաստատությունների տնօրենները, ուսուցիչները, դաստիարակները և ուսումնաօժանդակ կազմի աշխատակիցները։ «Տարվա լավագույնները» մրցույթի արդյունքում նախատեսվում է դրամական պարգևի տեսքով խրախուսել շուրջ 22 ծրագիր, անհատական ծրագրերի դեպքում՝ […]
17:04 05.09.2022
Ադրբեջանում սկսվել են TurAz Qartalı-2022 համատեղ մարտավարական թռիչքային վարժանքները Թուրքիայի հետ։ Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը: Բացման միջոցառմանը մասնակցել են Գյանջա (Գանձակ) քաղաքի քաղաքապետ Նիյազի Բայրամովը, թուրք և ադրբեջանցի զինծառայողներ։ Զորավարժություններն ուղղված են որոնողափրկարարական աշխատանքների կատարման և այլ խնդիրների իրականացման ուղղությամբ երկու երկրների ռազմաօդային ուժերի համատեղ գործողությունների պլանավորմանը:
16:55 05.09.2022
ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում քննվող քրեական վարույթի շրջանակում բացահայտվել է ՀՀ ոստիկանության աշխատակիցներին կաշառք առաջարկելու դեպք: Մասնավորապես՝ Ա. Գ.-ն և Է. Գ.-ն, ծառայություն իրականացնելիս Բագրատունյաց պողոտայում ժամը 04:00-ի սահմաններում նկատելով երթևեկելի գոտու 2-րդ շարքում կայանված «Opel» մակնիշի ավտոմեքենա, մոտեցել են վարորդին, պահանջել փաստաթղթերը, կատարել սթափության զննում: Պարզելով, որ վարորդը՝ Մասիս քաղաքի բնակիչ Ա. Հ.-ն, գտնվում է […]
16:47 05.09.2022
Հայաստանի պատվիրակությունը, Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Ռուստամ Բադասյանի և ֆինանսների նախարարի տեղակալ Արման Պողոսյանի գլխավորությամբ, օրերս Ինդոնեզիայում մասնակցել է Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպության (ՏՀԶԿ) «Ասիայի նախաձեռնության» երկրորդ բարձրաստիճան հանդիպմանը: «Ասիայի նախաձեռնության» երկրորդ բարձրաստիճան հանդիպումը կայացել է «Աջակցություն վերականգնմանը՝ հարկման թափանցիկության բարձրացման միջոցով» խորագրի ներքո։ Հանդիպման առանցքում եղել են ասիական տարածաշրջանում հարկային մարմինների միջև միջազգային […]
16:40 05.09.2022
Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը ներկայացրել է Սևանա լճի հիդրոլոգիական ռեժիմը օգոստոսի 29-ից սեպտեմբերի 4-ը: «Սևանա լճի մակարդակը օգոստոսի 29-ից սեպտեմբերի 4-ն ընկած ժամանակահատվածում իջել է 3սմ-ով և կազմել` 1900.54մ (04.09.22թ.), որն անցյալ տարվա նույն օրվա մակարդակից ցածր է 6սմ-ով, իսկ 2022 թվականի հունվարի 1-ի մակարդակից բարձր է 11սմ-ով։ Ոռոգման նպատակով Սևանա լճից իրականացված ջրառի չափաքանակը […]
16:32 05.09.2022
ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում ՀՀ Ազգային անվտանգության ծառայության հետ համագործակցված աշխատանքի արդյունքում նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում ձեռք են բերվել հանցանքի կատարումը վկայող փաստեր այն մասին, որ Երևան քաղաքի բնակչուհի Թ. Ս.-ն, խարդախության եղանակով ուրիշի գումարը հափշտակելու ուղղակի դիտավորությամբ, զորակոչիկ Հ. Մ.-ին կեղծ հիվանդության ախտորոշմամբ պարտադիր զինվորական ծառայությունից ազատելու պատրվակով փորձել է վերջինիս հորից՝ Գ. Մ.-ից հափշտակել […]
16:27 05.09.2022
ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Չարենցավանի քննչական բաժնում շարունակվում է երկու անձի սպանության, երկու անձի նկատմամբ սպանության փորձ, բնակարանի անձեռնմխելիությունը խախտելով հարևանի տուն ներխուժելու, ինչպես նաև բենզալցակայանի աշխատակիցների նկատմամբ ավազակություն կատարելու դեպքերի առթիվ քննվող քրեական վարույթի նախաքննությունը: Վարույթի շրջանակներում որոնվող ենթադրյալ հանցագործություն կատարած Կոտայքի մարզի Արզական գյուղի 46-ամյա բնակիչ Զորիկ Մելքոնյանը 2022թ. սեպտեմբերի […]
16:21 05.09.2022
ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովում այսօր քննարկվել է ««Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին»» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը, տեղեկացնում են ԿԳՄՍ նախարարությունից: Հարցը զեկուցել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանը: Նրա խոսքերով՝ առաջարկվող փոփոխությամբ` կերկարաձգվի կրթության հիմքով տարկետում ստացած քաղաքացիների բանակ զորակոչի տարիքային շեմը` ներկա 27 […]
16:14 05.09.2022
Սեպտեմբերի 5-ին՝ ժամը 10:59-ին, Կոտայքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Կարենիս գյուղի ավազահանքի մոտակա ջրավազանում դի կա. դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը, հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և Փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական խումբը։ […]
16:08 05.09.2022
Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը սեպտեմբերի 5-ին ընդունել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի տնտեսության և ֆինանսական քաղաքականության հարցերով Կոլեգիայի անդամ (նախարար) Բակիտժան Սագինտաևի գլխավորած պատվիրակությանը։ Հանդիպմանը ներկա էին նաև նախարարի տեղակալներ Արմեն Արզումանյանն ու Նարեկ Տերյանը։ Քննարկվել են Հայաստանում իրականացվող տնտեսական քաղաքականությանը, գործարար միջավայրի բարելավմանը, ՓՄՁ-ներին տրամադրվող պետական աջակցության մեխանիզմների կիրառմանը վերաբերող մի շարք հարցեր։ Այնուհետև ՀՀ […]
17:00 03.09.2022
Ոստիկանության Կենտրոնական բաժնի քրեական հետախույզները սեպտեմբերի 2-ին Ազատության հրապարակում հայտնաբերել և բաժին են տեղափոխել 51-ամյա Գեղամ Մ.-ին, որը փետրվարի 16-ից ոստիկանության Արաբկիրի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 258-րդ, 183-րդ, 243.1-րդ և 177-րդ հոդվածների մեղադրանքով: Խափանման միջոցը՝ ստորագրություն: Նա ներկայացվել է նախաքննական մարմին: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, […]
16:52 03.09.2022
Պենտագոնը կենսազենքի ծրագրերը, որոնք չեն ավարտվել Ուկրաինայում, տեղափոխում է հետխորհրդային տարածքի և Արևելյան Եվրոպայի այլ երկրներ, շաբաթ օրը հայտարարել է ՌԴ ԶՈւ ճառագայթային, քիմիական և կենսաբանական պաշտպանության ուժերի ղեկավար Իգոր Կիրիլովը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն: «Պենտագոնը մտադիր է Ուկրաինայում չավարտված ծրագրերն արագ փոխանցել հետխորհրդային տարածքի այլ երկրներ, ինչպես նաև Արևելյան Եվրոպայի (օրինակ՝ Բուլղարիա, Չեխիա) և […]
16:40 03.09.2022
Կամչատկայում Կլյուչևսկոյ հրաբխի վրա բարձրանալիս զոհված հինգ զբոսաշրջիկները ընկել են բարձրությունից, հայտնում է ՌԴ Կամչատկայի երկրամասի քննչական կոմիտեի քննչական վարչությունը։ Կլյուչևսկոյ հրաբխի վրա բարձրացող զբոսաշրջիկների խումբը շաբաթ օրը ահազանգել է փրկարարներին։ Շրջանի իշխանությունների նախնական տեղեկություններով՝ հինգ մարդ զոհվել է, մեկ զբոսաշրջիկ վիրավորվել է, նա անգիտակից վիճակում է։ Էքսկուրսավարներից մեկը կոտրել է ոտքը։ Այժմ փրկարարները հետևում […]
16:35 03.09.2022
Սեպտեմբերի 3-ին, ժամը 15։47-ին Տավուշի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Իջևան քաղաքի Երևանյան փողոցում գտնվող բենզալցակայանում հրդեհ է բռնկվել: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է բենզալցակայանի պահակակետում: Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը, երեք քաղաքացի հոսպիտալացվել է Իջևան քաղաքի […]
16:22 03.09.2022
Նոր Զելանդիայում հայտնաբերվել է կապիկի ծաղիկի հինգերորդ դեպքը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է երկրի առողջապահության նախարարությունը: Անձը վերջերս է վերադարձել արտերկրից և այժմ մեկուսացված է Օքլենդի շրջանում: Նախարարությունը հայտնել է, որ վերջին մի քանի շաբաթվա ընթացքում խորհրդատվություն է տրամադրել հանրային առողջության ստորաբաժանումներին և սեռական առողջության կլինիկաներին՝ օգնելու բացահայտելու հնարավոր դեպքերը:
16:09 03.09.2022
Սեպտեմբերի 2-ին, ժամը 09.36-ին, Երևանի Արտաշիսյան փողոցում իրար են բախվել «ՎԱԶ-21099» և «Տոյոտա» մակնիշի մեքենաներ. «Տոյոտայի» ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Կատարվում է քննություն: *** Սեպտեմբերի 2-ին, ժամը 13.25-ին, Երևանի Քրիստափորի փողոցում կայանված «Օպելը» ինքնաբերաբար առաջ ընթանալով՝ վրաերթի է ենթարկել 70-ամյա տղամարդու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Կատարվում է քննություն: *** Սեպտեմբերի 2-ին, […]
15:51 03.09.2022
Գերմանիայի տասնվեց դաշնային նահանգներից 12-ը հայտարարել են, որ այլևս տեղ չունեն Ուկրաինայից փախստականների համար, հաղորդում է RND լրատվական պորտալը՝ վկայակոչելով Գերմանիայի ՆԳՆ խոսնակին: Ներքին գործերի նախարարության ներկայացուցչի խոսքով՝ Ուկրաինայից Գերմանիա փախածների ընդհանուր թիվը կազմել է ավելի քան 980 հազար մարդ։ Ընդ որում, օրական միջինում ժամանել է ընդամենը 875 մարդ։ «Մի քանի դաշնային նահանգներ մտահոգություն են […]
15:38 03.09.2022
Սեպտեմբերի 2-ին Ճամբարակի մի բնակչից ոստիկանություն հաղորդում էր ստացվել, որ գիշերը, ժամը 02.00-ից ժամը 02.30-ն ընկած ժամանակահատվածում, անհայտ անձը պատուհանով մտել է իրենց առանձնատուն և գողացել բջջային երկու հեռախոս: Ոստիկանության Ճամբարակի բաժնի քրեական հետախույզների, Գեղարքունիքի մարզային վարչության և Սևանի քննչական բաժնի ծառայողների համատեղ ձեռնարկած միջոցառումների արդյունքում պարզվել է արարքը կատարողի ինքնությունը: Ճամբարակի բնակիչ 49-ամյա տղամարդը […]
15:27 03.09.2022
Սեպտեմբերի 3-ին Ադրբեջանի ՊՆ տարածած հաղորդագրությունն այն մասին, թե ՊԲ ստորաբաժանումները սեպտեմբերի 2-ին երեք անգամ գնդակոծության են ենթարկել Արցախի Հանրապետության տարբեր հատվածներում տեղակայված ադրբեջանական դիրքերը, իրականությանը չի համապատասխանում, ասվում է ԱՀ ՊՆ մամուլի ծառայության տարածած հաղորդագրությունում:
15:14 03.09.2022
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հերթական ապատեղեկատվությունն է տարածել, հայտարարելով, թե իբր ՀՀ ԶՈւ ստորաբաժանումները, նախորդ օրերին (առանց հստակեցնելու որևէ ամսաթիվ) կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանի արևելյան հատվածում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ: Իրադրությունը սահմանին հարաբերականորեն կայուն է, գտնվում է ՀՀ ԶՈՒ լիարժեք վերահսկողության ներքո:
15:08 03.09.2022
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ: Նրանք քննարկել են իրավիճակը Հարավային Կովկասում՝ նշելով հայ-ադրբեջանական սահմանին կայունության և անվտանգության ապահովման համակարգված ջանքերի կարևորությունը, հաղորդում է Կրեմլի մամուլի ծառայությունը։ «Այս համատեքստում հաստատվել է Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների՝ 2020 թվականի նոյեմբերի 9-ի, հունվարի 11-ի և 2021 թվականի նոյեմբերի 26-ի հիմնարար եռակողմ […]
14:56 03.09.2022
Եթովպիայի Օրոմիա շրջանում զինված անձինք սպանել են առնվազն 42 մարդու: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է Reuters-ը: Նշվում է, որ այս մասին ասել են երկու բնակիչներ, ովքեր դիերը թաղել են քաղաքային գերեզմանատանը: Զինված խմբի կողմից տեղի բնակիչների դեմ հարձակումը տեղի է ունեցել օգոստոսի 30-ին՝ մայրաքաղաք Ադիս Աբեբայից 370 կմ դեպի արևմուտք: Բնակիչների խոսքով՝ զոհերը բոլորը […]
14:44 03.09.2022
Biletebi.ge-ի տոմսերի վաճառքի ծառայությունը հայտարարել է ռուս արտիստներ Մաքսիմ Գալկինի, Վալերի Մելաձեի, ինչպես նաև Ուկրաինային աջակցող «Машина времени» խմբի համերգները Թբիլիսիում չեղարկելու մասին, ասվում է Biletebi.ge-ի՝ Վրաստանի մշակույթի նախարարությանը ուղղված բաց նամակում, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն: Ռուս արտիստների համերգները պետք է կայանային Սպորտի պալատում. մերժման պատճառը համերգասրահում վերանորոգման աշխատանքների սկիզբն է։ «Օրերս հայտնի դարձավ, որ երեք […]
14:33 03.09.2022
Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը սեպտեմբերի 3-ին ընդունել է ԱՀ հռչակման 31-րդ տարեդարձի առթիվ Ստեփանակերտում գտնվող «Ապրելու երկիր» կուսակցության հիմնադիր-ղեկավարներ Մանե Թանդիլյանին և Մեսրոպ Առաքելյանին: Հանդիպման ընթացքում քննարկվել են Արցախի շուրջ ծառացած ներքին և արտաքին մարտահրավերներին առնչվող հարցեր: Երկրի ղեկավարն իր խոսքում շնորհակալություն է հայտնել Մանե Թանդիլյանին և Մեսրոպ Առաքելյանին՝ մշտապես Արցախի կողքին լինելու և […]