TIME
Ամսաթիվ
24 06 2025
  • $
    385.62
  • RUBLE
    4.93
  • 447.28
WEATHER
+22.09 oC
Անի Դավթյան

Անի Դավթյան

Ռուսաստանում մեկ օրում հայտնաբերվել է COVID-19-ի 51699 նոր դեպք

14:22 03.09.2022

Ռուսաստանում մեկ օրում հայտնաբերվել է COVID-19-ի 51699 նոր դեպք, ամենաշատ վարակվածները Մոսկվայում են՝ 6634։ Մահացել է 92 մարդ, ապաքինվել՝ 38380-ը, ինչը 3,7 տոկոսով ավելի է, քան նախորդ հաշվետու ժամանակահատվածում: Հոսպիտալացվել է կորոնավիրուսով վարակված մոտ չորս հազար հիվանդ, հայտնում է COVID-19-ի տարածման դեմ պայքարի օպերատիվ շտաբը։ «2022 թվականի սեպտեմբերի 3-ի դրությամբ Ռուսաստանի Դաշնությունում օրական հոսպիտալացվածների թիվը […]

̰
Կոնգրեսականները պահանջել են ԱՄՆ-ից մարդասիրական օգնություն տրամադրել Արցախին

14:12 03.09.2022

Կոնգրեսի հայկական հանձնախմբի համանախագահ Ֆրենկ Փալոնը և Նևադայի կոնգրեսական Դինա Տիտուսը միացել են Կոնգրեսի ավելի քան 45 անդամներից բաղկացած երկկուսակցական խմբին՝ կոչ անելով պետքարտուղար Էնթոնի Բլինքենին և ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության ղեկավար Սամանտա Փաուերին՝ Արցախի` վտանգի տակ գտնվող հայ բնակչությանն աջակցելու նպատակով անհապաղ քայլեր ձեռնարկել՝ զգալի ռեսուրսներ հատկացնելով: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ինչպես հայտնում են ԱՄՆ Հայ […]

̰
Պուտինն ու Էրդողանը քննարկել են երկրների միջև համագործակցության զարգացմանը վերաբերող հարցեր

13:58 03.09.2022

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը քննարկել են Ռուսաստանի և Թուրքիայի միջև բազմակողմ համագործակցության հետագա զարգացման հարցեր, հաղորդում է Կրեմլի մամուլի ծառայությունը։ «Օգոստոսի 5-ին Սոչիում բարձր մակարդակով բանակցությունների ընթացքում ձեռք բերված պայմանավորվածությունների համատեքստում քննարկվել են Ռուսաստանի և Թուրքիայի միջև բազմակողմ համագործակցության հետագա զարգացման հարցեր»,- ասվում է հաղորդագրությունում: Ղեկավարները վերահաստատել են առևտրատնտեսական […]

̰
Փոխվարչապետ Մաթևոսյանը մասնակցել է «Գյումրու օր-2022» և «Երևանի օրերը Գյումրիում» խորագրով միջոցառմանը

13:50 03.09.2022

Փոխվարչապետ Համբարձում Մաթևոսյանը սեպտեմբերի երկուսին Շիրակի մարզում մասնակցել է «Գյումրու օր-2022» և «Երևանի օրերը Գյումրիում» խորագրով միջոցառմանը: Վերջինին մասնակցել են նաև Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը, Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը, Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը, Շիրակի մարզպետ Նազելի Բաղդասարյանը, Գյումրի համայնքի ղեկավար Վարդգես Սամսոնյանը, մարզպետներ, պաշտոնատար այլ անձինք: Փոխվարչապետը, նախքան միջոցառման մեկնարկը, մոմ է […]

̰
Կլյուչևսկոյ հրաբխային լեռը բարձրանալիս 5 զբոսաշրջիկ է մահացել

13:42 03.09.2022

Կամչատկայի Կլյուչևսկոյ հրաբխի վրա բարձրանալիս՝ հինգ զբոսաշրջիկ է մահացել, ընդհանուր առմամբ խմբում եղել է 12 մարդ, «ՌԻԱ Նովոստի»-ին հայտնել է արտակարգ ծառայությունների ներկայացուցիչը։ «Հինգ զբոսաշրջիկ մահացել է Կլյուչևսկոյ հրաբխի վրա բարձրանալիս: Տեղեկությունները նախնական են, քանի որ կապն անընդհատ խափանվում է, ինձ ասացին, որ հինգ մարդ է զոհվել, մեկը վիրավորվել է»,- ասել է աղբյուրը։ Նա մանրամասնել է, […]

̰
Վահան Նարիբեկյանը գործընկերների հետ քննարկել է խորհրդարանների աշխատակազմերի փոխգործակցության ընդլայնմանը վերաբերող հարցեր

13:33 03.09.2022

Մարոկկոյի Թագավորություն աշխատանքային այցի շրջանակում ՀՀ ԱԺ աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղար Վահան Նարիբեկյանը հանդիպել է Ֆրանսիայի Ազգային ժողովի գլխավոր քարտուղարի հետ: Հիմք ընդունելով 2021 թ. նոյեմբերին ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի և Ֆրանսիայի Սենատի նախագահ Ժերար Լարշեի միջև ստորագրված համագործակցության հուշագիրը՝ գլխավոր քարտուղարները քննարկել են տարբեր բնագավառներում երկու խորհրդարանների միջև հետագա համագործակցության հեռանկարները: Կարևորվել են օրենսդրական […]

̰
ՀՀ ԱԳ նախարարի մեկնաբանությունը բրյուսելյան հանդիպման վերաբերյալ որոշ շահարկումների առնչությամբ

13:27 03.09.2022

ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը մեկնաբանել է օգոստոսի 31-ի բրյուսելյան հանդիպման վերաբերյալ որոշ շահարկումներ. «Հայկական կողմի տեսակետն Ադրբեջանի կողմից առաջարկված հինգ կետերի վերաբերյալ անփոփոխ է: Ինչպես ասել ենք նախկինում, 2022թ. մարտի 10-ին Ադրբեջանի կողմից փոխանցված առաջարկներում մեզ համար անընդունելի ոչինչ չկա: Այլ բան, որ այդ առաջարկները չեն հասցեագրում Հայաստան-Ադրբեջան համապարփակ խաղաղության օրակարգի բոլոր հարցերը: ԵԱՀԿ […]

̰
ԱԺ աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղարը Մարոկկոյում մասնակցում է Ֆրանկոֆոն խորհրդարանների գլխավոր քարտուղարների ասոցիացիայի համաժողովին

13:17 03.09.2022

Ֆրանկոֆոն երկրների խորհրդարանների աշխատակիցների վարքագծի և էթիկայի կանոնների սահմանման մարտահրավերներին ու կիրառման արդյունավետությանն առնչվող հարցեր են քննարկվել Մարոկկոյի մայրաքաղաք Ռաբաթում սեպտեմբերի 1-4-ն ընթացող Ֆրանկոֆոն խորհրդարանների գլխավոր քարտուղարների ասոցիացիայի համաժողովի ժամանակ: Ինչպես տեղեկացնում է ՀՀ ԱԺ պաշտոնական կայքէջը, համաժողովի աշխատանքներին մասնակցում է ՀՀ ԱԺ աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղար Վահան Նարիբեկյանի գլխավորած պատվիրակությունը: Աշխատանքները մեկնարկել են Մարոկկոյի Թագավորության […]

̰
Ֆիլիպինների դեսպանի հետ հանդիպմանը քննարկվել են առևտրատնտեսական կապերի խթանմանը վերաբերող հարցեր

13:11 03.09.2022

Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը և նախարարի տեղակալ Արմեն Արզումանյանը սեպտեմբերի 2-ին ընդունել են ՀՀ-ում Ֆիլիպինների նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Իգոր Բաիլենին: Հանդիպման ընթացքում քննարկվել են տնտեսության ոլորտում համագործակցության ընդլայնմանն ու առևտրատնտեսական կապերի խթանմանը վերաբերող մի շարք հարցեր։ Կարևորվել է երկու երկրների տնտեսության ոլորտի վերաբերյալ գործարար շրջանակների փոխադարձ ճանաչելիության բարձրացումը։ Այդ համատեքստում քննարկվել է համատեղ […]

̰
Թուրքիայի արտգործնախարարը ԵՄ-ին մեղադրել է նեղ քաղաքական շահերի պատճառով ընդլայնման օրակարգը հետ մղելու մեջ

19:30 02.09.2022

Թուրքիայի արտգործնախարար Մևլյութ Չավուշօղլուն Բելգրադում «Բաց բալկանյան նախաձեռնություն» գագաթնաժողովի ժամանակ Եվրամիության հասցեին մեղադրանքներ է հնչեցրել: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ մեղադրանքները Չավուշօղլուն հնչեցրել է մասնակիցներին ուղղված իր ուղերձում։ «Ժամանակակից Եվրամիությունը փակվել է իր մեջ, և նեղ քաղաքական շահերը կուլ են տվել ընդլայնման օրակարգը։ Ոչ ոք, օրինակ, իրականում չի կարող բացատրել, թե ինչու են Ալբանիան և Հյուսիսային […]

̰
Արմեն Գրիգորյանը Ստեփանակերտի պանթեոնում հարգանքի տուրք է մատուցել զոհված հերոսների հիշատակին

19:22 02.09.2022

ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը այցելել է Ստեփանակերտի եղբայրական հուշահամալիր-պանթեոն: «Սեպտեմբերի 2-ին այցելել եմ Ստեփանակերտի եղբայրական հուշահամալիր-պանթեոն և ծաղիկներ խոնարհել արցախյան պատերազմների ընթացքում զոհված հերոսների հիշատակը հավերժացնող հուշարձանի պատվանդանին»,- ֆեյսբուքյան իր էջում գրել է նա:

̰
Գարո Փայլանը Թուրքիային մեղադրել է 1600-ամյա Սուրբ Բարդուղիմեոս վանքը դիտավորյալ քանդելու համար

19:14 02.09.2022

Թուրքիայի Վանի նահանգի Բաշքալեի շրջանում գտնվող Սուրբ Բարդուղիմեոսի վանքը կանգուն է եղել 1600 տարի, սակայն վերջին 100 տարիների ընթացքում այն ավերվել է, լքվել և այժմ դիտավորյալ քանդվում է։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ այս մասին «Թվիթեր»-ի իր էջում հայտնել է Թուրքիայի խորհրդարանում ներկայացված ընդդիմադիր «Ժողովուրդների դեմոկրատական» կուսակցության հայազգի պատգամավոր Գարո Փայլանը: Այս օրերին Փայլանը եղել է […]

̰
Քաղաքաշինության և Կադաստրի կոմիտեների ղեկավարները քննարկել են աշխատանքների համակարգման վերաբերյալ հարցեր

19:04 02.09.2022

Քաղաքաշինության կոմիտեի նախագահ Արմեն Ղուլարյանը սեպտեմբերի 2-ին հյուրընկալել է Կադաստրի կոմիտեի ղեկավար Սուրեն Թովմասյանին: Քննարկվել են հողի նպատակային նշանակության փոփոխության հետ կապված միջգերատեսչական հանձնաժողովի աշխատանքների համակարգման վերաբերյալ մի շարք հարցեր: Հանդիպմանը ներկա էին նաև Կադաստրի և Քաղաքաշինության կոմիտեների պատասխանատուներ և համապատասխան մասնագետներ: Անդրադարձ է կատարվել հողի նպատակային նշանակության փոփոխության վերաբերյալ ներկայացվող կարծիքների հիմնավորվածությանը: Աշխատանքներում հետագա […]

̰
Արցախի խորհրդարանում հյուրընկալել են ՀՀ մի խումբ ընդդիմադիր պատգամավորների

18:54 02.09.2022

Սեպտեմբերի 2-ին Արցախի Ազգային ժողովի նախագահ Արթուր Թովմասյանը խորհրդարանի խմբակցությունների ղեկավարների մասնակցությամբ հանդիպել է ՀՀ Ազգային ժողովի «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունների մի խումբ պատգամավորների հետ։ Ներկաները նախ մեկ րոպե լռությամբ հարգել են արցախյան բոլոր պատերազմներում նահատակված հայորդիների հիշատակը։ Շնորհավորելով ԱՀ օրվա առթիվ ՝ Ա․ Թովմասյանը ողջունել է հյուրերին այս հիշարժան օրը Արցախում և արցախցու […]

̰
Լեռնային Ղարաբաղի հակամարտությունն իր համապարփակ և տևական կարգավորումը պետք է ստանա ԵԱՀԿ ՄԽ համանախագահության շրջանակներում. Արարատ Միրզոյան

18:41 02.09.2022

Սեպտեմբերի 2-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն ընդունել է ՄԱԿ Քաղաքական և խաղաղաշինության հարցերով վարչության Եվրոպայի, Կենտրոնական Ասիայի և Ամերիկաների հարցերով Գլխավոր քարտուղարի փոխտեղակալ Միրոսլավ Յենչային։ Նախարար Միրզոյանն ընդգծել է, որ ՄԱԿ ԳՔ փոխտեղակալի այցը լավ հնարավորություն է քննարկելու Հարավային Կովկասում տեղի ունեցող զարգացումները և առկա խնդիրների հասցեագրման գործում ՄԱԿ-ի ներգրավվածության հեռանկարները։ Զրուցակիցները մտքեր են […]

̰
Ներքին բեռնափոխադրում իրականացնող ընկերությունների ներկայացուցիչների հետ քննարկվել են ոլորտում առկա խնդիրները

18:31 02.09.2022

Վարչարարության վերջին փոփոխությունները դժգոհությունների ալիք են բարձրացրել ներքին բեռնափոխադրումներ իրականացնող ընկերությունների շրջանում, ուստի նախաձեռնվել է քննարկում՝ հասկանալու, թե որոնք են խնդիրները, եւ դրանց լուծման ի՞նչ առաջարկներ կան: Այս մասին ասել է ԱԺ պատգամավոր Արմեն Խաչատրյանը սեպտեմբերի 2-ին հրավիրված աշխատանքային քննարկման ընթացքում: Քննարկմանը մասնակցել են պետական համապատասխան կառույցների պատասխանատուներ, ներքին բեռնափոխադրում իրականացնող ընկերությունների ներկայացուցիչներ: Ինչպես տեղեկացնում […]

̰
Ռուբեն Ռուբինյանը ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի փոխտեղակալին է ներկայացրել անվտանգային իրավիճակը Լեռնային Ղարաբաղում և տարածաշրջանում

18:22 02.09.2022

ՀՀ Ազգային ժողովի նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանը սեպտեմբերի 2-ին հանդիպել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի փոխտեղակալ Միրոսլավ Յենչայի գլխավորած պատվիրակության հետ, տեղեկացնում է ՀՀ ԱԺ պաշտոնական կայքէջը: ԱԺ փոխնախագահը ներկայացրել է 2020 թ. Ադրբեջանի սանձազերծած 44-օրյա պատերազմից հետո ստեղծված անվտանգային իրավիճակը Լեռնային Ղարաբաղում և տարածաշրջանում: Նա ընդգծել է պատերազմի հետևանքով ստեղծված հումանիտար ճգնաժամի, տեղահանված բնակիչների, Արցախի […]

̰
«Փակ շուկայի» դիմացի ստորգետնյա հետիոտնային անցումը որոշ ժամանակով փակ է լինելու. քաղաքապետարան

18:14 02.09.2022

«Փակ շուկայի» դիմացի ստորգետնյա հետիոտնային անցումը, հիմնանորոգմամբ պայմանավորված, սեպտեմբերի 2-ից դեկտեմբերի 25-ը փակ է լինելու, տեղեկացնում են Երևանի քաղաքապետարանից: «Քաղաքացիների անվտանգ և ապահով տեղաշարժն ապահովելու համար առաջարկվում է օգտվել Մ. Խորենացու փողոց – Մ. Մաշտոց պողոտա խաչմերուկի կարգավորվող հետիոտնային անցումից կամ Մ. Մաշտոցի պողոտա – Գ. Լուսավորիչ (Պարոնյան) ստորգետնյա անցումից: Պատճառվող ժամանակավոր անհարմարության համար հայցում […]

̰
Գնել Սանոսյանի գլխավորած պատվիրակությունն այցելել է Կուրսկի ԱԷԿ-2 շինհրապարակ

18:08 02.09.2022

2022 թվականի օգոստոսի 28-31 ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանի գլխավորած պատվիրակությունը գտնվում էր Ռուսաստանի Դաշնությունում։ Այցի շրջանակներում «Ռուսատոմի» ղեկավար կազմի հետ տեղի է ունեցել հանդիպում-քննարկում, տեղեկացնում են ՏԿԵ նախարարությունից: Օգոստոսի 30-ին պատվիրակությունն այցելել է Կուրսկի ԱԷԿ-2 շինհրապարակ: Պատվիրակության կազմում էին նախարարի տեղակալ Հակոբ Վարդանյանը, Հայկական ԱԷԿ-ի գլխավոր տնօրեն Էդուարդ Մարտիրոսյանն ու վերջինիս […]

̰
SHANTNEWS

18:00 02.09.2022

̰
Քննարկվել են հայ-իրանական մշակութային կապերի ամրապնդմանն առնչվող հարցեր

17:54 02.09.2022

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Ալֆրեդ Քոչարյանն այսօր ընդունել է Իրանի Իսլամական Հանրապետության Արևելյան Ատրպատական նահանգի մշակութային ժառանգության, զբոսաշրջության և ձեռագործության վարչության գլխավոր տնօրեն Ահմադ Համզեզադեհին, տեղեկացնում են ԿԳՄՍ նախարարությունից: Ողջունելով ներկաներին՝ նախարարի տեղակալը նշել է, որ Հայաստանի և Իրանի միջև բարեկամական հարաբերությունները շարունակվում են դարեր ի վեր՝ ժամանակի հետ միայն ամրապնդվելով […]

̰
ՀՊՏՀ-ում պրոֆեսորի աշխատավարձը սեպտեմբերի 1-ից կկազմի 530.000 ՀՀ դրամ

17:43 02.09.2022

2022 թ. սեպտեմբերի 1-ից Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանն էապես բարձրացրել է ակադեմիական կազմի աշխատավարձերը: Մասնավորապես, համալսարանի պրոֆեսորների աշխատավարձը 1 դրույքով ծանրաբեռնվածության դեպքում այսուհետ կկազմի 530.000 ՀՀ դրամ (բարձրացումը՝ 24%), դոցենտներինը՝ 420.000 ՀՀ դրամ (բարձրացումը՝ 14%), իսկ ավագ դասախոսներինը և դասախոսներինը՝ համապատասխանաբար 380.000 և 350.000 ՀՀ դրամ, տեղեկացնում է համալսարանի պաշտոնական կայքէջը: Պրոֆեսորների և դոցենտների աշխատավարձի […]

̰
ԱԻ նախարարն ընդունել է Շվեյցարիայի դեսպանին

17:32 02.09.2022

Այսօր՝ սեպտեմբերի 2-ին, ԱԻ նախարար Արմեն Փամբուխչյանն ընդունել է Շվեյցարիայի զարգացման և համագործակցության գործակալության գլխավոր տնօրենի տեղակալ, դեսպան Մանուել Բեսլերին։ Հանդիպմանը ներկա էին ՇԶՀ գործակալության Հումանիտար աջակցության արագ արձագանքման ղեկավար Դեյվիդ Սոխորը, ԱԻ նախարարի տեղակալ Դավիթ Համբարյանը, ՓԾ տնօրեն Արմեն Գասպարյանը և ՓԾ տնօրենի տեղակալ Հովհաննես Եմիշյանը։ Նախարար Փամբուխչյանը շնորհակալություն է հայտնել դեսպան Բեսլերին Հայաստանի […]

̰
Նախագահ Վահագն Խաչատուրյանին հավատարմագրերն է հանձնել Ֆիլիպինների նորանշանակ դեսպանը

17:22 02.09.2022

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանին այսօր իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանի Հանրապետությունում Ֆիլիպինների Հանրապետության նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Իգոր Բայլենը (նստավայրը՝ Մոսկվա): Նախագահ Խաչատուրյանը շնորհավորել է դեսպանին պաշտոնի ստանձնման առթիվ և մաղթել արդյունավետ աշխատանք բոլոր նախաձեռնություններում: Դեսպան Իգոր Բայլենը շնորհակալություն է հայտնել ընդունելության համար, նշել, որ կներդնի առավելագույն ջանք երկկողմ օրակարգի հարստացման համար: Երկուստեք ընդգծվել […]

̰
Արդարադատության նախարարության նախաձեռնությամբ մեկնարկել է ընտրական բարեփոխումներին ուղղված թեմատիկ քննարկումների շարքը

17:14 02.09.2022

Արդարադատության նախարարությունը՝ Ընտրական համակարգերի միջազգային հաստատության (IFES) հետ համագործակցությամբ, մեկնարկել է ընտրական բարեփոխումներին ուղղված թեմատիկ քննարկումների շարքը։ Արդարադատության նախարարի տեղակալ Երանուհի Թումանյանցը բացման խոսքում շնորհակալություն է հայտնել միջոցառման մասնակիցներին և գործընկերներին, ինչպես նաև Ընտրական համակարգերի միջազգային հաստատության հայաստանյան գրասենյակի ղեկավար Ժերոմ Լեյրոյին և թիմին՝ արդարադատության նախարարության հետ ընտրական բարեփոխումների շրջանակում շարունակական ու արդյունավետ համագործակցության համար: […]

̰
Ջալալ Հարությունյանին մեղադրանք է ներկայացվել, որպես խափանման միջոց է ընտրվել բացակայելու արգելքը և պաշտոնավարման կասեցումը. ՔԿ

17:09 02.09.2022

ՀՀ քննչական կոմիտեի ԶՔԳՎ հատկապես կարևոր գործերի քննության վարչությունում քննվող քրեական վարույթի շրջանակներում իրականացված մեծածավալ քննչական և վարութային գործողությունների արդյունքում պարզվել է, որ զինվորական ղեկավար պաշտոն զբաղեցրած, կոչումով՝ գեներալ-լեյտենանտ Ջ. Հ-ն, Ադրբեջանի Հանրապետության ռազմաքաղաքական ղեկավարության կողմից սանձազերծած և վարած ագրեսիվ պատերազմի ընթացքում հայտարարված ռազմական դրության պայմաններում անփույթ վերաբերմունք է դրսևորել իր ծառայողական պարտականությունների նկատմամբ՝ չկատարելով […]

̰
Տրվել է «Արհեստական բանականության սերունդ» ծրագրի մեկնարկը

18:30 01.09.2022

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունում այսօր տեղի է ունեցել «Արհեստական բանականության (ԱԲ) սերունդ» (Generation AI) ծրագրի մեկնարկին նվիրված միջոցառումը, տեղեկացնում են նախարարությունից: Միջոցառման ընթացքում կողմերը՝ ի դեմս ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանի և Հայաստանի գիտության և տեխնոլոգիաների հիմնադրամի (FAST) հիմնադիր տնօրեն Արմեն Օրուջյանի, ստորագրել են համագործակցության համաձայնագիր, որում ամրագրված […]

̰
Զինծառայողներն անցկացրել են մարտավարական պարապմունքներ

18:25 01.09.2022

Սեպտեմբերի 1-ին N զորամասի հատուկ նշանակության ստորաբաժանումների զինծառայողներն անցկացրել են մարտավարական պարապմունքներ։ Զինծառայողները ներթափանցել են պայմանական հակառակորդի տեղակայման վայր, չեզոքացրել կենդանի ուժը, առգրավել կարևոր փաստաթղթերը և զբաղեցրել նպաստավոր դիրքեր։ Մշակվել են շրջանաձև պաշտպանությունում և հակահարձակման ժամանակ խմբի փոխհամաձայնեցված գործողությունները: Անձնակազմը դրսևորել է բարձր պատրաստվածություն, կատարելագործել մասնագիտական ունակությունները, եղանակային բարդ պայմաններում քողարկման գործողությունների հմտությունները։

̰
Որոնվում է սպանությունների և սպանության փորձերի մեջ կասկածվող, Կոտայքի մարզի Արզական գյուղի բնակիչ Զորիկ Մելքոնյանը

18:21 01.09.2022

ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Չարենցավանի քննչական բաժնում՝ երկու անձի սպանության, երկու անձի նկատմամբ սպանության փորձ կատարելու, ինչպես նաև խուլիգանություն կատարելու դեպքերի առթիվ քննվող քրեական վարույթի շրջանակներում որոնվում է Կոտայքի մարզի Արզական գյուղի 46-ամյա բնակիչ Զորիկ Մելքոնյանը: Ինչպես տեղեկացրել էր Քննչական կոմիտեն, 2022թ օգոստոսի 27-ին՝ ժամը 03:30-ի սահմաններում, 46-ամյա տղամարդը բաց պատուհանով մտել […]

̰
Հայ զինծառայողները մասնակցում են «Արևելք-2022» ռազմավարական հրամանատարաշտաբային զորավարժությանը

18:18 01.09.2022

ՌԴ Հեռավորարևելյան դաշնային շրջանում տեղակայված զորավարժարաններից մեկում կայացել է «Արևելք-2022» միջազգային լայնածավալ ռազմավարական հրամանատարաշտաբային զորավարժության բացման հանդիսավոր արարողությունը։ Զորավարժությանը մասնակցում են 14 պետությունների, այդ թվում նաև ՀՀ զինված ուժերի ստորաբաժանումները։ Ողջունելով մասնակից երկրների պատվիրակությունների ղեկավարներին և զինծառայողներին՝ ՌԴ պաշտպանության նախարարի տեղակալ, գեներալ-գնդապետ Յունուս-Բեկ Եվկուրովն ընդգծել է նմանօրինակ համատեղ լայնածավալ զորավարժությունների անցկացման կարևորությունը առկա մարտահրավերների դեմ […]

̰
BACK_TO_TOP