14:44 03.09.2022
Biletebi.ge-ի տոմսերի վաճառքի ծառայությունը հայտարարել է ռուս արտիստներ Մաքսիմ Գալկինի, Վալերի Մելաձեի, ինչպես նաև Ուկրաինային աջակցող «Машина времени» խմբի համերգները Թբիլիսիում չեղարկելու մասին, ասվում է Biletebi.ge-ի՝ Վրաստանի մշակույթի նախարարությանը ուղղված բաց նամակում, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
Ռուս արտիստների համերգները պետք է կայանային Սպորտի պալատում. մերժման պատճառը համերգասրահում վերանորոգման աշխատանքների սկիզբն է։
«Օրերս հայտնի դարձավ, որ երեք համերգների կազմակերպիչներին դահլիճը մերժել է միջոցառումն անցկացնել։ Պատճառը վերանորոգման աշխատանքներն են։ Անհավանական է, որ մասնավոր կազմակերպությունը իր կամքով հրաժարվում է եկամուտներից և կրում հեղինակության վնաս: Ակնհայտ է, որ «դա տեղի է ունեցել քաղաքական համատեքստում»։ Արվեստագետները, ովքեր բացահայտորեն աջակցում են Ուկրաինային և ում աջակցում են ուկրաինացիները, արգելափակված են»,- ասված է հայտարարության մեջ։
Ընկերությունը կարծում է, որ սա երկրի համերգային արդյունաբերության համար «վերահսկող կրակոց է»։ Ըստ նրանց՝ «չեղարկված այս 3 համերգին կհաջորդեն էլի շատերը, քանի որ նման պայմաններում ոչ ոք ռիսկ չի անի ներդրումներ կատարել»։
15:27 13.06.2025
Ալոնսոյի առաջարկը մերժվել է․ աղմկոտ կոնֆլիկտ «Ռեալում»Մադրիդի «Ռեալի» նորանշանակ գլխավոր մարզիչ Խաբի Ալոնսոն խիստ հիասթափված է «Ռեալ Սոսյեդադի» կիսապաշտպան Մարտին Սուբիմենդիի տրանսֆերը չիրականացնելու ակումբի որոշումից, հայտնում է Don Balón-ը։ Ալոնսոն 26-ամյա կիսապաշտպանի ձեռքբերումը համարել է առաջնահերթություն և անձամբ խորհուրդ է տվել ակումբի ղեկավարությանը նրան գնել։ Նա կարծում էր, որ Սուբիմենդին կարող է լրացնել կենտրոնական կիսապաշտպանի խնդրահարույց դիրքը՝ Տոնի Կրոսի և Լուկա […] ...
15:20 13.06.2025
Հրշեջ ավտոսանդուղքով աշխատանքների թեմատիկ պարապմունքներ ԵրևանումՆերքին գործերի նախարարության Փրկարար ծառայությունը շարունակաբար իրականացնում է հրշեջ-փրկարարական ստորաբաժանումների մասնագիտական կարողությունների ամրապնդմանն ու կատարելագործմանը միտված միջոցառումներ՝ նպատակ ունենալով բարձրացնել ծառայության արձագանքման արդյունավետությունը և ապահովել քաղաքացիական անվտանգության առավելագույն մակարդակ, ինչի շրջանակում հունիսի 2-ից 7-ն ընկած ժամանակահատվածում Երևան քաղաքում ՆԳՆ Փրկարար ծառայության կողմից կազմակերպվել և իրականացվել են «Աշխատանքներ բարձրությունների վրա հրշեջ ավտոսանդուղքով» խորագիրը կրող թեմատիկ տեսական և […] ...
15:12 13.06.2025
Սիսիան համայնքի նախկին ղեկավարը դատավճռով մեղավոր է ճանաչվել պաշտոնեական լիազորությունները չարաշահելու և պաշտոնեական կեղծիք կատարելու մեջՀակակոռուպցիոն դատարանի՝ 2025 թվականի մայիսի 26-ի դատավճռով՝ Սիսիան համայնքի նախկին ղեկավար, ՀՀ Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Սարգսյանը մեղավոր է ճանաչվել պաշտոնեական լիազորությունները չարաշահելու և պաշտոնեական կեղծիք կատարելու մեջ (18.04.2003 թվականին ընդունված Քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մաս, 314-րդ հոդվածի 1-ին մաս): Արթուր Սարգսյանի հետ հանցակցությամբ նույնաբնույթ արարքներ կատարած 6 անձինք (այդ թվում՝ պաշտոնատար) […] ...
15:07 13.06.2025
Իսրայելի հարվածի հետևանքով զոհվել է Իրանի գլխավոր շտաբի պետ Բաղերիի դուստրըDefa Press գործակալության թղթակից Ֆերեշթեհ Բաղերին՝ Իրանի զինված ուժերի նախկին գլխավոր շտաբի պետ Մոհամմադ Բաղերիի դուստրը, զոհվել է Իսրայելի հարվածների հետևանքով, հաղորդում է գործակալությունը։ ««Դեֆա Փրես» գործակալության թղթակից Ֆերեշտե Բաղերին սպանվել է այսօր առավոտյան (Իսրայելի կողմից) հարձակման ժամանակ իր հոր հետ միասին», – գրել է գործակալությունը։ Իրանցի լրագրողների շրջանում զոհերի մասին նախկինում որևէ տեղեկություն չի […] ...
14:57 13.06.2025
Նարեկ Մկրտչյանը Ջագան Չափագայնի հետ քննարկել է աշխատանքի և սոցիալական պաշտպանության ոլորտում համագործակցության ընդլայնման ուղղություններըԱշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը Ժնևում հանդիպում է ունեցել Կարմիր խաչի և Կարմիր մահիկի միջազգային ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Ջագան Չափագայնի հետ։ Հանդիպմանը մասնակցել են նաև Ժնևի ՄԱԿ գրասենյակում և այլ միջազգային կազմակերպություններում ՀՀ մշտական ներկայացուցիչ, դեսպան Հասմիկ Տոլմաջյանը և Միասնական սոցիալական ծառայության պետ Էդուարդ Պետրոսյանը։ Քննարկվել են աշխատանքի և սոցիալական պաշտպանության ոլորտում համագործակցության […] ...