Պուտինն ու Էրդողանը քննարկել են երկրների միջև համագործակցության զարգացմանը վերաբերող հարցեր – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
13 06 2025
  • $
    383.23
  • RUBLE
    4.82
  • 440.91
WEATHER
+32.09 oC

Պուտինն ու Էրդողանը քննարկել են երկրների միջև համագործակցության զարգացմանը վերաբերող հարցեր

13:58 03.09.2022

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը քննարկել են Ռուսաստանի և Թուրքիայի միջև բազմակողմ համագործակցության հետագա զարգացման հարցեր, հաղորդում է Կրեմլի մամուլի ծառայությունը։

«Օգոստոսի 5-ին Սոչիում բարձր մակարդակով բանակցությունների ընթացքում ձեռք բերված պայմանավորվածությունների համատեքստում քննարկվել են Ռուսաստանի և Թուրքիայի միջև բազմակողմ համագործակցության հետագա զարգացման հարցեր»,- ասվում է հաղորդագրությունում:

Ղեկավարները վերահաստատել են առևտրատնտեսական կապերն ընդլայնելու իրենց մտադրությունը՝ ներառյալ էներգետիկ ոլորտում համատեղ ռազմավարական նախագծերի խթանումը, պայմանավորվել հետագա շփումների մասին։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

AFP. Մակրոնը պաշտպանության խորհրդի նիստ է հրավիրել Իրանին Իսրայելի հարվածներից հետո

16:16 13.06.2025

AFP. Մակրոնը պաշտպանության խորհրդի նիստ է հրավիրել Իրանին Իսրայելի հարվածներից հետո

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը Ազգային պաշտպանության խորհրդի նիստ է հրավիրել՝ Իսրայելի կողմից Իրանի տարածքին հասցված հարվածներից հետո, հաղորդում է Agence France-Presse-ը՝ հղում անելով Ելիսեյան պալատին: Իսրայելը ուրբաթ գիշերը հարվածներ է հասցրել Իրանին՝ թիրախավորելով իր միջուկային ծրագրի կարևորագույն օբյեկտները: Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն զգուշացրել է, որ կհետևեն նոր հարվածներ: Իրանի գերագույն առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեին ասել […] ...

Վերապատրաստում` ՄԿՈՒ հաստատության ղեկավարման իրավունք ստանալու համար

16:10 13.06.2025

Վերապատրաստում` ՄԿՈՒ հաստատության ղեկավարման իրավունք ստանալու համար

Ուսուցման ազգային հիմնադրամը հրավիրում է մասնակցելու նախնական մասնագիտական (արհեստագործական) և միջին մասնագիտական ուսումնական հաստատության ղեկավարման իրավունք (հավաստագիր) ստանալու քննությանը նախորդող վերապատրաստմանը։ Վերապատրաստման դասընթացներին կարող են մասնակցել այն անձինք, որոնք ունեն բարձրագույն կրթություն և վերջին տասը տարվա ընթացքում մանկավարժական աշխատանքի առնվազն հինգ կամ կրթության կառավարման ոլորտի առնվազն երեք կամ կառավարման ոլորտի առնվազն հինգ կամ մասնագիտական առնվազն հինգ տարվա ընդհանուր աշխատանքային ստաժ: ՈՒԱՀ–ի դասընթացներում […] ...

Հայաստանը դատապարտում է Իսրայելի կողմից Իրանի դեմ վերջին գործողությունները. Փաշինյան

16:05 13.06.2025

Հայաստանը դատապարտում է Իսրայելի կողմից Իրանի դեմ վերջին գործողությունները. Փաշինյան

Իսրայելի կողմից Իրանի դեմ վերջին գործողությունները կասկածի տակ են դնում տարածաշրջանում առկա փխրուն կայունությունը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին ընդգծել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը Չեխիայում «GLOBSEC 2025» ֆորումի շրջանակում անցկացվող պանելային քննարկման ժամանակ: «Մեր մտահոգությունն ենք հայտնում ու դատապարտում ենք Իսրայելի կողմից Իրանի դեմ վերջին գործողությունները: Այն կասկածի տակ է դնում տարածաշրջանում առկա փխրուն կայունությունը, […] ...

Հայաստանն ինտենսիվ աշխատանքներ է տանում Բաքվում պահվող հայ գերիների ազատ արձակման ուղղությամբ

16:00 13.06.2025

Հայաստանն ինտենսիվ աշխատանքներ է տանում Բաքվում պահվող հայ գերիների ազատ արձակման ուղղությամբ

Հայաստանն ինտենսիվ աշխատանքներ է իրականացնում Բաքվում պահվող հայ գերիների ազատ արձակման և հայրենիք վերադարձնելու ուղղությամբ։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին «Գտնելով կայունություն անկայուն աշխարհում» խորագիրը կրող APRI-2025 համաժողովում պանելային քննարկման ժամանակ հայտարարել է Հայաստանի անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը։ «Բնականաբար, ոչ միայն հիմա, այլև 2020 թվականի պատերազմի ավարտից հետո մենք ինտենսիվ աշխատանքներ ենք կատարում գերիների ազատման […] ...

Վահագն Խաչատուրյանն ընդունել է Լատվիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավար Գունարս Կուտրիսին

15:52 13.06.2025

Վահագն Խաչատուրյանն ընդունել է Լատվիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավար Գունարս Կուտրիսին

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդունել է Լատվիայի Հանրապետության Սաեյմայի Լատվիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավար Գունարս Կուտրիսի գլխավորած պատվիրակությանը։ Ողջունելով հյուրերին՝ նախագահ Խաչատուրյանը նշել է միջխորհրդարանական համագործակցության կարևոր դերը երկկողմ հարաբերությունների ամրապնդման գործում։ «Մենք շատ կարևորում ենք խորհրդարանական դիվանագիտությունը։ 2018 թվականից ի վեր Հայաստանը դարձել է խորհրդարանական կառավարման համակարգ ունեցող պետություն»,- ասել է Հանրապետության նախագահը։ Իր խոսքում […] ...

Fars. Իրանը ժամանակավոր սահմանափակումներ է մտցրել ինտերնետի հասանելիության վրա

15:40 13.06.2025

Fars. Իրանը ժամանակավոր սահմանափակումներ է մտցրել ինտերնետի հասանելիության վրա

Իրանի իշխանությունները որոշել են ժամանակավոր սահմանափակումներ մտցնել ինտերնետին հասանելիություն ստանալու հարցում՝ կապված Իսրայելի հարձակման հետ: Այս մասին ասվում է Իսլամական Հանրապետության կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության հայտարարության մեջ: «Երկրում ստեղծված հատուկ իրավիճակի պատճառով և իրավասու մարմինների որոշումների համաձայն՝ մտցվել են ինտերնետ մուտք գործելու ժամանակավոր սահմանափակումներ», – նախարարության հայտարարությունը մեջբերում է իրանական «Ֆարս» լրատվական գործակալությունը։ Նախարարությունը […] ...

BACK_TO_TOP