ԱԺ աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղարը Մարոկկոյում մասնակցում է Ֆրանկոֆոն խորհրդարանների գլխավոր քարտուղարների ասոցիացիայի համաժողովին – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
13 06 2025
  • $
    383.48
  • RUBLE
    4.79
  • 444.68
WEATHER
+31.09 oC

ԱԺ աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղարը Մարոկկոյում մասնակցում է Ֆրանկոֆոն խորհրդարանների գլխավոր քարտուղարների ասոցիացիայի համաժողովին

13:17 03.09.2022

Ֆրանկոֆոն երկրների խորհրդարանների աշխատակիցների վարքագծի և էթիկայի կանոնների սահմանման մարտահրավերներին ու կիրառման արդյունավետությանն առնչվող հարցեր են քննարկվել Մարոկկոյի մայրաքաղաք Ռաբաթում սեպտեմբերի 1-4-ն ընթացող Ֆրանկոֆոն խորհրդարանների գլխավոր քարտուղարների ասոցիացիայի համաժողովի ժամանակ:

Ինչպես տեղեկացնում է ՀՀ ԱԺ պաշտոնական կայքէջը, համաժողովի աշխատանքներին մասնակցում է ՀՀ ԱԺ աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղար Վահան Նարիբեկյանի գլխավորած պատվիրակությունը:

Աշխատանքները մեկնարկել են Մարոկկոյի Թագավորության Ներկայացուցիչների պալատի գլխավոր քարտուղարի ողջույնի խոսքով: Այնուհետև ներկայացվել է նախորդ տարի Կոդ դ’Իվուարում տեղի ունեցած նիստի արձանագրությունը:

«Երկպալատ խորհրդարաններ. երկու պալատների միջև համագործակցություն» թեմայի վերաբերյալ ելույթ են ունեցել Ֆրանսիայի Ազգային ժողովի, Կոնգոյի Հանրապետության խորհրդարանի գլխավոր քարտուղարները և Կանադայի Համայնքների պալատի ղեկավարի տեղակալը:

Ելույթներից հետո համաժողովին ներկա գլխավոր քարտուղարները ներկայացրել են իրենց երկրների փորձը, տեղի է ունեցել լավագույն փորձի և առկա մարտահրավերների վերաբերյալ քննարկում:

Վալոնի-Բրուսել Դաշնության (Բելգիա) խորհրդարանի, Քվեբեկի Ազգային ժողովի գլխավոր քարտուղարները և Ֆրանսիայի Ազգային ժողովի էթիկայի պատասխանատուն իրենց ելույթներում անդրադարձել են «Խորհրդարանականների և խորհրդարանի աշխատակիցների վարքագծի և էթիկայի կանոններ» թեմային:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Fars. Իրանը ժամանակավոր սահմանափակումներ է մտցրել ինտերնետի հասանելիության վրա

15:40 13.06.2025

Fars. Իրանը ժամանակավոր սահմանափակումներ է մտցրել ինտերնետի հասանելիության վրա

Իրանի իշխանությունները որոշել են ժամանակավոր սահմանափակումներ մտցնել ինտերնետին հասանելիություն ստանալու հարցում՝ կապված Իսրայելի հարձակման հետ: Այս մասին ասվում է Իսլամական Հանրապետության կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության հայտարարության մեջ: «Երկրում ստեղծված հատուկ իրավիճակի պատճառով և իրավասու մարմինների որոշումների համաձայն՝ մտցվել են ինտերնետ մուտք գործելու ժամանակավոր սահմանափակումներ», – նախարարության հայտարարությունը մեջբերում է իրանական «Ֆարս» լրատվական գործակալությունը։ Նախարարությունը […] ...

Իրանը սկսել է պաշտպանական միջոցներ ձեռնարկել՝ ի պատասխան Իսրայելի հարձակումների

15:33 13.06.2025

Իրանը սկսել է պաշտպանական միջոցներ ձեռնարկել՝ ի պատասխան Իսրայելի հարձակումների

Թեհրանը նախաձեռնել է «անհրաժեշտ պաշտպանական, քաղաքական և իրավական միջոցներ»՝ ի պատասխան Իրանի դեմ Իսրայելի հարվածներին, հայտարարել է Իրանի կառավարությունը։ «Իրանի կառավարությունը նախաձեռնել է անհրաժեշտ պաշտպանական, քաղաքական և իրավական միջոցներ, որպեսզի Իսրայելը զղջա և զրկվի քնից»,- ասվում է հայտարարության մեջ։ Ավելի վաղ Իսրայելի պաշտպանության բանակի խոսնակ, բրիգադային գեներալ Էֆի Դեֆրինը հայտնել էր, որ Իրանը վերջին մի […] ...

Հրշեջ ավտոսանդուղքով աշխատանքների թեմատիկ պարապմունքներ Երևանում

15:20 13.06.2025

Հրշեջ ավտոսանդուղքով աշխատանքների թեմատիկ պարապմունքներ Երևանում

Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայությունը շարունակաբար իրականացնում է հրշեջ-փրկարարական ստորաբաժանումների մասնագիտական կարողությունների ամրապնդմանն ու կատարելագործմանը միտված միջոցառումներ՝ նպատակ ունենալով բարձրացնել ծառայության արձագանքման արդյունավետությունը և ապահովել քաղաքացիական անվտանգության առավելագույն մակարդակ, ինչի շրջանակում հունիսի 2-ից 7-ն ընկած ժամանակահատվածում Երևան քաղաքում ՆԳՆ Փրկարար ծառայության կողմից կազմակերպվել և իրականացվել են «Աշխատանքներ բարձրությունների վրա հրշեջ ավտոսանդուղքով» խորագիրը կրող թեմատիկ տեսական և […] ...

Սիսիան համայնքի նախկին ղեկավարը դատավճռով մեղավոր է ճանաչվել պաշտոնեական լիազորությունները չարաշահելու և պաշտոնեական կեղծիք կատարելու մեջ

15:12 13.06.2025

Սիսիան համայնքի նախկին ղեկավարը դատավճռով մեղավոր է ճանաչվել պաշտոնեական լիազորությունները չարաշահելու և պաշտոնեական կեղծիք կատարելու մեջ

Հակակոռուպցիոն դատարանի՝ 2025 թվականի մայիսի 26-ի դատավճռով՝ Սիսիան համայնքի նախկին ղեկավար, ՀՀ Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Սարգսյանը մեղավոր է ճանաչվել պաշտոնեական լիազորությունները չարաշահելու և պաշտոնեական կեղծիք կատարելու մեջ (18.04.2003 թվականին ընդունված Քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մաս, 314-րդ հոդվածի 1-ին մաս): Արթուր Սարգսյանի հետ հանցակցությամբ նույնաբնույթ արարքներ կատարած 6 անձինք (այդ թվում՝ պաշտոնատար) […] ...

Իսրայելի հարվածի հետևանքով զոհվել է Իրանի գլխավոր շտաբի պետ Բաղերիի դուստրը

15:07 13.06.2025

Իսրայելի հարվածի հետևանքով զոհվել է Իրանի գլխավոր շտաբի պետ Բաղերիի դուստրը

Defa Press գործակալության թղթակից Ֆերեշթեհ Բաղերին՝ Իրանի զինված ուժերի նախկին գլխավոր շտաբի պետ Մոհամմադ Բաղերիի դուստրը, զոհվել է Իսրայելի հարվածների հետևանքով, հաղորդում է գործակալությունը։ ««Դեֆա Փրես» գործակալության թղթակից Ֆերեշտե Բաղերին սպանվել է այսօր առավոտյան (Իսրայելի կողմից) հարձակման ժամանակ իր հոր հետ միասին», – գրել է գործակալությունը։ Իրանցի լրագրողների շրջանում զոհերի մասին նախկինում որևէ տեղեկություն չի […] ...

SHANTNEWS

15:00 13.06.2025

SHANTNEWS

BACK_TO_TOP