16:47 21.08.2022
Աֆղանստանի արևելյան Լոգար նահանգի Խուշի շրջանում ջրհեղեղի հետևանքով զոհվել է 20 մարդ, վիրավորվել՝ 30-ը, հայտնում է Tolo News հեռուստաալիքը՝ վկայակոչելով տեղի իշխանություններին։ «Ջրհեղեղի հետևանքով մասնակի կամ ամբողջությամբ ավերվել է ավելի քան 3000 տուն»,-ասվում է նահանգային անվտանգության վարչության մամուլի ծառայության հաղորդագրության մեջ։ Այս շաբաթվա սկզբին հաղորդվել էր, որ Աֆղանստանի կենտրոնական Փարվան նահանգում տեղի ունեցած ջրհեղեղի հետևանքով […]
16:32 21.08.2022
Օգոստոսի 21-ին «Սուրմալու» առևտրի կենտրոնում որոնողափրկարարական աշխատանքները շարունակվում են, հայտնում են ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից: Դեպքի վայրում աշխատում են ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության, Փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի, Քաղաքացիական պաշտպանության վարչության, Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի և Բժշկական ապահովման վարչության hերթապահ խմբերի փրկարարական ծառայողները։ Որոնողափրկարարական աշխատանքներն իրականացվում են […]
16:21 21.08.2022
Յակուտիայում այս պահին ավելի քան 105,5 հազար հեկտար տարածքի վրա 14 անտառային հրդեհի օջախ կա, հայտնում է հանրապետության օպերատիվ շտաբը։ «Օգոստոսի 21-ի առավոտվա դրությամբ Յակուտիայում 105,596 հեկտար ընդհանուր տարածքի վրա 14 անտառային հրդեհ է գրանցվել, որոնցից վեցը Սրեդնեկոլիմսկի և Ուստ-Մայսկի շրջաններում, մեկական Բուլունսկի և Օյմյակոնսկի շրջաններում: Երեկ Սրեդնեկոլիմսկի շրջանում ևս անտառային հրդեհ է բռնկվել»,- ասվում […]
15:51 21.08.2022
Հայաստանի մարմնամարզության երիտասարդական հավաքականի անդամ Համլետ Մանուկյանը Մյունխենում ընթացող Եվրոպայի առաջնությունում երկրորդ արծաթե մեդալն է նվաճել՝ այս անգամ օղակներ վարժությունից։ Ավելի վաղ Մանուկյանը ԵԱ-ի փոխչեմպիոնի կոչումը նվաճել էր նժույգթափեր վարժությունում։
15:46 21.08.2022
Օգոստոսի 21-ին, ժամը 09։04-ին Տավուշի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Սևքար գյուղում այրվում է անասնագոմ։ Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Սևքար գյուղի 19-րդ փողոցում գտնվող անասնագոմի տանիքում։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 11։52-ին, մարվել՝ 13։15-ին։ Այրվել է անասնագոմի […]
15:36 21.08.2022
Պայմանավորված բարձր ջերմային ֆոնով և տեղումների բացակայությամբ՝ հանրապետության նախալեռնային և հովտային գոտիներում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ, տեղեկացնում են Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնից: Հանրապետության տարածքում այսօր ցերեկը, օգոստոսի 23-26-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Օգոստոսի 22-ին կեսօրից հետո առանձին լեռնային շրջաններում հնարավոր է ամպրոպային բնույթի կարճատև անձրև: Քամին՝ հարավարևելյան 2-5մ/վ: Արագածոտնի և Կոտայքի նախալեռներում, […]
15:24 21.08.2022
«Խաղաղության մարտիկ» միջազգային մրցույթի ծրագրի համաձայն՝ ՀՀ ԶՈՒ զորամասերից մեկի հրաձգարանում օգոստոսի 20-ին անցկացվել է ռազմամասնագիտական «Ռազմիկ» (Ратник) մրցաձևի առաջին` «Ռազմակիրառական համալիր վարժություններ» մրցափուլը, տեղեկացնում են ՀՀ պաշտպանության նախարարությունից: Հայաստանի, Ռուսաստանի, Բելառուսի, Ղազախստանի զինված ուժերի ներկայացուցիչները հաղթահարել են տարբեր նորմացույցների համադրմամբ կահավորված արգելագոտին՝ կատարելով նռնակի նետում՝ դիպուկության և հեռահարության հաշվարկմամբ, դանակի նետում և հրաձգություն: Բոլոր […]
15:14 21.08.2022
Երիտասարդ մարմնամարզիկ Էրիկ Բաղդասարյանը Մյունխենում ընթացող Եվրոպայի առաջնությունում նվաճել է չեմպիոնի տիտղոսը։ Հայ մարզիկը ոսկե մեդալ է նվաճել զուգափայտում, տեղեկացնում է armsport.am-ը: Բաղդասարյանն ավելի վաղ 4-րդ հորիզոնականն էր զբաղեցրել օղակներ վարժությունում։ Եզրափակիչ դուրս եկած մեր մյուս մասնակիցը՝ Մամիկոն Խաչատրյանը, 4-րդ տեղն էր զբաղեցրել նժույգթափերում, իսկ Համլետ Մանուկյանը երկու արծաթե մեդալ էր նվաճել՝ նժույգթափերում և օղակների […]
14:51 21.08.2022
Ճապոնիայի վարչապետ Ֆումիո Կիսիդայի մոտ կորոնավիրուս է հայտնաբերվել, հայտնում է Fuji TV-ն։ Ըստ կառավարական շրջանակների աղբյուրի՝ Ճապոնիայի կառավարության ղեկավարը նախօրեին թեթև ջերմություն է ունեցել, ինչպես նաև՝ հազ։ Կիրակի օրը ստացված ՊՇՌ թեստի արդյունքը հաստատել է, որ վարչապետը վարակվել է կորոնավիրուսով։ Նա բուժվում է պաշտոնական նստավայրում: Հատկանշական է, որ օգոստոսի 16-ին Ճապոնիայի վարչապետը երկրորդ խթանիչ պատվաստանյութն […]
14:41 21.08.2022
ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը սեպտեմբերի 1-ից ակտիվ ստուգումներ է անցկացնելու տնտեսվարողների մոտ՝ մսի վաճառքի 5-րդ ձևի՝ սպանդանոցային մորթը հավաստող փաստաթղթի առկայությունը ստուգելու նպատակով: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրել է ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավար Գեորգի Ավետիսյանը: «Ստուգումներ հիմա էլ են իրականցվում, բայց սեպտեմբերի 1-ից ավելի է ակտիվանալու գործընթացը, որ բացառենք բակային մորթից գոյացած մսի, […]
14:30 21.08.2022
Տեղի է ունեցել Համահայկական կրթական 10-րդ խորհրդաժողովի փակման հանդիսավոր արարողությունը, տեղեկացնում են ԿԳՄՍ նախարարությունից: «Մասնակից ուսուցիչներին, կրթական ոլորտի ներկայացուցիչներին ողջունել է ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը։ Նա բարձր է գնահատել վերջիններիս ջանքն ու նվիրումը՝ միտված Սփյուռքում հայապահպանության գործին. «Այս խորհրդաժողովը այն հարթակն է, որը հնարավորություն է տալիս բարձրաձայնելու Սփյուռքում կրթական ոլորտի կազմակերպման և իրականացման խնդիրների […]
14:19 21.08.2022
Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանը կարող է ընտրություններ անցկացնել նախատեսված ժամկետից շուտ՝ արդեն այս տարվա աշնանը, հայտնում է Welt am Sonntag-ի գերմանական հրատարակությունը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն: Թուրքիայում հաջորդ նախագահական և խորհրդարանական ընտրությունները նշանակված են 2023 թվականի հունիսի կեսերին։ «Կան մի քանի ցուցումներ, որ նախագահ Էրդողանը, ամենայն հավանականությամբ, կտեղափոխի ընտրություններն այս տարի, հնարավոր է՝ աշուն: Դա […]
14:07 21.08.2022
Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանն օգոստոսի 21-ին շնորհավորական ուղերձ է հղել Ամենայն հայոց Գարեգին Երկրորդ կաթողիկոսին՝ ծննդյան 71-րդ տարեդարձի առթիվ: Շնորհավորական ուղերձում, մասնավորապես, ասված է. «Վեհափառ Տեր, Թույլ տվեք Արցախի ժողովրդի, իշխանությունների և անձամբ իմ անունից ի խորոց սրտի շնորհավորել Ձեզ այս հիշարժան օրվա՝ Ձեր ծննդյան 71-րդ տարեդարձի առթիվ։ Արցախում գիտենք և բարձր ենք գնահատում […]
13:52 21.08.2022
Արագ արձագանքելով ստացված ահազանգին այն մասին, որ Տավուշի մարզի Իջևան համայնքի Սևքար բնակավայրի գոմերից մեկում հրդեհ է բռնկվել, ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Տավուշի մարզային կենտրոնի տեսուչները մեկնել են դեպքի վայր։ Ինչպես տեղեկացնում են տեսչական մարմնից, ուսումնասիրության արդյունքում պարզվել է, որ որևէ կենդանի չի տուժել. խոշոր եղջերավորները եղել են արոտում, իսկ երկու հորթին և մեկ […]
13:46 21.08.2022
Օգոստոսի 21-ին, ժամը 09։04-ին Տավուշի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Սևքար գյուղում այրվում է անասնագոմ։ Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ Սևքար գյուղի 19-րդ փողոցում այրվում են անասնագոմի տանիքը (մոտ 30 քմ) և կուտակած անասնակեր՝ 3 տոննա։ Հրդեհը մեկուսացվել է ժամը […]
13:30 21.08.2022
Կիևում օգոստոսի 22-ից 25-ը արգելված է զանգվածային միջոցառումների անցկացումը, ուկրաինական լրատվամիջոցները հրապարակել են Կիևի քաղաքային ռազմական վարչակազմի ղեկավար Նիկոլայ Ժիրնովի հրամանը։ «2022 թվականի օգոստոսի 22-ից օգոստոսի 25-ն արգելել զանգվածային միջոցառումների, խաղաղ հավաքների, հանրահավաքների և այլ միջոցառումների անցկացումը, որոնք կապված են մարդկանց մեծ բազմության հետ»,- ասվում է փաստաթղթի տեքստում: Չորեքշաբթի՝ օգոստոսի 24-ին, Ուկրաինան նշում է Անկախության […]
13:20 21.08.2022
Մյունխենում ընթացող մարմնամարզության Եվրոպայի երիտասարդների առաջնությունում Հայաստանն առաջին մեդալն է նվաճել։ Երիտասարդների պայքարում փոխչեմպիոնի կոչումը նվաճել է Համլետ Մանուկյանը՝ դառնալով արծաթե մեդալակիր։ Մանուկյանը երկրորդ արդյունքն է ցույց տվել նժույգթափեր վարժությունում, տեղեկացնում է armsport.am-ը:
13:12 21.08.2022
Այսօր՝ օգոստոսի 21-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 05:50-ի սահմաններում պարեկները Արաբկիր վարչական շրջանի Մամիկոնյանց փողոցում ծառայություն կատարելիս են եղել, երբ նկատել են, որ նշված փողոցի թիվ 8ա շենքի մոտակայքում ծուխ է նկատվում: Պարեկները, գնալով ծխի հետքով, պարզել են, որ պայթյուն է տեղի ունեցել էլեկտրաենթակայանում, ինչի հետևանքով էլ առաջացել է ծուխ: Ինչպես հայտնում […]
12:56 21.08.2022
Ռուս մասնագետները ուշադիր ուսումնասիրում են Կիևին հանձնված արևմտյան գրավված զենքերը և արդեն գիտեն, թե ինչպես վարվել դրանց հետ և ինչպես հակազդել դրանց, ասել է ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն «Վեստի Նեդելի» ծրագրին տված հարցազրույցում: «Իհարկե, դրանով զբաղվում է և՛ մեր գիտությունը, և՛ մեր արդյունաբերությունը, մենք երկու կողմից ենք նայում, նախ՝ այս զենքի դեմ պայքարելու հնարավորությունները, […]
12:41 21.08.2022
Սույն թվականի օգոստոսի 18-ին «Սուրմալու» առևտրի կենտրոնում պայթյունի հետևանքով զոհվածների հիշատակին հարգանքի տուրք մատուցելու նպատակով Դոհայում ՀՀ դեսպանություն են այցելել և սգո մատյանում գրառումներ կատարել Կատարի Պետությունում հավատարմագրված մի շարք դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարներ (ՌԴ, Հնդկաստան, Տաջիկստան, Ղազախստան, Ղրղզստան, Ֆրանսիա, Իտալիա, Ռումինիա, Մոլդովա, Սենեգալ, Ինդոնեզիա, Սուդան, Պաղեստին և այլն), տեղեկացնում է Կատարում ՀՀ դեսպանության ֆեյսբուքյան էջը: […]
12:30 21.08.2022
Ռուսաստանում մեկ օրում հայտնաբերվել է կորոնավիրուսի ավելի քան 39 հազար նոր դեպք, հաղորդում է կորոնավիրուսի տարածման դեմ պայքարի օպերատիվ շտաբը։ «Հայտնաբերվել է COVID-19-ի 39 669 նոր դեպք, մեկ օրում մահացել է 64 մարդ»,- ասվում է զեկույցում։ Զեկույցի համաձայն՝ Ռուսաստանում օրական ավելի քան 1,8 հազար մարդ է հոսպիտալացվել, ինչը 46,3%-ով պակաս է նախորդ օրվա համեմատ: Հոսպիտալացումների […]
12:19 21.08.2022
Ռուսաստանին մեկուսացնելը գործնականում անհնար է, հայտարարել է ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն։ ««Ռուսաստանի մեկուսացման» մասին անընդհատ հնչող բարձրագոչ հայտարարությունները նույնպես առիթ են ցույց տալու, որ դա հեռու է իրականությունից: Ընդհանրապես, դրան հասնելը բավականին դժվար է, իսկ եթե խոսենք մեր երկրի մասին, դա գործնականում անհնար է: Որովհետև ամենամեծ միջուկային ուժով, տարածքով ամենամեծ երկիրն է՝ զարգացած գիտությամբ, […]
12:07 21.08.2022
Օգոստոսի 21-ին, ժամը 09։04-ին Տավուշի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Սևքար գյուղում այրվում է անասնագոմ։ Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ Սևքար գյուղի 19-րդ փողոցում այրվում են անասնագոմի տանիքը (մոտ 30 քմ) և կուտակած անասնակեր՝ 3 տոննա։ Հրդեհը մեկուսացվել է ժամը […]
11:59 21.08.2022
Օգոստոսի 18-21-ը ԱԻՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում 8 ահազանգ է ստացվել հանրապետության տարբեր տարածքներում քաղաքացիներին օգնություն ցուցաբերելու վերաբերյալ: Մասնավորապես՝ Երևանում, Շիրակի մարզի Գյումրի և Արագածոտնի մարզի Աշտարակ քաղաքներում: Դեպքի վայր ժամանած փրկարարները քաղաքացիներին ցուցաբերել են համապատասխան օգնություն։
11:49 21.08.2022
Իտալիայի ֆուտբոլի առաջնության երկրորդ տուրում Միլանի «Ինտեր»-ը մրցել է «Սպեցիա»-ի հետ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` Միլանում կայացած խաղում «Ինտեր»-ին հաջողվել է առավելության հասնել խոշոր` 3:0 հաշվով: Միլանյան ակումբի կազմում աչքի են ընկել Լաուտարո Մարտինեսը, Հական Չալհանօղլուն և Խոակին Կոռեան: «Ինտեր»-ը երկու հաղթանակից հետո Սերիա Ա-ի մրցաշարային աղյուսակի առաջատարն է: Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Հայաստանի ֆուտբոլի […]
11:41 21.08.2022
Չինաստանի ծովային անվտանգության վարչակազմը հայտնել է, որ օգոստոսի 22-ին Չինաստանը զորավարժություններ կանցկացնի Արևելաչինական ծովում՝ արևելյան Չժեցզյան նահանգի մոտակայքում։ Չժեցզյան նահանգի ծովային անվտանգության վարչության տվյալներով՝ զորավարժությունները կանցկացվեն օգոստոսի 22-ին՝ ժամը 02.00-ից: «Զորավարժությունների ընթացքում նավերի անցումը դեպի այդ գոտիներ կարգելվի»,- ասվում է հաղորդագրության մեջ։ Այլ մանրամասներ չեն հաղորդվում։
11:30 21.08.2022
Օգոստոսի 18-21-ը ԱԻՆ ՓԾ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում ստացվել է 6 ահազանգ՝ հանրապետության տարբեր տարածքներում տեղի ունեցած ճանապարհատրանսպորտային պատահարների վերաբերյալ: Մասնավորապես՝ Երևանում, Արմավիրի մարզի Էջմիածին, Տավուշի մարզի Նոյեմբերյան, Արագածոտնի մարզի Աշտարակ քաղաքներում, Երևան-Երասխ և Երևան-Գյումրի ավտոճանապարհներին։ Դեպքի վայր ժամանած փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, փակել գազի բալոնների փականները, կատարել ճանապարհի լվացման աշխատանքներ և սահմանազատել տարածքը: Կա […]
11:19 21.08.2022
Հայաստանի շախմատի տղամարդկանց թիմի նախկին անդամ Լևոն Արոնյանը շարունակում է մրցելույթները FTX Crypto Cup արագ շախմատի մրցաշարում: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` արագ շախմատի առցանց մրցաշարի 4-րդ տուրում հայ գրոսմայստերի մրցակիցը ԱՄՆ ներկայացուցիչ Հանս Նիմանն էր: 4 պարտիաների արդյունքում Արոնյանն առավելության է հասել 2,5-1,5 հաշվով: Հայ գրոսմայստերն այժմ 5-րդն տեղում է մրցաշարային աղյուսակում: Առաջատարն աշխարհի չեմպիոն Մագնուս Կարլսենն […]
11:12 21.08.2022
Իտալիայից ժամանած զբոսաշրջիկը Կուբայում դարձել է կապիկի ծաղիկի առաջին վարակակիրը, նրա վիճակը ծայրահեղ ծանր է, հայտնել են երկրի առողջապահության նախարարությունից։ «Ազգությամբ իտալացի տղամարդը Կուբա է ժամանել որպես զբոսաշրջիկ այս տարվա օգոստոսի 15-ին: Հիվանդը ծայրահեղ ծանր վիճակում է, նրա կյանքին վտանգ է սպառնում»,- ասվում է առողջապահության նախարարության կայքում։ Զբոսաշրջիկը, ով հասցրել է այցելել մի քանի շրջան, […]
11:00 21.08.2022
Սոմալիի ուժերը ոչնչացրել են «Աշ Շաբաբ»-ի գրոհայիններին, որոնք պաշարել էին երկրի մայրաքաղաք Մոգադիշոյում գտնվող հյուրանոցը, հայտնում է France Presse գործակալությունը՝ վկայակոչելով երկրի անվտանգության ուժերի հրամանատարին։ «Անվտանգության ուժերը դադարեցրել են պաշարումը, զինյալները մեռած են, վերջին մեկ ժամվա ընթացքում մենք շենքից ոչ մի կրակոց չենք լսել», – մեջբերում է գործակալությունը հրամանատարի խոսքերը։ Ավելի վաղ Somali Guardian-ը հայտնել […]