TIME
Ամսաթիվ
23 06 2025
  • $
    386.08
  • RUBLE
    4.93
  • 442.60
WEATHER
+19.09 oC
Անի Դավթյան

Անի Դավթյան

Սպանել էր կնոջը, ապա ինքնասպան էր եղել. ոստիկանության տեսանյութը

18:49 19.08.2022

Օգոստոսի 18-ին, ժամը 07.30-ին, ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն է զանգել Կոտայքի մարզի Նոր Գեղի գյուղի 73-ամյա մի բնակիչ և հայտնել, որ մոտ 30 րոպե առաջ սպանել է կնոջը: Հայտնել է նաև, որ հիմա ինքը գյուղի կամրջի մոտ է և պատրաստվում է ցած նետվել: Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ 73-ամյա տղամարդը խոհանոցային դանակով բազմաթիվ հարվածներ […]

̰
Աննա Ասատրյանն ընտրվել է ՀՀ ԳԱԱ Արվեստի ինստիտուտի տնօրենի պաշտոնում

18:41 19.08.2022

Օգոստոսի 19-ին ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի նախագահությունը ՀՀ ԳԱԱ Արվեստի ինստիտուտի տնօրենի պաշտոնում ընտրել է արվեստագիտության դոկտոր, պրոֆեսոր Աննա Ասատրյանին: Մինչ այդ նա տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարն էր: Ինչպես «Արմենպրես»-ին հայտնում են ՀՀ ԳԱԱ-ից, Աննա Ասատրյանը ՀՀ ԳԱԱ նախագահության անդամներին ներկայացրել է Արվեստի ինստիտուտի զարգացման իր տեսլականը: Նա նշել է, որ ինստիտուտում ստեղծվելու են Կինոյի և […]

̰
«Սուրմալու» առևտրի կենտրոնում որոնողական աշխատանքները շարունակվում են. ԱԻՆ

18:32 19.08.2022

Օգոստոսի 19-ին «Սուրմալու» առևտրի կենտրոնում որոնողափրկարարական աշխատանքները շարունակվում են։ Դեպքի վայրում աշխատում են ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության, Փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի, Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի և Բժշկական ապահովման վարչության hերթապահ խմբերի փրկարարական ծառայողները, ինչպես նաև «Կարմիր Խաչ» մարդասիրական կազմակերպության կամավորները։ Որոնողափրկարարական աշխատանքներն իրականացվում են 1 տեղամասով։ […]

̰
̰
Տավուշում կշարունակվի հանրակրթության նոր չափորոշչի փորձարկումը. մեկնարկել են օգոստոսյան խորհրդակցությունները

18:20 19.08.2022

Նոր ուսումնական տարվան ընդառաջ Տավուշի մարզից այսօր մեկնարկել են ավանդական օգոստոսյան խորհրդակցությունները՝ հանրակրթական դպրոցների, նախադպրոցական հաստատությունների տնօրենների, փոխտնօրենների մասնակցությամբ: Ինչպես տեղեկացնում են ԿԳՄՍ նախարարությունից, մարզկենտրոն Իջևանում հրավիրված քննարկմանը մասնակցել են ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը, Տավուշի մարզպետի տեղակալ Նարեկ Ղուշչյանը, ԿԳՄՍՆ հանրակրթության վարչության պետ Արսեն Բաղդասարյանը, հանրակրթության և արտադպրոցական ծրագրերի […]

̰
«Սուրմալու» առևտրի կենտրոնին հարող տարածքից կատարվում են խմելու ջրի նմուշառումներ

18:16 19.08.2022

Կենտրոն վարչական շրջանի՝ «Սուրմալու» առևտրի կենտրոնին հարող տարածքից օգոստոսի 17-ից ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի կողմից կատարվում են խմելու ջրի նմուշառումներ՝ որակի նկատմամբ լաբորատոր հետազոտությունների նպատակով: «Արդյունքում, այս պահի դրությամբ հետազոտված նմուշների ցուցանիշների (մանրէաբանական, սանիտարաքիմիական, մնացորդային քլոր), Հայաստանի Հանրապետությունում սահմանված նորմերից անհամապատասխանություններ չեն հայտնաբերվել: «Միաժամանակ հարկ է նշել, որ ամենօրյա մշտադիտարկումները շարունակվում են»,-ասվում […]

̰
Կոչ եմ անում մարդասիրական համակարգի բոլոր միջազգային կազմակերպություններին մոբիլիզացնել իրենց կամքն ու ռեսուրսները՝ մեղմելու Արցախի ժողովրդի տառապանքները. Արցախի ՄԻՊ

18:11 19.08.2022

Օգոստոսի 19-ը Մարդասիրության համաշխարհային օրն է: Այս առիթով ուղերձով է հանդես եկել Արցախի մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանը. «Մարդասիրության համաշխարհային օրն ամենամյա հիշեցում է, որ պետք է գործել հանուն տառապանքների մեղմացման` անկախ մարդու ծագումից, համոզմունքից և այլ հանգամանքներից: Ամեն տարի Մարդասիրության համաշխարհային օրը համախմբում է մարդասիրության համակարգի գործընկերներին աջակցելու ճգնաժամից տուժած անձանց, նրանց գոյատևման, բարեկեցության […]

̰
SHANTNEWS

18:00 19.08.2022

̰ ̰
«Շեմից այն կողմ» ֆիլմը կմասնակցի «Լինցի» կարճամետրաժ ֆիլմերի միջազգային փառատոնին

17:55 19.08.2022

ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ և Հայաստանի ազգային կինոկենտրոնի ֆինանսավորմամբ նկարահանված «Շեմից այն կողմ» ֆիլմը մասնակցելու է Ավստրիայում կայանալիք «Լինցի» կարճամետրաժ ֆիլմերի միջազգային փառատոնին (միջազգային մրցութային բաժնում): Ֆիլմի ռեժիսորը, սցենարիստը և պրոդյուսերն է Անգինե Իսանյանսը, օպերատորը՝ Անդրանիկ Սահակյանը, իսկ արտադրողն է «ԱՖՓ» ընկերությունը: Կարճամետրաժ այս ֆիլմը կանանց ոտնահարված իրավունքների թեմայով սոցիալական դրամա է։ «Լինցի» կարճամետրաժ ֆիլմերի […]

̰
«Անուրանալի է Ձեր ներդրումն ինչպես շախմատի, այնպես էլ գիտության ոլորտում». Վահրամ Դումանյանն այցելել է ակադեմիկոս Վանիկ Զաքարյանին

17:51 19.08.2022

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանն այսօր այցելել է ֆիզմաթ գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Վանիկ Զաքարյանի բնակարան՝ տեսակցելու ակադեմիկոսին և պատվելու նրա վաստակը, տեղեկացնում են ԿԳՄՍ նախարարությունից: ԿԳՄՍ նախարարին ուղեկցել է ՀՀ կրթության և գիտության նախկին նախարար, ակադեմիկոս Էդուարդ Ղազարյանը: Վահրամ Դումանյանը բարձր է գնահատել Վանիկ Զաքարյանի դերակատարությունը Հայաստանի գիտական, ակադեմիական կյանքում, ինչպես […]

̰
Անցկացվել է Հակակոռուպցիոն կոմիտեի ինքնավար պաշտոնների համալրման նպատակով՝ թեկնածուների թեստավորման փուլը

17:49 19.08.2022

Արդարադատության նախարարի տեղակալ Երանուհի Թումանյանցի նախագահությամբ անցկացվել է Հակակոռուպցիոն կոմիտեի ինքնավար պաշտոնների համալրման նպատակով՝ թեկնածուների թեստավորման փուլը: Հակակոռուպցիոն կոմիտեի ինքնավար պաշտոնների համալրման նպատակով՝ թեկնածուների թեստավորման փուլին մասնակցել է 47 դիմորդ: Թեստավորման ավարտից անմիջապես հետո մրցութային հանձնաժողովը հրապարակել է թեստավորման առաջադրանքների ճիշտ պատասխանների ձևանմուշը: Թեստավորման փուլը հաղթահարել է 44 հավակնորդ և անցել հաջորդ՝ հակակոռուպցիոն կոմիտեի ինքնավար […]

̰
Թուրքիայի և Իսրայելի նախագահները հարաբերությունների կարգավորման շուրջ հեռախոսազրույց են ունեցել

17:46 19.08.2022

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը և Իսրայելի նախագահ Իցհակ Հերցոգը հեռախոսազրույցի ժամանակ քննարկել են երկկողմ հարաբերությունների կարգավորման շուրջ առաջիկա անելիքների հետ կապված, ինչպես նաև տարածաշրջանային մի շարք հարցեր: Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է թուրքական hurriyet.com.tr-ն: Զրույցի ժամանակ Էրդողանը նշել է, որ փոխադարձաբար դեսպաններ նշանակելու որոշումը համարում է կարևոր քայլ Թուրքիա-Իսրայել հարաբերությունների դրական […]

̰
Տավուշի Բերդավան գյուղում այրվել է 35 հա խոտածածկույթ

17:42 19.08.2022

Օգոստոսի 19-ին, ժամը 09։57-ին Տավուշի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Բերդավան գյուղում այրվում է խոտածածկ տարածք։ Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 15։54-ին, մարվել՝ 16։09-ին։ Այրվել է 35 հա խոտածածկույթ։

̰
Ավարտվել է առանձնապես խոշոր չափերով խարդախությամբ հափշտակություն, փողերի լվացում կատարելու դեպքերի առթիվ իրականացվող քրեական վարույթով մեկ մեղադրյալի մասով նախաքննությունը

17:34 19.08.2022

ՀՀ քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչությունում ավարտվել է մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ որպես լրագրող, տարբեր նախարարությունների աշխատակից, մտերիմ կամ որևէ այլ՝ մտացածին անձ ներկայանալով զորամասում ծառայող զինվորին գումար փոխանցելու պատրվակով տարբեր քաղաքացիներից, տնտեսվարող սուբյեկտներից առանձնապես խոշոր չափերով խարդախությամբ հափշտակություն, ինչպես նաև առանձնապես խոշոր չափերով փողերի լվացում կատարելու դեպքերի առթիվ իրականացվող քրեական վարույթով […]

̰
Գողություն էր արել ու հաղորդում տվել․ Մեծամորի ոստիկանների բացահայտումը

17:26 19.08.2022

Օգոստոսի 17-ի ցերեկը ոստիկանության Մեծամորի բաժին բնակարանային գողության վերաբերյալ հաղորդում էր տվել Արտաշար գյուղի բնակիչ, 22-ամյա մի երիտասարդ: Նա հայտնել էր, որ առավոտյան ժամը 7-ից 11-ն ընկած ժամանակահատվածում, երբ ինքը տանը մենակ քնած է եղել, մտել են տուն և ծնողների մահճակալի ներքնակի տակից գողացել 700 հազար դրամ: Դեպքի վայր մեկնած բաժնի օպերատիվ խումբը պարզեց նաև, […]

̰
Արթուր Մարտիրոսյանն ընդունել է ՀՀ-ում Սիրիայի դեսպան Նորա Արիսյանին

17:22 19.08.2022

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանն այսօր ընդունել է ՀՀ-ում Սիրիայի Արաբական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Նորա Արիսյանին, տեղեկացնում են ԿԳՄՍ նախարարությունից: Արթուր Մարտիրոսյանը ողջունել է դեսպանին և ընդգծել, որ չնայած առաջիկայում նշվելու է Հայաստանի և Սիրիայի դիվանագիտական հարաբերությունների 30-ամյակը՝ երկու երկրների ու ժողովուրդների միջև փոխգործակցությունն ու բարեկամական շփումները հարյուրավոր […]

̰
Վանանդ գյուղում բեռնատարն ամբողջությամբ այրվել է

17:16 19.08.2022

Օգոստոսի 19-ին, ժամը 09։33-ին Արմավիրի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Վանանդ գյուղում այրվում է «ZIL» մակնիշի բեռնատար (բեռնված անասնակերով)։ Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ։ Հրդեհը մեկուսացվել է ժանը 10։12-ին, մարվել՝ 16։13-ին։ Այրվել են կցորդիչով բեռնատարն ամբողջությամբ և բեռնված 500 հակ անասնակերը։ Տուժածներ չկան։

̰
Անցկացվել է «Խաղաղության մարտիկ» մրցույթի «Էրուդիտ» մրցաձևը

17:11 19.08.2022

«Միջազգային բանակային խաղեր-2022» մրցաշարի շրջանակում Հայաստանում անցկացվող «Խաղաղության մարտիկ» մրցույթի մասնակիցներն ուժերն են չափում ֆիզիկական պատրաստվածության, ճարպկության, արագության և դիպուկության ցուցադրմամբ: Մրցութային հանձնաժողովը գնահատում է նաև զինված ուժերի գործունեությանն առնչվող թեմաների, պատմության իմացությունը: ՀՀ ՊՆ «Մայր Հայաստան» ռազմական պատմության թանգարանում օգոստոսի 18-ին անցկացվել է ռազմապատմագիտական գիտելիքների ստուգման «Էրուդիտ» մրցաձևը՝ թեստավորման ձևաչափով: Յուրաքանչյուր թեստում ներառվել է […]

̰ ̰
ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետն այցելել է զինվորական հոսպիտալ

18:30 18.08.2022

Օգոստոսի 18-ին ԶՈՒ գլխավոր շտաբի պետ, գեներալ-մայոր Էդվարդ Ասրյանն այցելել է ՊՆ կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալ, տեղեկացնում են ՀՀ պաշտպանության նախարարությունից: Զինված ուժերի գլխավոր շտաբի պետը հետևել է բուժանձնակազմի աշխատանքներին, տեսակցել է հոսպիտալում գտնվող զինծառայողներին, հետաքրքրվել նրանց առողջական վիճակով և բուժման ընթացքով։ Գեներալ-մայոր Էդվարդ Ասրյանը հանձնարարականներ է տվել պատասխանատու ստորաբաժանումների ղեկավարներին արձանագրված բացթողումների շտկման վերաբերյալ։

̰
Մարտավարաշարային պարապմունքները շարունակվում են

18:30 18.08.2022

N զորամիավորման զորամասերում շարունակվում են օգոստոսի 16-ին մեկնարկած մարտավարաշարային պարապմունքները: Ինչպես տեղեկացնում են ՀՀ պաշտպանության նախարարությունից, ստորաբաժանումները բերվում են մարտական պատրաստականության տարբեր աստիճանների, իրականացվում են տեղակայման վայրերից ռազմական տեխնիկայի դուրսբերման և մարտական խնդիրների կատարման նախապատրաստական վարժանքներ: Մարտավարաշարային պարապմունքների ընթացքում հայտնաբերված թերությունները վերացվում են տեղում։ Անձնակազմը կատարելագործում է ջոկերի, դասակների, վաշտերի և գումարտակների կազմով մշտական տեղակայման […]

̰
Մայրաքաղաքի մթնոլորտային օդի որակն ըստ ստացիոնար կայանների տվյալների

18:28 18.08.2022

Մայրաքաղաքի մթնոլորտային օդի որակն ըստ ստացիոնար կայանների տվյալների օգոստոսի 17-18-ը: «Կենտրոն համայնքի մթնոլորտային օդում փոշու կոնցենտրացիան գերազանցել է համապատասխան ՍԹԿ-ն 1.4-1.5 անգամ, ազոտի երկօքսիդի կոնցենտրացիան՝ 1․4 անգամ, ծծմբի երկօքսիդի կոնցենտրացիան՝ 1․2 անգամ։ Նոր Նորք համայնքի մթնոլորտային օդում փոշու կոնցենտրացիան գերազանցել է համապատասխան ՍԹԿ-ն 1.1 անգամ։ Մնացած համայնքների մթնոլորտային օդում գերազանցումներ չեն եղել»։

̰
Բելառուսի ՆԳՆ պատվիրակությունը ժամանել է Հայաստան

18:25 18.08.2022

Օգոստոսի 18-ին աշխատանքային այցով Հայաստան ժամանեց Բելառուսի Հանրապետության ներքին գործերի նախարարության պատվիրակությունը՝ կիբեռհանցավորության հակազդման գլխավոր վարչության պետի տեղակալ Կիրիլ Վյատկինի գլխավորությամբ: Պատվիրակությանն ընդունեց Քրեական ոստիկանության գլխավոր վարչության պետ Վարդան Վարդանյանը: Աշխատանքային հանդիպմանը մասնակցում էին նաև քրեական ոստիկանության կիբեռհանցագործությունների դեմ պայքարի մասնագիտացված ստորաբաժանման աշխատակիցները: Քննարկվեցին ժամանակակից կիբեռտիրույթում առկա սպառնալիքներն ու մարտահրավերները, փորձի փոխանակման նպատակով ներկայացվեցին կիբեռհանցավորության […]

̰
Կողբ գյուղում բռնկված հրդեհը մարվել է. այրվել է մոտ 300 հա խոտածածկույթ

18:10 18.08.2022

Օգոստոսի 18-ին՝ ժամը 14։50-ին, բռնկված հրդեհը մար Տավուշի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Կողբ գյուղում այրվում է մոտ 200 հա խոտածածկույթ։ Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 17։44-ին, մարվել՝ 17։55-ին։ Այրվել է մոտ 300 հա խոտածածկույթ։

̰ ̰
SHANTNEWS

18:00 18.08.2022

̰
Ադրբեջանի, Վրաստանի և Թուրքիայի միջև Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղու նախագծի շրջանակներում նոր համաձայնագիր է ստորագրվել

17:51 18.08.2022

Ադրբեջանի, Վրաստանի և Թուրքիայի կառավարությունները Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղու նախագծի շրջանակներում տարանցման մաքսային ընթացակարգերը պարզեցնելու համար առաջնային տվյալների էլեկտրոնային փոխանակման վերաբերյալ համաձայնագիր են ստորագրել։ Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է ադրբեջանական Report-ը: Փաստաթուղթը ստորագրվել է երեք երկրների կառավարությունների միջև մաքսային հարցերով եռակողմ հանձնաժողովի նիստի շրջանակներում, որը կայացել է օգոստոսի 18-ին՝ Բաքվում:

̰
«Խաղաղության մարտիկ» միջազգային մրցույթի շրջանակում որոշվել է «Աթլետ» մրցաձևի հաղթողը

17:40 18.08.2022

«Խաղաղության մարտիկ» միջազգային մրցույթի շրջանակում օգոստոսի 16-ին և 17-ին երկու մրցափուլով անցկացվել է ռազմամարզական «Աթլետ» մրցաձևը: Մրցութային առաջին օրը զորամասերից մեկի տարածքում մասնակիցներն ուժերն են չափել վազք 100 մետր, նռնակի նետում՝ դիպուկության և հեռահարության հաշվառմամբ վարժաձևերում: Երկրորդ օրը հավաքական թիմերի անդամները ձգումներ են կատարել պտտաձողի վրա, ապա հաղթահարել սահմանված չափորոշիչներով կահավորված արգելագոտին: Երկօրյա մրցումների արդյունքների […]

̰
ՀՀ ԱԳ նախարարը հեռախոսազրույց է ունեցել Կիպրոսի ԱԳ նախարարի հետ

17:33 18.08.2022

Օգոստոսի 18-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Կիպրոսի ԱԳ նախարար Իոաննիս Կասուլիդեսի հետ: Հեռախոսազրույցի ընթացքում Իոաննիս Կասուլիդեսը ցավակցություն է հայտնել օգոստոսի 14-ին Սուրմալու առևտրի կենտրոնում պայթյունի հետևանքով մարդկային զոհերի առնչությամբ և շուտափույթ ապաքինում մաղթել վիրավորներին: ԱԳ նախարարները գոհունակություն են հայտնել Հայաստան-Կիպրոս հարաբերությունների բարձր մակարդակի առնչությամբ: Քննարկվել են երկկողմ ու բազմակողմ ձևաչափերում համագործակցության […]

̰
BACK_TO_TOP