10:50 21.08.2022
Օգոստոսի 21-ին, ժամը 01։32-ին Սյունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Կապան քաղաքի Հ․ Ավետիսյան փողոցում տեղի է ունեցել ՃՏՊ։ Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ «Opel Astra» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Ս. Հ., ծնված 1993 թ.) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից […]
10:42 21.08.2022
Ամերիկացի կինոդերասան Բեն Աֆլեքը և երգչուհի Ջենիֆեր Լոպեսը կրկին ամուսնացել են Ջորջիա նահանգում, հայտնում է Page Six-ը՝ հղում անելով աղբյուրին։ Հաղորդվում է, որ ամուսնությունը տեղի է ունեցել Նևադայի Քլարկ շրջանում, որն ընդգրկում է նաև Լաս Վեգաս քաղաքը։ Նշվում է, որ հյուրերը, այդ թվում՝ Աֆլեքի վաղեմի ընկեր դերասան Մեթ Դեյմոնը և նրա կինը, սպիտակ հագուստով են […]
10:30 21.08.2022
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են։ Մ-3 ավտոճանապարհի Արմավիրի մարզի Լուսագյուղ-Երասխահուն հատվածում գտնվող կամրջի վնասման հետևանքով ճանապարհահատվածի երթևեկությունն իրականացվում է մեկ գոտիով՝ երկկողմ երթևեկությամբ։ Լարսի մասին Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։
10:20 21.08.2022
Իսրայելի բանակը Հորդանան գետի արևմտյան ափին ձերբակալել է յոթ ենթադրյալ ահաբեկչի, հայտնում է բանակի մամուլի ծառայությունը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն: «Ընդհանուր առմամբ 7 կասկածյալ կալանավորվել է, նրանք հանձնվել են անվտանգության ուժերին՝ հետագա հետաքննության համար»,- ասվում է հաղորդագրության մեջ։ Իսրայելական կողմից զոհերի մասին տեղեկություններ չկան։
10:12 21.08.2022
Օգոստոսի 21-ին, ժամը 09։04-ին Տավուշի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Սևքար գյուղում այրվում է անասնագոմ։ Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ Սևքար գյուղի 19-րդ փողոցում այրվում են անասնագոմի տանիքը (մոտ 30 քմ) և կուտակած անասնակեր՝ 3 տոննա։
10:00 21.08.2022
Օգոստոսի 21-ին «Սուրմալու» առևտրի կենտրոնում որոնողափրկարարական աշխատանքները շարունակվում են, տեղեկացնում են ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից: Դեպքի վայրում աշխատում են ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության, Փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի, Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի և Բժշկական ապահովման վարչության hերթապահ խմբերի փրկարարական ծառայողները։ Որոնողափրկարարական աշխատանքներն իրականացվում են 1 տեղամասով։ Աշխատանքներում […]
17:00 20.08.2022
Ոստիկանության Մարտունու բաժնի համայնքային ոստիկանները օգոստոսի 19-ին, ժամը 21.30-ին, Ծովասար բնակավայրի սարատեղիում հայտնաբերել, ձերբակալել և Մարտունու բաժին են տեղափոխել 31-ամյա Կարեն Մ.-ին, որը 2021 թ. օգոստոսի 13-ից ոստիկանության Էրեբունու բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի (Խարդախությունը) 3-րդ մասի մեղադրանքով: Խափանման միջոցը՝ ստորագրություն: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է […]
16:30 20.08.2022
Հայաստանը չեմպիոն ունի Թուրքիայում ընթացող պատանիների Եվրոպայի առաջնությունում, տեղեկացնում են Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայից: «Մեր առաջին ոսկե մեդալակիրը 42 կգ քաշային Համեստ Աֆրիկյանն է։ Հայ մարզուհին շատ բարդ մենամարտ անցկացրեց Անգլիան ներկայացնող Սերենա Մալիի հետ։ Առաջին ռաունդում 4:1 հաշվով հաղթեց Աֆրիկյանը, 2-րդ ռաունդում նույն հաշվով մրցավարները առավելությունը տվեցին անգլիացի մարզուհուն։ 3-րդ վճռորոշ ռաունդը բավականին հախուռն ստացվեց, […]
16:24 20.08.2022
Անտառային խոշոր հրդեհ է բռնկվել Թուրքիայի արևմտյան Սյոքե շրջանում: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այդ մասին օգոստոսի 19-ին հայտնել է Ermenihaber.am-ը՝ նշելով, որ հրդեհը քամու հետևանքով գնալով ուժգնացել է՝ ընդգրկելով շուրջ 40 հա տարածք: Նշվում է, որ քաղաքացիներն ահազանգել են հրշեջ փրկարարական ծառայություն: Դեպքի վայր ժամանած հրշեջ փրկարարական ջոկատներին հաջողվել է մեկուսացնել դեռևս անհայտ հանգամանքներում բռնկված հրդեհը: Հրդեհի […]
15:58 20.08.2022
Ոստիկանության ՔՈԳՎ, Տավուշի մարզային վարչության և Դիլիջանի բաժնի ծառայողների համատեղ ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում օգոստոսի 19-ին Դիլիջան քաղաքի Օրջոնոկիձեի փողոցի տներից մեկում հայտնաբերվել, ձերբակալել և Դիլիջանի բաժին է բերվել 60-ամյա Սուրեն Ս.-ն, որը հուլիսի 29-ից ՌԴ Ստավրոպոլի երկրամասի ոստիկանության կողմից հետախուզվում է ՌԴ քրեական օրենսգրքի 291-րդ հոդվածի (Պաշտոնատար անձին կաշառք տալը) մեղադրանքով: Առանց խափանման միջոցի: […]
15:47 20.08.2022
ԱՄՆ-ը նախատեսում է Ուկրաինային տրամադրել Excalibur կառավարվող հրթիռներ, հայտնում է Politico-ն՝ հղում անելով իրազեկ աղբյուրին։ Ընդ որում, նշվում է, որ դրանք ներառված չեն եղել օգնության ներկայիս «փուլում»։ Ուրբաթ օրը ԱՄՆ-ը հայտարարեց Կիևին 775 միլիոն դոլարի ռազմական օգնության նոր տրանշի մասին:
15:39 20.08.2022
Հաշվի առնելով սոցիալական հարթակներում բնակչության կողմից Էրեբունի վարչական շրջանում խմելու ջրի որակից բազմաթիվ անհանգստությունները՝ խմելու ջրի որակի մոնիթորինգի շրջանակներում, ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի կողմից պարբերաբար կատարվում են խմելու ջրի նմուշառումներ՝ որակի նկատմամբ լաբորատոր հետազոտությունների նպատակով: Ինչպես տեղեկացնում են Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնից, հունիս և հուլիս ամիսներին իրականացված հետազոտությունների արդյունքում ՀՀ-ում […]
15:28 20.08.2022
Էրզրումում ընթացող բռնցքամարտի Եվրոպայի պատանիների առաջնությունում այսօր Հայաստանն ունի եզրափակչի երկու մասնակից, տեղեկացնում են Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայից: Ոսկե մեդալի համար կպայքարեն 42 կգ քաշային Համեստ Աֆրիկյանն ու 66 կգ քաշային Սամվել Սիրամարգյանը։
15:17 20.08.2022
Պայմանավորված բարձր ջերմային ֆոնով և տեղումների բացակայությամբ՝ հանրապետության նախալեռնային և հովտային գոտիներում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ։ Հանրապետության տարածքում` Օգոստոսի 20-ի ցերեկը, 21-25-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին՝ արևելյան՝ 2-5 մ/վ: Արագածոտնի և Կոտայքի նախալեռներում, Արմավիրում երեկոյան ժամերին սպասվում է քամու ուժգնացում՝ 14-17 մ/վ։ Օդի ջերմաստիճանն օգոստոսի 20-22-ն աստիճանաբար կնվազի 2-3 աստիճանով: Երևան […]
15:09 20.08.2022
Օգոստոսի 19-ին, ժամը 15.45-ի սահմաներում, «ՎԱԶ-21101» մակնիշի մեքենան Երևան-Գյումրի-Բավրա ճանապարհի 42-րդ կմ-ին դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել բետոնե արգելապատնեշին և գլխիվայր շրջվել. վարորդը և 3 ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց: Կատարվում է քննություն: *** Օգոստոսի 19-ին, ժամը 20.30-ի սահմաններում, Լանջազատ-Բարձրաշեն ճանապարհին իրար են բախվել «Մերսեդես» և «ԳԱԶ 3110» մակնիշի մեքենաներ. «ԳԱԶ 3110»-ի երկու […]
14:59 20.08.2022
Թուրքիայի հարավային Գազիանթեփ (Այնթափ) շրջանում խոշոր ավտովթար է տեղի ունեցել, որի հետևանքով 15 մարդ է մահացել: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում են թուրքական աղբյուրները: Ըստ Haber հեռուստաալիքի հաղորդման՝ ուղևորափոխադրող ավտոբուսը Տարսուս-Ադանա- Գազիանթեփ ավտոմայրուղու «Նիզիփ» կոչվող հատվածում մխրճվել է կայանված շտապօգնության և հրշեջ մեքենաների, ինչպես նաև «Իխլաս» լրատվական գործակալության մեքենայի մեջ: Վթարի հետևանքով տուժել է 22 […]
14:50 20.08.2022
Ոստիկանության ՔՈ գլխավոր վարչության օպերատիվ խմբի կողմից օգոստոսի 19-ին Մոսկվա-Երևան չվերթի ինքնաթիռով ՀՀ է տեղափոխվել 44-ամյա Վահանիկ Ա.-ն, որը 2015 թ. փետրվարի 19-ից ոստիկանության Գուգարքի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի (Յուրացնելը կամ վատնելը) մեղադրանքով: Նա փոխանցվել է ոստիկանության Գուգարքի բաժնի աշխատակիցներին: Խափանման միջոցը՝ կալանք: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ […]
14:41 20.08.2022
ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Արմեն Արզումանյանն այցելել է «Արմենալ» գործարան՝ ընկերության գործունեությանն ու ծրագրերին ծանոթանալու նպատակով։ Շրջայցի ընթացքում քննարկվել են մի շարք խնդիրներ, այդ թվում՝ ԵՄ կողմից տրամադրվող «Արտոնությունների ընդհանրացված և համալրված համակարգի» (GSP+) դադարեցման պայմաններում գործարանի արտադրանքի դեպի ԵՄ արտահանմանն առնչվող հարցերը։ Արմեն Արզումանյանը պատրաստակամություն է հայտնել աջակցել գործարանի արտադրողականության զարգացման, կարողությունների հզորացման և […]
14:11 20.08.2022
Օգոստոսի 20-ին, ժամը 10:50-ին Տավուշի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Կիրանց գյուղի սկզբնամասում այրվում է խոտածածկ տարածք: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 13:00-ին, մարվել՝ 13:07-ին: Այրվել է մոտ 20 հա խոտածածկույթ: Հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցել են անտառտնտեսության 6 աշխատակից, գյուղի […]
14:00 20.08.2022
Ոստիկանության Երևան քաղաքի ՊԾ գնդի 2-րդ գումարտակի 1-ին վաշտի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ օգոստոսի 19-ին Երվանդ Քոչարի և Քաջազնունու փողոցների խաչմերուկում հայտնաբերվել և ոստիկանության Կենտրոնական բաժին է տեղափոխվել Գյումրի քաղաքի բնակիչ Արթուր Ն.-ն, որը 2021 թ. դեկտեմբերի 6-ից հետախուզվում էր ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 243.1-րդ հոդվածի մեղադրանքով: Խափանման միջոցը՝ ստորագրություն:
13:52 20.08.2022
2022թ. սեպտեմբերի 25-ին կայանալիք տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների պատշաճ կազմակերպման նպատակով ՀՀ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության համապատասխան համայնքը սպասարկող տարածքային անձնագրային ծառայությունները աշխատելու են 2022 թվականի օգոստոսի 21-ին՝ կիրակի ոչ աշխատանքային օրը՝ ժամը 10:00-ից մինչև 17:00-ն՝ «Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգիրք» սահմանադրական օրենքով սահմանված գործառույթներն իրականացնելու համար: Նշված օրերին այլ ծառայություններ չեն մատուցվելու:
13:43 20.08.2022
Լոնդոնի քաղաքապետ Սադիկ Խանը հայտարարել է, որ միլիոնավոր բրիտանացիներ այս ձմռանը չեն կարողանա իրենց թույլ տալ ոչ ջեռուցում, ոչ սնունդ, քանի դեռ կառավարությունը միջոցներ չի ձեռնարկել: «Մենք երբեք նման բան չենք տեսել, մեզ սպասում է մի ձմեռ, երբ միլիոնավոր մարդիկ ընտրություն չեն կատարի ջեռուցման և սննդի միջև և, ցավոք, չեն կարողանա իրենց թույլ տալ երկուսն […]
13:36 20.08.2022
Օգոստոսի 19-ին, ժամը 10.30-ին, ոստիկանություն է զանգել Զովունի գյուղի մի բնակիչ և հայտնել, որ փախցրել են իր «ԲՄՎ» մակնիշի մեքենան: Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ ժամը 10.00-ի սահմաններում երկու անհայտ անձինք, մեքենան գնելու նպատակով, եկել են Զովունի գյուղի բնակչի տուն, այնուհետև մեքենայատիրոջ հետ «ԲՄՎ»-ով դուրս են եկել Զովունի-Եղվարդ ճանապարհ, իսկ մեքենան վարել է անհայտ […]
13:26 20.08.2022
Կրասնոյարսկի երկրամասի հարավում գտնվող լեռներում ձյուն է տեղացել, տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի»-ն: Նախօրեին ԱԻՆ մարզային գլխամասային գրասենյակից ահազանգել էին, որ շաբաթ և կիրակի օրերին շրջանի կենտրոնական և հարավային շրջաններում օդում և հողի մակերեսին գիշերը տեղ-տեղ սպասվում է մինուս երկու աստիճան ցուրտ, իսկ առավոտյան կարող է լինել թանձր մառախուղ: Սոցիալական ցանցերի օգտատերերը կիսվում են այգու ձյունածածկ […]
13:18 20.08.2022
Թբիլիսյան խճուղուց Աճառյան փողոց տանող ու Մ4 միջպետական ճանապարհին կապող կամուրջը փակ է երթևեկության համար: Վերանորոգվում են կամրջի դեֆորմացիոն կարերը, տեղեկացնում են Երևանի քաղաքապետարանից: Ճարտարապետական այս լուծման շնորհիվ ապահովվում է կամուրջների անխափան ծանրաբեռնվածությունը: Աշխատանքները կտևեն շուրջ 1 ամիս: Դեֆորմացիոն կարերի վերանորոգումն առաջին հերթին կապահովի անվտանգ երթևեկություն, բացի այդ նաև կերակարցնի կամրջի կյանքը: Մանրամասները՝ քաղաքապետարանի տեսանյութում:
13:10 20.08.2022
Օգոստոսի 20-ին, ժամը 09։25-ին Գեղարքունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Ծովագյուղ գյուղի տներից մեկում: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է գյուղի 11-րդ փողոցի տներից մեկում: Հրդեհը մեկուսացվել է ժամը 10:06-ին, մարվել՝ 10։47-ին: Այրվել են տան […]
19:30 19.08.2022
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերիշն օգոստոսի 19-ին ժամանել է Օդեսա, որտեղ նա Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիի և Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանի հետ կշարունակի բանակցությունները Սև ծովով ուկրաինական հացահատիկի մատկարարումների շուրջ: Այդ մասին հայտնել Է ուկրաինական «Դոմ» հեռուստաալիքը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը: Հեռուստաալիքի տվյալներով՝ Գուտերիշը ժամանել է Օդեսայի նավահանգիստ, որտեղ այսօր շարունակվում են Ուկրաինայի և Թուրքիայի նախագահների […]
19:26 19.08.2022
«2022 թվականի օգոստոսի 17-20-ը պետք է մասնակցեի Ռուսաստանի Դաշնությունում Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության անդամ պետությունների` արտակարգ իրավիճակների հարցերով համակարգող խորհրդի 13-րդ նիստին և 3-րդ միջազգային հրշեջ-փրկարարական համաժողովին: Պայմանավորված «Սուրմալու» առևտրի կենտրոնում տեղի ունեցած ողբերգական իրադարձություններով՝ չեղարկվել է այցս։ Հայաստանի կողմից իմ փոխարեն մասնակցել է ՌԴ-ում ՀՀ ԱԻՆ ներկայացուցիչ, փ/ծ գնդապետ Արտակ Ղազարյանը»,-ֆեյսբուքյան իր էջում գրել […]
19:14 19.08.2022
«Գազպրոմ Արմենիա»-ն տեղեկացնում է, որ պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով օգոստոսի 22-ին՝ ժամը 10:00-ից մինչև ժամը 16:00-ը, կդադարեցվի Երևան քաղաքի Էրեբունի վարչական շրջանի Խաղաղ Դոնի փողոցի 27-րդ շենքի թիվ 1-ից 10 մուտքերի գազասպառողների գազամատակարարումը:
19:11 19.08.2022
Պատգամավոր Խաչատուր Սուքիասյանն իր ֆեյսբուքյան էջում անդրադարձել է օգոստոսի 14-ին «Սուրմալու» առևտրի կենտրոնում տեղի ունեցած պայթյունից հետո սոցիալական ցանցերում, ինչպես նաև որոշ լրատվամիջոցներում հրապարակված նյութերին. «Սույն թվականի օգոստոսի 14-ին «Սուրմալու» առևտրի կենտրոնում տեղի ունեցած պայթյունից հետո սոցիալական ցանցերում, ինչպես նաև որոշ լրատվամիջոցներում հայտնվեցին զրպարտիչ նյութեր առ այն, որ առևտրի կենտրոնում պայթյունը կազմակերպված է եղել պատգամավոր […]