17:40 22.08.2022
Երևանի ավագանու որոշմամբ տնտեսվարողներն իրենց հարակից ընդհանուր օգտագործման տարածքները պարտադիր կերպով պետք է մաքուր և բարեկարգ պահեն, ապահովեն սահմանված նորմերը: Քաղաքում գործող տնտեսվարողներից 4403-ը արդեն ծանուցվել ու ստացել է զգուշացման թերթիկ: Կծանուցվեն նաև համայնքային ենթակայության հիմնարկները: Ինչպես տեղեկացնում են Երևանի քաղաքապետարանից, աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը հանձնարարել է հնարավորին կարճ ժամկետում ավարտել գործընթացն […]
17:34 22.08.2022
Օգոստոսի 22-ին տեղի է ունեցել ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի կառավարման խորհրդի հերթական նիստը։ Նիստի օրակարգում ընդգրկված էր 5 հարց։ Նիստը նախագահում էր ՔՏՀԱ տեսչական մարմնի կառավարման խորհրդի նախագահ, ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Փամբուխչյանը։ Կառավարման խորհրդի նիստի օրակարգի 1-ին հարցը վերաբերում էր ՔՏՀԱ տեսչական մարմնի ղեկավարի տեղակալի թեկնածությանը հավանություն տալուն։ Տվյալ […]
17:25 22.08.2022
Օգոստոսի 22-ին, ժամը 16:20-ին Շիրակի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Գյումրի քաղաքի Վազգեն Սարգսյան փողոցում այրվում է խոտածածկույթ։ Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ այրվում են երկու տնակի տանիքներ։ Հայտարարվել է հրդեհի բարդության «Թիվ 2» կանչ․ դեպքի վայր է մեկնել ԱԻՆ […]
17:18 22.08.2022
Օգոստոսի 22-ին, ժամը 16:20-ին Շիրակի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Գյումրի քաղաքի Վազգեն Սարգսյան փողոցում այրվում է խոտածածկույթ։ Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ այրվում են երկու տնակի տանիքներ։ Հայտարարվել է հրդեհի բարդության «Թիվ 2» կանչ․ դեպքի վայր է մեկնել ԱԻՆ […]
17:11 22.08.2022
Աստղագիտության և աստղաֆիզիկայի միջազգային 15-րդ օլիմպիադային ՀՀ մասնակիցները նվաճել են 3 բրոնզե մեդալ, տեղեկացնում են ԿԳՄՍ նախարարությունից: Օգոստոսի 14-22-ը Վրաստանի Քութայիսի քաղաքում անցկացվել է Աստղագիտության և աստղաֆիզիկայի միջազգային 15-րդ օլիմպիադան, որին մասնակցել են աշխարհի 46 երկրի 250 աշակերտներ: Ա. Շահինյանի անվան ֆիզմաթ հատուկ դպրոցի 11-րդ դասարանի աշակերտներ Մարիա Առաքելյանն ու Վյաչեսլավ Պետրոսյանը և ՀԱՊՀ-ի ավագ […]
16:47 22.08.2022
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանն այսօր ընդունել է հայ բռնցքամարտիկներին, որոնք 2 ոսկե և 4 բրոնզե մեդալ են նվաճել Թուրքիայի Էրզրում քաղաքում օրերս անցկացված կրտսեր տարիքի պատանիների Եվրոպայի առաջնությունում, տեղեկացնում են ԿԳՄՍ նախարարությունից: Եվրոպայի չեմպիոնի կոչումը նվաճել են Համեստ Աֆրիկյանը (42 կգ) ու Սամվել Սիրամարգյանը (66 կգ)։ Բրոնզե մեդալներին էլ […]
16:36 22.08.2022
«Օրերը, որոնք անցկացնելու եք Ազգային ժողովում, ձեզ համար կլինեն վճռորոշ. դուք ձեր ապագան կերտելու լավագույն հնարավորությունն ունեք»,-ասել է ՀՀ ԱԺ աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղար Վահան Նարիբեկյանը՝ ողջունելով «Ամառային դպրոց» ծրագրի մասնակիցներին խորհրդարանում: Նա տեղեկացրել է աշակերտներին, որ Հայաստանի Ազգային ժողովի շենքն աշխարհում օրենսդիր մարմինների ամենագեղեցիկ կառույցներից չորրորդն է: Օգոստոսի 22-ին ՀՀ Ազգային ժողովում մեկնարկել է «Ամառային […]
16:28 22.08.2022
Օգոստոսի 21-ին Բագրատաշենի սահմանապահ վերահսկողության բաժնից ոստիկանության Նոյեմբերյանի բաժին է տեղափոխվել 32-ամյա Լևան Կ.-ն, որը 2018 թ. հուլիսի 13-ից ոստիկանության Մալաթիայի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 326-րդ հոդվածի մեղադրանքով: Հայտնաբերման մասին տեղյակ է պահվել հետախուզումը նախաձեռնողին: Խափանման միջոցը՝ ստորագրություն: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա […]
16:21 22.08.2022
Բացահայտվել են 4,5 մլրդ ՀՀ դրամի համայնքային և պետական սեփականություն հանդիսացող հողատարածքների հափշտակության դեպքեր. մեղադրանք է ներկայացվել 6 անձի, այդ թվում` ՀՀ կադաստրի կոմիտեի նախկին պաշտոնյային, այս մասին տեղեկացնում են ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեից: «ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում ՀՀ կադաստրի կոմիտեի հետ համագործակցված աշխատանքի արդյունքում նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում ձեռք են բերվել հանցանքի կատարումը վկայող փաստեր այն […]
16:14 22.08.2022
ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի որոշմամբ՝ վերացվել է անհատ ձեռնարկատեր Վիգեն Գրիգորյանին պատկանող կաթնամթերքի արտադրության (Լոռու մարզ, քաղաք Տաշիր) առանձին գործառույթի՝ «պանիր» և «թթվասեր» արտադրատեսակների, կասեցումը: Կրկնակի փորձաքննությամբ պարզվել է, որ այդ արտադրատեսակները համապատասխնում են «Կաթի և կաթնամթերքի անվտանգության մասին» Մաքսային Միության տեխնիկական կանոնակարգի պահանջներին: Արտադրամասում կատարվել է մարնրակրկիտ ախտահանություն:
16:07 22.08.2022
Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը ներկայացրել է Սևանա լճի հիդրոլոգիական ռեժիմը օգոստոսի 15-21-ը. «Սևանա լճի մակարդակը օգոստոսի 15-21-ն ընկած ժամանակահատվածում իջել է 1սմ-ով և կազմել` 1900.60մ (21.08.22թ.), որն անցյալ տարվա նույն օրվա մակարդակից ցածր է 5սմ-ով, իսկ 2022 թվականի հունվարի 1-ի մակարդակից բարձր է 17սմ-ով։ Ոռոգման նպատակով՝ Սևանա լճից իրականացված ջրառի չափաքանակը օգոստոսի 15-21-ն ընկած ժամանակահատվածում […]
21:26 21.08.2022
Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը, ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը, Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը և Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը կոչ են արել ռազմական զսպվածություն ցուցաբերել Զապորոժիեի ատոմակայանի մոտ, ինչպես նաև կազմակերպել ՄԱԳԱՏԷ-ի աշխատակիցների շուտափույթ այցը կայան, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն: Նշվում է, որ կիրակի օրը Գերմանիայի կանցլերը կարծիքներ է փոխանակել ԱՄՆ-ի, Ֆրանսիայի և Մեծ Բրիտանիայի ղեկավարների […]
20:50 21.08.2022
Օգոստոսի 21-ին, ժամը 17։00-ին Գեղարքունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Սևանա լճի 1-ին հանրային լողափում հերթապահություն իրականացնող ջրափրկարարները ափից մոտ 1 կմ հեռավորության վրա նկատել են շրջված հեծանվանավակ։ Ջրափրկարարները ափ են դուրս բերել քաղաքացիներ՝ Ա․ Գ․-ին (ծնված 1990 թ․), Վ․ Մ․-ին (ծնված 1984 թ․), Ա․ Ա․-ին (ծնված 1986 թ․), Դ․ Պ․-ին (ծնված […]
20:35 21.08.2022
Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցն ասել է, որ իրեն հարուստ մարդ է համարում։ «Դուք հարու՞ստ եք»,-բաց դռների օրվա շրջանակներում կանցլերի և քաղաքացիների զրույցի ժամանակ հարց է ուղղել փոքրիկ տղան: «Իմանալով, թե քաղաքացիների մեծ մասը որքան է վաստակում՝ կարելի է միայն այո պատասխանել»,- ժպտալով ասել է կանցլերը։ Նախարարություններում և գերատեսչություններում բաց դռների օր է անցկացվում ամեն տարի, […]
19:50 21.08.2022
Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսության թեմերի բոլոր եկեղեցիներում կատարվել է հոգեհանգստյան կարգ՝ «Սուրմալու»-ի պայթյունի զոհերի հոգիների համար։ «Կիրակի, 21 Օգոստոս 2022-ին, հովանաւորութեամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա. Վեհափառ Հայրապետին, Անթիլիասի Մայրավանքի Ս. Գրիգոր Լուսաւորիչ Մայր Տաճարին եւ Պիքֆայայի Ս. Աստուածածին Վանքի մատրան մէջ կատարուեցաւ հոգեհանգստեան կարգ՝ Երեւանի «Սուրմալու» առեւտրական կեդրոնին մէջ տեղի ունեցած պայթումին հետեւանքով ինկած զոհերու հոգիներուն […]
19:39 21.08.2022
Օգոստոսի 21-ին, ժամը 15։54-ին Արարատի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան-Մեղրի ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ։ Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ Երևան-Մեղրի ավտոճանապարհի 48-րդ կմ-ին, բախվել են «Ford Focus» (վարորդ՝ Բ․ Դ․, ծնված 1988թ.) և «Kia Rio» (վարորդ՝ Ա․ Դ․, […]
19:24 21.08.2022
Մյունխենում անցկացված Եվրոպայի մարմնամարզության առաջնությունում Հայաստանի մեծահասակների հավաքականը 1 ոսկե և 1 արծաթե մեդալ է նվաճել։ Կարիերայում երկրորդ անգամ Եվրոպայի չեմպիոնի տիտղոսը նվաճել է 38-ամյա Հարություն Մերդինյանը՝ հավասարը չունենալով նժույգթափեր վարժությունում։ Նա վաստակել է 14,733 միավոր և կանգնել պատվո հարթակի առաջին աստիճանին։ Նժույգ թափեր վարժության Եվրոպայի 2021 թվականի չեմպիոն Արթուր Դավթյանը 14.033 միավորով ելույթն ավարտել […]
18:59 21.08.2022
Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացում հայկական կողմի բանագնաց Ռուբեն Ռուբինյանը թվիթերյան իր էջում գրառում է կատարել՝ ցավակցելով Թուրքիայում տեղի ունեցած ճանապարհային խոշոր վթարի կապակցությամբ: «Իմ խորին ցավակցություններն եմ հայտնում Գազիանթեփում և Մարդինում ճանապարհատրանսպորտային պատահարների հետևանքով զոհվածների ընտանիքներին և ընկերներին։ Վիրավորներին շուտափույթ ապաքինում»,- թուրքական կողմի բանագնաց Սերդար Քըլըչին ու Թուրքիայի արտգործնախարարությանը հասցեագրված գրառման մեջ նշել է Ռուբինյանը: […]
18:57 21.08.2022
Շաբաթվա ընթացքում երրորդ խոշոր ավտովթարն է տեղի ունեցել Թուրքիայում։ Ըստ տեղական հեռուստատեսության՝ նախնական տվյալներով զոհվել է առնվազն 10 մարդ։ Պատահարը տեղի է ունեցել Սիրիայի հետ սահմանին գտնվող Մարդին նահանգում։ Բեռնատարի արգելակները խափանվել են, այն նախ բախվել է կայանված երկու մեքենայի, իսկ հետո մխրճվել սրճարանի մեջ։ Առնվազն 10 մարդ տեղում մահացել է, մոտ 30-ը՝ վիրավորվել, հայտնում […]
18:53 21.08.2022
«Քայլ դեպի տուն»-ը երկշաբաթյա կրթական և տեղեկատվական ծրագիր է, որը ֆինանսավորվում է ՀՀ կառավարության կողմից և նախատեսված է 13-ից 18 տարեկան սփյուռքահայերի համար: Ինչպես տեղեկացնում են Սփյուռքի գլխավոր հանձնակատարի գրասենյակից, այս տարի այն ընդունել է 400 մասնակից 18 երկրից: «Ամբողջ ամառվա ընթացքում «Քայլ դեպի տուն» ուսումնաճանաչողական ծրագրի մասնակիցներն ամբողջ աշխարհից ժամանեցին Հայաստան և ունեցան անմոռանալի […]
18:41 21.08.2022
Օգոստոսի 21-ին, ժամը 17։00-ին Գեղարքունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Սևանա լճի 1-ին հանրային լողափում հերթապահություն իրականացնող ջրափրկարարները ափից մոտ 1 կմ հեռավորության վրա նկատել են շրջված հեծանվանավակ։ Ջրափրկարարները ափ են դուրս բերել քաղաքացիներ՝ Ա․ Գ․-ին (ծնված 1990 թ․), Վ․ Մ․-ին (ծնված 1984 թ․), Ա․ Ա․-ին (ծնված 1986 թ․), Դ․ Պ․-ին (ծնված […]
18:30 21.08.2022
Սվերդլովսկի մարզի Սովխոզնի գյուղում տղամարդը որսորդական հրացանով կրակել է մարդկանց վրա, նա սպանել է մի տղամարդու, իսկ ավելի ուշ մահացել հիվանդանոցում, հայտնում է ՆԳՆ շրջանային գլխավոր վարչությունը։ Որպես վարկած դիտարկվում է կենցաղային վիճաբանությունը: «Կրակողը՝ 1986 թվականին ծնված տղամարդը և տուժածներից մեկը մահացել են հիվանդանոցում»,- ասվում է հաղորդագրության մեջ։ Հարուցվել է քրեական գործ «սպանություն» հոդվածով, դեպքի […]
18:17 21.08.2022
Խարկովում մեկ օրից ավելի պարետային ժամ է մտցվել Ուկրաինայի Անկախության օրը, որը նշվում է օգոստոսի 24-ին, հայտարարել է շրջանային վարչակազմի ղեկավար Օլեգ Սինեգուբովը։ «Անկախության օրվա ընթացքում պարետային ժամը կտևի օգոստոսի 23-ի ժամը 19:00-ից մինչև օգոստոսի 25-ը ժամը 07:00-ն»,- ասվում է Սինեգուբովի Telegram ալիքում: Հստակեցվում է, որ պարետային ժամի ընթացքում արգելվում է մնալ հասարակական վայրերում և […]
18:06 21.08.2022
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարային աշխատանքներով պայմանավորված, ս.թ. օգոստոսի 21-ին ժամը 15.00-ից մինչև օգոստոսի 22-ը ժամը 24.00-ն կդադարեցվի Սյունիքի մարզի Հարթաշեն, Քարաշեն, Խնձորեսկ, Տեղ, Արավուզ, Կոռնիձոր գյուղերի ջրամատակարարումը: Իսկ Գորիս քաղաքում ջրամատակարարումը կիրականացվի ժամանակացույցի խախտումով: Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:
17:42 21.08.2022
101 տարեկանում մահացել է Ռուսաստանի ժողովրդական արտիստ, «Մոսսովետ» թատրոնի դերասան Նիկոլայ Լեբեդևը, հայտնում են «Մոսսովետ» թատրոնից։ «Մոսկվայի քաղաքային խորհրդի թատրոնը ափսոսանքով հայտնում է, որ 101-րդ տարում թատերական ամենատարեց դերասանը և Մոսկվայի ամենատարեց արտիստներից մեկը, Ռուսաստանի ժողովրդական արտիստ, Երկրորդ համաշխարհային պատերազմի վետերան Նիկոլայ Սերգեևիչ Լեբեդևը մահացավ»,- ասված է հաղորդագրության մեջ։ Նիկոլայ Լեբեդևը ծնվել է 1921 թվականի […]
17:09 21.08.2022
Մարմնամարզիկ Հարություն Մերդինյանը Մյունխենում ընթացող Եվրոպայի առաջնությունում չեմպիոն է հռչակվել նժույգթափեր վարժությունում։ 38-ամյա մարզիկը 14,733 միավորով գրավել է առաջին տեղը։ Այս վարժությունում Հայաստանի մյուս ներկայացուցիչ, Տոկիոյի օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր Արթուր Դավթյանը 14,033 միավոր է վաստակել։
16:58 21.08.2022
Օգոստոսի 21-ին, ժամը 15։54-ին Արարատի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան-Մեղրի ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ։ Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ Երևան-Մեղրի ավտոճանապարհի 48-րդ կմ-ին բախվել են «Ford Focus» և «Kia Rio» մակնիշների ավտոմեքենաները։ Ըստ նախնական տվյալների՝ կան տուժածներ։