TIME
Ամսաթիվ
23 06 2025
  • $
    386.08
  • RUBLE
    4.93
  • 442.60
WEATHER
+20.09 oC
Անի Դավթյան

Անի Դավթյան

Կողբ գյուղում այրվում է մոտ 200 հա խոտածածկույթ

17:27 18.08.2022

Օգոստոսի 18-ին՝ ժամը 14։50-ին, Տավուշի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Կողբ գյուղում այրվում է մոտ 200 հա խոտածածկույթ։ Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։

̰
Առողջապահության նախարարի տեղակալը երկօրյա աշխատանքային այցով Իրանում է

17:26 18.08.2022

Առողջապահության նախարարի տեղակալ Արմեն Նազարյանը Իրանի Իսլամական Հանրապետություն (Թեհրան) կատարած երկօրյա աշխատանքային այցի ընթացքում ծանոթացել է դեղերի և հավելումների, պատվաստանյութերի, բժշկական սարքավորումների և պարագաների արդյունաբերության ոլորտներում իրանական ընկերությունների հնարավորություններին: Ինչպես տեղեկացնում են ՀՀ առողջապահության նախարարությունից, Արմեն Նազարյանը հանդիպել է Իրանի առողջապահության կենսատեխնոլոգիաների զարգացման խորհրդին, ԻԻՀ նախագահի գիտական և տեխնիկական գծով տեղակալի, ԻԻՀ առողջապահության և բժշկական […]

̰
Արմավիրի Արշալույս բնակավայրում շչակ է գործարկվելու

17:20 18.08.2022

Օգոստոսի 19-ին՝ ժամը 11:00-ին, Արմավիրի մարզի Խոյ համայնքի Արշալույս բնակավայրում անցկացվելու է «Պատսպարման կազմակերպումը «Օդային տագնապ» ազդանշանի դեպքում» թեմայով վարժանք: Գործարկվելու է բնակավայրի շչակը: Արտակարգ իրավիճակների նախարարությունից խնդրում են չանհանգստանալ:

̰
Լվովում մեկնարկել է Էրդողան-Զելենսկի հանդիպումը

17:14 18.08.2022

Ուկրաինայի Լվով քաղաքում մեկնարկել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի և Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հանդիպումը։ Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է թուրքական «Անադոլու» լրատվական գործակալությունը: Նախ՝ Ռեջեփ Թայիփ Էրդողանը դեմ առ դեմ ձևաչափով բանակցություններ կվարի Վլադիմիր Զելենսկու հետ, իսկ դրանից հետո տեղի կունենա Ուկրաինայի և Թուրքիայի նախագահների և ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո […]

̰
Զարեհ Սինանյանը հանդիպել է գրող, համայնքային գործիչ Կիրակոս Գույումճյանի հետ

17:10 18.08.2022

Սփյուռքի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը հանդիպել է գրող, համայնքային գործիչ և Քուվեյթում գտնվող Industrial Metal Center Co ընկերության գործադիր տնօրեն Կիրակոս Գույումճյանի հետ, տեղեկացնում են հանձնակատարի գրասենյակից: Հանդիպման ընթացքում հանձնակատարը ներկայացրել է գրասենյակի կողմից մշակված ծրագրերը և ընդգծել դրանց դրական ազդեցությունը Հայաստան-սփյուռք հարաբերություններում։ Այնուհետև, Զարեհ Սինանյանը պարոն Գույումճյանից հետաքրքրվեց Քուվեյթում սփյուռքահայերի համայնքային կյանքի և երկու […]

̰ ̰
Վահրամ Դումանյանն արհեստական է համարում հայաստանյան բուհերում թափուր տեղերի թեման

16:53 18.08.2022

Այս տարի Հայաստանի բոլոր բուհեր 9729 դիմորդ է ընդունվել, ինչը համեմատելի է նախորդ տարիների ցուցանիշների հետ։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, լրագրողների հետ ճեպազրույցում այս մասին ասել է ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը՝ անդրադառնալով այս տարվա ընդունելության քննությունների արդյունքներին, ըստ որոնց բուհերում տասը հազարից ավելի թափուր տեղեր են մնացել։ «Այս թեման արհեստական շրջանառվող թեմա է»,-ասել է նախարարը: […]

̰
Վիճաբանությունն ավարտվել էր սպանությամբ. ոստիկանության տեսանյութը

16:43 18.08.2022

Օգոստոսի 15-ին, ժամը 19.00-ի սահմաններում, ոստիկանություն ահազանգեր են ստացվել, որ Լոռու մարզի Աքորի գյուղի Կաճաճկուտի սարում խոտհնձի ժամանակ վիճաբանություն է եղել, հնչել են կրակոցներ, կա վիրավոր: Դեպքի վայր մեկնած ոստիկանության Թումանյանի բաժնի օպերատիվ խումբը պարզել է, որ ժամը 17.30-ի սահմաններում Լալվար սարի Ռուշանի գոլատեղ կոչվող հանդամասում Աքորի գյուղի 51-ամյա բնակիչն ու Հագվի գյուղի 54-ամյա բնակիչը […]

̰
Սպանության փորձ Երևանում. նախաձեռնվել է քրեական վարույթ

16:32 18.08.2022

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Ավան և Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 44-155-րդ հոդվածի 1-ին մասով նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում իրականացվում են քննչական և վարութային գործողություններ՝ Երևանի 27-ամյա բնակչի նկատմամբ սպանության փորձ կատարելու դեպքի հանգամանքները պարզելու ուղղությամբ, տեղեկացնում են ՀՀ քննչական կոմիտեից: Հիշյալ դեպքի առթիվ ահազանգը ստացվել է 2022 […]

̰
Կառավարությունը 757 մլն դրամ է հատկացրել սուբվենցիոն ծրագրերի իրականացման համար

16:26 18.08.2022

Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Նախքան օրակարգային հարցերի քննարկումը անդրադարձ է կատարվել «Սուրմալու»-ում տեղի ունեցած պայթյունին: Կառավարությունն ընդունել է որոշում, որով նախատեսվում է 757,935 հազար դրամ հատկացնել Արագածոտնի,Արարատի, Արմավիրի, Գեղարքունիքի, Լոռու, Շիրակի, Սյունիքի և Տավուշի մարզպետարաններին՝ սուբվենցիոն ծրագրերի իրականացման համար: Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար […]

̰
Ինքնապաշպանվելու նպատակով գազային ատրճանակից օդ էր կրակել

16:21 18.08.2022

Օգոստոսի 16-ին, ժամը 22.05-ին, ոստիկանություն զանգած քաղաքացին հայտնել էր, որ Աշտարակ քաղաքի Ա. Մանուկյան փողոցի շենքերից մեկում կրակոցներ են: Նշված հասցե մեկնած Աշտարակի ոստիկանները պարզել են, որ շենքի բակում կենցաղային հարցերի շուրջ 44 և 58 տարեկան երկու հարևաններ վիճաբանել են, որի ընթացքում 58-ամյա տղամարդու երկու որդիները ձեռքերով ու ոտքերով հարվածներ են հասցրել 44-ամյա տղամարդուն, նա […]

̰
Թուրքմենստանի նախագահը ցավակցական հեռագիր է հղել վարչապետ Փաշինյանին

16:12 18.08.2022

Թուրքմենստանի նախագահ Սերդար Բերդիմուհամեդովը Երևանի «Սուրմալու» առևտրի կենտրոնում պայթունի կապակցությամբ ցավակցական հեռագիր է հղել վարչապետ Նիկոլ Փաշինյանին: Հեռագրում ասված է. «Հայտնում եմ իմ խորին ցավակցությունները Երևան քաղաքի «Սուրմալու» առևտրի կենտրոնում տեղի ունեցած պայթյունի հետևանքով մարդկային զոհերի և տուժածների կապակցությամբ: Այս դժվար պահին Թուրքմենստանի ժողովրդի և կառավարության անունից, ինչպես նաև անձամբ իմ անունից խնդրում եմ փոխանցեք […]

̰
Սգո օրը հրավառություն կազմակերպած անձը օտարերկրացի է. ոստիկանության տեսանյութը

16:06 18.08.2022

Օգոստոսի 17-ի երեկոյան ոստիկանություն մի քանի ահազանգ ստացվեց, որ Արաբկիր վարչական շրջանում հրավառություն է։ Ոստիկանության Արաբկիրի բաժնի ծառայողների ձեռնարկած միջոցառումներով պարզվել է, որ հրավառությունը կատարվել է Վրացական փողոցում։ Կարճ ժամանակ անց հայտնաբերվել է նաև իրականացնողը, որը օտարերկրացի է։ Նա իրավապահներին ներկայացրել է հրավառության նյութերի դատարկ արկղը և հայտնել, որ տեղյակ չի եղել, որ օգոստոսի 17-ից […]

̰
Խորապես ցավակցում եմ «Սուրմալու» առևտրի կենտրոնում տեղի ունեցած ողբերգության զոհերի ընտանիքներին. Երևանի քաղաքապետ

18:30 17.08.2022

Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Խորապես ցավակցում եմ «Սուրմալու» առևտրի կենտրոնում տեղի ունեցած ողբերգության զոհերի ընտանիքներին, տուժածներին մաղթում եմ շուտափույթ ապաքինում»:

̰
Տեղի ունեցած ողբերգությունը սթափեցնող էր և առիթ` մտածելու հրավառության, իբրև երևույթի մեր կենցաղում օգտագործելու նպատակահարմարության մասին. Ավինյան

18:15 17.08.2022

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամ Տիգրան Ավինյանն իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել. «Այսօր այցելել եմ «Սուրմալու» առևտրի կենտրոնում տեղի ունեցած պայթյունի գոտի, ծանոթացել իրավիճակին ու փլուզման հետևանքներին։ Ուզում եմ ընդգծել ԱԻՆ-ի կատարած անձնուրաց ու առանց դադարի աշխատանքը, որը, որպես կառույց, լավ հասկանում է իր առաքելությունը և իրականացնում է անհրաժեշտն ու իր պարտականությունը։ Տեղի ունեցած […]

̰
COVID-19-ով ախտահարման հայտնաբերված դեպքերի թիվն աշխարհում գերազանցել Է 592 միլիոնը

18:06 17.08.2022

COVID-19 կորոնավիրուսով վարակման գրանցված դեպքերի թիվն աշխարհում օգոստոսի 17-ի առավոտվա դրությամբ կազմել Է 592 միլիոն 297 հազար 394: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, վկայում են Worldometer պորտալի վերջին տվյալները: Վիրուսի տարածման սկզբից ի վեր աշխարհում COVID-19-ի հետ կապված հիվանդություններից մահացածների թիվը հասել Է 6 միլիոն 441 հազար 306 մարդու: COVID-19-ով վարակման ավելի քան 20 […]

̰
SHANTNEWS

18:00 17.08.2022

̰
Զորամիավորումում բացվել է Փառքի սրահ

17:55 17.08.2022

Հրամանատարական կազմի ջանքերով օրերս N զորամիավորումում բացվել է Փառքի սրահ, որտեղ ներկայացվել են զորամիավորման կազմավորման գործում ներդրում ունեցած զինվորականների լուսանկարներ, զորամիավորման անցած մարտական ուղին, հաջողությունների ու ձեռքբերումների մասին պատմող նյութեր, պատերազմական տարիների մասունքներ, զինծառայողների ձեռքի աշխատանքներ։ «Փառքի սրահի» բացման կապակցությամբ կազմակերպվել է միջոցառում, որի ընթացքում զորամիավորման հրամանատարը մի շարք զինծառայողների հանձնել է գերատեսչական մեդալներ։

̰
Բյուրեղավանի ոստիկանները գողության մեղադրանքով հետախուզվողի են հայտնաբերել

17:50 17.08.2022

Ոստիկանության Կոտայքի բաժնի Բյուրեղավանի բաժանմունքի ծառայողները օգոստոսի 16-ին Երևան քաղաքի Նոր Նորքի 2-րդ զանգվածի Թոթովենցի փողոցում հայտնաբերել են 44-ամյա Վրեժան Հ.-ին, որը հունիսի 11-ից ոստիկանության Նոր Նորքի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի (Գողությունը) մեղադրանքով: Հայտնաբերման մասին հայտնվել է հետախուզումը նախաձեռնողին: Խափանման միջոցը՝ ստորագրություն: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը […]

̰
«Սուրմալու»-ի պայթյունի ազդեցության գնահատման համար օգոստոսի 15-16-ին լրացուցիչ նմուշառումներ են իրականացվել

17:46 17.08.2022

«Սուրմալու» առևտրի կենտրոնի պայթյունի ազդեցության գնահատման համար օգոստոսի 15-16-ին լրացուցիչ նմուշառումներ են իրականացվել մոտակա տարածքներից, որոշվել են մթնոլորտային օդում ծծմբի և ազոտի երկօքսիդների պարունակությունները, տեղեկացնում են ՀՀ հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնից: Պայթյունի վայրից 5մ հեռավորության վրա ծծմբի երկօքսիդի կոնցենտրացիան գերազանցել է համապատասխան սահմանային թույլատրելի կոնցենտրացիան (ՍԹԿ) 2․3 անգամ, ազոտի երկօքսիդի կոնցենտրացիան՝ 2․6 անգամ: Պայթյունի վայրից […]

̰
Թուրքիան և ԱՄՆ-ը սկսել են F-16-ի հետ կապված հերթական բանակցությունները

17:32 17.08.2022

Թուրքիայի և ԱՄՆ-ի պատվիրակությունների միջև F-16-ների շուրջ բանակցությունները սկսվել են և կտևեն մինչև ուրբաթ: Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է CNN-ի թուրքական ծառայությունը: CNN-ը վկայակոչելով իր աղբյուրները, հայտնում է, որ սա F-16-ների մատակարարման շուրջ 4-րդ հանդիպումն է, որին Թուրքիայի պաշտպանության նախարարությունից մասնակցում է մոտ 10 հոգուց բաղկացած պատվիրակություն։ Կողմերը քննարկելու են ինքնաթիռների պահեստամասերի […]

̰
Զորամասերում մեկնարկել են մարտավարաշարային պարապմունքներ

17:21 17.08.2022

Օգոստոսի 16-ին ՀՀ զինված ուժերի զորամասերում մեկնարկել են մարտավարաշարային պարապմունքներ: Պարապմունքների մեկնարկին զորամասերում անցկացվել են շարային ստուգատեսներ, ստուգվել են մարտական պատրաստության տարբեր աստիճանների բերման ընթացքում անձնակազմի գործողությունները։ Մարտավարաշարային պարապմունքների անցկացումը միտված է ստորաբաժանումների փոխգործակցության կազմակերպման և տեղակայման վայրերից ռազմական տեխնիկայի դուրսբերման կարգի հստակեցմանը, մարտական խնդիրների կատարման նախապատրաստական գործողությունների կատարելագործմանը։

̰
Գյումրի համայնքի ղեկավարն աշխատանքային շրջայց է կատարել «Անի» թաղամասում

17:16 17.08.2022

Գյումրի համայնքի ղեկավար Վարդգես Սամսոնյանն աշխատանքային շրջայցի է կատարել «Անի» թաղամասի 3-րդ և 11-րդ փողոցներում։ Ինչպես տեղեկացնում են Գյումրիի համայնքապետարանից, ոլորտային պատասխանատուների հետ ուսումնասիրել են փողոցներում մինչ այս իրականացված աշխատանքները, խոսել հետագա անելիքների մասին։ Տեղում քննարկել են տվյալ փողոցների ենթակառուցվածքներին առնչվող հարցեր. ջրատար, կոյուղատար ցանցեր, ջրահեռացման համակարգեր, փողոցների լուսավորության ցանց, տեղադրված ավտոտնակներ, բնակիչների կողմից առանց […]

̰
Ժամանակավորապես կդադարեցվի Գեղարքունիքի Դդմաշեն գյուղի մի հատվածի գազամատակարարումը

17:06 17.08.2022

«Գազպրոմ Արմենիա» -ն տեղեկացնում է, որ պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով օգոստոսի 18-ին՝ ժամը 09:00-ից մինչև ժամը 18:00-ն, կդադարեցվի Գեղարքունիքի մարզի Դդմաշեն գյուղի մի հատվածի գազասպառողների գազամատակարարումը:

̰
SHANTNEWS

18:00 16.08.2022

̰
Տեղեկություն «ՀՀ վարչապետի գավաթ» լողի սիրողական մրցաշարի մասնակիցների համար. ԿԳՄՍՆ

17:58 16.08.2022

«ՀՀ վարչապետի գավաթ» լողի սիրողական մրցաշարի մասնակիցներն օգոստոսի 23-ին մրցավայր՝ ՀՀ Գեղարքունիքի մարզի Շողակաթ համայնք (նախկին Շորժա) կմեկնեն գնացքով: Մրցաշարի մասնակիցները, ինչպես նաև նրանց ուղեկցող անձինք ու հարազատները, մրցավայր կուղևորվեն Երևանի Սասունցի Դավիթ կայարանից ժամը 08:15 րոպեին: Այն մասնակիցները, որոնք ցանկանում են մրցավայր մեկնել անձնական փոխադրամիջոցներով, Շողակաթ համայնքին հարակից լողափնյա տարածքում պետք է լինեն ժամը […]

̰
Սուրեն Պապիկյանը հանդիպել է Սերգեյ Շոյգուի հետ

17:55 16.08.2022

ՌԴ աշխատանքային այցի շրջանակում օգոստոսի 16-ին կայացել է ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի հանդիպումը ՌԴ պաշտպանության նախարար, բանակի գեներալ Սերգեյ Շոյգուի հետ: Ռազմավարական դաշնակից երկու երկրների պաշտպանական գերատեսչությունների ղեկավարները քննարկել են տարածաշրջանային անվտանգությանն առնչվող մի շարք հարցեր: Սուրեն Պապիկյանը ներկայացրել է հայ-ադրբեջանական սահմանին, ինչպես նաև Արցախում վերջին շրջանում արձանագրված զարգացումները և նշել, որ իրավիճակը շարունակում […]

̰
Կազմակերպվել է կառավարման մարմնի՝ խորհրդի անդամների վերապատրաստում. ԿԳՄՍՆ

17:55 16.08.2022

ԿԶՆԱԿ հիմնադրամի կողմից կազմակերպվել են վերապատրաստման դասընթացներ, որոնք նախատեսված են պետական հանրակրթական ուսումնական հաստատությունների կոլեգիալ կառավարման մարմնի՝ խորհրդի անդամների համար: Դասընթացին մասնակցել են 71 մասնագետներ Երևանից և ՀՀ մարզերից: Օգոստոսի 15-ից մինչև նոյեմբերի 15-ը վերապատրաստված մասնակիցներից յուրաքանչյուրն իր մարզում և Երևանում իրականացնելու է պետական հանրակրթական ուսումնական հաստատությունների կոլեգիալ կառավարման մարմնի՝ խորհրդի անդամների վերապատրաստում: Վերապատրաստման նպատակն […]

̰
Եգիպտոսը ցավակցությունն է հայտնել Երևանում տեղի ունեցած պայթյունի կապակցությամբ

17:50 16.08.2022

Եգիպտոսի Արաբական Հանրապետությունն իր անկեղծ ցավակցությունն ու կարեկցանքն է հայտնում Հայաստանի Հանրապետությանը՝ մայրաքաղաք Երևանի առևտրի կենտրոնում տեղի ունեցած պայթյունի կապակցությամբ, որի պատճառով զոհվել և վիրավորվել են տասնյակ քաղաքացիներ։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին տեղեկացնում է Եգիպտոսի ԱԳ նախարարությունը: «Եգիպտոսն իր անկեղծ ցավակցություններն է փոխանցում զոհվածների ընտանիքներին՝ մաղթելով շուտափույթ ապաքինում բոլոր վիրավորներին, միևնույն ժամանակ, այս ողբերգական պատահարի […]

̰
Գազատար ավտոմեքենայում բռնկված հրդեհը մեկուսացվել է. ԱԻՆ

17:50 16.08.2022

Օգոստոսի 16-ին, ժամը 15:00-ին Վայոց ձորի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Վայք-Զեդեա ավտոճանապարհին այրվում է գազատար ավտոմեքենա։ Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։ Հայտարարվել է հրդեհի բարդության Թիվ 2 կանչ․ դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից ևս երկու մարտական […]

̰
BACK_TO_TOP