16:49 15.08.2022
Օգոստոսի 15-ին ժամը 16։30-ի դրությամբ հրդեհաշիջման և որոնողափրկարարական աշխատանքները շարունակվում են։ Դեպքի վայրում աշխատում են ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության 152 հրշեջ-փրկարար, 8 հրշեջ և 1 փրկարարական տեխնիկա, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ, Բժշկական ապահովման վարչության, Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի հերթապահ խմբերը, Հոգեբանական աջակցության բաժնի հերթապահ հոգեբանը և գազածխապաշտպան ծառայության ավտոմեքենան, Շիրակի […]
16:47 15.08.2022
Հայաստանի ազատ և հունահռոմեական ոճի ըմբշամարտի երիտասարդական հավաքականներն օգոստոսի 15-21-ը Բուլղարիայի մայրաքաղաք Սոֆիայում մասնակցում են աշխարհի առաջնությանը: Այս մասին տեղեկացնում են ՀՀ ԿԳՄՍ նախարարությունից: Այսօր՝ մրցումային առաջին օրը, պայքարի են դուրս եկել ազատ ոճային ըմբիշները` 57, 65, 70, 79 և 97 կգ քաշային կարգերում: Հայաստանի ներկայացուցիչներից հաղթանակներով են մեկնարկել միայն 70 կգ քաշային Հայկ Պապիկյանն […]
16:41 15.08.2022
Օգոստոսի 15-ին լրանում է մեծանուն գրող և ազգային-մշակութային գործիչ Վահագն Դավթյանի ծննդյան 100-ամյակը: ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ալֆրեդ Քոչարյանը, Հայաստանի գրողների միության նախագահ Էդվարդ Միլիտոնյանի, ՀՀ գրողների միության և Վահագն Դավթյանի ընտանիքի անդամների, մտավորականների, արվեստագետների հետ այցելել են Կոմիտասի անվան պանթեոն և ծաղիկներ խոնարհել մեծանուն գրողի շիրիմին: ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ալֆրեդ Քոչարյանը բարձր է […]
16:36 15.08.2022
ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Լոռու մարզային կենտրոնի տեսուչներն անհատ ձեռնարկատեր Վիգեն Գրիգորյանին պատկանող կաթնամթերքի արտադրությունում (Լոռու մարզ, քաղաք Տաշիր) իրականացվող ստուգման ընթացքում առկա արտադրանքից կատարել են նմուշառում և ներկայացրել լաբորատոր փորձաքննության: Փորձարկման արդյունքները փաստել են, որ «Պանիր» արտադրատեսակը «ԱՑԽՄ», իսկ «Թթվասեր» արտադրատեսակը անտիբիոտիկի՝ ստրեպտեմիցի, ցուցանիշներով չեն համապատասխանել «Կաթի և կաթնամթերքի անվտանգության մասին» Մաքսային Միության […]
16:30 15.08.2022
Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանն օգոստոսի 15-ին ընդունել է Արցախյան երրորդ պատերազմում զոհված և անհայտ կորած զինծառայողների հարազատների միության մի խումբ անդամների: Քննարկվել են միության գործունեությանն առնչվող հարցեր, ընդգծվել է պետական համապատասխան կառույցների հետ համատեղ աշխատանքի կարևորությունը՝ բարձրացված հարցերի իրավական կարգավորումների հստակեցման նպատակով: Հանդիպման ընթացքում նախագահ Հարությունյանն անդրադարձել է նաև շփման գծում վերջին սրացումներին և […]
16:25 15.08.2022
Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը ամփոփ տեղեկագիր է ներկայացրել օգոստոսի 14-ին հանրապետությունում արձանագրված հրդեհների վերաբերյալ: «Օգոստոսի 14-ին ժամը 12:38-ին ԱԻ պետական ծառայության 911 ահազանգման կենտրոնում հաղորդում է ստացվել Ասկերանի շրջանի Շոշ համայնքի տարածքում բռնկված հրդեհի մասին, նախնական տվյալներով՝ այրվում է չոր խոտ: Ժամը 12:39-ին փրկարար ուժերի վարչության հրշեջ-փրկարար մասից մեկ մարտական հաշվարկ մեկնել է դեպքի […]
16:20 15.08.2022
Օգոստոսի 8-ից 15-ը մայրաքաղաքում իրականացված ծառայության ընթացքում պարեկային ծառայության Երևանի գնդի ոստիկանները հայտնաբերել են ճանապարհային երթևեկության կանոնների 1729 խախտում՝ պահպանվող հատուկ տարածք տեղափոխելով 168 մեքենա։ Մասնավորապես, հայտնաբերվել է ոչ սթափ վիճակում մեքենա վարող՝ 220, առանց վարորդական իրավունքի վկայականի՝ 217 անձ։ 54 տրանսպորտային միջոց շահագործվել է հաշվառման համարանիշերը սահմանված տեղում չփակցված, 6-ը՝ ժամկետանց ժամանակավոր համարանիշերով, 9-ը՝ […]
16:14 15.08.2022
Ռուսաստանի Դաշնության Դաշնային ժողովի նախագահի տեղակալ, Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի և Ռուսաստանի Դաշնության Դաշնային ժողովի միջև համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի համանախագահ Յուրի Վորոբյովը ցավակցական նամակ է ուղարկել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահի տեղակալ, Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի և Ռուսաստանի Դաշնության Դաշնային ժողովի միջև համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի համանախագահ Հակոբ Արշակյանին` «Սուրմալու» առևտրի կենտրոնում տեղի ունեցած ողբերգական պայթյունի […]
16:11 15.08.2022
Օգոստոսի 15-ին ժամը 09:00-ին ԱՀ ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնում հաղորդում է ստացվել, որ Ազատամարտիկների և Կ.Ալվարյան փողոցների հատման խաչմերուկում ճանապարհատրանսպորտային պատահար է տեղի ունեցել: Դեպքի վայր մեկնած ոստիկանության օպերատիվ խումբը պարզել է, որ Ստեփանակերտ քաղաքի 74-ամյա բնակիչ Գ.Գ.-ն, վարելով «ՎԱԶ 217230» մակնիշի ավտոմեքենան, ժամը 08:55-ի սահմաններում նշված խաչմերուկում վրաերթի է ենթարկել մայրաքաղաքի 71-ամյա բնակչուհի Ռ.Ա.-ին։ […]
16:06 15.08.2022
Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը շնորհավորական ուղերձ է հղել Հնդկաստանի Հանրապետության նախագահ Դրաուպադի Մուրմուին Հնդկաստանի Անկախության 75-ամյակի առթիվ: Ուղերձում ասվում է. «Ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ և Հնդկաստանի ժողովրդին Հնդկաստանի Հանրապետության ազգային տոնի՝ Անկախության 75-ամյակի կապակցությամբ: Այդ տարիների ընթացքում Հնդկաստանը հասել է մեծ հաջողությունների՝ կառուցելով ժողովրդավարական պետություն, արձանագրելով նվաճումներ տնտեսության, գիտության և այլ բնագավառներում: Մեր ժողովուրդներին միավորում […]
17:00 13.08.2022
Ոստիկանության Սևանի բաժնի քրեական հետախույզների բացատրական աշխատանքի շնորհիվ օգոստոսի 12-ին Սանկտ Պետեբուրգ-Երևան չվերթի ինքնաթիռով վերադարձել և «Զվարթնոց» օդանավակայանից Սևանի բաժին է ներկայացվել 34-ամյա Ռոբերտ Ս.-ն, որը 2017 թ. դեկտեմբերի 24-ից ոստիկանության Սևանի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 2-րդ մասի մեղադրանքով: Խափանման միջոցը՝ կալանք: Հայտնաբերման մասին տեղեկացվել է վարույթն իրականացնող մարմնին: […]
16:54 13.08.2022
Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանն օգոստոսի 13-ին այցելել է Մարտունու շրջանի Ճարտար քաղաք և ծանոթացել ռուսաստանաբնակ բարերար Վլադիմիր Ավագյանի միջոցներով կառուցված բազմաֆունկցիոնալ մարզական համալիրի պայմաններին, որի հանդիսավոր բացումը տեղի կունենա սեպտեմբերին: Երկրի ղեկավարը կարևորել է համայնքներում մարզական նման կառույցների առկայությունը, նշել, որ պետությունը պատրաստ է աջակցել նոր մարզադահլիճների կառուցման, ինչպես նաև մարզական տարբեր միջոցառումների կազմակերպման […]
16:44 13.08.2022
Ճապոնիայում «Մեարի» թայֆունը մոտեցել է Տոկիոյին՝ իր հետ բերելով սաստիկ քամիներ և հորդառատ անձրևներ։ «Մեարի» թայֆունը, որը նախկինում մոլեգնում էր Խաղաղ օվկիանոսում, մի քանի ժամ առաջ հարվածել է Հոնսյու կղզու ափին՝ Շիզուկա պրեֆեկտուրայի տարածքում և շարժվում է դեպի հյուսիս-արևելք՝ դեպի Տոկիո։ Որոշ սրճարաններ և ռեստորաններ նախընտրել են ռիսկի չդիմել և կրճատել են իրենց աշխատանքային ժամերը: […]
16:28 13.08.2022
ՄԱԿ-ի միջնորդությամբ կնքված համաձայնագրի շրջանակներում օգոստոսի 13-ին հացահատիկով բեռնված ևս երկու նավ է մեկնել Ուկրաինայի Չեռնոմորսկ նավահանգստից. այսպիսով Ուկրաինայից մեկնած նավերի ընդհանուր թիվը հասել է 16-ի: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` այդ մասին հայտնում է «Ռոյթերս» գործակալությունը՝ վկայակոչելով Թուրքիայի պաշտպանության նախարարության տարածած հաղորդագրությանը։ Ցորենով բեռնված Fulmar S նավը լքել է ուկրաինական Չեռնոմորսկ նավահանգիստը։ 12 հազար տոննա ցորեն տեղափոխող […]
15:57 13.08.2022
Իրանում վերջին 24 ժամում կորոնավիրուսից մահացել է 84 քաղաքացի, մահերի թիվը երկրում հասել է 142 հազար 738-ի: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է IRNA-ն: Իրանում վերջին 1 օրում գրանցվել է վիրուսի 7396 նոր դեպք, 1341 մարդ հոսպիտալացվել է: Երկրի առողջապահության նախարարությունը հայտնել է, որ գրանցված ընդհանուր 7 մլն 459 հազար 175 դեպքից 7 մլն 140 […]
15:46 13.08.2022
ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունն իրականացնում է տեխնոլոգիական 5 ուղղություններով դասընթացներ, այս մասին հայտնում են ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից: «Հարգելի՛ քաղաքացիներ, Տեղեկացնում ենք, որ ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունն իրականացնում է տեխնոլոգիական 5 ուղղություններով դասընթացներ, որոնք Արցախյան պատերազմների մասնակիցների համար անվճար են: Անհրաժեշտ է լրացնել հայտը, անցնել ընդունելության փուլը և դառնալ դասընթանցների մասնակից։ […]
15:34 13.08.2022
Իրաքի շրջաններից արևադարձային տաք օդային հոսանքների ներթափանցմամբ պայմանավորված՝ հանրապետության տարածքում օգոստոսի 14-17-ն օդի ջերմաստիճանը կբարձրանա այսօրվա համեմատ 5-6 աստիճանով, այս մասին հայտնում են ՀՀ հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնից: Արարատյան դաշտում, Արագածոտնի, Վայոց ձորի նախալեռնային գոտիներում և Երևանում օգոստոսի 15-19-ի ցերեկային ժամերին, օդի ջերմաստիճանը կհասնի +40․․․+42 աստիճանի։ Պայմանավորված բարձր ջերմային ֆոնով և տեղումների բացակայությամբ՝ հանրապետության նախալեռնային […]
15:23 13.08.2022
Այսօր՝ օգոստոսի 13-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 13։10-ի սահմաններում Mazda 6 մակնիշի ավտոմեքենան Արմենակյան փողոցում՝ թիվ 128 հասցեի դիմաց, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և մխրճվել տրանսպորտի համար նախատեսված կանգառի մեջ։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վրաերթի հետևանքով 2 հոգի օպերատիվորեն ժամանած բժիշկների հերթապահ խմբերի կողմից նախ տեղում առաջին բուժօգնությունն են ստացել, […]
15:09 13.08.2022
Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանն ընդունել է ՄԱԿ-ի «Աղետների ռիսկի նվազեցման ծրագրերի» համակարգող Արմեն Չիլինգարյանին: «Ընդունեցի Միավորված ազգերի կազմակերպության «Աղետների ռիսկի նվազեցման ծրագրերի» համակարգող Արմեն Չիլինգարյանին։ Հանդիպմանը մասնակցեցին նաև Մարտունի համայնքի ղեկավար Հովհաննես Հովեյանը, «Գեղարքունիք» ՋՕԸ տնօրեն Արտաշ Սարդարյանը, Գեղարքունիքի մարզպետարանի ստորաբաժանումների ղեկավարներ։ Հանդիպման սկզբում Արմեն Չիլինգարյանը ներկայացրեց ՄԱԿ-ի «Աղետների ռիսկի նվազեցման ծրագրերի» բովանդակությունը և ուղղությունները, […]
14:56 13.08.2022
Ադրբեջանի պաշտպանության նախարարության տարածած հաղորդագրությունը, ըստ որի իբր ՊԲ ստորաբաժանումները խախտել են հրադադարի պահպանման ռեժիմը, հերթական ապատեղեկատվությունն է և չի համապատասխանում իրականությանը։ Այս մասին ասվում է Արցախի պաշտպանության նախարարության տարածած հաղորդագրությունում:
14:43 13.08.2022
Պորտուգալիայի վարչապետ Անտոնիու Կոշտան հնարավոր է համարել Պիրենեյան թերակղզին Կենտրոնական Եվրոպայի հետ կապող գազատարի կառուցումը՝ շրջանցելով Ֆրանսիայի տարածքը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է Observador պարբերականը: «Վարչապետը հայտնել է, որ Եվրոպական հանձնաժողովը հնարավոր է համարել գազատարի այլընտրանքային երթուղու կառուցումը, որը Կենտրոնական Եվրոպան կկապի Պիրենեյան թերակղզու հետ»,- գրել է պարբերականը: Պորտուգալիայի վարչապետի խոսքով՝ Ֆրանսիան բնապահպանական սահմանափակումների […]
14:32 13.08.2022
Ոստիկանության Մասիսի բաժնի ծառայողների ձեռնարկած միջոցառումների արդյունքում օգոստոսի 12-ին Բագրատաշենի սահմանային անցակետում հայտնաբերվել և Մասիսի բաժին է տեղափոխվել 39-ամյա Մուշեղ Հ.-ն, որը հուլիսի 7-ից ոստիկանության Կենտրոնական բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 243.1-րդ հոդվածի 2-րդ մասի մեղադրանքով: Խափանման միջոցը՝ ստորագրություն: Նա փոխանցվել է ոստիկանության Կենտրոնական բաժնի ծառայողներին: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ […]
14:21 13.08.2022
Ադրբեջանի պաշտպանության նախարարության տարածած հաղորդագրությունն այն մասին, թե իբր ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները հայ-ադրբեջանական սահմանի տարբեր հատվածներում կրակ են բացել ադրբեջանական դիրքերի ուղղությամբ, հերթական ապատեղեկատվությունն է: Իրադրությունը հայ-ադրբեջանական սահմանին հարաբերականորեն կայուն է, գտնվում է ՀՀ ԶՈՒ լիարժեք վերահսկողության ներքո:
14:18 13.08.2022
Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը մշտադիտարկում է կատարել Գավառ քաղաքի ճանապարհաշինական տեղամասում: Հիմնանորոգվող միջպետական նշանակության Մ-10-Գավառ ճանապարհի երկարությունը 3,4 կլիոմետր է, որն ընդգրկում է Գավառ քաղաքի Հրանտ Հակոբյան, Ազատության, Զորավար Անդրանիկ փողոցները և Գավառի կենտրոնական հրապարակին հարող հատվածները։ Ծրագրի պայմանագրային արժեքը կազմում է 1 միլիարդ 536 միլիոն 606 հազար դրամ։ Նախագծով նախատեսվում է կառուցել ջրահեռացման ներքին […]
14:09 13.08.2022
Օգոստոսի 12-ին Բագրատաշենի սահմանային վերահսկողության բաժնից ոստիկանության Նոյեմբերյանի բաժին է տեղափոխվել 57-ամյա Ալեքսանդր Բ.-ն, որը հունիսի 24-ից ոստիկանության Կենտրոնական բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 2-րդ մասի մեղադրանքով: Խափանման միջոցը՝ ստորագրություն: Հայտնաբերման մասին տեղյակ է պահվել հետախուզումը նախաձեռնողին: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա […]
14:00 13.08.2022
Սեզոնային ջրհեղեղները Պակիստանի Բելուջիստան նահանգում վերջին մի քանի շաբաթվա ընթացքում 186 մարդու կյանք են խլել, շաբաթ օրը հաղորդել է Dunya News-ը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը: Անցած մի քանի շաբաթվա ընթացքում Բելուջիստանում անձրևների և ջրհեղեղների հետևանքով մահացել է 85 տղամարդ, 45 կին և 56 երեխա, ևս 75 մարդ տուժել է, ասվում է նահանգային արտակարգ ծառայությունների […]
13:51 13.08.2022
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հնարավոր է՝ սեպտեմբերին հանդիպում ունենան Նյու Յորքում: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է թուրքական Sabah թերթը՝ հղում անելով անանուն աղբյուրի։ «Թուրքիայի կողմից F-16-ի գնման շուրջ բանակցությունները վաղուց են ընթանում: Հաջորդ ամիս Նյու Յորքում ՄԱԿ-ի գագաթնաժողովին նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի և ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի հնարավոր […]
13:42 13.08.2022
Ռուսաստանում հայտնաբերվել է COVID-19-ի 28 694 նոր դեպք, մահացել է 60 մարդ, ավելի քան 2,7 հազար մարդ հոսպիտալացվել է, ապաքինվել՝ 16874-ը, հայտնել են կորոնավիրուսի տարածման դեմ պայքարի օպերատիվ շտաբից։ «Ռուսաստանի Դաշնությունում 2022 թվականի օգոստոսի 13-ի դրությամբ օրական հոսպիտալացումների թիվը կազմել է 2761 մարդ և նախորդ օրվա համեմատ աճել է 5,4 տոկոսով»,- ասվում է զեկույցում։ Հոսպիտալացումների […]
13:33 13.08.2022
Կապիկի ծաղիկ վարակի տարբերակները սկսել են տարբերակվել նոր ձևով՝ անունները փոխարինելով հռոմեական թվերով: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարություն է տարածել Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) պաշտոնական կայքը։ Համապատասխան որոշումը կայացրել են միջազգային կազմակերպության փորձագետները։ Այդ կապակցությամբ կապիկի ծաղիկ վարակի տարբերակները հանրության կողմից կդադարեն ասոցացվել Աֆրիկայի այն շրջանների հետ, որոնց անունով էլ դրանք անվանվել էին։